ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Արգամ Այվազյան

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՍՍՀ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ


Բովանդակություն | Քարտեզ | Կազմ, տիտղոսաթերթ | Նախագիտելիք
Բնակավայրեր | Գողթն գավառ | Երնջակ գավառ | Նախճավան գավառ
 Շարուր գավառ | Ճահուկ գավառ | Հավելված | Օգտագործված գրականություն

Լուսանկարներ` 1-20 | 21-40 | 41-63

Բովանդակություն (ինչպես գրքում) | Վերջնատիտղոս


[Էջ 109]

ՆԱԽՃԱՎԱՆ ԳԱՎԱՌ

Հին Հայաստանի պատմության մեջ առհասարակ նշանակալից տեղ են գրավում Նախճավան գավառն ու համանուն քաղաքը։ Դեռևս նեոլիթյան շրջանից սկսած Նախճավան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա էնեոլիթյան բազմաշերտ բնակատեղին, Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության, նրա ստեղծած բազմադարյան մշակույթի վերաբերյալ։ Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։

Ըստ Աստվածաշնչի առասպելի Նախիջևան անվանումը կապված է Նոյի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Օտարազգի մատենագրության մեջ Նախիջևանը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել: Օրինակ, հույները Նախիջևանը կոչել են Նախսուանա, արաբները՝ Նեշևի, Նեշուի, պարսիկները՝ Նախուա, Նախճեվան, Նաուշա, Նագշիջիհան։ Թուրքերեն այն ևս կոչել են Նագշիջիհան, որ նշանակում է նկար (կամ զարդ) աշխարհի1։

Պատմահայր Մ. Խորենացու հաղորդած տեղեկություններն ապացուցում են, որ հին Հայաստանի ավագ նախարարական տների կազմում գտնվող Մարդպետունիների կալվածքները և իրավասությունները տարածված էին

1. Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան (առանձնատիպ «Ազգագրական հանդեսից»), Թիֆլիս, 1906, էջ 14 —15։ Թուրքակաան աղբյուրներ, հատ. Գ. էվլիյա Չելեբի, ծանոթագրությոլնները Ա. Խ. Սաֆրաստյանի, Եր., 1967, էջ 71։

[Էջ 110]

«Ատրպատականից մինչև Ճվաշ և Նախճավան»2։ Հետևապես Նախճավան գավառը հնում գտնվում էր Մարդպետունիների իշխանության ներքո։ Այս իշխանական տունը հայոց արքունիքում իշխում էր արքունի գանձերի ու կանանց վրա։ Պատմական մի շարք փաստեր հավաստում են, որ Մարդպետունիների և Վասպուրականի իշխանական աների միջև գոյություն է ունեցել թշնամանք, որը գոյատևել է մինչև Արշակունիների անկումը՝ V դարը։ Արշակունիների անկումից հետո իրավականորեն վերացվել են նաև Մարդպետունիների իրավասությունները։ Այդ շրջանից էլ Նախճավան գավառը անցել է Արծրունիների իշխանության ներքո3, և այղ պատճառով էլ VII դարի «Աշխարհացոյցի» տվյալներով՝ Նախճավանն արդեն Վասպուրականի 34-րդ գավառն էր կազմում4։ X դարի պատմիչ Թ. Արծրունին վկայում է, որ 705 թ. Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում հայ նախարարներին արաբների կողմից ողջ-ողջ այրելուց հետո Կաշմ ոստիկանը Նախճավանն անջատել է Վասպուրականից5։ Այդ անջատումից հետո Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ Սյունաց և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ 705 թ. հետո մինչև X դարի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թ. գտնվել է սելջուկների ու թաթար մոնղոլների, պարսիկների ու թուրքերի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։

Նախիջևանը, գտնվելով հին աշխարհի երկրների տարանցիկ առևտրական երթուղիների կենտրոնում, հնուց ի վեր եղել է հայ ժողովրդի հասարակական, քաղաքական ու մշակութային նշանավոր օջախներից մեկը։ Գավառի գյուղերի ու ավանների տարածքում, որոնք հիմնականում գտնվում են Նախճավան գետի հոսանքն ի վեր և Արաքս գետի մերձակա հարթություններում, հին—հին դարերից մեր օրերն են հասել պատմության և ճարտարապետության մի շարք հուշարձաններ, որոնք և լրացնում են այս գավառի նախընթաց դարերի մշակույթի պատմության էջերը։

_______________
2. Մ. Խորենացի, Պատմություն հայոց, Եր., 1968, էջ 134։

3. Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, Спб., 1908, с. 319-320։

4. Ա. Աբրահամյան, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Եր., 1944, էջ 350։

5. Թ. Արծունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, Թիֆլիս, 1917, էջ 404։

[Էջ 111]

N 326

ԽՐԱՄ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան Հայաստանի վաղ միջնադարյան հայաբնակ քաղաք։— Տեղը՝ Արաքս գետի ափին, Նախիջևան քաղաքից 16—17 կմ դեպի հարավ, մի նեղ հովտում, այժմյան շրջանի Նեհրամ գյուղի մոտ։— Տարածքը՝ ընդգրկել է շուրջ 4—5 կմ տարածություն։— Վիճակը՝ քաղաքը ավերման է ենթարկվել 970 թ., որից հետո աստիճանաբար քայքայվել ու փլատակների է վերածվել։ XIX կեսերից հետո քաղաքատեղի ավերակները վեր են ածվել դաշտերի։ Այժմ աննշան ավերակներ են նշմարվում։

N 327

ԽՐԱՄ ԲԵՐԴ

Ժամանակը՝ V—VI դդ.։— Տեղը՝ քաղաքատեղի հյուսիսարևմտյան մասում, հարմարավետ բարձունքի վրա։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Շինանյութը՝ կիսամշակ և անմշակ քար։— Վերակառուցումներ՝ անհայտ։— Միջնաբերդը՝ անհայտ։— Պարիսպները՝ քարաշեն, քայքայված։— Համալիրի ավերակները՝ գտնվում են բերդատեղի բարձունքում, պարսպաշարքերից ներս։— Վիճակը՝ վաղ միջնադարյան Հայաստանի այս նշանավոր բերդից այժմ աննշան ավերակների հետքեր են միայն նշմարվում։

N 328

ԱՍՏԱՊԱՏԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ԿԱՄ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ

Ժամանակը՝ VII դ.։— Տեղը՝ բարձր քարափի հարթ վայրում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու XVII դ. վերանորոգման մեկենասներ Պողոս Մոկացի, Հակոբ, Հովսեփ վարդապետներ։— Հորինվածքը՝ մեկ զույգ մույթերով գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ կարմիր տուֆ, բազալտ, աղյուս։— Վերանորոգումներ՝ XV—XVII դդ., 1860 թ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ հնգանիստ։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ աղյուսաշեն, բազմանիստ, ավերված։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ XVIII—XIX դդ., քայքայված հատվածներով պահպանվում են աբսիդում, մույթերի և կամարների վրա։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է գավիթը, իսկ շուրջը եղել են վանական ընդարձակ համալիրի երկու տասնյակի հասնող շինությունների և չորս աշտարակներով պարսպի ավերակները։— Վիճակը՝ կիսականգուն, քանդված է եկեղեցու գմբեթը, ծածկի մի մասը, որմերի վերին հատվածները։

[Էջ 112]

N 329

ԱՍՏԱՊԱՏԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ԿԱՄ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔԻ ԳԱՎԻԹ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ կցված է եկեղեցու արևմտյան ճակատին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն` մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ մեկ զույգ մույթերով։— Շինանյութը՝ սրբատաշ կարմիր տուֆ։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ հյուսիսային և հարավային ճակատներում։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ կիսականգուն, քանդված է ծածկը, որմերի որոշ հատվածները։

N 330

ԱՍՏԱՊԱՏԻ ԿԱՄ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔԻ ՀՆԱՎԱՅՐ

Ժամանակը՝ բրոնզեդար։— Տեղը՝ վանական համալիրից 50—60 մ արևմուտք, մի փոքրիկ հարթության վրա։— Բնույթը՝ դամբարանադաշտ, ուր առաջին անգամ 1895 թ. սահմանապահ սպա Ֆեոդորովը, իսկ այնուհետև 1904 թ. Ե. Լալայանը, 1925 թ. Ի. Մեշչանինովը կատարել են տեղումներ։ Հայտնաբերված բազմաբնույթ հնագիտական իրերի մի մասը այժմ պահպանվում է Նախիջևանի մարզային և ՀՍՍՀ պատմության պետական թանգարաններում։— Վիճակը՝ դամբարանների շուրջը մանր քարերով շարված ձվաձև կույտերի մի մասը ցրված են կամ էլ թաղված են հողի շերտով։

N 331

ՆԱԽՃԱՎԱՆ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. III—II դդ.։— Տեղը՝ բերդի առանձին ավերակների հետքերը տեսանելի են այժմյան քաղաքի հարավային և հարավարևելյան թաղամասերի բարձունքների վրա։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Վերակառուցումներ՝ V—VII դդ., X դ., XVI—XVII դդ— Միջնաբերդը՝ գտնվել է համալիրի հարավային բարձունքում։— Պարիսպները՝ քարաշեն և աղյուսաշեն, շրջանաձև ու քառանկյունի բուրգերով, ավերակներ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են այժմյան քաղաքի հարավարևելյան, արևմտյան և հյուսիսարևմտյան թաղամասերում։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։ Քաղաքի շինարարության ընթացքում քանդվել կամ հավասարեցվել են բերդի ավերակների մեծ մասը։

N 332

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՆՈՅԻ ԴԱՄԲԱՐԱՆ-ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գտնվել է այժմյան քաղաքի հարավային կողմում, հայկական հին գերեզմանատանը։— Հորինվածքը՝ երկհարկա-

[Էջ 113]

նի դամբարան-մատուռ, որի գետնահարկը մեջտեղում մեկ մույթով ութանկյուն թաղակապ շինություն է եղել։— Շինանյութը՝ կիսամշակ քար և աղյուս։— Մուտքը՝ արևմուտքից։— Վերանորոգումներ՝ VII—VIII դդ., XII—XIII դդ., XVII դ.։— Արձանագրություններ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ 1930-ական թվականներից հետո իսպառ ավերվել է։

N 333

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՆՈՅԵՄԶԱՐԻ (ՆՈՅԻ ՔՐՈՋ) ԴԱՄԲԱՐԱՆ-ՄԱՏՈԻՌ

Ժամանակը` անհայտ։— Տեղը՝ գտնվել է քաղաքի հյուսիսարևելյան կողմում, այժմյան հայկական գերեզմանատան բլրի գագաթին։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դամբարան։— Շինանյութը՝ կիսամշակ քար, աղյուս։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմուտքից։— Արձանագրություններ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 334

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ Ս.ԵՐՐՈՐԴՈԻԹՅՈԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը` VI—VII դդ.։— Տեղը՝ գտնվում էր քաղաքի հյուսիս-արևելյան թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառաբսիդ, գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ կարմիր տուֆ, բազալտ և աղյուս։— Վերանորոգումներ՝ XII—XIII դդ., XVII դ., 1881—1900 թթ.։— Մուտքը՝ արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում։— Աբսիդները՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ ունեցել է արևմտյան մուտքի բարավորին։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում` եկեղեցին ունեցել է մի քանի շինություններ և պարիսպ։— Վիճակը՝ հուշարձանը քանդվել է քաղաքի շինարարության ժամանակ՝ 1975 թ.։

N 335

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը` 1869 թ. կառուցվել է այդտեղ եղած եկեղեցու հիմքերի վրա։— Ճարտարապետը՝ անհայտ։— Տեղը՝ քաղաքի կենտրոնական մասում։— Պատվիրատուն, մեկենասը՝ Նախիջևանի ժողովուրդ և հոգևոր դաս, Մկրտիչ Թունեանց։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։— Շինանյու-

[Էջ 114]

թը՝ սրբատաշ կարմիր տուֆ։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ աղյուսաշեն, շրջանաձև։— Արձանագրություններ՝ ինտերյերում, արևելյան ճակատում։— Պատկերաքանդակներ՝ արևելյան ճակատում։— Զարդաքանդակներ՝ մուտքերի և լուսամուտների շուրջը, ճակատներում։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է եկեղեցապատկան մի քանի շինություններ, պարիսպ, զանգակատուն, որոնք այժմ քանդված են։— Վիճակը՝ կանգուն։

N 336

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

ժամանակը՝ XII—XVI դդ.։— Տեղը՝ այժմյան քաղաքային գերեզմանատան մոտ։—Տապանաքարերի թիվը՝ մինչև 1930-ական թվականները ունեցել է ավելի քան 400 տապանաքարեր։ Այժմ մնում են 38-ը։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 10։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը տեղահան են արված, իսկ արձանագրությունները քայքայված կամ եղծված են։

N 337

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XVIII—XX դդ.։— Տեղը՝ քաղաքի հյուսիս-արևմտյան կողմում, բարձունքի վրա։— Տապանաքարերի թիվը՝ 1000—1020։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 400— 410։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը տեղահան են արված։

N 338

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԱՂԻ ՀԱՆՔԻ ՀՆԱՎԱՅՐ

Ժամանակը՝ մ. թ. ա. III—II հազարամյակներ։— Տեղը՝ Նախիջևան քաղաքից 12—13 կմ հյուսիս-արևմուտք, այժմյան աղի հանքում։— Բնույթը՝ հնադարյան հանքասրահ։ 1879 թ. Պ. Պոլյակովը այստեղից հայտնաբերել է 13 քարե մուրճեր։ 1976 թ. հանքի հանքախորշերից մեկում հայտնաբերվել է հին հանքի սրահներից մեկը, որն իր ձևով նման է ժամանակակից ֆուտբոլի դաշտերին։ Այդ սրահից հայտնաբերվել է օջախներ, թախտերի, խեցեղենի մնացորդներ, բազալտե կացիններ, եղջյուրներից պատրաստված աշխատանքի գործիքներ և այլ հնագիտական իրեր։— Վիճակը՝ լավ։

N 339

ՆԱԽԻՋԵՎԱՆ ՔԱՎԱՔԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ

Ժամանակը՝ մ. թ. ա. II հազարամյակ։— Տեղը՝ քաղաքի հյուսիսային մասում։— Բնույթը՝ թմբաձև դամբարաններով գերեզմանատուն։— Վիճակը՝

[Էջ 115]

դամբարանաթմբերի վերգետնյա մասերը ավերվել են։ 1968 թ. այդտեղից հայտնաբերվել են 100-ի չափ բրոնզեդարյան զանազան հնագիտական իրեր։

N 340

ԲՈՅՈԻԿԴՈԻԶԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ

Ժամանակը՝ մ. թ. I դար։— Տեղը՝ համանուն գյուղի մոտ գտնվող ջրամբարի մերձակայքում։— Բնույթը՝ թմբաձև դամբարաններով գերեզմանատուն։— Վիճակը՝ դամբարանաթմբերի վերգետնյա մասերը համարյա թե հավասարեցված են գետնին։ 1972 թ. այդտեղ պեղվել է 8 դամբարաններ, որոնցից հայտնաբերվել են նաև գիտական արժեք ներկայացնող նյութեր։

N 341

ԱԼԻԱՊԱՏԻ (ՄՅԱՍՆԻԿՈՎԱԲԱԴԻ) Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ գյուղի կենտրոնում:— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու XIX դ. վերանորոգման նպաստավորողներ Ալիապատի բնակչություն։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և ճեղքված քար, աղյուս։— Վերանորոգումներ` 1887 թ.։— Մուտքը՝ հյուսիսային և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ աղյուսաշեն, ութանիստ։— Արձանագրություններ՝ հարավային ճակատում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցու հարավային մուտքի առջև կառուցված է երկհարկանի զանգակատունը։ Շուրջը ունեցել է դպրոցի և այլ շինություններ, որոնք ավերվել են։— Վիճակը՝ կանգուն, տեղ-տեղ ունի խարխլվածքներ։

N 342

ԱԼԻԱՊԱՏԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՎԵՑՈԻ ԶԱՆԳԱԿԱՏՈԻՆ

Ժամանակը՝ 1854 թ.։— Տեղը՝ եկեղեցու հարավային մուտքի առջև։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ ալիապատցի Հակոբ Վարդանյան։— Հորինվածքը` երկու մույթերով, երկհարկանի։— Շինանյութը՝ կիսամշակ քար, աղյուս։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մույթերը՝ քառակուսի։— Արձանագրություններ՝ մույթերի հարավային և արևելյան ճակատներում։— Պատկերաքանդակներ՝ չունի։ Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ կանգուն։

N 343

ԵՄԽԱՆԱՅԻ Ս. ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ գտնվում է գյուղի կենտրոնում։— Ճար-

[Էջ 116]

տարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։ — Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար, աղյուս։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ աղյուսաշեն, բազմանիստ։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է գավիթը։— Վիճակը՝ ավերվել է 1979թ.։

N 344

ԵՄԽԱՆԱՅԻ Ս. ՄԻՆԱՍ ԵԿԵՎԵՑՈԻ ԳԱՎԻԹ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ կցված էր եկեղեցու արևմտյան ճակատին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ Հորինվածքը՝ երկու մույթերով։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Արձանագրություններ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ ավերվել է 1979 թ.։

N 345

ՔՅՈԻԼ-ԹԱՓԱ (ՄՈԽՐԱԲԼՈԻՐ) ՀՆԱՎԱՅՐ

Ժամանակը՝ մ. թ. ա. III—I հազարամյակներ։— Տեղը՝ Նախիջևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, համանուն գյուղի մոտ։— Բնույթը՝ բազմաշերտ (հիմնականում 4 շերտով), մոտ 22 մ հաստվածք ունեցող մոխրաբլուր, նշանավոր բնակատեղի։ Առաջին անգամ այդտեղ տեղումներ է կատարել Ե. Լալայանը (1904 թ.), այնուհետև 1951—1953 թթ.՝ 0. Աբիբուլաևը։ Հնավայրը պեղվում է նաև այժմ։— Վիճակը՝ բավարար։

N 346

ՔՅՈԻԼ-ԹԱՓԱՅԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ գյուղի կենտրոնական մասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ աստապատցի Ավետիք։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ հյուսիսային ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ ինտերյերում, մուտքի բարավորին։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ կանգուն։

[Էջ 117]

N 347

ՔՅՈԻԼ-ԹԱՓԱՅԻ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գյուղի հյուսիս-արևմտյան կողմում, մի բարձունքի վրա։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Շրջակայքում՝ նկատվում են հին շինության հետքեր։— Վիճակը՝ ավերակ։

N 348

ՎԵՐԻՆ ՈԻԶՈԻՆՈԲԱԻ ՄՈԽՐԱԲԼՈԻՐ-ՀՆԱՎԱՅՐ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ Քյուլ—Թափայից 4—5 կմ հեռու, համանուն գյուղի մոտ։— Բնույթը՝ բազմաշերտ, 7—8 մ հաստվածքով մոխրաբլուր և գրավում է մոտ 2 հեկտար տարածք։ — Վիճակը՝ պեղվում է 1960 թ.-ից, հայտնաբերված հնագիտական նյութերը պահպանվում են Նախիջևանի մարզային թանգարանում։

N 349

ՆԵՐՔԻՆ ՈԻԶՈԻՆՈԲԱՅԻ ՄՈԽՐԱԲԼՈԻՐ-ՀՆԱՎԱՅՐ

Ժամանակը՝ մ. թ. ա. II —I հազարամյակներ։— Տեղը՝ համանուն գյուղի մոտ։— Բնույթը՝ բազմաշերտ, մոտ 5—6 մ հաստվածքով մոխրաբլուր։— Վիճակը՝ առաջին անգամ այդ հնավայրը 1904 թ. պեղել է Ե. Լալայանը։

N 350

ՇՄՐԹԱՆԻ (ՇԽՄԱՀՄՈԻԴԻ) Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈԻ

ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

Ժամանակը՝ 1889 թ.։— Տեղը՝ գյուղի կենտրոնական թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ չորս մույթերով, երկհարկանի։— Շինանյութը՝ աղյուս։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մույթերը՝ քառակուսի։— Գմբեթը՝ ութանիստ։— Արձանագրություններ՝ մույթերի ճակատներում տեղադրված վիմագրերը տեղահան են արված։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ զանգակատունը կառուցված է եղել եկեղեցու հյուսիսային մուտքի մոտ։ Եկեղեցին այժմ ավերված է։— Վիճակը՝ կանգուն։

N 351

ԼԵՆԻՆԱՊԱՏԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XVIII—XX դդ.։ — Տեղը՝ այժմյան գյուղ մտնող ճանապար-

[Էջ 118]

հի աջ և ձախ կողմերում։— Տապանաքարերի թիվը՝ 216։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 45։—Վիճակը՝ մի քանի տապանաքարերը շուռ են տված։

N 352

ԱԶՆԱԲԵՐԴԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ

Ժամանակը՝ X—XII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիս-արևելյան կողմի բարձրադիր սարալանջի հարթ վայրում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ հարավային ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է 7—8 օժանդակ շինություններ, պարիսպ, որոնք այժմ ավերված են։— Վիճակը՝ ավերակ, քանդված է եկեղեցու ամբողջ ծածկը, որմերի վերին հատվածները։

N 353

ԱԶՆԱԲԵՐԴԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ գյուղի կենտրոնում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVI—XVII դդ.։— Մուտքը՝ արևմտյան և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ հնգանիստ։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Արձանագրություններ՝ ինտերյերում, հարավային և արևմտյան ճակատներում։— Որմնանկարներ՝ XVIII դ. (Հակոբ և Հարություն Հովնաթանյաններ), որոնք 1867 թ. վերականգնվել են անհայտ նկարչի կողմից։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցին հարավային կողմում ունեցել է շինություն։— Վիճակը՝ կանգուն, 1979 թ. քանդվել է եկեղեցու ծածկի մի մասը, որմերում ունի վտանգավոր ճաքեր։ 1983 թ. թափվել է հարավային որմի որմնանկարները։

N 354

ԱԶՆԱԲԵՐԴԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՎԵՑՈԻ ԶԱՆԳ

Ժամանակը՝ XIX դ.։— Տեղը՝ եկեղեցու մեջ։— Ձուլման տեղը՝ Վյատսկ նահանգի Սլոբոդսկ քաղաք։— Ձուլող վարպետը՝ Նիկոլայ Բակուլև։— Արձանագրություններ՝ զանգի ներքևում։— Զարդաքանդակներ՝ վերևի մասում։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ բավարար:

[Էջ 119]

N 355

ԱԶՆԱԲԵՐԴԻ «ՉՈՄԱԴ ԴԱՐ» ՀՆԱՎԱՅՐ

Ժամանակը՝ IX—XII դդ.։— Տեղը՝ գյուղի հարավ-արևելյան կողմում, բլրի վրա և նրա շուրջը։— Բնույթը՝ միջնադարյան բնակատեղ, 1976 թ. այդտեղից հայտնաբերել ենք մի շարք հնագիտական իրեր։— Վիճակը՝ հնավայրի շինությունները մինչև հիմքերը քայքայված են։

N 356

ԱԶՆԱԲԵՐԴԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ «Չոմադ դար» հնավայրի բլրի գագաթին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ, կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ 1651 թ., XIX դ.։— Մուտքը՝ հյուսիսային ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ չունի։— Արձանագրություններ՝ ինտերյերում, հյուսիսային ճակատում։ — Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ ՝բեմի ճակատին։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է շինություններ և պարիսպ, որոնք այժմ իսպառ քայքայված են։— Վիճակը՝ կանգուն։

N 357

ԱԶՆԱԲԵՐԴԻ Ս. ՀԱԿՈԲ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիս-արևմտյան կողմում, լեռնալանջին։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ XVI—XVII դդ.։— Մուտքը՝ հարավային ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կան XVII դ. մի քանի խաչքարեր։— Վիճակը՝ կիսականգուն, քանդված է մատուռի ծածկի մի մասը, որմերի վերին շարքերը։

N 358

ԱԶՆԱԲԵՐԴԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ ս. Հակոբ մատուռից 400 մ հարավ-արևմուտք, գերեզմանատան մոտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ նկատվում են շինության և պարսպի հետքեր, տապանաքարեր։— Վիճակը՝ ավերակ։

[Էջ 120]

N 359

ԱԶՆԱԲԵՐԴԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVII—XX դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիս-արևմտյան կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 460—470։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 320—325։— Վիճակը՝ XVII—XVIII դդ. տապանաքարերը մեծամասամբ տեղահան են արված։

N 360

ԱԶՆԱԲԵՐԴԻ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. III—II հազ.։— Տեղը՝ Ազնաբերդից 4—5 կմ հյուսիս, բնականից անմատչելի լեռան վրա։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Շինանյութը՝ անմշակ և կիսամշակ քար։— Վերակառուցումներ՝ մ. թ. IX—X դդ.։— Միջնաբերդ՝ անհայտ։— Պարիսպները՝ քարաշեն, ավերակ։— Համալիրի ավերակներ՝ գտնվում են լեռնագագաթի վրա, պարիսպների մոտ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 361

ԱԶՆԱԲԵՐԴԻ ՀՆԱՎԱՅՐ

Ժամանակը՝ բրոնզեդար։ — Տեղը՝ Ազնվաբերդից 2—3 կմ հարավ-արևմուտք։— Բնույթը՝ դամբարանադաշտ։— Վիճակը՝ դամբարանների մի մասի վրայի շարված քարերը տեղահան են արված կամ թաղված են հողի տակ։ 1970-ական թվականներին այդտեղից հայտնաբերվել են բրոնզեդարյան հնագիտական իրեր։

N 362

ԳԱՐԱԳՈԻՇ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Ազնաբերդ գյուղից 4,5—5 կմ հյուսիս-արևելք։— Տարածքը՝ ընդգրկել է շուրջ 60—70 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։ Գյուղը XIX դ. սկզբներից լքվել ու անմարդաբնակ է, ավերակներում նկատվում են ս. Աստվածածին եկեղեցու և գերեզմանատան հետքերը։

N 363

ԳԱՐԱԳՈԻՇԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XIV—XVIII դդ.։— Տեղը՝ գյուղատեղի հյուսիսային կողմում, լեռնալանջի փեշին։— Տապանաքարերի թիվը՝ 55։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ՝ քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 17:—

[Էջ 121]

Վիճակը՝ տապանաքարերը մեծամասամբ թաղված են հողի մեջ, նկատելի արձանագրությունները քայքայված են։

N 364

ՀԱՋԻՎԱՐԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ գյուղի կենտրոնում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու XIX դ. վերանորոգման նպաստավորողներ Հաջիվարի բնակչություն։— Հորինվածքը՝ քառամույթ բազիլիկա։— Շինանյութը՝ կիսամշակ քար, աղյուս։— Վերանորոգումներ՝ 1877 թ.։— Մուտքը՝ հարավային, հյուսիսային և արևմտյան ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ ինտերյերում և մուտքերի մոտ եղած արձանագրությունները այժմ տեղում չեն։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։ Շրջակայքում՝ եկեղեցու հյուսիսային մուտքի առջև կառուցված է երկհարկանի զանգակատունը։ Եկեղեցապատկան շինությունները և դպրոցի շենքի մեծ մասը այժմ ավերվել են։— Վիճակը՝ կանգուն, տեղ-տեղ ունի ճաքեր։

N 365

ՀԱՋԻՎԱՐԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈԻ ԶԱՆԳԱԿԱՏՈԻՆ

Ժամանակը՝ 1877 թ.։— Տեղը՝ եկեղեցու մուտքի առջև։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ Հաջիվարի բնակչություն։— Հորինվածքը՝ երկու զույգ մույթերով, երկհարկանի։ — Շինանյութը՝ կիսամշակ քար, աղյուս։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Արձանագրություններ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ կանգուն։

N 366

ՀԱՋԻՎԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVII—XX դդ.։— Տեղը՝ գյուղի հարավ-արևմտյան մասում։— Տապանաքարերի թիվը՝ 110։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 38։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասի արձանագրությունները եղծված են։

N 367

ՏԱՄԲԱՏԻ (ԹՄԲՈԻԼԻ) Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ գյուղի կենտրոնական թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ ան-

[Էջ 122]

հայտ։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկա։— Շինանյութը՝ կիսամշակ քար, աղյուս։— Վերանորոգումներ՝ XIXդ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ եկեղեղեցու արևմտյան ճակատին կցված է զանգակատունը։ Դպրոցի և այլ եկեղեցապատկան շինությունները ավերված են։— Վիճակը՝ կիսակործան։ Մի քանի տարի առաջ հիմնահատակ կերպով հողին է հավասարեցվել եկեղեցու արևմտյան, հյուսիսային և հարավային պատերը։

N 368

ՏԱՄԲԱՏԻ (ԹՄԲՈՒԼԻ) Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XIX դ.։— Տեղը՝ կցված է եկեղեցու արևմտյան ճակատին։ — Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ Տամբատի բնակչություն։— Հորինվածքը՝ երկու զույգ մույթերով, երկհարկանի։— Շինանյութը՝ աղյուս։— Վերանորոգումներ՝ չի ունեցել։ Մույթերը՝ քառակուսի։— Արձանագրություններ` չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ կանգուն, քանդված է ծածկը։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Արգամ Այվազյան — Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ)
Երևան, «Հայաստան» 1986թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice