ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Նիկողայոս Ադոնց

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՇՈՒՐՋ


[էջ 77]

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱՀԱՏՈՒՄԸ

Ինքնորոշման սկզբունքները Թուրքիայի վերաբերմամբ։ Թուրքական կայսրության անդամահատումը հինգ հիմնական էթնիկական գոտիների՝ օսմանյան Անատոլիայի, Հայաստանի, Սիրիայի, Քուրդստանի և Արաբստանի։ Հայկականհողերը և քրդական հավակնությունները։ Արդի ժամանակների քրդասիրական քաղաքականությունը։ Էքսկուրս Հայաստանը քրդացնելու օսմանյան փորձերի վերաբերյալ՝սկսած հին ժամանակներից։ Մուսուլման սեփականատերերը և հայ աղանդավորները հայ ավատատերերի տիրույթներում։ Հայաստանը որպես աշխատանքի և մշակույթի երկիր դեռևս հայկական է։

Մեծ պատերազմի կոչերից մեկն է փոքր ազգերի ազատագրությունը՝ հիմնված ինքնորոշման սկզրունքի վրա։ Քաջ հայտնի է, որ չկա ոչ մի երկիր, որտեղ լինեն այնքան շատ ճնշված և ստրկացված ազգություններ, որքան կան Թուրքիայում, սուլթանի լծի տակ։ Հետևաբար, պատերազմի արդյունքները պետք է գլխավորապես իրենց զգացնել տան ամենից առաջ Թուրքիայում, որտեղ ազատորեն պետք է կիրառվի ինքնորոշման իրավունքը։

Ականավոր պետական գործիչները, որոնք ներկայումս աշխարհի ճակատագիրը բռնել են իրենց ձեռքում, արդեն հռչակել են իրենց դատավճիռը սուլթանի տիրույթների նկատմամբ։ 1917 թ. դեկտեմբերի 23-ին պրն. Լլոյդ Ջորջր կարևոր հայտա–

[էջ 78]

րարություն արեց իր կառավարության անունից՝ պատերազմի նպատակների վերաբերյալ։ Դրանից հետո շատով, ընթացիկ 1918 թ. հունվարի 8-ին պրեզիդենտ Ուիլսոնը Կոնգրեսում արտասանեց իր հիշարժան ճառը՝ տասնչորս կետերի շարադրանքով։ Զույգ պետական գործիչներն էլ Թուրքիայի իրավունքները ճանաչում են միայն կայսրության այն մասերի վրա, որոնք բնակեցված են թուրքերով։ Մնացյալ նահանգները, որոնք բնակեցված են ուրիշ ազգություններով, պետք է ազատագրվեն նրա տիրապետությունից։

Դարերի տատանումներից հետո ի վերջո քաղաքակիրթ աշխարհը վճռեց բացել թուրքական բանտի դռները և դուրս թողնել տանջված ու տառապած ժողովրդական զանգվածներին: Օ՜, որքան ազգային օրգանիզմներ են թարշամում գերեզմանի մթության մեջ, սպասելով լույսի կենսաբեր ճառագայթներին, որոնց, նրանց արժանի է դարձնում նրանց համբերատարությունն ու հաստատակամությունը։ Նրանց համբերությունը, նրանց տառապանքները կարող էին միայն փոխհատուցվել, եթե Գորդյան հանգույցը չկտրվեր կտրուկ կերպով բռնությտն սրով, այլ լուծվեր արդարության և ինքնորոշման հիմքի վրա, «cuique suum»-ի (յուրաքանչյուրին՝ իրենը) սկզբունքով։

Եթե ինքնորոշման իրավունքները իրագործվեն և կիրառվեն գործնականում, դժվար չէ նախատեսել արդյունքները։ Եթե թուրքական կայսրության ամբողջականությունը պետք է խախտվի և Թուրքիան բաժանվի առանձին էթնոգրաֆիական բաղկացուցիչ մասերի, որոնք կհրաժարվեն որևէ ընդհանուր բան ունենալ Ստամբուլի հետ, դա միայն բնական կլինի։ Թուրքերն ապացուցել են, որ ընդունակ չեն կառավարելու իրենց երկիը արդի մշակույթի և քաղաքակրթության հիմքի վրա։ Անգամ առավել մակերեսային, երևութական փոփոխությունները փնթփնթոց են առաջացրել։ Սուլթան Մահմուդը մեծագույն դժվա-

[էջ 79]

րություն ունեցավ փոխարինելու չալման ու խալաթը ֆեսով ու վերարկուով, և այս նորույթը արժեցավ նրան գյաուր-սուլթան մականունը։ Թուրքերը Աբդուլ-Մեջիդին երբեք չներեցին, որ նկարել էր տվել իր դիմանկարը, հակառակ, ինչպես ասում էին, Ղուրանի պատվերների։

Միակ բարեփոխումը, որ կենսագործվեց, բանակի վերակազմակերպամն էր ըստ եվրոպական համակարգի։ Այստեղ էլ երևաց ազգի ոգին, որը «պետություն էր ստեղծել սրով և կամենամ էր այն պահպանել սրով»։

Որևէ այլ լուրջ շեղում ընթացքից, եվրոպական գաղափարների իմաստով, համարվում էր Մահիկի նվաստացում Խաչի առջև։ Սա բացատրում է, թե ինչու դարավոր շփումը Եվրոպայի հետ ոչ մի զգալի օգուտ չբերեց Թուրքիային։

Մինչդեռ թուրքական կայսրության այն բոլոր մասերը, որոնք ազատագրվեցին նրա լծից և վարչակարգից, իսկույն ևեթ սկսեցին յուրացնել եվրոպական մշակույթը։ Եգիպտոսը և Բալկանյան պետությունները պերճախոս օրինակներն են այս դյուրին յուրացման։ Մի քանի տասնյակ տարվա անկախ կյանքը բավական էր Բուլղարիայի համար անհամեմատ ավելի քաղաքակիրթ դառնալու, քան էր նրա նախկին գերիշխողը։

Այս երկու նախապայմանները վճռորոշ են Թուրքիայի ապագայի համար և արդարացնում են նրա անդամահատումը։ Վերը հիշատակված հայտարարություններում մատնանաշված են թուրքական կայսրության այն մասերը, որոնք պետք է հռչակվեն անկախ քաղաքական միավորներ:

Թուրքիայի անդամահատումը ազգությունների հիմքի վրա համապատասխանում է նրա պատմական բաժանմանը Փոքր Ասիայի կամ թուրքական Անատոլիայի, Հայաստանի, Սիրիայի, Միջագետքի (կամ Քուրդիստանի և Արաբական Իրաքի կամ Արաբստանի)։

[էջ 80]

Չնայած թուրքական կառավարության բոլոր ջանքերիմ տեղաշարժելու ազգաբնակչությունը մեկ վայրից մյուսը, բնաջնջելու յուրաքանչյուր նահանգի ոգին ու բնույթը և ստեղծելու միատարր մահմեդական զանգված, նրանց բոլորին թուրքերի վերածելու վերջնանպատակով, այս նահանգները մինչև հիմա էլ պահպանել են իրենց ազգային դեմքը։ Ձուլման այս քաղաքականությունը ներկայումս որոշակիորեն դժվարություն է հարուցում՝ պարզորոշ սահմանազատելու տարբեր տարածքների ազգային սահմանները։ Կասկած չկա, սակայն, որ նոր պայմաններում բոլոր այս էթնոգրաֆիական ալիքները, որոնք դուրս են սփռվել հրենց բնական գոտուց, կվերադառնան իրենց ընտանի ափերը, և տարագիրներն էլ իրենց տներն ու օջախները՝ ավելի մեծ դյուրությամբ և պատրաստակամությամբ, քան որով թողել էին դրանք։

Վերոհիշյալ բոլոր նահանգներից առավել վիճելին իր էթնիկական բնույթով, վիճելին առնվազն թուրքական դիվանագիտության համար, Հայաստանն է։ Մենք հանգամանորեն կանգ ենք առնում դրա վրա ոչ սոսկ այն պատճաոով, որ այն անմիջականորեն մեր հետաքրքրության առարկան է, այլև, այն նկատառումով, որ հայկական տարածքի սահմանների որոշումը միաժամանակ վչռում է մյուս ազգությունների սահմանները, քանի որ Հայաստանը ընկած է այն անկյունում, որտեղ հանդիպում են Անատոլիա, Սիրիա, Միջագետք նահանգները։

Հայաստանը, անկասկած, խիստ որոշակի հասկացություն է, երկիր, որ հայտնի է հնագույն ժամանակներից, որի սահմաններում աճել ու գարգացել է հայ ժողովրդի կյանքը, և որը այժմ վկայում է նրա կյանքի ողբերգությունը՝ մշակույթի նրա սեփական գանձարանի ավերակներով։

Բավականաչափ քաջ հայտնի մի երկիր, որը թվում է արդեն դարձել է ինչ-որ աղոտ ու անորոշ բան, հենց որ թուրքա-

[էջ 81]

դպրոցի քաղաքագետներն ու դիվանագետները, ովքեր կոչված էին տնօրինելու նրա արյունոտ գործը, փորձեցին սահմանել նրա գոյության ապագա պայմանները։ «Կա՞ արդյոք հայկական երկիր». «Արդյո՞ք Թուրքիայում գոյություն ունեն հայերով բնակեցված նահանգներ», ահա հարցը, որ բարձրացվում էր ամեն անգամ, երբ արյունոտ մի մեծ հրդեհ գրավում էր քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը այս դժբախտ երկրի վրա։

Ամենևին գարմանալի չէ, իհարկե, որ թուրքական իշխանությունները փորձում էին ժխտել Հայաստանի գոյությունը, այլ զարմանալին այն է, որ մեծ տերությունների ներկայացուցիչները պաշտպանում էին այդ տեսակետը, անգամ այն բանից հետո, երբ համաձայնություն էին ստորագրել «հայերով բնակեցված նահանգների» վերաբերմամբ։

Այս կամ այն ազգությանը պատկանող տարածքի՝ թուրքական իշխանությունների կողմից մշտապես վիճարկվող սահմանների ճակատագրական հարցը անփոփոխ կերպով բարձրացվում էր ամեն անգամ, երբ խոսք էր գնում նման մի ազգության թուրքական ճնշամից ագատագրելու մասին։

Այսպես, այդ հարցը բարձրացվել էր ժամանակին Հայաստանի, Սերբիայի, Բուլղարիայի և Ռումելիայի կապակցությամբ։ Այն բարձրացվելու է Հայաստանի կապակցությամբ, որպես անխուսափելի հնարք թուրք դիվանագետների և պետական գործիչների կողմից ժամանակ շահելու, առևտուր անելու և հարցի լուծումր ձգձգելու համար:

Քաջ հայտնի է, որ աղետաբեր փոփոխությունները Արևմտյան Ասիայի քաղաքական կյանքում միշտ հետևել են լայն մասշտաբի էթնիկական տեղափոխություններին և մեկ անգամ չէ, որ փոփոխել են ազգագրական քարտեզը։ Հավասարապես քաջ հայտնի է, որ Հայաստանը, լինելով այս հորձապտույտի կենտրոնում, կրել է բոլոր այդ տեղափոխությունների, ժողովուրդ–

[էջ 82]

ների արագահոս շարժումների կործանարար հետևանքները:

Սրանց ճնշման տակ հայերը քշվել են (ժամանակ առ ժամանակ բնականորեն, բայց ավելի հաճախ հարկադրաբար) մերթ դեպի Արևելք, ընդհուպ մինչև Սպահան, մերթ հարավ` մինչև Բաղդադ, մերթ Արևմուտք՝ մինչև Կոստանդնուպոլիս, իսկ վերջին դարերում էլ դեպի Հյուսիս՝ Ռուսաստան։

Բայց և այնպես, չնայած բոլոր այս փորձություններին չնայած բոլոր կոտորածներին, հալածանքներին և արմատախիլ լինելուն, Հայաստանը իր բնական էթնիկական բնույթը համեմատաբար ավելի լավ է պահպանել, քան հարևան նահանգները, որոնք բաժանել են սրա ճակատագիրը։ Նա նույնքան իրավունք ունի հայերի հող համարվելու, որքան Քուրդիստանը՝ քրդերի հող, Սիրիան՝ սիրիացիների հող, և նույնիսկ Անատաոլիան ավելի շատ իրավունք չունի կոչվելու օսմանյան հող։

Բարձր լեռնաշխարհը, որը վեր է հառնում Միջագետքի հարթավայրի վրա և սահմանագծվում է հյուսիսում և արևմուտքում Եփրատի հովտով, հնում կազմում էր հայերի հողատարածքը, հայտնի Մեծ Հայք անունով։ Էրզրումը՝ հին Կարինը, Ելիգավետպոլը՝ հին Գանձակը (Գյանջա), Մուֆարկինը՝ հին Մարտիրոպոլիսը և Խարբերդը՝ այսօրվա Խարպուտը, Մեծ Հայքի սահմանամերձ հողերի գլխավոր կետերն են։

Եփրատից դեպի արևմուտք ընկած հողերը, Մալաթիայի (հին Մելիտինեի) և Սվազի (հին Սեբաստիայի) սահմաններով գրավում էր Փոքր Հայքը։ Բյուզանդական ժամանակաշրջանում Փոքր Հայքի տարածքը ընդլայնվեց սկգբնապես դեպի հյուսիս-արևմուտք, ավելի ուշ դեպի հարավ ուղղությամբ, որպես հետևանք Հայկական լեռնաշխարհի լեռնային նեղ կիրճերից դեպի Սև և Միջերկրական ծովերը բնական ձգտման։

Այս երկուսից առաջին ուղղությամբ հայերի ճնշումը հանգեցրեց մի ընդարձակածավալ նահանգի, այսպես կոչված Ար-

[էջ 83]

մենիական թեմի ստեղծմանը, իսկ երկրորդ ուղղությամբ նրանց՝ հերոսական պայքարը ավարտվեց Կիլիկիայի բարձունքներին նրանց դրոշի հաջողակ բարձրացմամբ։ Այդ երկիրը, ստեղծված Ռուբինյանների հայկական հարստության կողմից, միջին դարերի եվրոպական ճանապարհորդների և նրանցից հետո թուրք աշխարհագրագետների կողմից հաճախ կոչվում էր նաև Փոքր Հայաստան։

Օսմանյան կառավարությունը, ինչպես քաջ հայտնի է, բազմաթիվ վիճաբանություններից և խուսափանքներից հետո հարկադրվեց Եվրոպայի կողմից սահմանելու հայերով բնակեցված նահանգները։ Այն սկսեց որպես այդպիսի նահանգներ ճանաչելուց միայն նրանք, որոնք ընկած էին Մեծ Հայքի սահմաններում՝ Էրզրումի, Վանի, Բիթլիսի, Խարպուտի և Դիարբեքիրի վիլայեթները, ավելի ուշ, սրանց ավելացվեց Սվազի վիլայեթը Փոքր Հայքում։

Ապարդյուն կերպով հայկական պատրիարքարանը հիշեցրեց իշխանություններին հայկական Կիլիկիայի մասին, որն ընկած է Ադանայի և Հալեպի վիլայեթների միջև։ Թուրքերը փակեցին իրենց աչքերը Կիլիկիայի գոյության վրա, իսկ եվրոպական տերությունները դրա վրա չպնդեցին։ Ընդլայնել հայկական տերիտորիան, նշանակում էր րնդլայնել այն երկրի ազդեցության ոլորտը, որը, առկա պայմաններում, Հայաստանն ապահովելու ամենամեծ հնարավորությունն ուներ, իսկ եվրոպական տերությունների շահերից չէր բխում Ռուսաստանի համար կիլիկյան ծովեզերքին բազա նախապատրաստելը։

Բայց թուրքերը բավական լավ գիտեին, որ վաղ թե ուշ Զեյթունի հայերի «արծվաբույնը» ներառվելու է հայկական նահանգների մեջ, որ եվրոպական տերությունների պահանջած բարեփոխումները տարածվելու են այդ շրջանի վրա։ Ադանայի կոտորածը՝ երիտթուրքերի սադիստական տոնահանդեսներից մե–

[էջ 84]

կը, ապացույց էր, որ օսմանյան կառավարությունը խորապես տագնապած է հայկական հարցի կիլիկյան կողմով։ Հանցագործ միջոցները, որին նա դիմեց և որը սահմանադրական Թուրքիան ամոթով ծածկեց, հայտնեցին աշխարհին, որ գոյություն ունի ևս մեկ հայկական նահանգ, որը գրառված չէր Հայաստանին վերաբերող դիվանագիտական ակտերում։

Հայերով բնակեցված նահանգները ճանաչելու և որոշելու լավագույն և ամենաճիշտ հատկանիշը ժամանակ առ ժամանակ կառավարության հրահրանքով տեղի ունեցող կոտորածներն են, հատկանիշ, որն ավելի պերճախոս է, քան այդ կառավարության բոլոր վիճակագրական տվյալները։ Եթե եվրոպական տերությունների ներկայացուցիչները ավելի լուրջ հետաքրքրություն ցուցաբերեին հայերի ճակատագրի հանդեպ, նրանք այնքան շատ ժամանակ չէին կորցնի թուրքերի հետ Հայաստանի սահմանների մասին վիճաբանությունների վրա։ Կոստանդնուպոլսում նստած նրանք կկարողանային մեծ ճշգրտությամբ որոշել այդ սահմանները արյունոտ այն հրդեհների արտացոլումից, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում հայերով բնակեցված շրջաններում այն պահից ի վեր, երբ բարձրացվեց «հայկական հարցը»։

Բայց եվրոպական դեսպանները միայն պնդում էին թվերի ճշգրիտ վիճակագրության վրա և նույնքան անօգնական էին թուրքերի մատակարարած ակնհայտ կեղծ թվերի հանդեպ, որքան անտարբեր էին հայերի ճակատագրի նկատմամբ։ Նրանք լավ գիտեին, որ թուրքական կառավարությունը նույնիսկ չունի անհրաժեշտ ապարատ վիճակագրական տեղեկություններ հավաքելու համար։ Բայց, նույնիսկ եթե թուրքերն ունակ լինեին օգտագործելու թվերի օբյեկտիվ լեզուն, գաղտնիք չէ, որ թուրքական կառավարությունն այն կօգտագործեր հակառակ նպատակով՝ թաքցնելու և աղավաղելու դրանք իր կեղծումներով:

[էջ 85]

Թուրքական վիճակագրությունը մատնում է իրեն և թուրական կառավարությանը։ Դժվար չէ համոզվել դրանում, եթե միայն քննադատական հայացք նետենք այն կողմնապահ հաշվակումների վրա, որոնք թուրքերը դնում էին միջազգային դիվանագիտության ներկայացուցիչների առջև հայկական հարցի սուր պահերին։ Բայց մենք պետք է մի պահ կանգ առնենք՝ քննարկելու համար որոշ հարցեր վիճակագրության առնչությամբ, սկզբունքի տեսակետից։

Արդյո՞ք անհրաժեշտ էին բոլոր այս հաշվարկումներն ու թվերը որպեսզի լուծվի հայերի ճակատագիրը թեթևացնելու պարզ հարցը՝ Եվրոպայի պահանջած բարեփոխումները մուծելու միջոցով։ Ենթադրենք թե այն վիլայեթներում, որտեղ պետք է գտնվեր հայերի գլխավոր զանգվածը, նրանք դեռ ազգաբնակչության մեծամասնությունը չեն կազմում, մի՞թե դա խոսում է իրենց գոյության պայմանների բարելավումը պահանջելու նրանց իրավունքի դեմ։ Եթե թուրքական իշխանությունները անընդունակ են լայն և ընդհանուր մասշտաբի բարեփոխումներ իրագործելու, որում հայերը պակաս շահագրգռված չեն, քան թուրքերն իրենք, ինչո՞ւ պետք է նրանք դեմ արտահայտվեն այն իրագործելու հնարավորությանը, եվրոպական տերությունների օգնությամբ, մի քանի առանձին նահանգներում, այս դեպքում՝ հայկական շրջաններում, հայերի, ինչպես նաև բնակչության մյուս խավերի բարիքի համար։

Ճշմարտությունն այն է, որ առանձին նահանգներում կատարվելիք բարեփոխումներին թուրքերը նայում էին որպես ինքնավարության նախապատրաստական միջոցառման։ Հայկական բարեփոխումները դիտվում էին անբավականությամբ՝ ասևս թե դրանք այլ բան չէին նշանակում, եթե ոչ լրիվ ինքնավարություն Հայաստանի համար։ Թուրքական փաստարկումները և վիճակագրությունը նպատակ էին հետապնդում ապա–

[էջ 86]

ցուցելու, որ Հայաստանի ինքնավարության գաղափարը ոչ մի էթնիկական հիմք չունի, քանի որ հայերն ամենուրեք փոքրամասնություն են կազմում։ Բայց, եթե նույնիսկ ընդունենք այդ արհեստական հաշվարկումները, հեշտ է առաջ քաշել մի խիստ էական առարկություն ad hoc թուրքական կառավարության հիմնական կոնցեպցիային, որը վճռորոշ նշանակություն է տալիս ինքնավարության և քաղաքական տիրապետության հարցում տարբեր ազգությունների միջև գոյություն ունեցող թվական հարաբերակցությանը։ Այսպես անելով, թուրքերը քանդում են սեփական ոտքի տակի հողը։ Եթե մի ազգության թվական գերակշռությունը բացարձակ պայման է ինքնավարության և անկախ գոյության համար, ապա ինչպե՞ս է որ մի քանի միլիոն թուրքերը տիրակալում են բազում միլիոն տարբեր ագգությունների՝ Ստամբուլից մինչև Մեքքա։ Ոչ միայն Արաբիայում այլև Միջագետքի լայնարձակ տափաստաններում, Սիրիայում, Հայաստանում և Անատոլիայի որոշ մասերում թուրքերը կազմամ են բնակչության աննշան տոկոսը։ Ի՞նչ իրավունք ունեն օսմանցիները ստրկության մեջ պահելու այդ պրովինցիաները: Ինչի՞ վրա է հիմնված նրանց իշխանությունը։ Էթնոգրաֆիական առումով վերցրած, այս կարող է արդարացվել միայն, ինչպես կտեսնենք շուտով, Անատոլիայի վիլայեթներում։

Այս ևս բոլորը չէ. թուրքական կայսրության բուն մայրաքաղաքում՝ Ստամբուլում, թուրքերը բնակչության մեծամասնությունը չեն կագմում։ 1885 թ. պաշտոնական մարդահամարը ցույց է տալիս, որ սուլթանի մայրաքաղաքը այդ ժամանակ ուներ 873565 բնակիչ։ Սրանցից միայն 384910 էին օսմանցիներ (կամ ավելի շուտ՝ մահմեդականներ), մնացյալը՝ 488655-ը պատկանում էին տարբեր ազգությունների (156861-ը հայեր

[էջ 87]

էին, 152741-ը՝ հույներ, 44361-ը՝ բուլղարներ և 129243-ը՝ օտարերկրացիներ)1:

Եթե թուրքերի օգտագործած փաստարկումները հայկական հարցում՝ մատնանշելով հայերի փոքրամասնությունը երկրում, շրջելու լինենք նրանց դեմ, ապա նրանք ոչ միայն կկորցնեն բոլոր մյուս ազգություններին կառավարելու իրավունքը, այլև ստիպված կլինեն հրաժարվելու նաև իրենց սեփական մայրաքաղաքից:

Թուրքերի տեսակետը հայկական հարցում անտրամաբանական էր, անհետևողական և նույնիսկ անբարոյական, քանի որ նրանք հայերից պահանջում էին այն, ինչ որ չունեին իրենք, թվական գերակշռություն, որպեսգի կատարեն անհրաժեշտ բարեփոխումներ, այն դեպքում, երբ իրենք, թեև կազմելով երկրի բացարձակ փոքրամասնությունը, դարեր շարունակ տիրակալել էին իրենց լայնածավալ կայսրությունում։

Եվրոպական տերությունները այս նրբին հարցերը չբարձրացրեցին։ Նրանք ավելի շատ ներողամտություն ցուցաբերեցին թուրքերի հանդեպ՝ թուրքական հարցում, քան թուրքերը հայերի հանդեպ՝ հայկական հարցում։ Համաշխարհային պատերազմը, որն առաջ քաշեց ինքնորոշման սկզբունքը և զանազան ազգությունների ապագա ճակատագրի սկզբունքները, կունենա այն հետևանքը, որ թուրքական և հայկական հարցերը կքննարկվեն նույն տեսակետից և կլուծվեն արդարացիորեն համապատասխան այս նոր սկզբունքների, համապատասխան էթնոգրաֆիական պայմանների և մշակույթի համապատասխան պատմական արժեքների սահմաններում։

-------------------------------

1. Համաձայն 1844 թ. վիճակագրության, մայրաքաղաքի բնակչությունը կազմում էր 891000 հոգի՝ 475000 մուսուլմաններ, 222000 հայեր, 132000 հույներ, 25000 օտարեկրացիներ։

[էջ 88]

Դժվար չէ մատնանշել, այն հիմնական մասնաբաժինները որոնց կբաժանվեն նախկին թուրքա-ասիական տիրույթները։ Թուրքական հավակնությունները չպետք է անցնեն Տրապիզոն-Ադանա գիծը, Թուրքիան, բառիս նեղ իմաստով, բաղկանալու է մոտավորապես ամբողջ Անատոլիայից, այն է՝ Իգմիդ և Բիգա երկու մյութեսարիֆաթներից և Բրուսսայի, Զմյուռնիայի, Կաստամունիի, Անգորայի և Կոնիայի հինգ վիլայեթներից։ Բացի այդ, Տրապիզոնի վիլայեթը հավանաբար Թուրքիային պետք է զիջի Սամսունի սանջակը, Սվազի վիլայեթը՝ Թոքաթի և Ամասիայի երկու սանջակները, և Ադանայի վիլայեթը՝ Իթչիլի սանջակը։

Տրապիզոն-Սվազ-Ադանա գծի ետևում ընկած է Հայաստանի հողը՝ Փոքր Հայքը Հայկական Կիլիկիայով և Մեծ Հայք: Հարավային սահմանը, որը բաժանում է նրանց Միջագետքից և Սիրիայից, նշված է Հայկական լեռնաշխարհի իջնող գծով և ընկած է Տիգրիսի երկու ճյուղերի՝ Բոհտանի և Արևմտյան Տիգրիսի երկայնքով, իջնում է մինչև Եփրատ ու անցնում Դիաբեքիր Սևերեկի միջով և, այնուհետև, անցնում է Այնթափ և հասնում Ալեքսանդրետի ծոց։

Այս սահմաններում Հայաստանը գրավում է Տրապիզոնի սանջակի արևելյան կեսը, սկսած Կերասունից, Գյումուշխանեի սանջակը, Սվազ և Կարահիսար սանջակները, Ադանայի, Կոզանի և Ջեբելբերեքեթի սանջակները, Մարաշի սանջակը, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի վիլայեթները, Վանի սանջակը Աղբակի սանջակի հետ, Դիարբեքիրի վիլայեթի մի մասը՝ Արղանայի սանջակը և Դիարբեքիրի սանջակի հյուսիսային անկյունը։ Այսպիսով, դիվանագետների նախատեսած վեց վիլայեթներից Հայաստանի սահմաններից դուրս են թողնված Սվազի վիլայեթի երկու սանջակներ, Վանի վիլայեթի Հաքյարիի սանջակը և Դիար-

[էջ 89]

բեքիրի վիլայեթի Մարդինի սանջակը, միևչդեռ այդ երկրին էին հատկացվեկու հայկական Կիլիկիան և Տրապիգոնի ծովափը։

Եթե մենք ուղիղ գիծ անցկացնենք այն տեղից, որտեղ միանում են Տիգրիսի արևելյան և արևմտյան ճյուղերը, մոտավորապես Իբն-Ջեզաիրից մինչև Դամասկոս, սիրիական գլխավորապես քրիստոնեական հողերը կմնան այդ գծից արևմուտք։ Այն լայն տարածքը, որ կազմված է Միջագետքի հարթավայրերից և Զագրոսի լեռներից, բնակեցված քրդական և արաբական ցեղերով (արաբներն ապրում են գլխավորապես տափարակում, իսկ քրդերը՝ լեռներում), կմնա արևելքում։

Սիրիան այդ դեպքում կբաղկանա Հալեպի վիլայեթից, առանց
Մարաշի սանջակի, Դիարբեքիրի սանջակի մի մասից, Մարդինի սանջակից, Դամասկոսի կամ Շամի, Բեյրութի և Լիբանանի, Երուսաղեմի վիլայեթներից և Զոր մյութեսարիֆաթի մի մասից։

Եփրատի և Տիգրիսի միջև ընկած տարածությունը, այն է՝ Զոր մյութեսարիֆաթի մի մասը, Մոսուլի վիլայեթի մի մասը և Բաղդադ ու Բասրա վիլայեթները կկագմեն Արաբստանը։

Տիգրիսից դեպի արևելք գտնվող բոլոր բարձրավանդակները, այն է՝ Հաքյարիի սանջակը, Մոսուլի վիլայեթը (հանած Մոսուլի սանջակի մի մասը) և քրդերով բնակեցված պարսկական հողերը, Ուրմիա լճից մինչև Լուրիստան, կկագմեն Քուրդիստանը։ Այն կներառնի Սուջբուլաղի նահանգը, Արդելանը և Դիզֆու՝ գետի հովիտը՝ ընդհուպ մինչև Պարսկական Արաբստան։

Վերոհիշյալ տերիտորիաներից յուրաքանչյուրը անջատ վերաբերմունքի կարիք կունենա։ Սահմանագծերը, որը մենք հենց նոր գծեցինք, պետք է, անշուշտ, քննարկվեն հանգամանորեն, բայց նրանց ընդհանուր ուղղությունը, որ մենք տվել ենք, չեն կարող վիճարկվել։ Թուրքերի դարավոր տիրապետությունը այնպիսի աղետաբեր ազդեցություն է ունեցել ագգային խմբերի

[էջ 90]

վրա, որ դժվար է դեռևս մտածել միակերպ էթնիկական բնույթի տերիտորիալ միավորումներ կազմելու մասին և, իրականում, դրա կարիքը չկա։ Բավական կլինի, ներկայի համար, առանձնացնել մի քանի ազգային կենտրոններ, որոնց շուրջը կարող են հավաքվել համապատասխան ազգային տարրերը։

Մենք մատնանշեցինք այդ կենտրոնները և մոտավորապես, որոշեցինք նրանց տարածքային ոլորտները, և այդ հարցում մենք առաջնորդվեցինք ոչ միայն այս կամ այն ազգության գերակշռությամբ այս տարածքներում, այլ դրանց պատմական մշակութային բնույթով և տնտեսական ամբողջականությամբ:

Այս երեքը պետք է լինեն ուղենշող սկզբունքներ թուրքական կայսրության ժառանգության բաժանման համար նրա», խորապես տառապյալ հպատակների միջև, նրանք պետք է կազմեն այն հիմքը, որի վրա նոր կյանքը կարողանա կառուցվել նախկին Թուրքիայի այն մասերում, որոնք պահանջում են ազգային հարցի լուծում։ Վերջապես բավարարություն պետք է տրվի այս ազգային բաղձանքներին, որոնք ցայտուն կերպով դրսևորված են, որպեսզի որոշվի ազգությունների ճակատագիրը՝ համաձայն նրանց խաղաղ համագոյակցության։

Այս պրոբլեմը անգամ ավելի բարդացված է, քան դժվարին, և այն, անկասկած, անհնարին է լուծել արագորեն և մի եղանակով, որը գոհացուցիչ լինի բոլորի համար։ Ամենը, ինչ կարելի է անել ներկայումս, մատնանշելն է այն ուղու, որով հարցը կարելի կլինի լուծել։ Միակ և միաժամանակ ա մենանիշտ ուղին հաշտեցնելու բոլոր տարբեր միջազգային բաղձանքները, որը մատնանշում է պրոբլեմի բնույթն ինքը՝ ազգային շարժումները տեղայնացնելն է և նրանց պահելը այդ սահմաններում, ի վերջո վերոհիշյալ բոլոր տերիտորիալ միավորումներում, որը յուրաքանչյուր ազգության համար ունի տան գրավչություն: Դրանով կդրվի խառնակված Էթնիկական զանգվածների բնա-

[էջ 91]

կան տարբերակման հիմքը, և պատմության հողմերից ցանուցիր, եղած ժողովուրդները կրկին կհավաքվեն իրենց վաղեմի օջախների շուրջը ու կկազմեն ինքնաբավ ամբողջություն իրենց սեփական պատմական հողում։

Թուրքիայի անդամահատումը Անատոլիայի կամ բուն Թուրքիայի, Հայաստանի, Սիրիայի, Քուրդիստանի և Արաբստանի, որ առաջարկվեց վերը, լուծում է ազղային հարցն այնպես, ինչպես որ մենք այն հասկանում ենք։ Այս երկրներից յուրաքանչյուրը բավարարում է էթնիկական, պատմական, տնտեսական բնույթի պահանջները, նաև կուլտուրայի պահանջները, որոնք մենք վկայակոչել ենք։

Անատոլիան, մեր մատնանշած սահմաններում, կազմում է 400000 մինչև 450000 քառակուսի կիլոմետր տարածք, յոթ միլիոն ազգաբնակչությամբ, որից երկու միլիոնը քրիստոնյաներ են, զլխավորապես հույներ և հայեր, իսկ հինգ միլիոնը թուրքեր և այլ ազգություններ, ովքեր արտաքնապես կամ օգուտի համար յուրացրել են թուրքական սովորույթները, երբեմն էլ մահմեդական կրոնը։ Այս երկիրը ունի Թուրքիա անվանվելու իրավունքը, քանի որ այն, էթնոգրաֆիական առումով, գլխավորապես թուրքական պրովինցիա է։ Պատմական և մշակութային տեսանկյունից սա այն տերիտորիան է, որտեղ կազմավորվել ու զարգացել է թուրքական պետությունը և, երեք կողմից ծովերով շրջապատված լինելով, այն աշխարհագրական ամբողջություն է կազմում, որը երաշխավորում է նրա տնտեսական զարգացումը։

Սիրիան, ձևավորված վերևում հիշված պրովինցիաներից, կունենա մոտ 200 մինչև 250 հազար քառակուսի կիլոմետր, շուրջ 2 1/2 միլիոն բնակչությամբ։ Մոտ մեկ միլիոնը քրիստոնյաներ են, մնացածները մուսուլմաններ, հաշվի չառած մանր աղանդավորական խմբերը։ Բայց քրիստոնյաների գերակշռող զանգ-

[էջ 92]

վածը նույն ծագումն ունի, ինչ որ մուսուլմանները։ Էթնոգրաֆիական տեսակետից երկիրը մեծ մասամբ սեմական է ազգաբնակչությունը կազմված է սիրիացիներից ու արաբներից: Լինելով գլխավորապես ծովային երկիր, Սիրիան բոլոր հնարավորություններն ունի տնտեսապես գարգանալու համար։

Արաբստանն ունի նույն առավելությունները։ Այն է գրավում է Եփրատ և Տիգրիս նավարկելի գետերի հովիտը և ելք ունի դեպի ծով։

Ինչ վերաբերում է Քուրդիստանին, այն գրավում է, ինչպես նշվեց վերևում, Զագրոսի երկար լեռնազանգվածի բարձրավանդակները, Ուրմիա լճից և Բոհտան գետից մոտավորապես մինչև Լուրիստանի տափարակները և արևմուտքից Տիգրիսի և արևելքից Դիզֆուլի հարակից հովիտները։ Այս սահմանները ներառում են մի երկիր, որը բնակեցված է քրդերով և ուրիշ լեռնական ցեղերով, որոնք գլխավորապես իրանական ծագում ունեն։

Բոլոր այս երկիրը, կագմելով մի աշխարհագրական ամբողջություն, համապատասխանում է նրա բնակիչների կյանքի հովվական և վաչկատուն եղանակին։ Զագրոսյան ալպերը իրենց գեղատեսիլ գահավանդակներով, որոնք իջնում են դեպի վերոհիշյալ գետերի հովիտները, հնագույն ժամանակներից եղել են Իրանի վաչկատունների բնակավայրը։ Սրանցից նրանք, ովքեր նստակեցության են անցել և երկրագործությամբ գբաղվել, համապատասխան գբաղմունքն են գտել Մոսուլի և Շահրիզորի բերրի հարթավայրերում մի կողմից, Արդելանում և հարակից մարզերում մյուս կողմից։ Արդյունաբերության և առևտրի՝ հետագա զարգացումը երկրում բազա կգտնի, Արաբստանի նման Պարսից ծոցում։

Շատերը կան սակայն, ովքեր ձեգ կասեն, որ քրդական հարցը կարելի է լուծել միայն Հայկական բարձրավանդակում:

[էջ 93]

Այժմ որոշ շրջաններում ընթացիկ կարծիք կա, որ այս հարցը սերտորեն ու անմիջականորեն կապված է հայկական հարցին։ Ոմանք նույնիսկ հակված են դրան գերակշիռ կարևորություն տալու հայերի երկրում։ Հայաստանը Քուրդիստանի վերածելու ջանքերում Հայաստանի բարեկամներն ու թշնամիները ձեռք
ձեռքի են տալիս։ Եթե թուրքական քաղաքագետները, ինչպես որ մենք շուտով կտեսնենք, դարեր շարունակ ջանում էին Հայաստանը լցնել քրդերով և Էրմենիստանը փոխել Քուրդիստանի, ինչ որ մի չափով հասկանալի է։ Բայց որ այս փոխակերպումը պետք է վայելի այն եվրոպական տերությունների թաքուն կամ բացահայտ համակրանքն ու հավանությունը, որոնք կոչված են պաշտպանելու հայերին ընդդեմ թուրքերի բռնությունների, մի երևույթ է, որը պետք է հարուցի բոլոր նրանց վրդովմունքը, ովքեր որևէ բարոյական զդացում ունեն։

Ցավալի փաստ է, որ Անգլիան ու Ռուսաստանը, երկու հակառակորդները Հայաստանի բարձրավանդակում, համակրում՝ էին և ներողամտություն ցուցաբերում թուրքերի քրդասիրական քաղաքականության հանդեպ, առաջինը որոշ թյուրըմբռնմամբ, վերջինը՝ ըմբռնողության պակասից։ Քաջ հայտնի է, որ հայերը միշտ ձգտել են դեպի Ռուսաստանը և հուսացել, որ նա կօգնի իրենց ազատվելու թուրքերի լծից ու բռնակալությունից։ Հայերի այս ոուսասիրական միտումը, որն աճել ու զարգացել էր դարերի ընթացքում, Անգլիային անհամատեղելի էր թվում Ասիայում ունեցած իր շահագրգռությունների հետ։ Այն ժամանակից, երբ Անգլիան եկավ համոզման, որ հայերի ռուսական կողմնորոշումը անսասանելի է, նա իր աջակցությունն ու համակրանքը տվեց քրդերին, հակառակ հայերի, ի դեմս որոնց նա տեսնում էր Ռուսաստանի դաշնակիցներին ու գործակիցներին Անդրկովկասից վերջինիս առաջխաղացման ճանապարհին։ Ռուսաստանի դեմ պատնեշ ստեղծելու նպատակով Քուրդիստանը

[էջ 94]

քաղաքական օրգանիզմ դարձնելու գաղափարը պատկանում է հյուպատոս Փալգրեյվին։ Ճիշտ է, որ նրա հաջորդը, հյուպատոս Թեյլորը իր 1869 թ. մարտի 18-ի զեկուցագրում Փալգրեյվի առաջարկությունը համարում է անիրագործելի, ի նկատի, ունենալով իրենց՝ քրդերի համակրանքը դեպի Ռուսասաստան, բայց և այնպես թվում է, որ անգլիական գործակալները Հայաստանում դեռ էլի որոշ ժամանակ շարունակում էին իրենց քրդասիրական քաղաքականությունը։ Բավական է ասել, որ Էրզրումի հյուպատոսը անվանվեց «Քուրդիստանի հյուպատոս»: Որոշ ժամանակ էր արդեն, որ թուրքերը փորձում էին քարտեզի վրայից ջնջել «Էրմենիստան» անունը և այն փոխարինել Քուրդիստանով։ Հայերն ապշած էին մնացել տեսնելով, որ Հայաստանի նկատմամբ թուրքական վերաբերմունքը գտնում է անգլիացիների հավանությունը։ Նրանք պարտավորված եղան բարձրաձայն բողոքել իրենց պատրիարքի միջոցով մի համաշխարհային տերության կողմից նման անխոհեմ քայլի դեմ, տերություն, որը չէր կարող համակրանք ունենալ փոքր ժողովուրդների և ճնշված երկրների ճակատագրի հանդեպ թուրքական տեսակետի նկատմամբ։

Բայց առավել ևս պետք է զարմանալ, որ Ռուսաստանը, որն ինքը իսկական պատճառն է Անգլիայի՝ Հայաստանի հանդեպ որդեգրած վարքագծի, փոխանակ ամրապնդելու իր դիրքերը այդ երկրում, ընդհակառակը, նմանվեց իր հակառակորդին և նույնպես զարգացրեց քրդասիրական քաղաքականություն։ Ռուսական քաղաքագետները ակնհայտորեն հույս ունեին դրանով զրկել Անգլիային քրդերի աջակցությունից։ Համաձայն իրենց երկրի վարած քաղաքականության, ռուսական գործակալները, ռազմական գրողներն ու ճանապարհորդները ջանում էին անտեսել հայերի կարևորությունը և խոսում էին միայն ու միայն քրդերի թվական կամ որակական գերազանցության մա-

[էջ 95]

սին: Նրանց գրքերում ու հոդվածներում Հայաստանը դադարեց գոյություն ունենալուց որպես հայերի հող, այն փոխարինվեց Քուրդիստաանով։ Էրզրումի գոտին կոչվեց հյուսիսային և Բիթլիսը (Վան) հարավային Քուրդիստան: Նրանցից ոմանք, մոռանալով ամեն մի չափ, այնքան հեռու գնացին, որ սկսեցին պնդել, որ քրդերը Հայաստանի իսկական բնիկներն են և որ այսպես կոչված Հայաստանը միշտ քրդերի հող է եղել։

Այս առումով, սակայն, ռեկորդը խփեց ոմն Մ. Զարզեցկի, ֆրանսիական հյուպատոսը Վանում, որն իր սահմանափակ պատմական տեսակետները հայ-քրդական հարցի վերաբերյալ հրապարակեց «Revue de Paris»–ում 1914 թ. ապրիլի 15-ին։ Մի քանի տարի ապրած լինելով Վանում, պրն. Զարզեցկին երևակայեց, որ ինքն ըմբռնել է շրջապատող ժողովուրդների ազգագրական և լեզվական գաղտնիքը և լուծեց այս պրոբլեմը արտակարգ թեթևամտությամբ։ Նրա կարծիքով, հայը երկու տարրերի խառնուրդ է՝ սեմական ցեղերի, որոնք եկել են Միջագետքից, և արիացիների, որոնք եկել են Պամիրից։ Արիական ծագումը հայերին կապում է քրդերի հետ, և այս իմաստով վերջիններս հայերի եղբայրներն են՝ խեղճ եղբայրները, որոնք մնացել են լեռներում և ետ են ընկել զարգացմամբ։

Ֆրանսիական հյուպատոսը այն կարծիքին է, որ հայերեն և քրդերեն լեզուները շատ մոտ են իրար, և իր սեփական տգիտությունը դնում է լեզվաբանների ուսերին, ովքեր մտածում են քրդերի լեգուն դնել ասիական լեզուների հայկական խմբում։ Եթե ֆրանսիական հյուպատոսը նեղություն կրեր ուսումնասիրելու իր իսկ հայրենակիցների՝ հարցի մասնագետների, աշխատությունները, նա ձեռնպահ կմնար այսպիսի անմտածված եզրակացություններ անելուց մի ասպարեզում, որն ամբողջապես անծանոթ է նրան։

Երբ մտածում ես, որ այս բոլորը արվում է բացառապես

[էջ 96]

քրդերի իրավունքները Հայկական բարձրավանդակի նկատմամբ հիմնավորելու նպատակով, այն նույն հիմունքներով, ինչ որ հայերն իրենք, սա, անկասկած, շատ տգեղ է դառնում։ Քաջ հայտնի է, որ Ֆրանսիան բաժանում է Անգլիայի զգացմունքները Ռուսաստանի հանդեպ Փոքր Ասիային վերաբերոզ բոլոր հարցերում և, հետևաբար, նրա զգացմունքները հանդեպ Հայաստանի2։

Հայաստանը որոշակի մշակույթի երկիր է և ունի պատմական գրականություն, որը ոչ մի կերպ աղքատիկ չես համարի: Պահպանված պատմական վավերագրերը կարող է բավարար չլինեն հստակ լույս սփռելու նրա անցյալի վրա և լիովին վերականգնելու նրա անծանոթ իրադարձությունների ամբողջական բարդ պատկերը, բայց համենայն դեպս, մենք լիովին բավարար պատմական նյութեր ունենք հայ-քրդական հարցի վերաբերյալ, որպեսգի վիճաբանության չբոնվենք հյուպատոսների հետ այդ հարցի էության մասին։

Ինչպես պատմությունը ցույց է տալիս, քրդացան ցեղերը Հայաստանում չեն գրավել այն դիրքը, ինչ որոշ մարդիկ, ովքեր հարցին մոտենում են քաղաքական տեսակետից և, հետևաբար որոշակի միտումով, կուզենային հավատացնել մեզ։ Քրդերը Հայաստանում գոյություն չեն ունեցել անհիշելի ժամանակներից։ Նրանց առաջին անգամ հայտնվելը Հայաստանի բարձրավանդակում պատմությունը լավ է հիշում։ Այն ետ է գնում մոտավորապես երեք դարով, և այն ժամանակ, ինչպես և հիմա նրանք Հայաստան տեղաշարժվեցին թուրքական իշխանությունների կողմից և իրերի ստեղծված դրությամբ։

Ինչպես վերը հիշատակվեց, թուրքերը Հայաստանին տիրա-

-------------------------

2. Ludovig de Contenson. Chretienc et musulmans, 1901.

[էջ 97]

ցան 1514 թ. Չալդրանի ճակատամարտից հետո, երբ նրանք պարտության մատնեցին Պարսկաստանի շահի՝ Իսմաիլի, զորքերին շնորհիվ իրենց հրետանու, որը նրանք առաջին անգամ էին օգտագործում։ Սրանից հետո երկու տերությունների միջև երկարատև պայքար գնաց Հայաստանի համար, բայց ի վերջո սահմանները մնացին նույնը, ինչ որ գոյություն ունի հիմա։ Մոլլա Իդրիսը, բիթլիսեցի մի քուրդ, որը լինելով տեղաբնիկ, քաջ ծանոթ էր բոլոր տեղական պայմաններին, գործուն մասնակցություն բերեց սուլթան Սելիմի ռազմական գործողություններին։ Սուլթանը նրան հանձնարարեց իշխանության կազմակերպումը նորանվաճ պրովինցիաներում։ Սրանից առաջ նա ծառայության մեջ էր գտնվում թուրքմեն Ակ-կոյունլուների գլխավորի մոտ, որը թագավորում էր Հայաստանի արևմտյան մասում՝ Եփրատի երկայնքով և Տիգրիսի ակունքներում։ Սա ճիշտ այն մասն էր, որ վերականգնման կարիք ուներ, և Իդրիսը, որը որպես պետական քարտուղար էր ծառայել վերոհիշյալ ցեղապետի մոտ, բավական փորձ ուներ երկրին վերաբերող գործերում, ի վիճակի լինելու համար կատարելու իր առաքելությունը համապատասխան ձևով։ Ինչպես պետք էր սպասել, Մոլլա Իդրիսը իր քաղաքականությունը հիմնեց քրդական ցեղերի մանր ցեղապետների շահերի պաշտպանության վրա, ովքեր ձգտում էին ֆեոդալական իրավունքներ ձեռք բերել վերոհիշյայ պրովինցիաներում։

Հայաստանի համար մղվող պայքարում պարսից շահերը, երբ հաջողություն էին ունենում, քրդական բեյերին քշում էին այն հողերից, որտեղ նրանք ֆեոդալական իրավունքներ էին բանեցնում և փոխարինում էին նրանց իրենց պաշտոնյաներով։ Թուրքական սուլթանները վարում էին հակառակ քաղաքականություն և հողեր էին տրամադրում քուրդ ցեղապետներին, այդպիսով փորձելով պարսիկներին ընդդիմադիր մի ուժ ստեղծել։

[էջ 98]

Այս քաղաքականության ոգեշնչողը, անկասկած, նույն Իդրիսն էր, և նա այն անցկացնում էր հիմնավորապես։ Մծբինից մինչև Դերսիմ ընկած լայնածավալ պրովինցիան նա միավորեց Դիարբեքիրի պրովինցիա անվամբ և բաժանեց 19 սանջակների (դրոշների) կամ ռազմաֆեոդալական միավորների։ Սրանցից ութը նա հանձնեց քուրդ բեյերի՝ ժառանգական հիմունքներով. Բացի այդ, քուրդ ցեղապետները ստացան հողի հինգ փոքր բաժիններ Տիգրիսի ակունքներում որպես մասնավոր սեփականություն կամ «հաքյումաթ»։ Սուլթանից նա ձեռք բերեց 25000 դուկատ, 400 պատվավոր «կաֆտաններ» և 70 դրոշներ և բաժանեց դրանք քուրդ ցեղապետների միջև։ Չբավարարվելով դրանով, նա մի քանի քրդական ցեղեր վերաբնակեցրեց Էրզրումի շրջանում, այդպիսով հիմք դնելով քրդերի բնակեցմանը երկրի այդ մասում։

Ե՛վ Իդրիսը, և՛ նրա որդի Աբուլֆազիլը կարողանում էին գրիչ բռնել, և նրանց իսկ կատարած գրառումներից և պատմական աշխատություններից է, որ մենք իմանում ենք այդ բոլոր միջոցառումների մասին։

Նույն դարի վերջին, 1597 թվականին, Բիթլիսի իշխողներից մեկը՝ Շերեֆեդդինը, գրեց քրդական դինաստիաների պատմությունը։ Այս երկը հրատարակվեց Սանկտ Պետերբուրգում 1886 թվականին ակադեմիկոս Վելյամինով-Չեռնովի կողմից և կրում է «Շերեֆ-Նամե» խորագիրը։ Նույն աշխատությունը Շարմուայի ֆրանսերեն թարգմանությամբ լույս է տեսել 1868 թվականին։ Քուրդ պատմագրի աշխատությունը տառապում է բոլոր սովորական թերություններով, որը հատուկ է ազգային պատմագրության առաջին փորձերին։ Եթե նա իր ջանքերը սահմանափակեր քրդական ծագում ունեցող ժամանակակից իշխող տների տեսությամբ, նրա աշխատությունը որոշակի կարևորություն կունենար որպես տեղեկագիր, որը կարող էր օգ-

[էջ 99]

տակար լինել պատմաբանի համար: Բայց Շերեֆեդդինը ձեռնամուխ է եղել իր ուժերից վեր մի խնդիր, այն է՝ գրել այդ դինաստիաների պատմությունը և նկարագրել նրանց ծագումը։ Պատմական նյութի պակասը ազատորեն մատակարարվել է երևակայական ծագումնաբանությամբ։ Որպեսզի փնտրի և գտնի, այս կամ այն դինաստիայի ծագումը, քուրդ պատմագիրը երևակայության թևերով թռչում է ետ դեպի ամենահեռավոր ժամանակները, և հաճախ երևակայական արյունակցական կապ է հայտնաբերում թշվառական քուրդ ցեղերի նախնիների և քաջ հայտնի պատմական անձնավորությունների միջև, առանց նայելու տարեթվերին ու դարաշրջաններին։ Ցեղերից ոմանք կապակցվում են առաջին խալիֆների հետ և ենթադրվում են լինելու նրանց հետնորդները։ Որպեսզի ապացուցի իր պնդումների ճշմարտացիությունը, Շերեֆեդդինը հաճախակի վկայակոչում է վաղեմի ընտանեկան լեգենդները։ Բայց մերձավոր ծանոթությունը դրանց հետ պարզում է, որ այդ լեգենդները հիմնված են որոշ ցեղերի անունների ժողովրդական ստուգաբանական մեկնաբանությունների վրա, որ դրանք կարող են շատ լավ հնարված լինել իրեն՝ հեղինակի կողմից։ Խելամիտ չի լինի որևէ լուրջ կարևորության տալ այս առակներին: Այդ առավել ևս այդպես կլինի, եթե ուշադրություն դարձնենք արհեստական ծագումնաբանական աղյուսակներին, որոնք նա օգտագործում է ազատորեն, լավատեղյակ երևալու իր ցանկության մեջ, քան կարելի էր նպաստել անկուլտուրական, կիսավաչկատուն և ավազակային ցեղերի պատմագրից, որոնք ոչ կարդալ գիտեին, ոչ էլ գրել և չունեին սեփական գրականություն։ Երբ մեր պատմագիրը անցնում է կեղծ ծագումնաբանությունից և դատարկ եզրակացություններից կոնկրետ փաստերի, և միանգամից ստիպված է լինում վար իջնել անցյալ դարերի բարձունքներից, Սելիմի և Իդրիսի դարաշրջանը, միայն այդ ժամանակ է, որ մենք քուրդ

[էջ 100]

բեյերին վերաբերող որոշ նյութ ենք գտնում։

Բացառությամբ Վանի և Բիթյիսի իշխող տներից, որոնք, գալիս են Թիմուրի ժամանակներից, Եփրատի և Տիգրիսի ակունքների վերոհիշյալ շրջանի բոլոր քրդական տիրույթները սկիգբ են առնում թուրք-պարսկական պատերազմների ժամանակաշրջանից մինչև XVI դարի վերջը և XVII դարի սկիգբ: Ինչ վերաբերում է Վանի և Բիթլիսի իշխող դինաստիաներին, մենք այստեղ կարող ենք մատնանշել, որ նրանց քրդական ծագումը կարող է վիճարկվել, և պատմագիր Շերեֆեդդինը ավելի շուտ պատճառ կարող էր ունենալ փնտրելու հայկական, քան արաբական կամ քրդական արյուն իր նախնիների երակներում։ Սա խիստ մասնագիտական հարց է, ե մենք չենք կարող կանգ առնել՝ քննարկելու այն այստեղ։ Դերսիմի քրդերի, այսպես կոչված դուզիկների, ծագումը նմանաբար վիճաբանության համար բաց հարց է։ Նույնիսկ այն անձինք, ովքեր քրդեր են տեսնում ամենուրեք, նրանց զուտ քրդեր չեն համարում։

Դերսիմից մինչև Դիարբեքիր նոր ստեղծված սանջակները Իդրիսը հանձնեց քուրդ բեյերին որպես ժառանգական տիրույթներ, որը բարձրացրեց նրանց գերիշխանների աստիճանի։ Մինչ տալով մեզ այս բոլոր իշխող տների անունները, քրդերի պատմագիրը ոչ մի խոսք չի ասում սանջակների բնակչության մասին, որոնց նրանք տիրապետում էին։ Սխալ կլինի մտածել, որ եթե կառավարողները քուրդ բեյերն էին, ապա սանջակների բնակչությունը նույնպես պետք է քուրդ լիներ, ինչպես կարող է թվալ քուրդ պատմագրին անքննադատաբար ընթերցողին։

Գրավված պրովինցիաների, ինչպես նաև Հայաստանի մյուս մասերի սանջակբեյերի նախորդները թուրք իշխաններ էին, մեծ մասամբ տիրակալող Սպիտակ ոչխարի և Սև ոչխարի (Ակ-կոյունլու և Կարա-կոյունլու) թուրքմեն շահերի մերձավոր ագգականները։ Սրանք, իրենց հերթին, հաջորդներն էին հայկական ֆեո–

[էջ 101]

դալ իշխանների, ովքեր իշխում էին այս պրովինցիաներում մինչև մոնղոլների առաջխաղացումը, և որոնցից ոմանք դիմագրավեցին Թիմուրի ներխուժմանը։

Երբ սելջուկյան հորդաները ներխուժեցին երկիր, բյուզանդական պետությունը ավելի լավ միջոց չկարողացավ խորհել պաշտպանելու համար իր սահմանները ահարկու թշնամուց, քան Հայաստանի թագավորական և իշխանական դինաստիաները իրենց դիրքերից հանելը և Եփրատից այն կողմ՝ Փոքր Հայք, տեղափոխելը, որպեսզի այստեղ մի նոր ճակատ հարդարի Եփրատի գծի երկայնքով։ Սվազից մինչև Ադանա մի կողմից, և Դերսիմից մինչև Եդեսիա մյուս կողմից, անցնում էին երկու շարք պատնեշներ, կազմված հայկական ֆեոդալական տիրույթներից։ Վանի Արծրունիները որպես վիճակ ստացան Սվազը ընդհուպ մինչև Եփրատ։ Անիի Բագրատունիները հաստատվեցին Լիկանդայում, ներկայիս Մարաշի սանջակի սահմաններում, Կարսի Բազրատունիները գրավեցին Ծամնդավի հովիտը Կիլիկիայում, Կոզանի սանջակում։ Արծրունիների Թոռնավան ճյուղը հիմնվեց Տարսոնում, ներկայիս Տարսուսում՝ Ադանայի և Մերսինի միջև։ Պահլավունիների մի ճյուղը բնակություն հաստատեց Քեսունում, Մալաթիայի սանջակի հարավային մասում, մյուս ճյուղը իշխում էր Միջագետքում։ Եդեսիան գտնվում էր հայ իշխանների ձեռքին. քաջ հայտնի Մամիկոնյանների տունը, ապաստան գտնելով Սասունի լեռներում, տիրում էր Մուշին և Խյարպուտին։ Ավելի հեռու, Դերսիմի ուղղությամբ կառավարում էին այն պավլիկյան իշխանները, որոնց դեմ մարտնչում էին բյուզանդական կայսրերը IX դարում։

Բոլոր այս մանր դինաստիաները հողմացրիվ եղան մոնղոլների ներխուժման հետևանքով։ Նրանց ամրոցները և ամրությունները անցան մոնղոլական ռազմական իշխանությունների ձեռքը։ Թիմուրի կայծակնային ոազմարշավը, որը ոչնչացրեց

[էջ 102]

մոնղոլական ժառանգությունը, ճանապարհ բացեց թուրքմենական մարտնչող ցեղերի համար: Ակ-կոյունլու և Կարա-կոյունլու թուրքմենների առաջնորդները իշխեցին Հայաստանում և կառավարեցին այն XV դարում, իրենց ցեղին հատուկ ողջ կամայականությամբ ու անօրինականությամբ։ Երկրի գլխավոր կետերը, ամրոցներն ու քաղաքները գրավվեցին նրանց ազգականների կողմից։

Երբ պարսից սեֆյանները հայտնվեցին թատերաբեմում և պայքար սկսվեց նրանց և թուրքական սուլթանի միջև Հայաստանին տիրանալու համար, ֆեոդալ թուրքմենների տիրապետությունը վերջ գտավ։ Հայաստանի այն մասում, որը մնաց Թուրքիայի տիրակալության տակ, Իդրիսի նախաձեռնությամբ թուրքմեն կառավարողները փոխարինվեցին քուրդ բեյերով: Քուրդ կառավարողի պլանը ընդունելի էր թուրքերին այնքանով, որքանով քրդերի տիրույթները ներկայացնում էին պաշտպանական նույն պատնեշը, ինչ որ անցյալ ժամանակներում հայկական տիրույթներն էին Բյուզանդիայի համար:

Հայոց երկրի մակերևույթին կատարված այս փոփոխությունները՝ ֆեոդալական մոդելների առումով, ազդեցի՞ն արդյոք համապատասխանաբար նրա էթնիկական հիմքի վրա։ Ազդե՞ց վերնախավի այս փոփոխությունը ստորին խավերի կազմի վրա։ Այն մոնղոլական չդարձավ մոնղոլների տիրապետության ընթացքում, և ոչ էլ թուրքմենական դարձավ թուրքմեն առաջնորդների ժամանակաշրջանում։ Եվ այժմ իշխանությունը քրդերի ձեռքը փոխանցումով Հայաստանը նմանապես քրդական չդարձավ։ Նստակյաց, աշխատավոր բնակչության հիմնական կորիզը մնաց, ինչպես որ այն միշտ եղել էր, հայկական։

Յուրաքանչյուր տիրապետող ագգություն, իհարկե, ժառանգություն թողեց առանձին ազգագրական խմբերի ձևով, որոնք ձեռնամուխ էին եղել երկրագործության։ Ինչ վերաբերում է

[էջ 103]

վաչկատուն տարրերին, ապա նրանք հետևեցին իրենց առաջնորդներին, երբ վերջիններս թողեցին երկիրը։

Փաստ է, որ այս բոլոր հզոր թուրքմեն ցեղերից, որոնք ցանցի պես տարածվել էին Հայաստանով մեկ Դիարբեքիրից մինչև Էրզրում և Արաքսի հովիտը, ներկայումս մնացել են մի քանի տասնյակ հազար Կարսի մարգում։ Այս էր լինելու քրդական ցեղերի ճակատագիրը, որոնք բնակեցվել էին Հայաստանում։ Թուրքիայում ֆեոդալական վարչակարգի վախճանով, նրանք պետք է հետևեին իրենց բոլոր պետական առանձնաշնորհումներից զրկված բեյերին , և նահանջեին Հայկական բարձրավանդակից։

Ֆեոդալական համակարգը վերացվեց 1838 թվականին և երկրում մուծվեց նոր վարչական բաժանում «էյալեթների» ձևով այն բարեփոխումների կապակցությամբ, որ հռչակել էր սուլթան Մահմուդը եվրոպական տերությունների ճնշման տակ։ Դժբախտաբար, թուրքական կառավարությունը հոչակելով այս խիստ օգտավետ ակտը, չօգտվեց հնարավորությունից երկրում մուծելու քաղաքացիական հավասարության և բոլոր հպատակների նկատմամբ արդարացի վարմունքի սկզբունքը։ Ընդհակառակը, այն պայմաններում, որոնցում դա հռչակվեց, մի նոր դրդապատճառ գտնվեց սանձազերծելու թշնամությունը քրիստոնյա ագգերի նկատմամբ։

Հակաքրիստոնեական քաղաքականությունը Հայաստանում արտահայտություն գտավ այլոց թվում նրանում, որ ամեն տեսակ արհեստական միջոցներ օգտագործվեցին թուրքական իշխանությունների կողմից պաշտպանելու և ուժեղացնելու քրդերի գերակշռությունը և ամրացնելու նրանց դիրքերը նոր ցեղեր մուծելով երկիր: XIX դարի ռուս-թուրքական պատերազմները նպաստավոր էին Հայաստանում թուրքերի պլանների համար։ Պետք է ընդունել, որ այս պատերազմները, ինչ էլ որ լինեն

[էջ 104]

դրանց բռնկելու պատճառները և ինչ հույսեր էլ որ դրանք ծնած լինեն, գլխավորապես աղետաբեր եղան հայ ժողովրդի համար: Բացի երկրի տնտեսական ավերումից և բոլոր թշվառություններից, որոնք անխուսափելի են պատերազմի թատերաբեմում, հայերը տառապում էին թուրքական իշխանությունների բռնություններից, որոնք տեղահան էին անում նրանց սահմանամերձ մարզերից և քշում դեպի երկրի խորքերը, որտեղ նրանք լքվում էին իրենց ճակատագրին։ Իսկ պատերազմից հետո, ամբողջ նահանգների բնակչությունը, թողնված իր խորտակված հույսերին, ստիպված էին թողնել իրենց տներն ու օջախները և ապաստան փնտրել Ռուսաստանում։ Անմարդկային դաժանություններն ու կոտորածները, որ գործեցին թուրքերը հայերի նկատմամբ այս պատերազմի ընթացքում, տեղի էին ունենում նաև նախորդ պատերազմների ընթացքում, թեև ավելի փոքր մասշտաբներով։

Այն մարզերը, որոնք լքվում էին հայերի կողմից, լցվում էին քրդերով և ուրիշ մահմեդական նորաբնակներով։ Հայերի հալածանքների քաղաքականությունը, որը մոլեգնեց վերջին կես դարի ընթացքում, ավելի արդյունավետորեն ավերեց Հայաստանը, քան թե ավազակային ցեղերի երկարատև տիրապետությունը։ Այս քաղաքականությունը էապես հանցագործ քաղաքականություն էր ինքնըստինքյան և այն միջոցառումների իմաստով, որ ձեռք էին առնվում ապահովելու այն։

Այն կրկնակի հանցագործ կլինի, եթե նրանք, ում ձեռքին գտնվում է Հայաստանի ճակատագիրը, չընդունեն թուրքական չարագործությունների արդյունքները և, իրագործելով փոքր ազգերի ինքնորոշման իրավունքը, որպես հիմք չվերցնեն մի ավերված երկրի ներկա կացությունը և խիստ բազում տառապանքներից մաշված մի ազգություն: Երբ վճռվելու է Հայաստանի ճակատագիրը, այս երկիրը դիտվելու է հայկական հարցը

[էջ 105]

պաշտոնապես միջազգային դիվանագիտության առջև դրվելուց առաջ գոյություն ունեցած պայմանների տեսանկյունից։ Հայերի սիստեմատիկ, կազմակերպված հալածանքը անազնիվ և կեղտոտ ճանապարհով, աքսորով, կոտորածով, բռնի հավատափոխությամբ, իր սկիզբը առնում էր այն ժամանակից և նույնիսկ դարձել էր քաղաքական համակարգ։

Անկուլտուրական տարրերի կիրառած բռնությունները, վայրագ ցեղերի՝ խաղաղ ազգաբնակչությանը պատճառած տառապանքները այդքան կործանարար չէին լինի, եթե պետական իշխանություններն իրենք դրանց չմասնակցեին։ Փոխանակ խաղաղեցնելու և սառեցնելու կրքերը, նրանք կազմակերպում էին և օգտագործում դրանք սեփական նպատակների համար։ Բավական է հիշատակել տխրահռչակ «Համիդիե» գնդերը, ձևավորված քրդական ցեղերից և տեղակայված հայկական տարբեր կենտրոններում։

Երբ պահը գա մաքրելու հաշիվները Թուրքիայի հետ և բարձրացվի Հայաստանի անկախության հարցը, միայն պարզ արդարություն կլինի թույլատրել հայերին լինելու իրենց և իրենց երկրի տերը, առանց հաշվի առնելու այն ամենը, որ ձեռք են բերել թուրքերը երկրի էթնիկակւսն բնույթը բռնի կերպով փոխելու գործում։

Ինչի՞ են հասել թուրք քաղաքագետները։ Որո՞նք են այն էթնիկական փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում։ Հայաստանի արևմտյան նահանգները, ոչ միայն Սվազի և Մալաթիայի շրջանները, այլև Եփրատի հովիտը Էրզրումից մինչև Խարպուտ և այնուհետև Դիարբեքիր, ավելի հաջողությամբ է ապազգայնացվել, քան մյուս շրջաններն ու նահանգները։

Այս ապազգայնացումը տեղի է ունեցել ավելի շուտ կրոնական, քան էթնոլոգիական հողի վրա։ Հայաստանի վերոհիշյալ մասը ունեցել է այն տարբերիչ գիծը, որ նշանակալի թվով

[էջ 106]

շրջաններ ազգային եկեղեցական կազմակերպությանը չեն պատկանում։ Եփրատի աջ ափը պատկանում էր կայսերական եկեղեցուն։ Սրանք հայ քաղկեդոնականներն էին, կամ, ինչպես ժողովուրդն էր անվանում նրանց, հոռոմ կամ բյուգանդական հայերը։ Նրանցից ոմանք նույնիսկ այժմ էլ մնամ են Ակն (էգին) և Արաբկիր քաղաքների շրջանում։ Պաշտոնական վիճակագրությունը չի հիշատակում այս հոռոմ-հայերին կամ նրանց դասում է հույների թվին։

Ինչ վերաբերում է Եփրատի ձախ ափին, Մամախաթունից մինչև Բալու, այն գլխավորապես բնակեցված էր աղանդավոր հայերով։ Ընդհանուր հասարակությանը, և, նույնիսկ շատ մասնագետներ, անիրազեկ է, որ ոչ մի տեղ աղանդավորական շարժումը այնքան ուժեղ զարգացած չէր, որքան Հայաստանում։ Հայկական եկեղեցու ծոցում էր, որ գլուխ բարձրացրին կրոնական մտքի այն հգոր հոսանքները, որոնք, սփռվելով Հայաստանի սահմաններից շատ հեռու, ժամանակ եղավ, որ ընդգրկեցին կայսրության ամբողջ կյանքը։ Պավլիկյան, թոնդրակեցիների, թուլաիլյան հերձվածները սոսկ տարբեր անվանումներ են մտքի միանման բնույթի։ Նրա ռացիոնալիստական հիմքը սպառնում էր ոչ միայն քայքայել հայկական եկեղեցու կարգը, այլն կայսրության եկեղեցու միասնությունը։ Դերսիմի բարձունքները հարակից տեղավայրերով այս աղանդավորների հենակետն էին։ Կայսրերի, մասնավորապես Բարսեղ 1-ինի պայքարը պավլիկյանների դեմ Դիվրիգում, քաջ հայտնի է։

Չնայած բոլոր դաժան միջոցառումներին, որ ձեռք առնվեցին այս շարժման դեմ, այն չմարեց և գոյություն աներ մինչե վերջերս։ Կորցնելով հայկական եկեղեցու ավելի ուշ հայերի միակ ապաստանի հովանավորությունը, աղանդավորական գանգվածը հեշտությամբ ապազգայնացավ մահմեդական թեոկրատական շրջապատի արանքում։ Ի՞նչ են բոլոր այդ ժողովր-

[էջ 107]

դական ե կրոնական խմբերը, որոնք կրում են դուզիկ, ղզլբաշ Ալի–իլլահի, Չըրագ-Սունդրան (լույս մարողներ), րախթաջի և այլ անունները։ Ինչո՞ւ է քուրդ բնակչության ամենահին շերտը կոչվում «Զազա»։ Անունն ինքնըստինքյան ոչ մի կարևորության չունի և կարող է հեշտությամբ բացատրվել։ Նշանակալին նրանց անջատվածությունն է։

Թուրքական իշխանությունները նրանց դիտում են որպես մուսուլմանների: Իրականում, բոլոր այս խորհրդավոր հավատները մուսուլմանական և քրիստոնեական տարրերի մի զարմանալի բաղադրություն են։ Միթե նշանակալի չէ, որ դրանք գոյություն ունեն գլխավորապես Սվազի և Խարպուտի վիլայեթներում, այսինքն, նախկին հայ աղանդավորների տերիտորիայի սահմաններում։ Շատ բնորոշ է, որ մենք գտնում ենք, նույնիսկ հիմա, այս տերիտորիայի սահմաններին, Մալաթիայի սանջակից հարավ և Սվազի սանջակի շրջանում, այս քրիստոնեական–մուսուլմանական հավատի սոցիալանան խմբերի։ Հարավում նրանք կրում են «Կեսկես» բնորոշ անունը, որը հայերեն է, քանի որ նրանք պահպանում են իրենց լեզուն և գաղտնի պաշտում են քրիստոնեական հավատը, մինչդեռ արտաքնապես կատարում են մուսուլմանական կրոնական արարողությունները։ Հյուսիսում այս հասարակությունները հայտնի են հունական «Հեմիստավրստե» կամ «կես-խաչ» անունով, որը նույն նշանակությունն ունի, ինչ որ հայկական «Կեսկեսը»։

Կհրաժարվեն նրանք երբևէ իրենց լեզուն օգտագործելուց թուրքական վիճակագրությունն, անկասկած, նրանց ես թուրքեր կհամարի։ Այս հասարակություններից շատ և շատերը, երբեմն հայկական ազգաբնակչությամբ ամբողջ շրջաններ ընդունել են բռնի կերպով մուսուլմանական հավատը, որպեսզի խուսափեն սրակոտոր լինելուց, ե այժմ հաշվվում են թուրքերի թվում։ Վերջին դարերի պատմությունը պահպանել է որոշ դեպքերի

[էջ 108]

գրառումներ, երբ ամբողջ շրջաններ կրոնական բռնությունների բեմահարթակ են դարձել։

Այս ամենը ապացուցում է, թե որքան խառնաշփոթ են էթնոգրաֆիական հարցերն Հայաստանում , հարցեր, որոնք պահանջում են շատ ավելի լուրջ և հանգամանալի քննարկում, քան կարող էին ենթադրել երկրի շատ անցորդ այցելուներ։ Բնակիչների թուրքական բաժանումը քրիստոնյաների և մուսուլմանների ոչ մի էթնոգրաֆիական կարևորության չունի։ Շատ դեպքերում ոչ հավատը և ոչ էլ լեզուն էթնիկական ճշմարտության համոզիչ չափանիշ չեն կարող լինել։ Անկասկած է, որ այն կրոնական հավատները, որոնք ոչ ամբողջովին մուսուլմանական են և ոչ էլ ամբողջովին քրիստոնեական, ծնվել են տեղական աղանդավորականության պատմական հողի վրա։ Նստակյաց աշխատավոր մուսուլման գյուղացիության նշանակալի մի մասը կերպարով և բնավորությամբ տարբերվում են և՛ թուրքերից, և՛ քրդերից։ Նրանց երակներում հոսում է կրոնական մոլեռանդության զոհ դարձած տեղաբնիկների արյունը։

Հայաստանի արևելյան մասում, քուրդ պատմադիր Շերեֆեդդինի ժամանակներում ապրում էր մի եգիդի ցեղ՝ Պազուկի անվանյալ։ Ավելի ուշ այն դուրս քշվեց Դիարբեքիրի կողմից Հայաստան շարժված քուրդ ցեղերի կողմից։ Նրանք կրում էին ընդհանուր Սիլվանիան անունը։ Նահանգը, որ նրանք գրավեցին, Պատնոցից մինչև Ալաշկերտ նույնպես երբեմն կոչվում էր Սիլիվան։ Սլիվանը Դիարբեքիրի սանջակի կազաներից մեկի անունն է, նույն անունը կրող մի փոքր քաղաքով Դիարբեքիր քաղաքից հյուսիս։ Հայկական սիլվանները գաղթականներ են այս շրջանից և պահել են իրենց նախկին նստավայրի անունը։ XIX դարի սկզղբին «Սիլվաններ» անվանումը դեռևս օգտագործվում էր աշխարհագրական և ռասայական իմաստով։ Ներկայումս այն օգտագործումից դուրս է եկել, քանի որ սիլվաններն իրենք

[էջ 19]

անհայտացել են թատերաբեմից։ Առանձին տարրեր նստակյաց են դարձել և խաղաղ աշխատավոր գոյություն են պահպանում, բայց հիմնական ցանգվածը դուրս մղվեց ուրիշ, ավելի մարտաշունչ Հայդերանցի և Մուքրի հորդաների կողմից։ Հայդերանցիները պատկանում են Հաքյարիի քրդերի խմբին, իսկ մուքրիները՝ պարսկաստանյան։ Քրդերը Հայաստան էին շարժվում երեք տարրեր կետերից՝ Դիարբեքիրի ուղղությամբ, Մոսուլի ուղղությամբ Հաքյարիի վրայով և Պարսկաստանից, Սուջբուլաղի հարևան վայրերից։ Նույնիսկ ներկայումս վաչկատան ցեղերից նրանք, այսպես կոչված Քոչերասները, ամռանը այս մարզերից շարժվում են հայկական բարձրավանդակ, իսկ ձմռան գալով իջնում են Միջագետքի հարթավայրերը։

Տարբեր ցեղերի իրար հաջորդող այս գալն ու գնալը, որն ընդհանրապես կողոպուտի էր մատնում երկիրը, երբեմն թեթևանում էր ավելի խաղաղասեր տարրերով, որոնք նստակեցության էին անցնում և ընդունում տեղական բնակչության սովորույթները։ Բայց ավազակային ցեղերի զանգվածը գալիս էր ու գնում, մի որոշ ժամանակ մնալով երկրի կյանքի մակերևույթին, ինչպես ալիքների բերած տաշեղներ: Իսկ այժմ, երբ երկիրը պետք է կագմակերպվի նոր հիմքի վրա, միայն այն տարրերը պետք է նկատի առնվեն, որոնք կազմում են նստակյաց գյուղացի, աշխատավոր դասակարգը։ Անհնազանդ ցեղերը և նրանց առաջնորդները պետք է հաստատապես դուրս դրվեն։

Եթե մենք հարցնենք, արդյո՞ք ժողովրդական զանգվածների այս անդադար մակընթացությունն ու տեղատվությունը, թուրքական, թուրքմենական և քրդական հորդաների այս օտար կարավանը որևէ էական փոփոխություններ կատարել է երկրի կուլտուրական և, պատմական կերպարում, ապա պատասխանը կարող է միայն բացասական լինել։ Քաղաքական աշխարհում որևէ կշիռ չունեցող երկիրը չի բաղկանում միայն լեռներից, դաշտերից և

[էջ 110]

հոսող ջրերից։ Յուրաքանչյուր երկիր ունի, բացի իր ֆիզիկական մակերևույթից, սեփական ոգեկան գծերը, որոնք այն տարրերում են մյուս երկրներից։ Ինչը իսկապես նշանակություն ունի՝ կույր բնության մեռած նստվածքները չեն, այլ երկրով մեկ սփռված մարղկային հանճարի հարատև ստեղծագործությունները։ Բանական ջանքերի այս ստեղծագործություններն են, որ կազմում են նրա մշակութային ոգին։ Ո՞ւմ է պատկանում այդ ոգին, կամ նա երբեէ դադարո՞ւմ է պատկանելուց նրանց, ովքեր ստեղծել են այն, ում ժառանգությունն է այն։ Հայաստանը որպես մարդկային աշխատության լաբորատորիա միշտ եղել է և կմնա հայկական։ Այն մարդու բնակության վայր է դարձել հայկական ձեռքերով։ Բոլոր նրանց համար, ովքեր եկել են ու գնացել, այն եղել է սոսկ հյուրատուն։ Նրանք բոլորը փնտրել են նրա տանիքը, վայելել նրա մշակութային գանձերը, ոմանք որպես անցորդ հյուրեր, ոմանք էլ որպես բախտի քմահաճույքով քշված ճամփորդներ, մինչդեռ ուրիշները, առանց քաշվելու տեղավորվել են այնտեղ, կողոպտել ու ավերել։ Ոչ մեկը նրանցից չի թողել որևէ հոգևոր ժառանգություն, մշակույթի որևէ հիշողություն։ Թուրքմենի կամ քրդի ոչ մի ձեռք մի աղյուս իսկ չի դրել երկրի շինարարական արվեստում։

Ճարտարապետության գարմանահրաշ կոթողները, պալատները, ամրոցները, եկեղեցիներն ու վանքերը, վեհապանծորեն բազմած իրենց լեռնագահերին, իրենց ամբողջ մշակութային գգեստավորմամբ, այսօր փոշուն են հավասարեցված։ Բայց նրանց մեջ դեռ ապրում է ոգին, ավերակների մեջ դեռ դեգերում են անցյալի ստվերները, ստվերներ, որոնք պատրաստ են մարմնավորվելու նոր կյանքի համար: Առանց պատճառի չէ, որ հայկական ժողովրդական երևակայությունը Հայաստանը ներկայացնում է երիտասարդ աղջկա տեսքով՝ շրջապատված ավերակներով։ Նույնիսկ ոգու աշխատանքի ավերակները ավելին չարժե՞ն երկրի համար, քան

[էջ 111]

քուրդ հովիվների հոտերը։ Եվ եթե լավագույն հայկական եկեղեցիները համարյա բոլոր քաղաքներում, լինի դա Հայաստանում կամ նրանից դուրս, վերածվել են մգկիթների, մի՞թե դրանով նրանք դադարել են հայկական լինելուց։

Հայաստանը ամեն մի պատմական կուլտուրական երկրի նման՝ օրգանիգմ է։ Ամենաուժեղ զարկոո զարկերակը, ամենասուր շնչառությունը հայկական է։ Իբրև ապրող օրգանիգմ, Հայաստանը չի կարող հրաժարվել իր անցյալից կամ ապագայից։ Գուցե նա վիրավոր է և արյունաքամ, բայց սպանված չէ։ Նրա քաղաքական բժիշկների պարտքն է բուժել նրա վերքերն ու ցավերը և օգնել նրան մոխիրներից նոր կյանքի հասնելու։

Հանցագործություն կլինի նրանց կողմից պատնեշ դնել ազատության նրա դարավոր բաղձանքի առջև այն պատրվակով, որ որոշ ագգագրական պարազիտային պալար կա նրա առողջ օրգանիգմի վրա։ Դրա համար ամենից առաջ պետք է հանդիմանել այն դիվանագետներին, ովքեր ձգձգեցին հայկական հարցի լուծումը կես դար և թույլ տվեցին մի արյունոտ վարչակարգի ուժեղացնելու խորթ և թշնամական տարրերի ներթափանցումը հայկական մարմին այնպիսի եռանդով, որը աճում էր Հայաստանի ճակատագրի հանդեպ Եվրոպայի անտարբերությանը զուգընթաց։

Սակայն հայերի տեսակետով այս չարիքը այնքան էլ մեծ չէ՝ խոչընդոտելու նրանց դեն նետելու դարավոր շղթաները։ Հայ ժողովուրդը անսովոր համբերատարություն ունի ուրիշ ազգությունների նկատմամբ, մի գիծ, որը նրանք զարգացրել են իրերի հանդեպ իրենց կոսմոպոլիտական տեսակետին գուգահեռ և որը մինչև հիմա արժանի գնահատական չի ստացել։ Նրանք, ովքեր դարեր շարունակ սուր են ճոճել Հայաստանի գլխին չեն կարողացել բարեկամական համագործակցություն հաստատել նրա տարածքում հանդիպող բոլոր ազգությունների

[էջ 112]

միջև։ Երկրի քաղաքական կյանքի համար պատասխանատվությունը հայերին անցնելու հետ միասին կգտնվի խաղաղ համագործակցության ուղի։ Սրա երաշխիքը հայ գյուղացիության արտակարգ անհիշաչարությունն է, ինչպես նաև հայերի բարձր մշակութային նվաճումները ավելի քաղաքակիրթ երկրներում: Դրանք արժեքավոր հատկություն կլինեն նրանց համար իրենց երկիրը վերադառնալիս՝ բարձրացնելու և առաջնորդելու այն այսօրվա հասարակական և քաղաքական պահանջների մակարդակին։

Հայկական բնավորության լայնախոհությունը և բազմակողմանիությունը, որի վկան պատմությունն է, լավագույն խոստումն է այսպիսի ստեղծագործ գործունեության համար: Խառն ազգագրական պայմաններն իրենց առավելությունն ունեն, եթե իրադրությունը ճիշտ է հասկացված և գործերը ճիշտ են տարված։ Վտանգը ոչ թե էթնիկական տարրերի բազմազանաթյան մեջ է, այլ իրավունքներից օգտվելու բազմազանության և իրավահավասարության։

Որտեղ աշխատանքի և տաղանդի իրավունքներն ապահովված են, երբ գոյություն ունի հավասարության և արդարության միայն մեկ ձև, այնտեղ էթնիկական տարբերությունները կծառայեն միայն պրոբլեմների կոմպլեքսը հարստացնելուն և կապահովեն ընդհանուր նպատակների նվաճումը միացյալ մշակութային շանքերի բնագավառում։


Բովանդակություն | Կազմ, 1-2 էջեր
Թարգմանչի կողմից | Հայկական հարցը Սևրում
Հայկական հարցի պատմական հիմքը և Թուրքիայի անկումը
Թուրքիայի անդամահատումը

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Նիկողայոս Ադոնց. «Հայկական հարցի լուծման շուրջ»
«Երևանի համալսարանի հրատարակչություն», Երևան, 1989
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Դատավարութիւն Թալէաթ-Փաշայի

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice