ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 68]

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍՈԻԹՅՈԻՆԸ

Սովետական Հայաստանի տնտեսության մեջ գյուղատնտեսությունը կարևոր նշանակություն ունի։ Թեև նա իր տեսակարար կշռով այժմ զիջում է արդյունաբերությանը, բայց նախասովետական տարիների համեմատությամբ նրանում հսկայական տեղաշարժեր են կատարվել։ Գյուղատնտեսության զարգացման համար սովետական ժամանակներում ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ զգալի չափերով աճեցին ցանքատարածությունները, ընդարձակվեցին ոռոգվող հողերի տարածությունները, բարելավվեց ագրոտեխնիկան, արմատապես փոխվեց երկրագործության տեխնիկական բազան, նշանակալիորեն բարելավվեց նրա կառուցվածքը, ինչպես նաև փոխվեցին նրա սոցիալական հիմքերը՝ գյուղատնտեսության մեջ առաջնահերւթ դեր խաղացին կոլտնտեսություններն ու սովխոզները։

Սովետական Հայաստանը սակավահող երկիր է և ունի չորային կլիմա։ Գյուղատնտեսական հանդակներն ընդարձակելու հնարավորություններն արդեն համարյա սպառվել են։ Այժմ գյուղատնտեսական մթերքների ավելացման գլխավոր ռեզերվները գյուղատնտեսական արտադրության հետագա ինտենսիվացումն ու հողային և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն են։ Հայաստանի համար խոշորագույն, ուղղակի կենսական նշանակություն ունի ոռոգումը։ Սովետական տարիներին ջրաշինարարական հսկայական աշխատանքներ են կատարվել, որոնց շնորհիվ նշանակալիորեն ընդարձակվել են ոռոգվող տարածությունները։ Կառուցվել են Էջմիածնի, Շիրակի, Հոկտեմբերյանի, Արտաշատի, Ստորին Հրազդանի, Կոտայքի, Արզնի—Շամիրամի և այլ ջրանցքները։ Դաշտերին կենարար ջուր տվեց Սևանա լիճը։

Հայաստանում կան ոչ քիչ թվով շրջաններ, ուր գետերը հոսում են խոր կիրճերով, և նրանց ջուրը չի կարող բարձրանալ շրջապատող լանջերը և լեռնային սարահարթերը։ Մի շարք շրջաններում կառուցվել են ջրհան կայաններ և ջրամբարներ։ Միայն վերջին տասնամյակում գործարկվել են Արևշատի, Մխչյանի, Նոյեմբերյանի ջրհան կայանները,

[էջ 69]

Ապարանի, Սառնաղբյուրի, Մանթաշի, Ազատի ջրամբարները։ Ջրաշինարարական աշխատանքները մեծ թափով շարունակվեցին նաև տասներորդ հնգամյակում։ Այդ հնգամյակի առավել խոշոր կառույցներիից են Թալինի ջրանցքի երկրորդ հերթը, Ախուրյանի աջափնյա ջրանցքը, Կառնուտի, Տավուշի, Ջողազի ջրամբարները, Երնջատափի, Հարթավանի, Ուզի ջրհան կայանները և այլն։

Ոռոգիչ շինարարությունների հետ զուգընթաց ծավալվել են լայն աշխատանքներ ճահճային տարածությունների չորացման և աղուտների օգտագործման ուղղությամբ՝ Արարատյան դաշտի շրջաններում։

Սովետական Հայաստանի երկրագործության ավանդական ճյուղերից են խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը, որոնք էլ որոշել են հանրապետության գյուղատնտեսության մասնագիտացումը։

Խաղողագործությունը հանդիսանում է Հայաստանի գյուղատնտեսության հնագույն ճյուղերից մեկը, սակայն բազմիցս օտարերկրյա արշավանքների և նվաճումների հետևանքով անկման էր հասել։ Սովետական շրջանում որթատունկն արժանացավ հատուկ ուշադրության և խաղողամշակության տարածությունները տարեցտարի ավելացան։

Արարատյան գոգավորությունում, ինչպես նաև Մեղրու և Եղեգնաձորի շրջաններում մշակում են բարձր տեսակի խաղող, որոնցից պատրաստում են խերես, մադերա, պորտվեյն գինիներ, ինչպես նաև կոնյակներ։ Խաղողի հյութն այս շրջաններում ունի բարձր շաքարայնություն (մինչև 25,6 տոկոս) և նվազագույն թթվություն (5,6 տոկոս)։ Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում, ինչպես նաև Աբովյանի շրջանում մշակում են այնպիսի խաղող, որ օգտագործվում է սեղանի և շամպայն գինիների պատրաստման համար։ Այս շրջաններում խաղողի հյութն ունի մինչև 19,23 տոկոս շաքարայնություն և 6—8 տոկոս թթվություն։
Ներկայումս խաղողագործությունը զարգանում է Հայաստանի քսան վարչական շրջաններում։ Մշակվում են խիստ արժեքավոր խաղողի տեղական տեսակներ՝ խարջի, երևանի, կախեթի, մսխալի, գառանդմակ և այլն։ Բացի դրանցից, մշակվում են նաև եվրոպական տեսակներ՝ մուս–

[էջ 70]

կատ, կաբեռնե, ռիսլինգ և այլն։ Հայաստանի խաղողագործաթյունն այժմ հանդիսանամ է գինու-կոնյակի արդյունաբերության կայուն հումքային բազան։

Խաղողագործության հետ միասին հին ժամանակներից Հայաստանում զարգացել է նաև պտղաբուծությունը: Սակայն բազմաթիվ պատերազմների և արշավանքների հետևանքով, այնպես ինչպես խաղողագործոնթյունը, պտղաբուծությունն էլ անկման հասավ։ Միայն սովետական շրջանում Հայաստանի գյուղատնտեսության այս ճյուղը նորից ուշադրության արժանացավ։

Հայաստանում մշակում են խնձոր, դեղձ, տանձ, սալոր, թուզ, նուռ, փշատ և այլ մրգեր։ Քաղցրահամ ու բուրավետ դեղձերն ու ծիրանները լայն հռչակ են վաստակել։

Հայաստանի բնական պայմաների բազմազանության պատճառով պտղային կուլտուրաների տարբեր տեսակներ տեղաբաշխվում են ուղղաձիգ զոնաներով։ Արարատյան դաշտում և Արարատյան գոգավորության նախալեռներում տարածված են գլխավորապես դեղձի, ծիրանի և սալորի այգիներ, թուզ, նուռ և այլն։ Չոր մերձարևադարձային մրգեր աճում են գլխավորապես Մեղրու շրջանում։

Սովետական իշխանության տարիներին շատ ավելացան բանջարանոցային կուլտուրաների և կարտոֆիլի տարածությունները։ Քաղաքների և մի շարք նոր արդյունաբերական վայրերի առաջացումը ավելացրին այդ կուլտուրաների պահանջները։

Բանջարեղեններից Հայաստանում մշակում են պոմիդոր, սոխ, բադրիջան, տաքդեղ, վարունգ, լոբի, կաղամբ, գազար, ճակնդեղ և այլն։ Մշակում են նաև բազմազան համեմունքներ ու կանաչեղեն։ Կարտոֆիլի կուլտուրան Հայաստան մտավ միայն 19-րդ դարի 30-ական թվականներին, սակայն ներկայումս նա արդեն լայնորեն տարածված է, հատկապես միջին լեռնային ու բարձրալեռնային շրջաններում՝ Լոռիում, Ապարանում, Սևանի ավազանում։

Հայաստանի դաշտավարության մեջ մեծ նշանակություն են ստացել տեխնիկական կուլտուրաները՝ ծխախոտը, շաքարի ճակնդեղը, խորդենին։ Ամենից ավելի լավ ծխախոտ ստացվում է հյուիս–արևելյան շրջաններից, ինչպես նաև

[էջ 71]

Արարատյան գոգավորության նախալեռնային շրջաններից։

Շաքարի ճակնդեղը Հայաստանի գյուղատնտեսության մեջ երիտասարդ կուլտուրա է։ Նա սկսեց արմատանալ միայն երկրորդ հնգամյակում՝ կապված Սպիտակում շաքարի գործարանի կառուցման հետ։ Շաքարի ճակնդեղի հիմնական զանգվածները հզորացվում են Շիրակի բերրի, ոռոգվող սևահողերի վրա՝ Ախուրյանի, Սպիտակի և Արթիկի շրջաններում։ Սովետական Հայաստանի համար նոր կուլտուրա է նաև խորդենին (1930-ական թվականների վերջերից), որից թանկարժեք եթերայուղ է ստացվում։ Խորդենի մշակում են Հոկտեմբերյանի շրջանում, որտեղ նույնիսկ հատուկ սովխոզ է ստեղծվել (Նոր Կեսարիա) և մասամբ էլ Էջմիածնի շրջանում:

Անասնապահությունը, որը և ներկայումս հանդիսանում է Հայաստանի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկը, զարգացած է եղել դեռ հին ժամանակներից։ Անասնապահության զարգացմանը Հայաստանում նպաստում են ընդարձակ արոտավայրերն ու մարգագետինները։ Ենթալպյան և ալպյան մարգագետինները Հայաստանի իսկական հարստություններն են։ Դրանք խոտհարքներ և ամառային արոտավայրեր են։

Խոշոր եղջերավոր անասունների բուծումը Հայաստանում առավելապես զարգացած է Լոռիում, որը հռչակված է իբրև տոհմաբուծական կենտրոն, ինչպես նաև Շիրակում, Արարատյան դաշտի, Սևանի ավազանի, Զանգեզուրի մի շարք շրջաններում։ Ոչխարաբուծությունը ամենից ավելի զարգացած է Արփա գետի ավազանում, Զանգեզուրում, Սևանի ավազանում, Արագածի լանջերին։ Լեռնային մի շարք շրջաններում ոչխարաբուծությունը զարգանում է խոշոր եղջերավոր անասունների բուծման հետ զուգակցված։ Անտառային շրջաններում և մերձքաղաքային տնտեսություններում զարգանում է խոզաբուծությունը։ Վերջին տարիներին մեծ հաջողություններ են ձեռք բերվել թռչնաբուծության զարգացման ուղղությամբ, ստեղծվել են արդյունաբերական թռչնաբուծության մի շարք ձեռնարկություններ՝ թռչնաֆաբրիկաներ։ Հայաստանում վաղուց զբաղվել են շերամապահությամբ, բայց այժմ այն աննշան տեղ է գրավում անաս–

[էջ 72]

նապահության ընդհանուր արտադրանքի մեջ։ Հայաստանի կլիման և հարուստ ալպյան մարգագետինները ինչպես նաև մեծ քանակությամբ այգիները ամեն կերպ նպաստում են մեղվաբուծության զարգացմանը:

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice