ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Արգամ Այվազյան

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՍՍՀ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ


Բովանդակություն | Քարտեզ | Կազմ, տիտղոսաթերթ | Նախագիտելիք
Բնակավայրեր | Գողթն գավառ | Երնջակ գավառ | Նախճավան գավառ
 Շարուր գավառ | Ճահուկ գավառ | Հավելված | Օգտագործված գրականություն

Լուսանկարներ` 1-20 | 21-40 | 41-63

Բովանդակություն (ինչպես գրքում) | Վերջնատիտղոս


[Էջ 123]

ՇԱՐՈՒՐ ԳԱՎԱՌ

Հին Հայաստանի այս գավառը վարչականորեն մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում և համարվում էր նրա 20-րդ գավառը։ Շարուրը մինչև V դարը եղել է Հայոց արքունի կալված-գավառը։ Արաբական տիրապետությունից ազատագրելուց հետո հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը Շարուրն ընծայել է Սյունյաց իշխաններին։ Թաթար—մոնղոլական, իսկ այնուհետև թուրքմենական ցեղերի ասպատակումներից հետո Շարուրը որպես նախիջևանյան խանության գավառ, պարսկական տիրապետության ժամանակ գտնվել է նրա իշխանության ներքո։ 1828 թ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Շարուրը Նախիջևանի մյուս գավառների հետ մտել է Ռուսաստանի կողմից կազմված Հայկական մարզի, ապա՝ 1849 թ. Երևանի նահանգի մեջ, իսկ 1875 թ. Վայոց ձորի հետ միասին կազմել է Շարուր—Դարալագյազի գավառը, որը փաստորեն պահպանվեց մինչև 1918 թ.։ Նախիջևանի խորհրդայնացումից և 1924 թ. այն որպես ավտոնոմ հանրապետություն կազմավորվելուց հետո՝ մինչև 1930 թ., պատմական գավառի տարածքը 1316 կմ2 մակերեսով կոչվել է Շարուրի շրջան, 1930—1966 թթ. Նորաշենի շրջան, իսկ 1966 թ. այն վերանվանվել է Իլյիչի շրջան։

Ըստ աշխարհագրական դիրքի Շարուր գավառը տարածված է պատմական Արփանեալ (այժմ Արփա) գետի ստորին հոսանքում, Շարուրի դաշտում։ Գավառի տարածքն ու բնակատեղերն արևմուտքից եզերվում են Արաքս գետով, արևելքից գավառը սահմանակից է Վայոց ձորին, հարավ—արևելքից՝ Նախճավան, իսկ հյուսիսից Ոստան գավառներին։ Արաքս գետից մինչև մոտակա լեռնալանջերը 14–15 կմ լայնությամբ և ավելի քան 30–32 կմ երկարությամբ ձգվող բարեբեր Շարուրի դաշտն իր հերթին բաղկացած է երկու մասից՝ դեպի հյուսիս տարածված Սանդրուքի (Սադարա—

[Էջ 124]

կի) և հարավային մասում փռված բուն Շարուրի դաշտերից։ Սանդրուքից դեպի արևելք տարածվող Շարուրի դաշտի Աղմաղանի լեոնաշղթայի Վելի լեռ և Գայլի Դռներ (կամ Դահնա) երկգագաթ ճյուղավորումներով բաժանվում է Արարատյան դաշտից։ Շարուրի դաշտը փոքրիկ բլուրների առկայության հետևանքով բաժանվում է նաև երեք դարավանդների, որոնցից ստորինը՝ Արաքսամերձ տարածքը, որը ծովի մակարդակից ունի 780—800 մ բարձրության, հարթ է, բերքատու և փաստորեն կազմում է Արարատյան դաշտի շարունակությունը։

Հնուց ի վեր Շարուր գավառում բարձր բերքատվությամբ աճում են ցորեն ու բամբակ, խաղող ու սեխ, ձմերուկ, բազմատեսակ մրգատու ծառեր և այլն։ Արփա գետի բնական թեքության հնարավորություններն օգտագործվելով, դեռևս հին ժամանակներից սկսած մի շարք ջրանցքներով ոռոգվել են Շարուրի դաշտի հողատարածությունները։ Այժմ ևս այդ տարածքի գյուղատնտեսական հողատարածությունների ավելի քան 65%—ը (շուրջ 60 հազար հեկտար) ոռոգվում են Արփայի ջրերով։ Պատմական գավառի գյուղերում ոռոգման, ինչպես, և խմելու համար օգտագործել են բազմաթիվ ջրհորերի ջրերը։ Չնայած հին ջրհորների մեծ մասը ժամանակին չմաքրելու և չնորոգելու պատճառով այժմ շարքից դուրս են եկել, այնուամենայնիվ մնացած և գործող ջրհորերի թիվը անցնում է 150-ից։

Պատմական աղբյուրներում Շարուրի մասին հնագույն վկայություններից մեկը Մ. Խորենացու պատմությունն է, որտեղ պատմահայրը մեջ բերելով հին հայկական վիպասանության նմուշներից մեկը նշել է. «[Արտավազդը, Արտաշեսի քաջ որդին, Արտաշատի հիմնվելու ժամանակ, մի փոքրիկ տեղ չգտնելով ապարանքի համար՝ անցավ, ասում են, գնաց և Մարաց մեջ շինեց Մարակերտը], որը գտնվում է Շարուր կոչված դաշտում»1։ Այնուհետև պատմիչ Արծրունին2, իսկ հետագայում Ստ. Օրբելյանը3 և այլ աղբյուրներ X—XIII դարերի անցքերի մասին խոսելիս մի քանի անգամ հիշատակում են Շարուր գավառում և դաշտում կատարված մի քանի դեպքերի մասին։ XIII դարում Վարդան պատմիչն այն անվանել է նաև քաղաք4։ Գ. Ղափանցյանի ստուգաբանությամբ Շարուր տեղանունը, առանց տարակուսանքների ծագել է Շարա (sar(a) էթնիկական անունից5, ուր բնակվել

_______________
1. Մ. Խորենացի, Պատմություն հայոց, Եր., 1968, 119։
2. «Թովմայի վարդապետի Արծրունւոյ պատմութիւն տանն Արծրունեաց», ի լոյս էած Ք. Պ., Ս. Պետերբուրգ, 1877, էջ 247, 300,
3. Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 171, 312:
4 «Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի», քննական հրատարակութիւն Հայկ Պերպերեանի, Բարիզ, 1960, էջ 14։
5. Г. Капанцян, Историко-лингвистическое значение топонимики древней Армении, Ер. 1940, с. 62:

[Էջ 125]

են Շարայի զարմերը6, որոնք, անտարակույս, հայ ժողովրդի հնագույն ցեղախմբերից մեկն են եղել։

Շարուր գավառի հարթավայրերում, Արփա գետի հոսանքն ի վեր և լեռնաշղթաների փեշերին ու բարձունքներում հիմնված հայոց հնամենի բերդաքաղաքներն ու բնակավայրերը, ինչպես նաև նրանց հուշարձանները դարերի ընթացքում հիմնահատակ կերպով մի քանի անգամ ավերվել են, իսկ նրա բնակչությունը բազմաթիվ անգամներ հրի ու սրի մատնվելով աստիճանաբար տեղահան է արվել իր հայրենի երկրից և ցրվել տարբեր կողմեր։ Գավառի վաղ շրջանի աչքի ընկնող ամրություններ ու բնակավայրեր են եղել արքունի երթուղիների վրա գտնվող Արբա, Թագավորանիստ (Շահթախտ) և այլ բերդաքաղաքները։ Միջնադարում գավառի վարչամշակութային օջախներ են համարվել Սանդրուք, Անի, Քեշխա, Վերին կամ Հին Նորաշեն, Հին Դաշարխ, Չանախչի, Ալաքլու, Քեշդազ, Վաբմազիար, Բարչի և այլ ավաններն ու գյուղերը, որոնցից յուրաքանչյուրում մինչև XX դարի 15-ական թվականները բնակվում էին 50—150 տուն հայ բնակչություն։ Շարուրի պատմաճարտարապետական հուշարձանների գերակշռող մասը ավերվել է մինչև XIX դ. վերջերը, իսկ մնացած կանգուն և կիսախաթար, ավերակ հուշարձաններն էլ աստիճանաբար ավերվել են մինչև 1950-ական թվականները։

N 369

ՎԵՐԻՆ ԿԱՄ ՈՒԼՅԱ—ՆՈՐԱՇԵՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ 1856 թ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան թաղամասում, անմիջապես Արբա բերդի լեռան ստորոտում։— Ճարտարապետը՝ Հովհան Սարգսյան Զանգեզուրցի։— Պատվիրատուն, մեկենասը՝ երևանցի ազնվական Ստեփան աղա Գրիգորյան Եղիազարյանց։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ կիսամշակ և սրբատաշ քար, աղյուս։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում, որոնք անհետ կորել են։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ ան-

_______________
6. Հ. Մանանդյան, Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին, Եր., 1944, էջ 35,

[Էջ 126]

հայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ եկեղեցին արևմտյան ճակատին կից ունեցել է երկհարկանի և բարձր ինտերյերով ընդարձակ շինության, որն ավերված է։— Վիճակը՝ մինչև հիմքերը ավերակ։

N 370

ՎԵՐԻՆ ԿԱՄ ՈԻԼՅԱ-ՆՈՐԱՇԵՆԻ Ս. ՄԻՆԱՍ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ գյուղի հարավարևելյան մասում։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 371

ՎԵՐԻՆ ԿԱՄ ՈԻԼՅԱ-ՆՈՐԱՇԵՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVIII—XX դդ.։— Տեղը՝ գյուղի հարավ-արևելյան կողմում, Արբա բերդ բարձրացող ճանապարհի ձախ կողմում, լեռան փեշին։— Տապանաքարերի թիվը՝ 200։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 21։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը տեղահան են արված կամ շուռ տված են։

N 372

ԱՐԲԱ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. II հազարամյակ։— Տեղը՝ Ուլյա-Նորաշենի մոտ, անմիջապես Արփա գետի աջ ափին, լեռան վրա։— Շինանյութը՝ անմշակ, կիսամշակ և սրբատաշ քար։— Վերակառուցումներ՝ մ. թ. ա. VIII դ., վաղ միջնադար։— Միջնաբերդը՝ գտնվում է լեռնագագաթի բարձունքում։— Պարիսպները՝ քարաշեն, մի քանի շարքերով, ավերակներ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են միջնաբերդի շուրջը, պարիսպների մերձակայքում։— Վիճակը՝ ավերակ, որի հետքերի մի մասը ժամանակակից տեխնիկայի միջոցով աղավաղվել է։

N 373

ՍԱՆԴՈԻԶԱՆ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. II հազարամյակ։— Տեղը՝ գտնվում է Արբա բերդից 8—8,5 կմ ձորն ի վեր, դեպի Արենի գյուղը։— Շինանյութը՝ անմշակ և կիսամշակ քար։— Վերակառուցումներ՝ մ. թ. ա. IX—VIII դ.։— Միջնաբերդը՝ գտնվում է լեռնագագաթի հարմարավետ վայրում։— Պարիսպները՝ քա-

[Էջ 127]

րաշեն, մի քանի շարքերով, ավերակներ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են միջնաբերդի շուրջը, պարիսպների մերձակայքում և այլ մասերում։— Վիճակը՝ ավերակ։

N 374

ԿԱՄՈԻՐՋ ԱՐՓԱՑԻ ՎՐԱ

Ժամանակը՝ XIV—XV դդ.։— Տեղը՝ Նորաշեն-Արենի գծամասի միջին հատվածում։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ եռաթռիչք։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ ավերակ։

N 375

ՔԱՐԱՎԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XV—XVI դդ.։— Տեղը՝ Նորաշեն-Արենի գծամասի միջին հատվածում գտնվող կամրջից մոտ 2—2,5 կմ դեպի Արենի։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ:— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ նկատվում են կից եղած շինությունների ավերակների հետքերը։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 376

ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Նորաշեն-Արենի գծամասի վերին հատվածում, Արփա գետից 3—4 կմ հարավ-արևելք, լեռների գրկում։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 90 բնակելի և այլ շինություններ, նկատվում է հայոց գերեզմանատան հետքերը։— Վիճակը՝ քայքայված։

N 377

ԲԵՐԴ

Ժամանակը` մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ Արփա գետի ձախ կողմում, Արբա բերդից 2,5—3 կմ հյուսիս, բարձր լեռնագագաթի վրա։— Շինանյութը՝ կիսամշակ և ճեղքված քար։— Վերակառուցումներ՝ անհայտ։ Միջնաբերդը՝ անհայտ։— Պարիսպները՝ քարաշեն, մի քանի շարքերով։— Համալիրի ավերակները՝ գտնվում են բարձունքի վրա և նրա շուրջը։— Վիճակը՝ քայքայված։

N 378

ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ Արփա գետի ձախ

[Էջ 128]

կողմում, Արբա բերդից 2—2,5 կմ հյուսիս։— Բնույթը՝ թմբաձև դամբարաններ։— Վիճակը՝ դամբարանաթմբերի քարերի մեծ մասը տեղահան են արված։ Մասնակիորեն կատարված տեղումների ժամանակ 1970-ական թվականներին այդտեղից հայտնաբերվել են մ. թ. ա. II—I հազարամյակներին վերաբերվող հնագիտական նյութեր։

N 379

ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. I հազարամյակ։— Տեղը՝ Քարքի գյուղի մոտ, բարձրագագաթ լեռան վրա։— Շինանյութը՝ կիսամշակ լեռնային քար։— Վերակառուցումներ՝ անհայտ։— Միջնաբերդը՝ գտնվում է լեռնագագաթի հարմարավետ տեղում։— Պարիսպները՝ մի քանի շարքերով, քարաշեն։— Համալիրի ավերակները՝ գտնվում են միջնաբերդի շուրջը, պարսպամերձ գոտիներում։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 380

ՀԻՆ ԿԱՄ ԱՎԵՐԱԿ ԴԱՇԱՐԽԻ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ այժմյան Նոր Դաշարխ գյուղից հյուսիս-արևելք։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա:— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։ Շրջակայքում՝ նկատվում են եկեղեցապատկան ավերված շինության հիմնաշարի հետքեր։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։ Ավերակների է վերածվել դեռևս XIX դ. երկրորդ կեսերին։

N 381

ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ շրջանի այժմյան Դիզա գյուղից հյուսիս, Երևան—Նախիջևան մայրուղու ձախ կողմում, Արփա գետից հարավ-արևելք։— Շինանյութը՝ անմշակ և ճեղքված քար։— Վերակառուցումներ՝ մ. թ. ա. IX—VIII դդ.։— Միջնաբերդը՝ անհայտ։— Պարիսպները՝ քարաշեն, մի քանի շարքերով, ավերակներ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են լեռնագագաթի տարբեր մասերում, պարիսպների մոտ։ Վիճակը՝ ավերակ։

[Էջ 129]

N 382

ԿԱՐԱԲԱՂԼԱՐԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ

Ժամանակը՝ բրոնզեդարյան։— Տեղը՝ գյուղից հյուսիս, դեպի Ազնաբերդ գյուղը։— Բնույթը՝ դամբարանադաշտ, առաջին անգամ 1960 թ., իսկ այնուհետև 1970 թ. այդտեղից հայտնաբերվել են բրոնզեդարյան հնագիտական իրեր, որոնք պահպանվում են Նախիջևանի մարզային թանգարանում։— Վիճակը՝ դամբարանաբլուրների վրա շարված քարերի մի մասը տեղահան են արված կամ թաղված են հողի մեջ։

N 383

ԿԱՐԱԲԱՂԼԱՐԻ ԲԵՐԴԻԿ ՀՆԱՎԱՅՐ-ՔԱՂԱՔԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան քաղաքատեղի, որը հիմնվել է մ. թ. ա. II—I հազարամյակներում այդտեղ եղած բնակատեղի ավերակների վրա։— Տեղը՝ այժմյան գյուղից հյուսիս-արևելք։— Տարածքը՝ ընդգրկում է ավելի քան 40 հեկտար տարածություն, ուր տեսանելի են բազմաբնույթ շինությունների հետքեր։— Վիճակը՝ XX դ. սկզբներից սկսած այդ հնավայրի ավերակները Կարաբաղլար գյուղի բնակչությունը մասսայաբար օգտագործել են որպես շինանյութ։ Վերջին տասնամյակներում ժամանակակից տեխնիկայի միջոցով հողին են հավասարեցվել բազմաթիվ շինություններ։

N 384

ԿԱՐԱԲԱՂԼԱՐԻ ԽԱՉԱԹԻՆ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ Բերդիկ հնավայր, քաղաքատեղից հյուսիս-արևելք։— Շինանյութը՝ անմշակ և կիսամշակ քար։— Վերակառուցումներ՝ մ. թ.ա. IX—VIII դդ. և հետագա շրջաններում։ -Միջնաբերդը՝ անհայտ։— Պարիսպները՝ քարաշեն, մի քանի շարքերով, ավերակներ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են լեռնագագաթի տարբեր մասերում, պարիսպների մոտ։— Վիճակը՝ ավերակ։

N 385

ԳԱՐԱՍՈԻ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ Գյումուշլու ավանի մոտ։— Շինանյութը՝ կիսամշակ և ճեղքված քար։— b՝ անհայտ։— Միջնաբերդը՝ անհայտ։— Պարիսպները՝ քարաշեն, ավերակ։— Համալիրի ավերակները՝ գրավում են մոտ 5 հեկտար տարածք, որոնց մեծ մասը արդեն հարթեցվել է։ Լեռնագագաթի հարմարավետ տեղերում կան մի քանի արհեստական ջրամբարներ։— Վիճակը՝ ավերակ։

[Էջ 130]

N 386

ՇԱՀԹԱԽՏ—ԹԱԳԱՎՈՐԱՆԻՍՏ ՀՆԱՎԱՅՐ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ այժմյան Շահթախտ գյուղի մոտ։— Բնույթը՝ բազմաշերտ բնակատեղի, ուր 1934—36 թթ. տեղումներ է կատարել հնագետ ու ազագրագետ Ա. Ալեքպերովը։ Հայտնաբերված հնագիտական իրերի ու խեցեղենի մի մասը պահպանվում է Նախիջևանի մարզային թանգարանում։— Վիճակը՝ հնավայրի տարածքից բնակչությունը մեծ քանակությամբ հող է տեղափոխել։

N 387

ՇԱՀԹԱԽՏԻ—ԹԱԳԱՎՈՐԱՆԻՍՏԻ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ համանուն հնավայրի մոտ, բարձունքի վրա, Կվրաղի սարահարթի հարավային եզրին։— Շինանյութը՝ կիսամշակ և մշակված քար։— Վերակառուցումներ՝ անհայտ։— Միջնաբերդը՝ գտնվում է բարձունքի իշխող վայրում։— Պարիսպները՝ քարաշեն, մի քանի շարքերով, ավերված։— Համալիրի ավերակները՝ գտնվում են բարձունքի վրա և փեշերին։— Վիճակը՝ քայքայված, ավերակները և նստվածքը շրջակա բնակչությունը օգտագործել է որպես շինանյութ։ Ա. Վրույրը 1912 թ. Ն. Մառին հասցեագրած իր նամակներից մեկում նշել է, որ այդ բերդի ավերակներում եղել է սեպագիր արձանագրություններով քարեր։

N 388

ՇԱՀԹԱԽՏ-ԹԱԳԱՎՈՐԱՆԻՍՏ ԲԵՐԴԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակ։— Տեղը՝ համանուն բերդի հարավային և արևմտյան մասերում։— Բնույթը՝ կրոմլեխային։— Վիճակը՝ դամբարանաբլուրների մեծ մասը այժմ վեր են ածվել այգիների և տների. 1971 թ. այդտեղ բացվել են մի քանի դամբարաններ, որոնք տվել են հարուստ հնագիտական նյութ։

N 389

ՇՈՐԹԱՓԱ ՀՆԱՎԱՅՐ-ԲԵՐԴԱՔԱՂԱՔ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ այժմյան Իբադուլլա գյուղի մոտ։— Բնույթը՝ բազմաշերտ բնակատեղի։ 1930-ական թվականներին այդտեղ կատարված պեղումներից հայտնաբերվել են մի շարք հնագիտական նյութեր։— Վիճակը՝ քայքայված, որի տարածքի մի մասը արդեն վեր են ածվել դաշտերի։

[Էջ 131]

N 390

ՇՈՐԹԱՓԱ ՀՆԱՎԱՅՐ-ԲԵՐԴԱՔԱՂԱՔԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ հնավայրից հյուսիս-արևելք։— Բնույթը՝ զանազան չափերի թմբաձև դամբարաններ։— Վիճակը՝ ղամբարանաթմբերի վրա շարված քարերի մի մասը արդեն թաղված են հողի մեջ կամ տեղահան են արվել։

N 391

ԱՆԻ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ այժմյան Սադարակից հյուսիս-արևելք։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 50—55 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 392

ՔԵՇԽԱ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ այժմյան Չանախչի գյուղից հյուսիս-արևմուտք։— Տարածքը՝ ընդգրկել է 70—80 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակներ, քայքայված։

N 393

ՔԵՇԽԱԻ ԿԱՄ ՔԵՇԻՇ-ՎԵՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XVI—XVIII դդ.։— Տեղը՝ Քեշիշ-Վերան վայրում։ — Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ անհայտ։ — Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։ Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։ Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ քայքայված։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Արգամ Այվազյան — Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ)
Երևան, «Հայաստան» 1986թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice