ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 95]

ՍԵՎԱՆԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ

Սևանի դարավոր պաշարների օգտագործման հետևանքով իջնում էր լճի մակարդակը և լճի հորիզոնը մոտենում էր արդեն նախատեսված նիշերին։ Ինչպես արդեն ասել ենք, եթե մինչև ջրերի արհեստական արտահոսքը Սևանա լճի մակարդակը գտնվում էր 1916 մետրի վրա, ապա այժմ այն հավասար է 1898 մետրի, այսինքն լճի մակարդակն իջել է մոտավորապես 18 մետրով։

Հայտնի դարձավ, որ Սևանա լճի մակարդակի հետագա իջեցումն իրեն չի արդարացնելու և նախկինում ընդունված սխեմայի լրիվ իրականացման համար պետք էր կենսագործել մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որովհետև ինչքան պակասում էր ջուրը, այնքան ավելի մեծ ծախսումներ էին պահանջվում մերկացած մասի հիդրոտեխնիկական և քիմիական բարելավման համար։ Պարզվում էր նաև, որ այդ նոր հողերի ոռոգումն ավելի շատ ջուր կպահանջի, քան նախատեսվում էր, իսկ դա կնվազեցնի Արարատյան դաշտի ավելի արժեքավոր հողերի ոռոգման հնարավորությունը։ Բացի այդ, դեպի Սևաև հոսող 28 գետերի ջրերը լճի ցամաքելու դեպքում կարող էին ճահիճներ առաջացնել։ Իսկ ջրերի հոսքը մինչև Հրազդան գետի հունը հասցնելու համար անհրաժեշտ էր կառուցել ջրահավաք ջրանցք։ Այնպես որ, այս բոլոր միջոցառումների իրագործումը կապված էր խոշոր գումարների ծախսումների հետ։ Մինչդեռ տնտեսապես ավելի շահավետ է ջրի մակարդակը լճում պահել հնարավորին չափ ներկա մակարդակին մոտ բարձրության վրա։

Սևանա լճի դարավոր պաշարների օգտագործումն սկսելուց հետո անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել։ Հանրապետությունում ստեղծվել են հնարավորություններ ջերմաէլեկտրակայաններ և նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար: Փոխվեց հանրապետության էներգետիկական բազայի զարգացման բնույթը։ Եվ լճի մակարդակի իջեցումը չէր կարող չմտահոգել մեր կառավարաթյանը։ Ցամաքում էր բնության այդ հազվագյուտ հրաշալիքը՝ կապուտակ Սևանա լիճը։ Եվ նա, ով մեկ անգամ տեսել է Սևանա լիճը նախկին վիճակում, դժվարա–

[էջ 96]

թյամբ է հաշտվում այն մտքի հետ, ուր իր գեղեցկությամբ հազվագյուտ այդ լճի մեծ մասը ցամաքելու է։ Դեռևս 1958 թվականի մայիսը 5-ին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի միջնորդությամբ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը ընդունեց հատուկ որոշում՝ «Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության էներգետիկայի բազայի մասին»։ Որոշվեց Սևանա լճից բաց թողնվող ջրերի քանակը տարեկան հասցնել 500 միլիոն խորանարդ մետրի (նախկինում բաց թողնվող 1,5 միլիարդի փոխարեն), որից 380 միլիոնը ոռոգման, իսկ 120 միլիոն խորանարդ մետրը՝ էներգետիկայի նպատակների համար։ Սակայն 500 միլիոն խորանարդ մետը ջուր բաց թողնելու դեպքում էլ լճի մակարդակը, չնայած դանդաղ, բայց կշարունակեր իջնել։ Իսկ ջրի հոսքը լճից ամբողջոււթյամբ դադարեցնել չէր կարելի։ Առանց ջրի նորից անապատի կվերածվեին ոռոգելի հողատարածությունները և գյուղատնտեսությունը կկանգներ փակուղու առաջ։

Ինչպե՞ս առանց լճի դարավոր պաշարներին ձեռք տալու ստանալ լրացուցիչ ջուր։ Անհրաժեշտ էր փնտրել նոր ելք, գտնել ջրի նոր աղբյուր և կանխել լճի մակարդակի հետագա իջեցումը։

1961 թվականին ընդունվեց Սևանա լճի ջրերի օգտագործման նոր սխեմա, որի համաձայն այն նախատեսվում էր լճի մակարդակը պահպանել բնական պայմաններին մոտ բարձրության վրա։ Պարզվեց, որ ամենամոտ նիշը, որի վրա հնարավոր է, առանց ժողովրդական տնտեսությանը վնաս հասցնելու, 18 մետրով իջեցնելն էր, հաշված սկզբնական մակարդակից։ Իսկ լճի մակարդակի 18 մետր իջեցման դեպքում, գոլորշիացման և ստորերկրյա հոսքի փոքրացման հետևանքով, առանց լճի մակարդակի հետագա իջեցման, հնարավոր է Հրազդան գետով բաց թողնել ոչ թե 50 միլիոն խորանարդ մետր (երբ լիճը գտնվում էր բնական պայմաններում), այլ 180 միլիոն խորանարդ մետր ջուր։ Բայց չէ՞ որ հողատարածությունների ոռոգման համար անհրաժեշտ է 380 միլիոն խորանարդ մետր ջուր, իսկ էներգետիկայի համաը՝ 120 միլիոն խորանարդ մետր։ Այսպիսով ստանալով 160 միլիոն խորանարդ մետր ջուր, հարկավոր

[էջ 97]

էր լրացնել գյուղատնտեսության համար անհրաժեշտ 380 միլիոն խորանարդ մետր ջրի քանակը։ Մշակվեց նախագիծ, որով նախատեսվում էր կառուցել հզոր ջրհան կայաններ, առատահոս Մեծամոր գետի ջրերը բարժրացնել դեպի Արտաշատի, Ստորին Հրազդանի և Էջմիածնի գործող ջրանցքները և Սևանա լճից այդ ջրանցքներին տրվող ջուրը փոխարինել Մեծամորի ջրերով։
Ահա այդ նպատակով փորվեց 16 կիլոմետր երկարությամր ջրանցք և կառուցվեց Արևշատի ջրհան կայանը, որը կարող է 50 միլիոն խորանարդ մետր ջուր բարձրացնել դեպի Ստորին Հրազդանի և Էջմիածնի ջրանցքները, և նույն չափով էլ պակասեցնել ջրի բաց թողումը Սևանից։ Արևշատի ջրհան կայանը շարք մտավ 1967 թվականին։ Բացի Արևշատի կայանից Մեծամոր գետի ստորին հոսանքում կառուցեցին պատվար և Մեծամոր գետը ջրանցքով միացավ Հրազդան գետին, ուր հոսում էին Մեծամորի ավելորդ ջրերը։ Պատվար կառուցվեց նաև Հրազդանի ստորին հոսանքում։ Սրանց միացան նաև հողերի չորացման ցանցից ստացվող ջրերը։ Այսպիսով նոր ջրավազանում կուտակված ջրերը անհրաժեշտ էր բարձրացնել դեպի վեր՝ օգտագործել ոռոգման համար, Սևանից բաց թողնված ջրերի փոխարեն։ Այդ նպատակով կառուցվեց Մխչյանի հզոր ջրհան կայանը, որը միայն ամռան ամիսներին կարող է մղել 125 միլիոն խորանարդ մետր ջուր, և նույնքան ջուր խնայել Սևանից։ Այնպես, որ շատ սազական է նրա կամարաձև ճնշման խողովակաշարի վրա գրված «Որ թեթևանա հոգսը Սևանի» արտահայտությունը։ Մխչյանի ջրհան կայանը շարք մտավ 1968 թվականին։ Այսպիսով Արևշատի և Մխչյանի ջրհան կայանները միասին տվեցին 175 միլիոն խորանարդ մետր ջուր։ Մնում էր 45 միլիոն խորանարդ մետր ջրի հարցը, որպեսզի լրացվի գյուղատնտեսության համար աահրաժեշտ 220 միլիոն խորանարդ մետրը։ Այս ջուրը ստացվեց 1966 թվականին կառուցված Ապարանի ջրամբարից։

Մնում էր լուծել նաև էներգետիկայի հարցը։ Ձմռան ամիսներին Սևանից բաց է թողնվում 120 միլիոն խորանարդ մետր ջուր։ Եթե այդ ջրերը չփոխարինվեն այլ աղբյուրներից ս–

[էջ 98]

տացած ջրերով, ապա Սևանի մակարդակը, չնայած դանդաղ, բայց կշարունակի իջնել։ Եվ ընդունվեց նախագծերից ամենահամարձակը։ Քանի որ Արփան և Սևանը բաժանվում են Վարդենիսի բարձրաբերձ լեռնաշղթայով, ապա որոշվեց պատռել Վարդենիսի լեռների կուրծքը և 48 կիլոմետրանոց թունել բացել վեհանիստ լեռների տակով և Արփա գետի ջրերը հասցնել ծարավող Սևանին։ Լեռնային լճի ջրերի պահպանմանը ուղղված միջոցառումների մեջ առանձնակի և առավել կարևոր տեղ է գրավում Արփա—Սևան ջրատարի կառուցումը, որի աշխատանքները սկսված են 1963 թվականից։ Արփա—Սևան ջրատարը լինելու է աշխարհի ամենաերկար ստորերկրյա ջրանցքը, իր հիդրոտեխնիկական կառույցով։

Արփա գետը, որի վերին հոսանքը բարձր է Սևանի մակարդակից, հոսում է Սևանի հարավային կողմով։ Նրա ջրերը ամռան ամիսներին օգտագործվում են միայն ոռոգման նպատակներով, իսկ գարնանը, երբ Արփան ավելի հորդառատ է լինում, կրկնապատկվում, հզորանում է, փրփուր տալիս, ու գոտեմարտի բռնվում ժայռերի հետ, ջրի հոսքը երբեմն հասնում է 260 խորանարդ մետրի մեկ վայրկյանում և անօգուտ թափվում Արաքս գետը։

Եվ այսպես, լեռնային Կեչուտ գյուղի մոտ, Ջերմուկ առողջարանից քիչ հեռու, Արփա գետի վրա պատրաստ է թունելի գլխամասային հանգույցը, որտեղ ամբարվելու են Արփայի ջրերը, և հոսելու են դեպի թունելը, ապա մտնելով երկրի ընդերքը, գնալու են Սևան։ Ամբարտակի հիմքի լայնությանը 300 մետր է, բարձրությունը 47 մետր, երկարությունը 2,5 կիլոմետր, իսկ լճի լայնությունը 800 մետր: Նրա տարողությունն է 24 միլիոն խորանարդ մետր, ջուր:

Ջրատարը չորս հորան ունի, որոնք գտնվում են երկրի մակերևույթից ցածր, 200—600 մետր խորության վրա։ Կա նաև 5-րդը՝ Եղեգիսի կիրճը։ Բայց այդ հորանը համարակալված չէ, դա բնությունն է ստեղծել։ Եվ այս պատրաստի հորանից էլ սկսվեց ջրատարի շինարարությունը։ Առաջին սարքավորումներն այնտեղ իջեցվեցին ճոպաններով։ Եղեգիսի կիրճում իրար են նայում ցեմենտե շուրթերով երիզ–

[էջ 99]

ված երկու թունելաբերաններ։ Եվ դրանցից մեկը ձգվում է դեպի Արփա, մյուսը՝ Սևան։

Եղեգիսի կիրճը միակ վայրն է, որ Արփայից եկող թունելը ելնում է գետնի երես, ապա նորից մտնում գետնի տակ՝ այս անգամ արդեն մինչև Սևան հասնելու համար։

Եղեգիսից սկսած թունելի տարողությունը փոխվում է։ Եթե Արփայից ջրատարը վայրկյանում վերցնելու է 18 խորանարդ մետր ջուր, ապա այստեղից դեպի Սևան կտանի 25 խորանարդ մետր ջուր։ Լրացուցիչ 7 խորանարդ մետրը Սևանը կստանա Եղեգիսից։ Արփա—Սևան կառույցը ունի 11 թունելախորշ։ Արփա—Սևան ջրատարի յուրաքանչյուր կիլոմետրը պետության վրա նստում է 2 միլիոն ռուբլի։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян
Պատմական Հայաստանի քաղաքները

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice