ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Արգամ Այվազյան

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՍՍՀ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ


Բովանդակություն | Քարտեզ | Կազմ, տիտղոսաթերթ | Նախագիտելիք
Բնակավայրեր | Գողթն գավառ | Երնջակ գավառ | Նախճավան գավառ
 Շարուր գավառ | Ճահուկ գավառ | Հավելված | Օգտագործված գրականություն

Լուսանկարներ` 1-20 | 21-40 | 41-63

Բովանդակություն (ինչպես գրքում) | Վերջնատիտղոս


[Էջ 70]

ԵՐՆՋԱԿ ԳԱՎԱՌ

Հին է Երնջակ գավառը։ Դարերի ասք ու խոսքին վկա այս գավառի պատմական տարածքն այժմ ընդգրկում է Ջուլֆայի շրջանը, որը տարածված է Արաքս գետի ձախափնյա մասում, հանրահայտ Օձասար բարձրաբերձ լեռան շուրջը, Երնջակ գետի հոսանքն ի վար գտնվող հարթություններում։ Գեղեցկատես Օձասարը, որի հետ կապված են մի շարք ավանդություններ, ունի 2360 մ բարձրություն և փաստորեն, գավառի տեղը մատնանշող լեռ է։

Երնջակի նպաստավոր բնակլիմայական պայմանները, ճոխ բուսականությունը, բարեբեր դաշտերը և բնական ամրությունները հին ժամանակներից ի վեր միշտ էլ հմայել են մարդուն և ծառայել նրան։ Երնջակը միջնադարում՝ XII—XVI դդ., հռչակված էր որպես «գեղեցկանիստ երկիր»1։ Այն որպես Սյունյաց աշխարհի գավառ հիշատակվում է VII դարից (Ա. Շիրակացի)2։ Երնջակ կամ Երնջնակ անվան լեզվաբանական բացատրությունը ըստ Հր. Աճառյանի ստուգաբանության նշանակում է. «մի տեսավ ուտելի փուշ. erybgium campestre L... Երինջ բառից է... որ բառացի նշանակում է «ցուլի փուշ»3։

Երնջակ գավառի տասնյակ գյուղերն ու ավանները, գյուղաքաղաքները պատմության քառուղիներում ապրել են վերելքի ու անկման, ավերումների ու վերակառուցումների շատ ու շատ դրվագներ։ Սակայն երնջակցին նորից ու նորից վերակառուցել է հրկիզված ու ավերված բնակատեղիները, ճարտարապետական կոթողներն ու հուշարձանները։ Երնջակ գավառը հնությունների մի ուրույն աշխարհ է, հուշարձանների մի հարուստ շրջան, ուր ամեն մի խաչքար, կամարի մասունք, հնահիմն պատ, կանգուն ու ավեր ամեն մի տաճար, քարերին դաջված մեսրոպատառ ամեն մի բառ պատմում է երնջակեցու անդադրում կորովի մասին ազգային ու մշակութային ինքնուրույնության գործում։

1. Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893 , էջ 349։

2. Ա .Աբրահամյան, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Եր., 1944, էջ 350։

3. Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հատ, Բ, Եր, 1930, էջ 859-860։

[Էջ 71]

N 184

ԳՈԻԳԱՎԱՆՔ ԿԱՄ ԼԱՔԱԹԱՂ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Երնջակ գետի ամենավերին հոսանքում։— Տարածքը՝ ընդգրկել է շուրջ 50—60 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ XIX դարի կեսերից ավերակների է վերածվել։

N 185

ԳՈԻԳԱՎԱՆՔԻ ԿԱՄ ԼԱՔԱԹԱՂԻ ԿԱՄՈՒՐՋ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ գյուղատեղի մոտ, Երնջակ գետի վրա.— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միաթռիչք։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ կանգուն։

N 186

ԶԱՎԱՉՐԻ ԿԱՄ ԶՈԻՎԱԼԱ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադար։— Տեղը՝ Վան կամ Միլախ գյուղից 3—4 կմ հյուսիս։— Տարածքը՝ ընդգրկել է 41—50 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ։

N 187

ԶԱՎԱՉՐԻ ԿԱՄ ԶՈԻԱԼԱՅԻ ՎԱՆՔ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գյուղատեղի կենտրոնական մասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան, հարավային ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում նկատվում են գավթի և օժանդակ շինությունների ավերակ հետքերը։— Վիճակը՝ ավերակ։

N 188

ԱՐԵՎԷՔ ԿԱՄ ԱՐԱՎՍԱ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Գուգավանք կամ Լաքաթաղ գյուղատեղից 3—4 կմ ներքև, այժմյան Արավսա գյուղի մոտ։— Տարածքը՝ ընդգրկել է 100—120 բնակելի և օժանդակ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, որի տարածքի մի մասում այժմյան Արավսան է։

[Էջ 72]

N 189

ՎԱՆ ԿԱՄ ՄԻԼԱԽ ԳՑՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Արավսա գյուղից 4 կմ ներքև, այժմյան Միլախ գյուղի մոտ։— Տարածքը՝ ընդգրկել է ավելի քան 80—90 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ գյուղատեղի ավերակների մի մասի վրա հիմնվել է այժմյան գյուղը։

N 190

ՎԱՂԱՎԵՐ ԿԱՄ ՎԱՀՄԱԶԻԱՐ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Գուգավանք կամ Լաքաթաղ գյուղից 4,5—5 կմ հարավարևելք, Երնջակ գետի ձախ կողմում, բարձրագագաթ լեռների գրկում, ձորի մեջ։— Տարածքը՝ ընդգրկել է շուրջ 40—50 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ 1965 թ. հետո անմարդաբնակ և ավերակ է։

N 191

ԹԵՂԵԱԿԻ (ԹԵՅՎԱԶԻ) ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XI—XII դդ.— Տեղը՝ գտնվում էր գյուղի կենտրոնական թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ չունի։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։ Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։— Շրջակայքում՝ նկատվում էին մի քանի եկեղեցապատկան շինությունների ավերակներ, XVI—XVII դդ. մի քանի տապանաքարեր: — Վիճակը՝ եկեղեցու ավերակները տեսանելի էին մինչև 1969 թ.։

N 192

ԹԵՂԵԱԿԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XIII—XVI դդ.։— Տեղը՝ գյուղի արևելյան կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 87—90։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 32։— Վիճակը` տապանաքարերի մեծ մասը մամռապատ են ու կիսով չափ թաղված հողի մեջ կամ տեղահան են արված։

N 193

ՇԱՀԿԵՐՏԻ (ՂԱԶԱՆՉԻԻ) ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ գյուղի կենտրոնական մասում։—

[Էջ 73]

Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ քար։— Վերանորոգումներ՝ 1654 թ.։— Մուտքը՝ արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ ուղղանկյուն— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։ —Որմնանկարներ՝ XIX դ., քայքայված բեկորներ։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքերի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է գավիթ, վանքապատկան շինություններ և պարիսպ, որոնք ավերվել են։— Վիճակը՝ կանգուն։

N 194

ՇԱՀԿԵՐՏԻ ԿԱՄՈԻՐՋ

Ժամանակը՝ 1551 թ.։— Տեղը՝ Շահկերտի հարավարևմտյան մասում, Երնջակ գետի վտակի վրա։— Կառուցող վարպետը՝ Պողոս Ղազանչեցի։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միաթռիչք։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Արձանագրություններ՝ կամարի վրա։— Վիճակը՝ գործող։

N 195

ՇԱՀԿԵՐՏԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XXII—XIII դդ։— Տեղը՝ գյուղի հարավարևելյան թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև— Ավանդատները՝ չունի։— Արձանագրություններ՝ շրջակայքում։— Որմնանկարներ՝ չունի — Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ ավերակ։

N 196

ՇԱՀԿԵՐՏԻ ՀԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ X—XVIII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան մասում։— Տապանաքարերի թիվը՝ 700—720։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, օրորոցաձև, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 236։— Վիճակը՝ հին տապանաքարերի մեծ մասը կիսով չափ թաղված են հողի մեջ, արձանագրությունները՝ քայքայված։

[Էջ 74]

N 197

ՇԱՀԿԵՐՏԻ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVIII-XX դդ.։— Տեղը՝ գյուղի հարավարևմտյան մասում։ Տապանաքարերի թիվը՝ 400—410։— Տապանաքարերի տեսակը,՝ քառանկյուն;— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 270—275։— Վիճակը՝ XVIII-XIX դդ. արձանագրությունների մի մասը քայքայված են։

N 198

ՇԱՀԿԵՐՏԻ ԲԵՐԴ

Ժամանակը՝ X—XII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսային կողմի սրածայր լեռնագագաթի վրա։—Պատվիրատուն, մեկենասը՝ Սյունյաց աշխարհի և Երնջակ գավառի իշխաններ, բերդի XVIII դ. վերակառուցման մեկենաս՝ շահկերտցի մեծատոհմիկ Հովհաննես Խանդամիրյան։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ լեռնային քար։— Վերակառուցումներ՝ XVIII դ.։— Միջնաբերդը՝ գտնվում է լեռան գագաթնամասի անմատչելի տեղում։— Պարիսպները՝ քարաշեն, 1—3 շարքերով ու աշտարակներով, ավերակ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են լեռնագագաթի վրա, պարիսպներից ներս։— Վիճակը՝ ավերակ։

N 199

ՇԱՀԿԵՐՏԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Արձանագրություններ՝ շրջակայքում։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ անհայտ։— Վիճակը՝ ավերակ։

N 200

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVII—XX դդ.։— Տեղը՝ Շահկերտի հյուսիսային կողմում, Արևէք կամ Արավսա գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 71։— Տապանաքարերի տեսակը՝ օրորոցաձև, քառանկյուն։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 23։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը շուռ են տրված, կոտրատվել են, տեղ-տեղ արձանագրությունները քայքայված ու եղծված են։

[Էջ 75]

N 201

ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. II—I հազարամյակներ։— Տեղը՝ Շահկերտից արևելք` բարձր լեռան վրա:— Շինանյութը՝ անմշակ և ճեղքված քար։— Վերակառուցումներ՝ վաղ միջնադարյան։— Միջնաբերդը՝ անհայտ։— Պարիսպները՝ քարաշեն, մի քանի շարքերով, ավերակ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են լեռնագագաթի ընդարձակ տարածության տարբեր մասերում, պարսպամերձ հատվածներում։— Վիճակը՝ բավական ընդարձակ այս բերդատեղի շինությունների մեծ մասը քայքայված է, գետնին հավասարեցված։

N 202

ԲԵՐԴՒԿ (ՄԱԿԱՆՈԻՆՈՎ ՔԱՐԱՏԱԿԻ) ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Շահկերտից 2— 3 կմ դեպի արևելք, ձորի մեջ։— Տարածքը՝ ընդգրկել է շուրջ 200 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ 18-րդ դ. վերջերից հայերի հեռանալուց հետո Բերդիկը անմարդաբնակ է և ավերակների է վերածվել։

N 203

ԲԵՐԴԻԿԻ (ՄԱԿԱՆՈՒՆՈՎ ՔԱՐԱՏԱԿԻ) Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XI—XIII դդ.։— Տեղը՝ գյուղատեղի կենտրոնական մասում: — Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ Հորինվածքը՝ անհայտ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ 17-րդ դ.:— Մուտքի՝ արևմտյան և հարավային ճակատներում։ — Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ նկատվում են եկեղեցապատկան շինությունների ավերակների հետքեր:— Վիճակը՝ քայքայված։

N 204

ԵՐՆՋԱԿ ՔԱՂԱՔԱՏԵՂ

Ժամանակը՝ վաղ միջնադարյան հայաբնակ քաղաք։— Տեղը՝ Երնջակ գավառի կենտրոնում, Երնջակ գետի միջին հոսանքում, համանուն բերդի մոտ, այժմյան Ջուլֆայի շրջանի Խանաղա (Պարոնտեր) գյուղի և նրա մերձակայքում։— Տարածքը՝ ընդգրկել է շուրջ 4—5 կմ2 տարածություն։— Վիճակը՝ 19-րդ դ. կեսերին Խանաղա գյուղի պարսիկ բնակիչները քաղաքա-

[Էջ 76]

տեղի ավերակները վեր են ածել մշակովի դաշտերի։ Այժմ քաղաքատեղի ծայրամասային շինությունների ավերակների աննշան հետքերը տեսանելի են Երնջակ գետի աջակողմյան ձորակներում ու բարձունքների վրա։

N 205

ԵՐՆՋԱԿ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ IX—XII դդ.։— Տեղը՝ քաղաքատեղի հյուսիսարևելյան կողմում, լեռնալանջին։— Տապանաքարերի թիվը՝ 15։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 8։— Վիճակը՝ մինչև 20-րդ դ. սկգբները այս գերեզմանատան պահպանված տապանաքարերի թիվը կազմել է ավելի քան 120, որոնք աստիճանաբար տեղահան են արված և ծածկված են հողի շերտով։ Մնացած տապանաքարերի արձանագրությունները քայքայված են։

N 206

ԵՐՆՋԱԿԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Երնջակ բերդից 2—3 կմ հյուսիսարևելք, Երջնակ գետի աջ կողմում, լեռնալանջի փեշին։— Տարածքը ընդգրկել է մոտ 70—80 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ XVI—XVII դդ. անմարդաբնակ է և ավերակ։

N 207

ԵՐՆՋԱԿԻ Ս. ԳԵՎՈՐԳ ՎԱՆՔ

Ժամանակը՝ IX—X դդ.։— Տեղը՝ Երնջակ բերդից 2,5—3 կմ հյուսիսարևելք, բարձրագագաթ լեռան հարավային կողին կպած բլրի վրա։— Ճարտարապետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ 14-րդ դ., 17-րդ դ.։— Մուտքը՝ հյուսիսային և արևմտյան ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ մեկ հատ, արտաքին, կցված հյուսիսային ճակատին։— Արձանագրություն՝ չունի։ Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է գավիթը, իսկ շուրջը ունեցել է վանական այլ շինություններ ու պարիսպ, որոնք այժմ մինչև հիմքերը քայքայվել են։— Վիճակը՝ համալիրից մնացած միակ կիսախաթար հուշարձանը եկեղեցին է։

N 208

ԵՐՆՋԱԿԻ «ՃԳՆԱՎՈՐԻ» ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XIV դ.։— Տեղը՝ Երնջակի ս. Գևորգ վանքից մոտ 200 մ

[Էջ 77]

հյուսիս, ժայռի տակ։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ XVII դ., XIX դ.: — Մուտքը՝ արևմուտքից։— Արձանագրություններ՝ անհայտ։— Շրջակայքում՝

կա XIV—XVII դդ. մի քանի խաչքարերի բեկորներ։— Վիճակը՝ ավերակ։

N 209

ԵՐՆՋԱԿ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. VIII—VII դդ.։— Տեղը՝ Երնջակ գավառի կենտրոնական մասում, համանուն գետի աջ ափին, ծովի մակարդակից 1600 մ բարձրությամբ մի անմատչելի և սրածայր լեռան գագաթնամասում։— Պատվիրատուն, մեկենասը՝ մ. թ. սկզբնեբի վերակառուցման մեկենաս Սյունաց Երնջիկ տիկին։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ լեռնային քար, աղյուս։—- Վերակառուցումներ՝ V—VI դդ., IX—X դդ., XVII դ.,— Միջնաբերդը՝ իշխանական դղյակ-պալատ, գտնվում է լեռնագագաթի հյուսիսարևմտյան բարձունքի հարթ վայրում և ունի ավելի քան 800 քմ տարածք։ Պարիսպները՝ քարաշեն, 3—8 շարքերով, ավերակ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են լեռան գագաթնամասերում, բարձունքներում և հարթ վայրերում։— Վիճակը՝ 1828 թ. հետո բերդը լքվել և ավերակների է վերածվել։

N 210

ԵՐՆՋԱԿ ԲԵՐԴԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XI—XV դդ.։— Տեղը՝ բերդի ստորոտում, նրանից մոտ 400 մ հյուսիսարևմուտք, Շահկերտ բարձրացող ճանապարհի ձախ կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 24։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 4։— Վիճակը՝ այս գերեզմանատունը ավելի շուտ եղբայրական դամբարանների է նման, մի քանի գերեզմանաքարերը դրված են դամբարանաբլուրների վրա և մատնանշում են բերդի հերոսամարտերում զոհված մարտիկների գերեզմանատեղը։ Ժամանակի ընթացքում գերեզմանաքարերի մի մասը տեղահան են արվել, իսկ մնացած արձանագրություններն էլ քայքայված վիճակում են։

N 211

ՆՈՐԱՇԵՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ

Ժամանակը՝ 951 թ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան թաղամասում։ Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Ճարտարապետը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ և բաց վարդագույն քար։ Վերանորոգումներ՝ XVI—XVII դդ.։— Մուտքը՝ արև

[Էջ 78]

մտյան և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ հնգանիստ։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի, 2-րդ հարկերը գլխավոր աբսիդի նման արևմտյան ամբողջ ճակատներով բաց են։— Արձանագրություններ՝ արևմտյան, հարավային, արևելյան ճակատներում, ինտերյերում։ Որմնանկարներ՝ անհայտ։ — Պատկերաքանդակներ՝ գավթի վրա։— Զարդաքանդակներ՝ մուտքերի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է գավիթը։ Արևելյան և հարավային կողմերում ունեցել է վանքապատկան մի քանի շինություններ, աղբյուր և պարիսպ, որոնք այժմ մինչև հիմքերը ավերվել են։— Վիճակը՝ կանգուն։

N 212

ՆՈՐԱՇԵՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔԻ ԳԱՎԻԹ-ՍՐԱՀ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ կցված է եկեղեցու արևմտյան ճակատին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ չորս մույթերով գավիթ-սրահ։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ և բաց վարդագույն քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ արևմտյան ճակատում։— Զարդաքանդակներ՝ ճակատներում։— Վիճակը՝ կանգուն։

N 213

ՆՈՐԱՇԵՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔԻ ԱՂԲՅՈԻՐ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ եկեղեցու արևելյան կողմում։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ թաղակապ, ավազաններով։— Շինանյութը՝ սրբատաշ բաց վարդագույն քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ ավերակ, խցանված։

N 214

ՆՈՐԱՇԵՆԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան կողմում։ Ճարտարապետը` անհայտ: — Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ բազալտ, կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ յոթանիստ— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է նաև այլ շինություններ։— Վիճակը՝ մինչև հիմքերը ավերակ։

[Էջ 79]

N 215

ՆՈՐԱՇԵՆԻ ԿԱՄՈԻՐՋ

Ժամանակը՝ 1663 թ.։— Տեղը՝ գյուղի դիմաց, Երնջակ գետի վրա։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ նորաշենցի Խոջա Հանես և Մկրտիչ եղբայրներ։— Հորինվածքը՝ միաթռիչք։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ 1871 թ. հեղեղից ավերվել է, այժմ նկատելի են խելերի հետքերը։

N 216

ՆՈՐԱՇԵՆԻ «ԿՈԻՍԱՆՈՑ» ԿԱՄ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XIV—XV դդ.։— Տեղը՝ «Բոլու սարի» գագաթնամասում։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ XVII դ., XIX դ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը` կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ առանց վիմագրությունների մի քանի խաչքար (XVII դ.)։— Վիճակը՝ ավերակ։

N 217

ՆՈՐԱՇԵՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XV--XX դդ.։— Տեղը՝ գյուղի արևմտյան կողմում, լեռնալանջի փեշին։— Տապանաքարերի թիվը՝ 800—850։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, օրորոցաձև քառանկյուն, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 124—130։— Վիճակը՝ թեքադիր լանջի տապանաքարերի մեծ մասը ծածկված է հողի շերտով, արձանագրությունների մի մասը քայքայված կամ եղծված է։

N 218

ՄԱԶՐԱ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Երնջակ բերդի հյուսիսարևմտյան կողմի ձորակում, բերդից 4—5 կմ հեռու։— Տարածքը՝ ընդգրկել է շուրջ 120 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ։

N 219

ՎԵՐԻՆ ԱՆԿՈԻԶԻՔ ԿԱՄ ԱՆԶՈԻՐ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Երնջակ բերդի հյուսիսարևելյան կողմի ձորի վերին մասում, բերդից 10—12 կմ հեռու։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 130 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ 1940-ական թվականներից անմարդաբնակ և ավերակ։

[Էջ 80]

N 220

ՎԵՐԻՆ ԱՆԿՈԻԶԻՔԻ ԿԱՄ ԱՆԶՈԻՐԻ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ ավերակ գյուղատեղում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։—Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ 1719 թ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը, կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ ունեցել է արևմտյան ճակատում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ ունեցել է եկեղեցապատկան շինություններ, որոնք այժմ մինչև հիմքերը ավերվել են։ — Վիճակը՝ ավերակ։

N 221

ՎԵՐԻՆ ԱՆԿՈԻԶԻՔԻ ԿԱՄ ԱՆԶՈԻՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XIII—XVIII դդ.։— Տեղը՝ գյուղատեղի արևմտյան կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 300—310։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի, խոյաձև, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 8։ — Վիճակը՝ տապանաքարերի զգալի մասը թաղված է հողի մեջ կամ տեղահան է արված։ Արձանագրությունները քայքայված են։

N 222

ՄԻՋԻՆ ԱՆԿՈԻԶԻՔ ԿԱՄ ԱՆԶՈԻՐ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Վերին Անկուզիքից 2—2,5 կմ ձորն ի վար, ձորի արևելյան կողմում։— Տարածքը՝ ընդգրկել է 100—110 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ 1950-ական թվականներից անմարդաբնակ և ավերակ։

N 223

ՄԻՋԻՆ ԱՆԿՈԻԶԻՔ ԿԱՄ ԱՆԶՈԻՐԻ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գյուղատեղի արևմտյան մասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ սրահ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է շինություններ, գերեզմանատուն։— Վիճակը՝ կիսականգուն. ավերված է ամբողջ ծածկը, արևմտյան պատը։

[Էջ 81]

N 224

ՄԻՋԻՆ ԱՆԿՈԻԶԻՔ ԿԱՄ ԱՆԶՈԻՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ եկեղեցու հարավային կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 123։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի, խոյաձև, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 15։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը ծածկված է փլատակներով, առանձին արձանագրություններ քայքայված են։

N 225

ՄԻՋԻՆ ԱՆԿՈԻԶԻՔ ԿԱՄ ԱՆԶՈԻՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XII—XVIII դդ։— Տեղը՝ գյուղատեղի արևելյան կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 250—255։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյուն, խաչքարեր, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 13— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը արդեն ծածկված է հողի շերտով, իսկ մի մասն էլ տեղահան է արվել։ Արձանագրությունները քայքայված են։

N 226

ՆԵՐՔԻՆ ԱՆԿՈԻԶԻՔ ԿԱՄ ԱՆԶՈԻՐ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Միջին Անկուզիքից 5 կմ ներքև, ձորի արևմտյան կողմում։— Տարածքը՝ ընդգրկել է ավելի քան 140—150 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ 1950-ական թվականներից անմարդաբնակ և ավերակ։

N 227

ՆԵՐՔԻՆ ԱՆԿՈԻԶԻՔ ԿԱՄ ԱՆԶՈԻՐԻ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XI—XII դդ.։— Տեղը՝ գյուղատեղի հյուսիսային թաղում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ բազալտ, որձաքար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ հյուսիսային ճակատում։— Աբսիդը՝ հնգանիստ։— Մույթերը՝ քառակուսի։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ չունի։— Որմնանկարներ՝ չունի։—Պատկերաքանդակներ՝ չունի։—Զարդաքանդակներ՝ չունի։—Շրջակայքում՝ եկեղեցու հյուսիսային ճակատին կցված է սեղանատունը, որը ավերված է։— Վիճակը՝ կիսախաթար, քանդված է եկեղեցու ծածկի մեծ մասը, հարավային ավանդատունը, մուտքը և որմերում ունի ճեղքեր։

N 228

ՆԵՐՔԻՆ ԱՆԿՈԻԶԻՔ ԿԱՄ ԱՆԶՈԻՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XIII—XVIII դդ.։— Տեղը՝ գյուղատեղի հարավարևելյան

[Էջ 82]

մասում, դեպի Վերին և Միջին Անկուզիքներ բարձրացող ճանապարհի ձախ կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 500—510։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի, խաչքարեր, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը ՝90—95։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը կիսով չափ թաղված է հողի մեջ, արձանագրությունների որոշ հատվածները քայքայված են։

N 229

ԽՈՇԱԿՈԻՆԻՔ ԿԱՄ ԽԱՉԿԱՇԵՆ (ԽՈՇԿԱՇԵՆ) ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Օձասար լեռան հյուսիսարևելյան լանջին։— Տարածքը՝ ընդգրկել է ավելի քան 140—150 բնակելի և այլ շինություններ, ունեցել է ս. Գեղարդի վանքը, ս. Թադե, ս. Ստեփանոս եկեղեցիները, որոնք այժմ մինչև հիմքերը քայքայված են։— Վիճակը՝ ավերակ։

N 230

ԽՈՇԱԿՈԻՆԻՔԻ ԿԱՄ ԽԱՉԿԱՇԵՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XI—XVIII դդ.։— Տեղը՝ գյուղատեղի հյուսիսարևելյան կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 530—540։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, օրորոցաձև, խաչքարեր, քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 32։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը թաղված է հողի մեջ, տեղահան է արված։ Արձանագրություններից մի քանիսը քայքայված են։

N 231

ՆՈՐ ՓՈՐԱԴԱՇՏ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Խոշակունիք կամ Խաչկաշեն գյուղատեղից 5—6 կմ հյուսիսարևելք։— Տարածքը՝ ընդգրկել է ավելի քան 130—140 բնակելի և այլ շինություններ։ Վիճակը՝ 1950-ական թվականներից անմարդաբնակ և ավերակ։

N 232

ՆՈՐ ՓՈՐԱԴԱՇՏԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ 1681 թ.։— Տեղը՝ գյուղատեղի արևմտյան թաղամասում։— Ճարտարապետը՝ Հովհան։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ հնգանիստ։— Մույթերը՝ քառակուսի։— Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի, թաքստոցներով։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։ — Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է

[Էջ 83]

եղել գավիթը, որն այժմ ավերված է։— Վիճակը՝ կիսականգուն, քանդված է եկեղեցու ծածկը, արևմտյան և հարավային ճակատները։

N 233

ՆՈՐ ՓՈՐԱԴԱՇՏԻ Ս. ԵՂԻԱ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ գյուղատեղի արևմտյան կողմի բարձրագագաթ բլուրի վրա։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ ճեղքված և կիսամշակ որձաքար։ Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կան XVII դ. մի քանի անզարդ խաչքարեր։— Վիճակը՝ ավերակ։

N 234

ՆՈՐ ՓՈՐԱԴԱՇՏԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XVII—XX դդ.։— Տեղը՝ գյուղատեղի արևելյան մասում։— Տապանաքարերի թիվը՝ 500—510։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 250—255։— Վիճակը՝ առանձին տապանաքարերի արձանագրությունները քայքայված են։

N 235

ՀԻՆ ՓՈՐԱԴԱՇՏ ԿԱՄ «ՎԵՐԻՆ ԳJՈԻՂ» ԳՅՈՒՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Նոր Փորադաշտից 1 կմ հյուսիս, բարձրագագաթ լեռնաշղթայի քարքարոտ լանջին։— Տարածքը՝ ընդգրկել 1 շուրջ 90—100 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ։

N 236

ՀԻՆ ՓՈՐԱԴԱՇՏԻ ԿԱՄ «ՎԵՐԻՆ ԳՅՈՒՂԻ» ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գյուղատեղի արևմտյան թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ,։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները` մեկ զույգ, երկհարկանի։— Արձանագրություններ՝ շրջակայքում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ` չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում` եկեղեցու արևմտյան ճակատի առջև հիմնված է եղել գավիթը, որն այժմ իսպառ քայքայվել է։ Ավերակում կան XVII դ. մի քանի վիմագիր խաչքարեր։— Վիճակը՝ կիսականգուն, քանդված է ամբողջ ծածկը, մուտքը, պատերի վերին մասերն ու ավանդատների 2-րդ հարկերը։

N 236 ա

ՀԻՆ ՓՈՐԱԴԱՇՏԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ գյուղատեղիի արևելյան կողմում,

[Էջ 84]

ձորալանջին։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ ճեղքված և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ հյուսիսային ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ ավերակ։

N 237

ՀԻՆ ՓՈՐԱԴԱՇՏԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XII—XVII դդ.։— Տեղը՝ գյուղատեղից մոտ 500 մ հարավ—արևելք։— Տապանաքարերի թիվը՝ 580—600։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խոյաձև, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 60-63։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը թաղված է հողի մեջ, իսկ մի մասն էլ տեղահան է արված, կոտրտված։ Արձանագրությունների որոշ մասը քայքայված է։

N 238

ՀԻՆ ՓՈՐԱԴԱՇՏԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔ

Ժամանակը՝ XIV դ.։— Տեղը՝ Հին Փորադաշտ գյուղատեղից 4—5 կմ հյուսիս, խոր ձորի հարավարևելյան լեռնալանջի հարթ տարածություն ունեցող քարափի վրա։— Ճարտարապետը՝ 1683 թ. վերանորոգման ճարտարապետ Սահակի և Խուպնիկարի որդի մուղտասի Դանիել։— Պատվիրատուն, մեկենասը՝ ըստ ավանդության Հովհան Որոտնեցի, եկեղեցու 1560 թ. վերանորոգման մեկենաս՝ տեր Ավագ։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ 1560 թ., 1683 թ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ հնգանիստ.— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում, ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։ — Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատի առջև եղել է գավիթը, իսկ հարավային և արևելյան կողմերում՝ վանական համալիրի 12—15 օժանդակ շինությունները, որոնք առնված են բարձր պարսպի մեջ։ Ինչպես պարիսպը, այնպես էլ համալիրի շինությունները այժմ ավերակների են վերածվել։— Վիճակը՝ կիսականգուն, քանդված է եկեղեցու ծածկը և որմերում ունի ճաքեր։

N 239

ՀԻՆ ՓՈՐԱԴԱՇՏԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔԻ ՆԱՀԱՏԱԿ ՍՐԲԱՏԵՂԻ ԱՂԲՅՈԻՐ

Ժամանակը՝ անհայտ։ Տեղը՝ վանական համալիրից 250—300 մ արևելք, երկու հսկա ժայռերի մեջ։— Հորինվածքը՝ աղբյուր-սրբատեղի։— Շինանյու-

[Էջ 85]

թը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ— Արձանագրություններ՝ որմերում, քայքայված։— Շրջակայքում՝ կան XV—XVII դդ. մի քանի խաչքարերի բեկորներ։— Վիճակը՝ աղբյուրը գործում է, իսկ մատուռը ավերակ է։

N 240

ՀԻՆ ՓՈՐԱԴԱՇՏԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVI—XVIII դդ.։— Տեղը՝ վանքից 200—250 մ հարավարևելք։— Տապանաքարերի թիվը՝ 6։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյուն։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 5։— Վիճակը՝ արձանագրությունների որոշ հատվածները քայքայված են։

N 241

ԹԱԳԱՎՈՐԱՄԱՐԳ ԿԱՄ ԴԱՐԳԱՄԱՐԳ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Հին Փորադաշտից 8—9 կմ դեպի արևելք, խոր ձորում։— Տարածքը՝ ընդգրկել է 50—60 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ։

N 242

ԳԱՂԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ գյուղի կենտրոնական մասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ, աղյուս։— Վերանորոգումներ՝ XVII, XIX դդ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ յոթանիստ։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի, թաքստոցներով։— Գմբեթը՝ աղյուսաշեն։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։— Որմնանկարներ՝ XIX դ., քայքայված բեկորներով։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է գավիթը, վանական շինությունները։— Վիճակը՝ կանգուն։

N 248

ԳԱՂԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑՈԻ ԳԱՎԻԹ-ՍՐԱՀ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ կցված է եկեղեցու արևմտյան ճակատին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ — Հորինվածքը՝ երկու մույթերով։ Շինանյութը՝ սրբատաշ բազալտ, աղյուս։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան կողմում։— Մույթերը՝ քառակուսի։— Արձանագրություններ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ կանգուն։

[Էջ 86]

N 244

ԳԱՂԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑՈԻ ԱՂԲՅՈԻՐ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ եկեղեցուց 60—70 մ հարավարևմուտք։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը` անհայտ։— Հորինվածքը՝ թաղածածկ, ավազանով։— Շինանյութը՝ սրբատաշ բաց մոխրագույն քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ գործող, քանդված է թաղակիր ծածկը։

N 245

ԳԱՂԻ Ս. ԳԱՅԱՆԵ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ գյուղից մոտ 450 մ հյուսիսարևմուտք, «Քարհեզների ձորում»։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կա XVII դ. մի քանի խաչքարեր։— Վիճակը՝ քանդված է մատուռի ծածկը, որմերի վերին մասերը։

N 246

ԳԱՂԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԿԱՄ ՆԱՀԱՏԱԿ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ ըստ ավանդության մ. թ. ա. I դ. կեսեր։— Տեղը՝ «Քարհեզների ձորում», Օձասարի փեշին, ս. Գայանե մատուռից 300—400 մ հյուսիս։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ նկատվում են եկեղեցապատկան 2—3 շինությունների ավերակների հետքերը։ Եկեղեցու արևելյան կողմում գտնվում է «Գաղ-Ջարաջուր» աղբյուրը։— Վիճակը՝ մինչև հիմքերը ավերակ։

N 247

ԳԱՂԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԿԱՄ ՆԱՀԱՏԱԿ ԵԿԵՂԵՑՈՒ «ԳԱՂ-ՋԱՐԱՋՈԻՐ» ԱՂԲՅՈԻՐ

Ժամանակը՝ ըստ ավանդության մ. թ. I դ. կեսեր։— Տեղը՝ եկեղեցու ավերակների մոտ, նրա արևելյան կողմում։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ թաղակապ,

[Էջ 87]

4,5x3 մ սալարկված ջրավազանով։— Շինանյութը՝ սրբատաշ քար։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վերանորոգումներ՝ XIX դ.— Վիճակը՝ գործող՝ քանդված է հուշարձանի թաղակապ ծածկը։

N 248.

ԳԱՂԻ Ս. ԱՆԱՊԱՏ ՎԱՆՔ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ ս. Հռիփսիմե եկեղեցու ավերակներից 600—700 մ հյուսիսարևմուտք, Օձասարի լանջին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմտյան, հարավային ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ ունեցել է 5—6 վանքապատկան շինություններ, որոնք այժմ ավերվել են։— Վիճակը՝ մինչև հիմքերը քայքայված։

N 249

ԳԱՂԻ Ս. ԵՂԻԱ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսային կողմի բարձրագագաթ լեռան վրա։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կա մի քանի անզարդ խաչքար։— Վիճակը՝ ավերակ։

N 250

ԳԱՂԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ ս. Գրիգոր եկեղեցուց 300 մ արևելք։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կա մի քանի անզարդ խաչքարեր։— Վիճակը՝ ավերակ։

N 251

ԳԱՂԻ ՀԻՆ ՎԱՆՔԱՏԵՂԻ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ գյուղի հարավարևմտյան մասում, այգիների մեջ, գերեզմանատնից 200—250 մ հարավ։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերա-

[Էջ 88]

նորոգումներ՝ XVII դ., XIX դ., — Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ նկատվում են շինության ավերակների հետքեր։— Վիճակը՝ ավերակ։

N 252

ԳԱՂԻ ՀԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XIV—XX դդ։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան մասում— Տապանաքարերի թիվը՝ 960—970։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյուն, խաչքարեր, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 100—105։— Վիճակը՝ տապանաքարերի զգալի մասը կիսով չափ թաղված են հողի տակ, իսկ մի մասն էլ տեղահան են արված, շուռ տված։ Արձանագրությունների մի մասը քայքայված է։

N 253

ԳԱՂԻ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVII—XX դդ.։— Տեղը՝ գյուղից 1 կմ հարավարևելք, Շոռոթ մեկնող ճանապարհի աջ կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 70—72։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյուն, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 31։— Վիճակը՝ XVII—XIX դդ. տապանաքարերի մի մասը թաղված է հողի մեջ կամ տեղահան է արված։

N 254

ԳԱՂԻ ԲԵՐԴ

Ժամանակը՝ XII-XIII դդ.։— Տեղը՝ գյուղի հարավարևելյան թաղամասի ժայռաբլուրի վրա։— Պատվիրատան, մեկենասը՝ անհայտ։— Շինանյութը՝ ճեղքված և կիսամշակ քար։— Վերակառուցումներ՝ XVII դ.։— Միջնաբերդ՝ չունի։— Պարիսպները՝ քարաշեն, ավերակ։— Ավերակները՝ գտնվում են բլուրի գագաթին։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 255

ԳԱՂԻ ԲԵՐԴԻ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ բերդի արևմտյան կողմում։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ ճեղքված և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ., XIX դ.։— Մուտքը` արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կան մի քանի հասարակ խաչքարեր։— Վիճակը՝ ավերակ։

[Էջ 89]

N 256

ՄԱՅՐԵԱԿ ԿԱՄ ՋԱՐԱՇՈԻՐ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Գաղից 3—3,5 կմ հարավ-արևմուտք։ Տարածքը՝ ընդգրկել է մոտ 50—55 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ XIX դ. կեսերից հետո ավերակների ու փլատակների է վերածվել։

N 257

ՇՈՌՈԹԻ Ս. ՀԱԿՈԲ-ՀԱՅՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XII դ.։— Տեղը՝ Շոռոթի կենտրոնական թաղամասում։— Ճարտարապետը՝ XVII դ. վերանորոգման ճարտարապետը ագուլիսցի Գրիգորիս։— Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու XVII դ. վերանորոգման մեկենասներ շոռոթեցի Խոջա Փշրկենց տոհմ, Շոռոթի մեծահարուստներ ու ժողովուրդ։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ և աղյուս։— Վերանորոգումներ՝ XVII դ.,— Մուտքը՝ արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ ինը նիստերով։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի, թաքստոցներով։— Գմբեթը՝ աղյուսաշեն, ութանիստ, 1684 թ. կառուցել են տվել շոռոթեցի Էվազ և Սամուել իշխանները։— Արձանագրություններ՝ ինտերյերում, արևմտյան ճակատում, գմբեթի վրա (արտաքուստ)։— Որմնանկարներ՝ գմբեթարդի և գմբեթի վրա պահպանվում են 1680-ական թվականներին Նաղաշ Հովնաթանի կատարած աշխատանքները։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքերի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցին արևմտյան ճակատի առջև. ունեցել է չորս մույթերով գավիթ— սրահ, իսկ հարավային կողմում՝ մի քանի եկեղեցապատկան շինություններ, պարիսպ, որոնք ավերվել են դեռևս XX դ. սկզբներին։— Վիճակը՝ կանգուն, արևելյան ճակատում, ծածկում և այլ մասերում ունի 1930-ական թվականների երկրաշարժից առաջացած ճեղքեր։

N 258

ՇՈՌՈԹԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԵՎ ՀԻՍՈԻՍԻ ԿՈՄՊՈԶԻՑԻՈՆ ԲԱՐՁՐԱՔԱՆԴԱԿ

Ժամանակը՝ 1651 թ.։— Տեղը՝ ս. Հակոբ-Հայրապետ եկեղեցու արևմտյան ճակատի առջև։— Քանդակագործ վարպետը՝ անհայտ։— Պատկերումը՝ Աստվածամայրը մերկ մանուկը գրկին։— Արձանագրություն՝ բարձրաքանդակի վերին մասում։— Վիճակը՝ կոտրված է քանդակը պատկերող քարի վերին և ներքին անկյունները, եղծված են դեմքերի և մարմնի որոշ հատվածները։

[Էջ 90]

N 259

ՇՈՌՈԹԻ ՇՈԻԿԱՅԻ ԱՂԲՅՈԻՐ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ ս. Հակոբ-Հայրապետ եկեղեցուց 200— 250 մ հյուսիս-արևմուտք, երբեմնի շուկայի հարավային մասում։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ թաղակապ, ավազանով։— Շինանյութը՝ սրբատաշ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ գործում է, քանդված է հուշարձանի ամբողջ ծածկը, որմերի վերին մասերը։

N 260

ՇՈՌՈԹԻ Ս. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ Շոռոթի կենտրոնական թաղամասում, ս. Հակոբ-Հայրապետ եկեղեցուց 200 մ հարավ։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը` անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ։— Վերանորոգումներ՝ 1613 թ.։— Մուտքը՝ արևմտյան և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։ — Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ եկեղեցին արևմտյան ճակատի առջև ունեցել է երկու մույթերով գավիթ, որը ավերված է։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 261

ՇՈՌՈԹԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՂԲՅՈԻՐ

Ժամանակը՝ 1665 թ.։— Տեղը՝ Շոռոթի կենտրոնական թաղամասում, ս. Նշան եկեղեցու ավերակներից 150—200 մ հարավարևելք։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ Շոռոթի Փշրկանց տոհմ։— Հորինվածքը՝ թաղակապ, ավազանով։— Շինանյութը՝ սրբատաշ քար, աղյուս։— Վերանորոգումներ` XIX դ.։— Արձանագրություն՝ ինտերյերում։— Վիճակը՝ գործող։

N 262

ՇՈՌՈԹԻ ՀՅՈԻՍԻՍԱՐԵՎՄՏՅԱՆ ԿՈՂՄԻ ԿԱՄՈԻՐՋ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ Շոռոթի հյուսիսարևմտյան կողմում, գետակի վրա։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միաթռիչք։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորգումներ՝ XIX—XX դդ.։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ գործող, XX դ. սկզբներին քանդված կամարը փոխարինվել է փայտով։

[Էջ 91]

N 263

ՇՈՌՈԹԻ ՇՈՒԿԱ

Ժամանակը՝ XVI—XVIII դդ.։— Տեղը՝ գտնվել է Շոռոթի հյուսիսարևմտյան կողմում գլխավոր գերեզմանատան մոտ։— Տարածքը՝ գրավել է մոտ 1 հա տարածություն և ունեցել է շուրջ 70—80 մեծ ու փոքր կրպակներ, արհեստանոցներ, զանազան շինություններ և փոքրիկ հրապարակ։— Վիճակը՝ XIX դ. վերջերին ավերակների վերածվելով այժմ իսպառ քայքայվել է։

N 264

ՇՈՌՈԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XVI—XX դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսային կողմում, հարթ վայրում։— Տապանաքարերի թիվը՝ 500—510։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյուն, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 305—309։— Վիճակը՝ խոյաձև տապանաքարերի մեծ մասը կոտրտված են, քառանկյուն տապանաքարերի մի մասը կիսով չափ թաղված է հողի մեջ։

N 265

ՇՈՌՈԹԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ

Ժամանակը՝ XVIII—XIX դդ.։— Տեղը՝ Շոռոթի հին թաղամասում, ս. Հակոբ եկեղեցու արևելյան կողմում։— Աչքի ընկնող տների թիվը՝ 12։— Հորինվածքները՝ միահարկ բնակելի տներ, թաղակապ մառաններ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Զարդաքանդակներ՝ մուտքերի շուրջը։— Վիճակը՝ առանձին տների ճարտարապետության մեջ կատարվել են ձևափոխություններ։ Մառանները ավերվել են։

N 266

ՇՈՌՈԹԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԿԱՄ ԿՈԻՍԱՆՈՑ ԱՆԱՊԱՏ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ Շոռոթից մոտ 1 կմ հյուսիս։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն մեկենասը՝ 1631 թ. վերակառուցման մեկենաս՝ Վարդան քահանա։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։ Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ բազալտ։— Վերանորոգումներ՝ 1631 թ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ յոթանիստ։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ XVII դ. վերջերին, Նաղաշ Հովնաթանի կատարած որմնանկարները աղավաղված և եղծված հատվածներով պահպանվում են աբսիդում և գմբեթարդի վրա։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ բեմի ճակատին։ — Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատի առջև եղել է գավի-

[Էջ 92]

թը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Արձանագրություններ՝ օժանդակ շինություններն ու խցերը առնված են եղել պարսպի մեջ։ Այժմ այդ բոլոր շինությունները քայքայված են։— Վիճակը՝ կիսականգուն, քանդված են եկեղեցու ծածկի որոշ մասերը, որմերի արտաքին շարվածքները, ունեն փլվածքներ։

N 267

ՇՈՌՈԹԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԿԱՄ ԿՈԻՍԱՆՈՑ ԱՆԱՊԱՏԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XVII—XVIII դդ.։— Տեղը՝ եկեղեցու հյուսիսային կողմում։ — Տապանաքարերի թիվը՝ 41։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյուն։ — Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 36։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը տեղահան է արված, արձանագրությունները տեղ-տեղ եղծված են։

N 268

ՇՈՌՈԹԻ Ս. ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՎԱՆՔ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ Շոռոթի հյուսիսարևել յան կողմում, նրանից 1,5—2 կմ հեռու։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու 1708 թ. վերանորոգման նպաստավորողներ՝ Շոռոթի բնակչություն։— Հորինվածքը՝ մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ բազալտ, աղյուս։— Վերանորոգումներ՝ XVII— XVIII դդ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ հնգանիստ։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ, թաքստոցներով։— Արձանագրություններ՝ զանգակատան վրա։— Որմնանկարներ՝ XVII—XVIII դդ., քայքայված։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է չորս մույթերով գավիթ-սրահը։ Արևմտյան, հարավային և արևելյան կողմերում եկեղեցին ունեցել է մի շարք վանքապատկան շինություններ և պարիսպ, որոնք այժմ ավերվել են ու կիսախաթար վիճակով տեսանելի են։— Վիճակը՝ կանգուն, քանդված է եկեղեցու հարավային որմի վերին հատվածի մի մասը, հյուսիսային ավանդատան ծածկը և ունի ճաքեր։

N 269

ՇՈՌՈԹԻ Ս. ԳՐ. ԼՈԻՍԱՎՈՐԻՉ ՎԱՆՔԻ ԳԱՎԻԹ-ՍՐԱՀ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ կցված է եկեղեցու արևմտյան ճակատին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ Շոռոթի ժողովուրդ։— Հորինվածքը՝ չորս մույթերով գավիթ-սրահ;— Շինանյութը՝

[Էջ 93]

սրբատաշ բազալտ։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մույթերը՝ T—աձև և Г—աձև։ — Արձանագրություններ՝ չունի։— Որմնանկարներ՝ XVII—XVIII դդ., քայքայված, որոնք կատարել են նկարիչ Հովնաթանյանները։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ կանգուն, ունի ճաքեր։

N 270

ՇՈՌՈԹԻ Ս. ԳՐ. ԼՈԻՍԱՎՈՐԻՉ ՎԱՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVI—XVIII դդ.։ — Տեղը՝ վանքից 60—70 մ հյուսիս, պարսպից դուրս։— Տապանաքարերի թիվը՝ 10։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյուն։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 8։— Վիճակը՝ 1976 թ. հետո տապանաքարերը տեղահան են արվել և ծածկված են հողի շերտով։

N 271

ՇՈՌՈԹԻ Ս. ԳՐ. ԼՈԻՍԱՎՈՐԻՉ ՎԱՆՔԻ ԱՂԲՅՈԻՐ

Ժամանակը՝ 1665 թ.։— Տեղը՝ վանքից 150—200 մ հարավ։ —Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ շոռոթեցի Փշրկանց Խոջա Սահակ և Զաքարիա։— Հորինվածքը՝ թաղակապ, ավազանով։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Արձանագրություններ՝ հուշարձանի շինարարական ընդարձակ վիմագրությունը այժմ գտնվում է ս. Գր. Լուսավորիչ եկեղեցում։ — Վիճակը՝ ցամաքած, ավերակ։

N 272

ՇՈՌՈԹԻ ԼԻՃ

Ժամանակը, XVII դ.։— Տեղը՝ Շոռոթից 2—2,5 կմ հյուսիս։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ շոռոթեցի Փշրկանց տոհմից՝ Սահակ, Զաքարիա և ուրիշներ։— Հորինվածքը՝ ձորակի հարմարավետ տեղում կառուցված է ամրակուռ՝ 2,5—3 մ հաստությամբ և 7—8 մ բարձրությամբ պարսպանման պատնեշ-պատ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ բազալտ։— Տարածքը՝ մոտ 300x85x8 մ։— Լճից հոսող ջրանցքը՝ հարավից, թաղակապ և ընդարձակ։— Արձանագրություններ՝ շինարարական, ագուցված է պատնեշ-պատի արևմտյան ճակատում, 1978 թ. հետո տեղահան է արվել և փշրվել է։— Վիճակը՝ լճի մի մասը լցվել է անձրևաջրերի և հեղեղների բերած հողով ու խճերով։

[Էջ 94]

N 273

ՇՈՌՈԹԻ Ս. ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԱ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XV—XVI դդ.։— Տեղը՝ գյուղի հարավային կողմում, բլրակի վրա, ս. Նշան եկեղեցու ավերակներից մոտ 350—400 մ հարավ-արևմուտք։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ.։— Մուտքը՝ արևմտյան կողմից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չանի։— Արձանագրություններ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կան XV—XVII դ., փոքրիկ խաչքարեր։— Վիճակը՝ ավերակ։

N 274

ԿԱՄՈԻՐՋ ՇՈՌՈԹԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՍՈԻՄ

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ Շոռոթից 2,5—3 կմ հարավ, գետակի վրա։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միաթռիչք։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ ֆելզիտ։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ ավերակ։

N 275

ՇՈՌՈԹԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ Շոռոթի արևելյան կողմում։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ XVII, XIX դդ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ մի քանի քայքայված արձանագրություններով տապանաքարեր։ — Վիճակը՝ ավերակ։

N 276

ՇՈՌՈԹԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ Շոռոթի հյուսիսարևմտյան կողմում։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմուտքից։ Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ չունի։— Շրջակայքում՝ նկատվում է շինության ավերակների հետքեր։— Վիճակը՝ ավերակ։

N 277

ՇՈՌՈԹԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔ

Ժամանակը՝ IX—X դդ.։— Տեղը՝ Շոռոթից 4—5 կմ հարավ, մի բարձր

[Էջ 95]

լեռան գագաթին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենանասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII, XIX—XX դդ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։ — Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է մի երկհարկանի շինություն, որի երկրորդ հարկը եկեղեցու համար ծառայել է որպես գավիթ։ Ինչպես երկրորդ հարկը, այնպես էլ առաջինը այժմ ավերված են։ Ըստ ավանդության այս վանքի տեղում կանգնեցված է եղել հեթանոսական կուռք։— Վիճակը՝ կանգուն, տեղ-տեղ ունի ճաքեր։

N 278

ՇՈՌՈԹԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔԻ ԽԱՉՔԱՐ

Ժամանակը՝ 926 թ.։— Տեղը՝ ս. Ստեփանոս վանքի եկեղեցու մեջ, բեմի առջև։— Քանդակագործ վարպետը՝ անհայտ։— Նյութը՝ բազալտ։— Արձանագրություն՝ խորանի շուրջը և ներքևում։— Ո՞ւմ հիշատակին կամ ի՞նչ նպատակով՝ մեկ տասնամյակի հասնող շոռոթեցիների հոգու փրկության համար։— Զարդաքանդակներ՝ բուսական, երկրաչափական։— Վիճակը՝ տեղ-տեղ ունի վնասվածքներ։

N 279

ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Շոռոթից 3 կմ հարավ-արևմուտք։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 70—75 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ։

N 280

ՇՈՌՈԹԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԱՆԱՊԱՏԻ ԽԱՉՔԱՐ

Ժամանակը՝ XIV—XV դդ.։— Տեղը՝ ս. Աստվածածին անապատի հյուսիսային կողմում, գերեզմանատան մոտ։— Քանդակագործ վարպետը՝ անհայտ։— Նյութը՝ բաց կապտերանգ բազալտ։— Արձանագրություն՝ խորանի տակ։— Ո՞ւմ հիշատակին կամ ի՞նչ նպատակով՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ բուսական։— Վիճակը՝ գետնին ընկած, արձանագրությունը տեղ-տեղ քայքայված է։

N 281

ՇՈՌՈԹԻ ՇՈՒԿԱՅԻ ԽԱՉՔԱՐ

Ժամանակը՝ 1068 թ.։— Տեղը՝ ս. Հակոբ-Հայրապետ եկեղեցուց 400— 450 մ դեպի հյուսիս, Շոռոթի գլխավոր գերեզմանատան և հին շուկայի

[Էջ 96]

մոտ: — Քանդակագործ վարպետը՝ անհայտ։— Նյութը՝ երկնագույն բազալտ։ — Արձանագրություն՝ խորանի շուրջը և խաչաթևերի տակ։— Ո՞ւմ հիշատակին կամ ի՞նչ նպատակով՝ Վարդինկայի հիշատակին։— Զարդաքանդակներ՝ բուսական։— Վիճակը՝ կանգուն, տեղ-տեղ քայքայված։

N 282

ՔՌՆԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԿԱՄ «ԿՈԻՍԱԲԵՐ» ՎԱՆՔ

Ժամանակը՝ 1330 թ.։— Տեղը՝ Քռնայի հարավարևելյան մասում, բարձրադիր հարթության վրա։— Ճարտարապետը՝ անհայտ։ Պատվիրատուն, մեկենասը՝ Քռնայի Գորգի իշխան և նրա կին Ելթիկ, Հովհաննես Քռնեցի։— Հորինվածքը՝ քառանկյուն, դամբարանատիպ։— Շինանյութը՝ կիսամշակ քար, աղյուս։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմտյան և արևելյան ճակատներում։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Մույթեր՝ չունի։— Ավանդատներ՝ չունի։— Գմբեթը՝ աղյուսաշեն, կործանված։— Արձանագրություններ՝ չունի։ Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատի առջև եղել է զանգակատուն։ Հարավային, հյուսիսային, ինչպես նաև արևմտյան ճակատներին կից ունեցել է թաղակապ վանական մի շարք շինություններ, խցեր, դպրատան շենք, որոնք գտնվել են պարսպի մեջ։— Վիճակը՝ կիսակործան, ավերված է եկեղեցու գմբեթն ու որմերի վերին մասերը։ Հուշարձանը վանական ընդարձակ համալիրից մնացած միակ շինությունն է։

N 283

ՔՌՆԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XII—XV դդ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան կողմի հովտում։— Տապանաքարերի թիվը՝ 104։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյուն։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 26։— Վիճակը՝ տապանաքարերը հիմնականում արդեն թաղված են հողի մեջ։— Տեսանելի վիմագրերը քայքայված ու եղծված են։

N 284

ՔՌՆԱՅԻ ՀԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ X—XI դդ.։— Տեղը՝ ս. Աստվածածին վանքից մոտ 1 կմ հարավ-արևմուտք, հարթ դաշտի մեջ։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ անհայտ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմուտքից և հարավից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ անհայտ։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝

[Էջ 97]

անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ նկատվում են 2—3 եկեղեցապատկան շինությունների ավերակների հետքեր։— Վիճակը՝ հուշարձանը ավերակների է վերածվել XIX դ. սկզբներին։ Այժմ մինչև հիմքերը քայքայված է։

N 285

ԱՊԱՐԱՆՆԵՐԻ (ԲԱՆԱՆԻԱՐԻ) ԱՄԵՆԱՅՆ ՍՐԲՈՑ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ X—XI դդ։— Տեղը՝ գտնվում էր հին ավանի կենտրոնական թաղամասում, բարձունքի վրա։ Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ, աղյուս։— Վերանորոգումներ՝ XIV—XVII դդ.։— Մուտքը՝ արևմտյան և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Ավանդատները՝ մեկ զույգ, թաքստոցներով։— Գմբեթը՝ աղյուսաշեն, բազմանիստ։— Արձանագրություններ՝ ունեցել է ինտերյերում։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան կողմում ունեցել է գավիթ, զանգակատունը և օժանդակ այլ շինություններ, որոնք ավերված են։— Վիճակը՝ եկեղեցու ավերակների հետքերը պահպանվում էին մինչև 1957 թ.։

N 286

ՍԱԼԻԹԱՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XII—XVI դդ։— Տեղը՝ գյուղի հյուսիսային կողմի բարձրադիր մասում։— Տապանաքարերի թիվը՝ XIX վերջերին ունեցել է ավելի քան 300 տապանաքար, իսկ այժմ՝ 23։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյուն։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 8։— Վիճակը՝ XIX դ. վերջերին և XX դ. սկզբներին այս գերեզմանատան տապանաքարերը աստիճանաբար տեղահան են արվել։ Մնացած վիմագրերը քայքայված ու եղծված են։

N 287

ԱԲՐԱԿՈԻՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ

Ժամանակը՝ VIII—IX դդ.։— Տեղը՝ Աբրակունիս կամ Ապրակունիք գյուղի մոտ, Երնջակ գետից 1 կմ հյուսիս։— Ճարտարապետը՝ եկեղեցու 1648—49 թթ. վերանորոգման ճարտարապետ «Դավիթ ուստա և Հովհաննես»։— Պատվիրատուն, մեկենասը՝ վանքի 1381 թ. վերակառուցման մեկենասներ՝ Մաղաքիա Ղրիմեցի (Ճգնավոր), Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տա-

[Էջ 98]

թևացի։ 1653—56 թթ. վերանորոգումների մեկենասներ Եսայի և Ղազար վարդապետներ։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ և սպիտակ քար, աղյուս։— Վերանորոգումներ՝ 1381 թ., 1648—49 թթ., 1653—56 թթ.։— Մուտքը՝ արևմտյան և հարավային ճակատներում։— Աբսիդը՝ յոթանիստ։— Մույթերը՝ քառակուսի։— Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի, թաքստոցներով։— Գմբեթը՝ աղյուսաշեն, ութանիստ։— Արձանագրություններ՝ արևմտյան, հյուսիսային և արևելյան ճակատներում, ինտերյերում։— Որմնանկարներ՝ 1740 թ. Հակոբ և Հարություն Հովնաթանյաններ եղբայրների կատարած որմնանկարչական աշխատանքները բեկորներով և առանձին հատվածներով պահպանվում են աբսիդում և գմբեթի վրա։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքերի ու պատուհանների շուրջը, ճակատներում։— Շրջակայքում՝ եկեղեցու հարավային ճակատին կցված է ս. Ստեփանոս մատուռը— զանգակատունը։ Արևմտյան ճակատի առջև եկեղեցին ունեցել է չորս մույթերով գավիթ-սրահ, որն ավերված է։ Եկեղեցու արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերում դեռևս կիսախաթար տեսքով կանգուն են վանքապատկան 20—25 շինությունները (2—3 հարկերով)։— Վիճակը՝ կանգուն, ծածկի սալերը թափված են և տեղ-տեղ ունի ճաքեր։

N 288

ԱԲՐԱԿՈԻՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՄԱՏՈԻՌ— ԶԱՆԳԱԿԱՏՈԻՆ

Ժամանակը՝ 1653—1656 թթ.։— Տեղը՝ կցված է եկեղեցու հարավային ճակատին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ Եսայի և Ղազար վարդապետներ։ 1714թ. նորոգման մեկենաս՝ շոռոթեցի Խոջա Այվազ։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ, որի վրա կառուցված է երկհարկանի զանգակատունը։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ զանգակատան վրա, ունեցել է նաև ինտերյերում։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ արևմտյան ճակատում, լուսամուտների շուրջը։— Վիճակը՝ կանգուն, քանդված է զանգակատան գմբեթը։

N 289

ԱԲՐԱԿՈԻՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔԻ Ս. ԿԱԹԱՆՔ ԱՂԲՅՈԻՐ— ԱՆՁԱՎ ԿԱՄ «ՃԳՆԱՎՈՐԱՑ ՏՈԻՆ»

Ժամանակը՝ մ. թ. I—V դդ.։— Տեղը՝ ս. Կարապետ եկեղեցու արևելյան կողմում, քարափի մեջ, առվի եզրին։— Հորինվածքը՝ քարայր-անձավ։— Մուտքը՝ արևելյան կողմից։ Արձանագրություններ՝ XVI դ., մուտքի եզրին։—

[Էջ 99]

Վիճակը՝ այժմ անձավի մուտքը կիսով չափ փակված է։ Այս անձավը, որտեղից կաթկթում է խմելու ջուր, դարեր շարունակ եղել է որպես սրբատեղ։

N 290

ԱԲՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔԻ ԿԱՄՈԻՐՋ

Ժամանակը՝ XVII—XVIII դդ.։— Տեղը՝ վանքի հյուսիսարևելյան կողմի փոքրիկ ձորակի վրա։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միաթռիչք, ջրանցույցի աչքով։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ., որի ժամանակ թաղակիր կամարը փոխարինված է փայտով։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ գործող։

N 291

ԱԲՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԽԱՉ ՎԱՆՔ

Ժամանակը՝ X—XII դդ.։— Տեղը՝ ս. Կարապետ վանքից մոտ 500—550 մ հյուսիս-արևելք։— Ճարտարապետը՝ անհայտ։ Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։ Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ նկատվում են մի քանի շինությունների ավերակների հիմնաշարեր։— Վիճակը՝ քայքայված։

N 292

ԱԲՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը XI—XII դդ.։— Տեղը՝ գյուղի կենտրոնական մասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ., 1868 թ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։ Արձանագրություններ՝ ինտերյերում։— Որմնանկարներ՝ XIX դ., քայքայված։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ ունեցել է եկեղեցապատկան 2—3 շինություն, 1868 թ. եկեղեցու վերակառուցման ժամանակ այդտեղից հայտնաբերվել է XI—XII դդ. բազմաթիվ խաչքարեր, խեցեղեն, պաշտամունքի առարկաներ ու կավե արձաններ։—-վիճակը՝ կիսականգուն։

[Էջ 100]

N 293

ԱԲՐԱԿՈԻՆԻՍ ԳՅՈԻՂԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐ

Ժամանակը՝ X—XX դդ.։— Տեղը՝ ս. Կարապետ վանքի արևելյան և հյուսիսարևմտյան կողմում գտնվող բլուրների վրա և դրանց շուրջը։— Տապանաքարերի թիվը՝ 980—1000։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, օրորոցաձև, քառանկյուն, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 600—610։— Վիճակը՝ տապանաքարերի զգալի մասը տեղահան է արված ու կոտրատված է կամ ծածկված հողի շերտով։ Հին տապանաքարերի արձանագրությունները քայքայված են։

N 294

ԱԲՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ XIII—XIV դդ.։— Տեղը՝ ս. Գեորգ եկեղեցուց 40—50 մ հարավ։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII—XIX դդ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ ուղղանկյուն։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ ունեցել է ինտերյերում։— Շրջակայքում՝ հայտնաբերվել են բազմաթիվ խեցեղեն ճրագրներ, խաչքարեր և այլ իրեր։— Վիճակը՝ քայքայված։

N 295

ԽԱՉՔԱՐԵՐԻ ԽՈԻՄԲ (3 ՀԱՏ)

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ Աբրակունիս գյուղից 1,5 կմ հյուսիս, առվի մոտ, բլրակի վրա։— Քանդակագործ վարպետը՝ անհայտ։— Նյութը՝ բաց վարդագույն քար և բազալտ։— Ո՞ւմ հիշատակին կամ ի՞նչ նպատակով՝ անհայտ։— Արձանագրություններ՝ խաչքարերի խորանների ներքևում, քայքայված։— Զարդաքանդակներ՝ բուսական և երկրաչափական։ —Վիճակը՝ այժմ խաչքարերը տապալված են գետնին և կոտրատված։

N 296

ՌԱՊԱՏ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Աբրակունիսից 3—3,5 կմ հարավարևմուտք, Ղզլջա գյուղի մոտ։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 60—70 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ քայքայված, XIX դ. վերջերից Ղզլջա գյուղի բնակիչները գյուղատեղի ավերակները հավասարեցրել են հողին։

N 297

ԽԱՉԱՓԱՐԱԽ ԳՅՈԻՂԱՏԵՂ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Աբրակունիսից

[Էջ 101]

6—7 կմ հյուսիս։— Տարածքը՝ ընդգրկել է շուրջ 70—80 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ XIX դ. սկզբներից ավերակների ու փլատակների է վերածվել։

N 298

ՆԱՀԱՋԻՐ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Նախիջևան քաղաքից 14—15 կմ արևելք, բարձրագագաթ լեռների փեշին։— Տարածքը՝ ընդգրկել է ավելի քան 70—75 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ և փլատակների վերածված։

N 299

ՆԱՀԱՆՋԻՐԻ ՀՆԱՎԱՅՐ

Ժամանակը՝ բրոնզեդարյան։— Տեղը՝ գյուղատեղից արևելք։— Բնույթը՝ դամբարանադաշտ, աննշան թմբերով։ Վիճակը՝ դամբարանաթմբերի վրա շարված մեծ ու փոքր քարերի մի մասը տեղահան են արված։ 1930-ական թվականներին այդ հնավայրից հայտնաբերվել են վաղ շրջանի խեցեղեն և այլ իրեր։

N 300

ՆԱՀԱՋԻՐԻ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ մոտավորապես X—XIII դդ.,— Տեղը՝ գյուղատեղի հարավարևելյան մասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ հյուսիսային և արևմտյան ճակատներում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ ունեցել է մի քանի եկեղեցապատկան շինություններ՝ որոնք այժմ քայքայված են։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 301

ՆԱՀԱՋԻՐԻ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ. թ. ա. VIII—VII դդ.։— Տեղը՝ գյուղատեղի մերձակա բարձրագագաթ և բնականից անառիկ լեռան վրա։ —Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Շինանյութը՝ կիսամշակ և ճեղքված քար։— Վերակառուցումներ՝ մ. թ. IX—X դդ., XVII—XVIII դդ.։— Միջնաբերդը՝ գտնվում է համալիրի անառիկ և հարմարավետ վայրում։— Պարիսպները՝ քարաշեն,

[Էջ 102]

մի քանի շարքերով, ավերակ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են լեռան գագաթին, միջնաբերդի շուրջը և պարիսպների մոտ։— Վիճակը՝ ավերակ։

N 302

ՍՈԻՐՄԱԼԻԿ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։ Տեղը՝ Նահաջիր գյուղատեղից 6—7 կմ արևմուտք։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 65 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։ Նկատվում են եկեղեցու ավերակների աննշան հետքերը։

N 303

ՍՈԻՐՄԱԼԻԿ ԲԵՐԴ

Ժամանակը՝ մ.թ.ա. VIII—VII դդ.։— Տեղը՝ գյուղատեղից մոտ 3 կմ հարավարևելք, բարձրագագաթ լեռան կատարին։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Շինանյութը՝ կիսամշակ և ճեղքված քար։— Վերակառուցումներ՝ մ. թ. IX—X դդ, XVII—XVIII դդ.։— Միջնաբերդ՝ անհայտ։— Պարիսպները՝ մի քանի շարքով, քարաշեն, ավերակներ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են լեռնագագաթի վրա, պարիսպներից ներս։— Վիճակը՝ ավերակ։

N 304

ԿՈՅՆՈԻԿ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Զավաչրի կամ Զուալա գյուղատեղից 3—4 կմ հյուսիս-արևմուտք։— Տարածքը՝ ընդգրկել է ավելի քան 80 բնակելի շինություններ։— Վիճակը՝ ավերակ։ Նկատվում են եկեղեցու ավերակների աննշան հետքերը։

N 305

ՏԵՐԵԿՈԻՆՔ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Հին Խաչափարախ գյուղատեղից մոտ 5 կմ արևելք, փոքրիկ բլրակի շուրջը։— Տարածքը՝ ընդգրկել է մոտ 100—110 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ XIX դ. սկզբներից անմարդաբնակ և ավերակ է։ Մերձակայքում կան մի շարք մեծ ու փոքր արհեստական ու բնական քարայրներ։

[Էջ 103]

N 306

ՀԻՆ ՋՈԻՂԱ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ

Ժամանակը՝ վաղ միջնադարյան բնակատեղի, XIV—XVII դդ. նշանավոր գյուղաքաղաք։— Տեղը՝ Արաքս գետի ափին, երկու կողմերից բարձրաբերձ ու պարսպանման լեռներով շրջապատված ձորի մեջ։— Տարածքը՝ ընդգրկել է ավելի քան 3 հազար բնակելի և այլ շինություններ, շուրջ 10—15 հազար հայ բնակչությամբ։— Վիճակը՝ 1604 թ. պարսից Շահ-Աբբասը քաղաքի բնակիչներին ամբողջությամբ բռնի կերպով տեղափոխեց Պարսկաստան և այն ավերակների վերածեց, որից հետո քաղաքի ավերակները աստիճանաբար քայքայվել են։

N 307

ՀԻՆ ՋՈԻՂԱՅԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XII—XVII դդ.։— Տեղը՝ քաղաքատեղի արևմտյան կողմում, Արաքս գետի եզերքին գտնվող երեք բլրակների վրա և նրանց շուրջը, մոտավորապես 900 քմ տարածությամբ։— Տապանաքարերի թիվը՝ մոտ 2500։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ ավելի քան 650։— Վիճակը՝ խաչքարերի մեծ մասը տապալված են գետնին, կոտրատված, հողի մեջ թաղված։ Արձանագրությունները տեղ-տեղ քայքայված են։

N 308

ՀԻՆ ՋՈԻՂԱՅԻ ԾԱԾԿԱԾ ՇՈԻԿԱՅԻ ՔԱՐՎԱՆԱՏՈԻՆ

Ժամանակը՝ XVI դ.։— Տեղը՝ քաղաքատեղի կենտրոնական թաղամասում, Արաքսի և այժմյան երկաթգծի միջև։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ խոջա Խաչիկ։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմուտքից։— Արձանագրություններ՝ անհայտ— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Վիճակը՝ ավերակ։

N 309

ՀԻՆ ՋՈԻՂԱՅԻ ԿԱՄՈԻՐՋԸ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ Ջուղայի արևելյան մասում, Արաքս գետի վրա, Երնջակ գետի Արաքսին միախառնվելու տեղից մոտ 200—250 մ հեռու։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ ըստ ավանդության, Ջուղայի իշխաններ։— Հորինվածքը՝ քառաթռիչք։— Շինանյութը՝ սրբատաշ քար։— Վերանորոգումները՝ XV դ.։— Արձանագրություններ՝ անհայտ.— Վիճակը՝ կամուրջը հիմնականում ավերվել է XVI—

[Էջ 104]

XVII դդ.։ Այժմ պարսկական ափում մնում են կամրջի խելի և կից գտնվող քարավանատան ավերակները։

N 310

ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ

Ժամանակը՝ IX—X դդ.։— Տեղը՝ գերեզմանատան արևելյան կողմում վեր խոյացող բարձր լեռան վրա։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը` 1211 թ. նորոգման մեկենաս պարոն Վահրամ.— Հորինվածքը՝ կենտրոնագմբեթ բազիլիկա— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XIII—XVI դդ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ քարաշեն։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։— Որմնանկարներ՝ քայքայված։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է գավիթը, շուրջը՝ քարաշեն պարիսպներին կից կառուցված է երկու տասնյակից ավելի վանական շինությունները։ Պարսպից ներս կան մի շարք մեծ ու փոքր խաչքարեր։— Վիճակը՝ կանգուն, որմերում ունի փլվածքներ ու ճաքեր։ Համալիրի շինությունները ավերակներ և կիսականգուն վիճակում են։

N 311

ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻ ԳԱՎԻԹ

Ժամանակը՝ մոտավորապես XVI դ.։— Տեղը՝ կցված է եկեղեցու արևմտյան ճակատին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ երկու մույթերով։— Շինանյութը՝ կիսամշակ և սրբատաշ քար։— Մուտքը՝ արևտմյան ճակատում։— Մույթերը՝ ուղղանկյուն։— Արձանագրություններ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ չունի։—Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ կիսականգուն։

N 312

ՀԻՆ ՋՈԻՂԱՅԻ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XIII—XVII դդ.։— Տեղը՝ վանքի պարսպից դուրս, 100—110 մ հարավային կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 47։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, դամբարանատիպ։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 42։— Վիճակը՝ խաչքարերի մի մասը տապալված են գետնին, թաղված են հողի մեջ, արձանագրություններն ու պատկերաքանդակները տեղ-տեղ քայքայված ու եղծված են:

[Էջ 105]

N 313

ՀԻՆ ՋՈԻՂԱՅԻ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻ ԱՂԲՅՈԻՐ

Ժամանակը՝ XV—XVI դդ.։— Տեղը՝ վանքի գերեզմանատնից քիչ հեռու, դեպի արևմուտք։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ թաղակապ, ավազանով։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Արձանագրություններ՝ անհայտ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված և խցանված։

N 314

ՀԻՆ ՋՈԻՂԱՅԻ «ՃԳՆԱՎՈՐԻ» ՔԱՐԱՅՐ

Ժամանակը՝ հավանաբար մ. թ. ա. III—I հազարամյակներ։— Տեղը՝ Ամենափրկիչ վանքի հյուսիսային կողմում, Քամու ձորի ձորաբերանին։— Հորինվածքը՝ բնական և արհեստական քարայր։ Հնում օգտագործվել է որպես բնակատեղ, իսկ մինչև Ջուղայի տեղահանումը՝ ապահով թաքստոց։— Վիճակը՝ լավ։

N 315

ՀԻՆ ՋՈԻՂԱՅԻ «ԿՐԵԿԱՃԱՏՈԻՆ» ՔԱՐԱՅՐ

Ժամանակը՝ հավանաբար մ. թ. ա. III—I հազարամյակներ։— Տեղը՝ Քամու ձորի հյուսիսարևելյան կողմում։— Հորինվածքը՝ բնական և արհեստական քարայր։ Միջնադարում օգտագործվել է որպես կիր մշակելու արհեստանոց։— Վիճակը՝ լավ, տեղ-տեղ քանդվել է քարայրի մուտքի մոտ գտնվող պարիսպը։

N 316

ՀԻՆ ՋՈԻՂԱՅԻ ԿՈԻԶԻԿ ՄԱՄԻ ՔԱՐ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ Ամենափրկիչ վանք բարձրացող ճանապարհի աջ կողմում։— Բնույթը՝ սրբատեղի-քարակառկառ։ Ըստ ավանդության կուզիկ մամը Ամենափրկիչ վանքի մարգերից սոխ գողանալով հասնում է այդտեղ և իր արարքի համար քարանում է։— Վիճակը՝ ավերակ, քարակույտ։

N 317

ՀԻՆ ՋՈԻՂԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ

Ժամանակը՝ XII—XIII դդ.։— Տեղը՝ քաղաքատեղի դարպասների մոտ, նրանից 300—350 մ հեռու, քաղաքատեղի արևելյան կողմում, այժմյան Ջու-

[Էջ 106]

ղա գյուղի մոտ։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պավիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։— Շինանյութի՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։— Շրջակայքում՝ նկատվում են եկեղեցապատկան շինությունների հետքեր, բազմաթիվ խաչքարեր և պարսպի ավերակներ։— Վիճակը՝ կիսականգուն։

N 318

ՋՈԻՂԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XV—XVII ղղ.։— Տեղը՝ եկեղեցու հարավարևմտյան կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 24։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 78—80։— Վիճակը՝ խաչքարերը մեծամասամբ վերջին տասնամյակի ընթացքում տեղահան են արվել, արձանագրությունները տեղ-տեղ հողմահարված են։

N 319

ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ «ՊՈՄՊՈԼՈԶԻ ԺԱՄ»

Ժամանակը՝ XII—XIII ղղ.։— Տեղը՝ Արաքսի ափին գտնվող բլրակի գագաթին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ, գմբեթավոր դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XV—XVI դդ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Գմբեթը՝ քարաշեն, շրջանաձև։— Արձանագրություններ՝ արևմտյան, հյուսիսային ճակատներում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ կան մի քանի շինությունների ավերակներ, արձանագիր խաչքարեր և պարսպի հետքեր։— Վիճակը՝ կանգուն, տեղ-տեղ ունի խարխլվածք։

N 320

ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ քաղաքատեղի կենտրոնական թաղամասերից մեկում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Մույթերը՝ խաչաձև։—

[Էջ 107]

Ավանդատները՝ մեկ զույգ։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ անհայտ։ — Որմնանկարներ՝ անհայտ։— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է օժանդակ շինություններ, խաչքարեր։— Վիճակը՝ մինչև հիմքերը քայքայված։

N 321

ՀԻՆ ԶՈԻՂԱՅԻ ԿԱՄ «ԴԱՐՎԱԶԻՐԻ ԳԼԽԻ ԲԵՐԴ»

Ժամանակը՝ X—XII դդ,։— Տեղը՝ ս. Աստվածածին եկեղեցուց արևմուտք, լերկ ժայռի կատարին, «Պտտան» կոչվող վայրում։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Շինանյութը՝ կիսամշակ և ճեղքված քար։— Վերակառուցումներ՝ XV—XVI դդ.։— Միջնաբերդը՝ գտնվում է համալիրի բարձրադիր և հարմար վայրում։ Պարիսպները՝ մի քանի շարքերով, քարաշեն, ավերակ։— Համալիրի ավերակները՝ գտնվում են միջնաբերդի շուրջը և պարիսպների մոտ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 322

ՀԻՆ ՋՈԻՂԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԿԱՄ «ՎԵՐԻ1Ն ԿԱԹԱՆՔ» ՄԱՏՈԻՌ

Ժամանակը՝ մոտավորապես XII դ.։— Տեղը՝ ս. Աստվածածին եկեղեցուց հյուսիս, Արաքսի եզրին բարձրացող բլրի վրա։— Հորինվածքը՝ միանավ, թաղակապ դահլիճ։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում, ինտերյերում։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ մատուռի արևելյան կողմում տեսանելի են պարսպի ավերակները։— Վիճակը՝ կիսականգուն։

N 323

ՀԻՆ ԶՈԻՂԱՅԻ ԴԱՇՏ ԳՅՈԻՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ Ջուղա քաղաքատեղից մոտ 1—1,5 կմ արևելք, Արաքսի ափին։— Տարածքը՝ ընդգրկել է շուրջ 150—160 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ 1605թ. բնակիչներին բռնի կերպով տեղահանությունից հետո փլատակների ու ավերակների է վերածվել։ XX դ. սկզբներից այս բնակատեղին հայտնի է Գուլիստան անվանվող դամբարանով։

N 323 ա

ԶՈԻՂԱ ԳՅՈԻՂԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ժամանակը՝ 1851 թ.։— Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան մասում։—

[Էջ 108]

Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ կառուցվել է Ջուղա գյուղի բնակիչների միջոցներով։— Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։— Շինանյութը` ճեղքված որձաքար։— Վերանորոգումներ՝ չի ունեցել։— Մուտքը՝ հարավային ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ բեմի ճակատում, արևմտյան պատի վրա։ —Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցու հարավային կողմում կան մի քանի խաչքարեր ու տապանաքարեր։— Վիճակը՝ կիսախաթար, քանդված է ամբողջ ծածկի, որմերի վերին մասերը։

N 323 բ

ՋՈԻՂԱ ԳՅՈԻՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Ժամանակը՝ XIX—XX դդ.։— Տեղը՝ ս. Գևորգ եկեղեցու հյուսիսային կողմում։— Տապանաքարերի թիվը՝ 315—320։— Տապանաքարերի տեսակը՝ ուղղանկյուն, խաչքարեր։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 180—185։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը շուռ են տված։

N 324

ԱՄԱՌԱՇԵՆ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ

Ժամանակը՝ միջնադարյան հայաբնակ գյուղ։— Տեղը՝ այժմյան Զամալդին գյուղից մոտ 5 կմ արևելք։— Տարածքը՝ ընդգրկել է ավելի քան 150 բնակելի և այլ շինություններ։— Վիճակը՝ ավերակ, քայքայված։

N 325

ԱՐԱԶԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ

Ժամանակը՝ մ. թ. ա. I հազարամյակ։— Տեղը՝ Արազին գյուղի մոտ։— Բնույթը՝ թմբաձև դամբարաններով գերեզմանատուն։— Վիճակը՝ դամբարանների վերգետնյա մասի քարերի մի մասը թաղված են հողի մեջ, 1970-ական թվականներին այդտեղ կատարած պեղումներից հայտնաբերվել են մ. թ. ա. I հազարամյակով թվագրվող նյութեր։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Արգամ Այվազյան — Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ)
Երևան, «Հայաստան» 1986թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice