ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ
[էջ 59]
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈԻՆԱԲԵՐՈԻԹՅՈԻՆԸ
Արդյունաբերությունը հանդիսանում է ժողովրդական տնտեսության առաջատար ճյուղը։
Սովետական կարգերի հաստատումից հետո Հայաստանի տնտեսական-մշակութային դեմքը սկսեց արագորեն փուխվել։ Հայաստանը դարձավ ինդուստրիալ երկիր։ Մեր հանրապետության աշխատողներն անցել են մի ճանապարհ, որն սկսվում է Ձորագէսից ու Շիր-կանալից, Լենինականի տեքստիլ կոմբինատի առաջին արտադրամասերից և հասնում մինչև Մեծամորի ատոմակայանն ու Արփա—Սևան թունելը, այսօրվա արդյունաբերական առաջնակարգ ձեռնարկությունները:
Ներկայումս հանրապետության տնտեսության առաջատար ճյուղը դարձել է արդյունաբերոււթյունը, որի հետ է կապված բնակչության մեծամասնության գործունեությունը։ Արդյունաբերական վայրերում է համակենտրոնացած բնակչության կեսից ավելին։
1977 թվականին արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1913 թվականի համեմատությամբ ավելացել է 311 անգամ։ Ներկայումս հասարակական ամբողջական արդյունքի մեջ արդյունաբերության բաժինը
[էջ 60]
կազմում է 67 տոկոս։ Այժմ արդյունաբերությունը երկու տարում ավելի շատ արտադրանք է տալիս, քան ստացվել է ամբողջ 1913 թվականի ընթացքում։
Արդյունաբերությունը ժողովրդական տնտեսության առաջատար ճյուղ դառնալու հիմնական գործոններից է աշխատանքային ռեսուրսների առկայությունը։ Հայաստանը մեր միութենական փոքր, բայց խիտ բնակեցված հանրապետություններից է։ Նրա բնակչությունն աճում է թե՛ բնական ճանապարհով, և թե՛ հայրենադարձությամբ։ Ներկայումս հանրապետությունում բնակվում է երեք միլիոնից ավելի մարդ։ Երկրի լեռնային բնույթը, ոչ մեծ տերիտորիան ևս դառնում են հիմնական գործոն ինդուստրացման հարցում: Հայաստանի արդյունաբերության նախադրյալներից է նաև հանքային հարստությունների՝ թե՛ մետաղային և թե՛ ոչ մետաղային հանածոների առկայությունը:
Արդյունաբերության հին օջախների նշանակալի աճման կողքին, սովետական իշխանության տարիներին զարգացան խոշոր արդյունաբերության նոր կենտրոններ հանրապետության բոլոր շրջաններում։ Երևանը վերածվեց բազմաճյուղ արդյունաբերության խոշորագույն կենտրոնի, որը ամբողջ Հայաստանի արդյունաբերության համար մեծ դեր է խաղում։
Արդյունաբերության համար բնորոշ է տեխնիկական բարձր մակարդակը, արդյունաբերության հիմնական պրոցեսները մեքենայացված և էլեկտրիֆիկացված են։ Նկատի ունենալով, որ Հայաստանի հանքային ռեսուրսների կոմպլեքսում բացակայում են արդյունաբերական նշանակություն ունեցող վառելիքային ռեսուրսները, հանրապետության ամբողջ էներգատնտեսությունը ի սկզբանե կառուցվեց ջրային էներգիայի օգտագործման վրա։
Հայաստանում էներգետիկայի հիմնական աղբյուրը մինչև 1960-ական թվականների սկիզբները հիդրոէներգիան էր. վճռական դերը պատկանում էր Աևան—Հրազդան կասկադի 6 կայաններին (Լճային, Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնու, Քանաքեռի և Երևանի), որոնք օգտագործում են Սևանա լճի ջրերի դարավոր պաշարները։ Սևան—Հրազդան կասկադը երկար ժամանակ հանդիսացել է հանրապետության տնտեսության էներգետիկական առանցքը։ Մինչև
[էջ 61]
1963 թվականը, երբ դեռ շահագործման չէր հանձնվել Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը, արտադրվող էլեկտրաէներգիայի 89 տոկոսը տալիս էին հիդրոէլեկտրակայանները։
Բնական գազի Հայկական ՍՍՀ մուտք գորւծելու շնորհիվ (սկզբում Ադրբեջանական ՍՍՀ-ից, ապա նաև Հյուսիսային Կովկասից և Իրանից) հանրապետության էլեկտրաէներգիայի բուռն կերպով աճող պահանջարկը բավարարելու համար կառուցվեցին ու շարք մտան Երևանի և Կիրովականի ջերմաէլեկտրակենտրոնները, Հրազդանի ՊՇէԿ-ը (Պետական շրջանային էլեկտրակայանը), այժմ արդեն էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հիդրոէլեկտրակայանների բաժինը կազմում է ընդամենը շուրջ 15 տոկոս։ Հետագայում ջերմաէլեկտրակայանների դերը ավելի է մեծանալու, չնայած, շարունակվելու է նաև հիդրոէլեկտրակայանների կառուցումը (Որոտանի և Դեբեդի կասկադները)։
Տասներորդ հնգամյակի տարիներին Հոկտեմբերյանի շրջանում կառուցված Մեծամորի ատոմային էլեկտրակայանը մեծ տեղ է գրավում հանրապետության էլեկտրաէներգիայի հաշվեկշռում։
Էլեկտրաէներգետիկան այժմ ընկած է Հայաստանի ամբողջ տնտեսության հիմքում։ Հենց նրա բազայի վրա առաջացավ, չափազանց արագ զարգացավ և Հայաստանի արդյունաբերության կառուցվածքում խիստ նշանակալի տեղ գրավեց քիմիական արդյունաբերությունը, որն անցյալում բոլորովին չկար։ Այս արդյունաբերության զարգացմանը նպաստեցին նաև Հայաստանի մաքուր կրաքարերը և պղնձի ձուլման ժամանակ արտազատվող ծծմբային գազերը։
Հնգամյակների տարիներին Հայաստանում կառուցվեցին քիմիական խոշոր գործարաններ՝ շատ բարդ տեխնոլոգիական պրոցեսներով։ Հայաստանի քիմիական արդյունաբերության աարծանքն է Ս. Մ. Կիրովի անվան քիմիական կոմբինատը Երևանում, որն արտադրում է կալցիումի կարբիդ, ացետիլեն, քլորոպրենային կաուչուկ, լատեքսներ, կաուստիկ սոդա և այլն։ Կիրովականի Ալ. Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատն արտադրոււմ է քացախաթթու և նրա ածանցյալներ, կալցիումի ցիանամիդ, ազոտական պարարտանյութեր, ազոտաթթու, ցիանպլավ, մելամին,
[էջ 62]
կարբամիդ և այլն։ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը արտադրում է ծծմբաթթու, պղնձարջասպ և սուպերֆոսֆատ։ Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանը թողարկում է վինիլացետատ և պոլիմերացման պլաստիկներ, պոլիվինիլային սպիրտ և այլն։ Սինթետիկ կաուչուկի բազայի վրա են աշխատում Երևանի ավտդողերի և ռետինատեխնիկական իրերի գործարանները։ Էջմիածնում ստեղծվել է պլաստմասսայի գործարան։
Բնական գազի մուտքը Հայկական ՍՍՀ հնարավորություն տվեց վերանայել քիմիական արդյունաբերության որոշ արտադրությունների տեխնոլոգիան։ Այժմ, օրինակ, Կիրովի անվան քիմիական կոմբինատում արտադրությունների ացետիլենային խումբը կալցիումի կարբիդից, որի համար հումք Էին ծառայում Արարատի բարձրորակ կրաքարերը՝ տրավերտինները, անցել է բնանան գազի օգտագործմանը, որով կրճատվել է նաև Էլեկտրաէներգիայի ծախսը։
Հանրապետության քիմիական արդյունաբերության կառուցվածքում իրենց պատվավոր տեղն ունեն նաև քիմիական ռեակտիվների, քիմիական մանրաթելերի (ացետատային մետաքսի), արհեստական կորունդի, ապակեթելի, դեղորայքի, վիտամինների, լիզինի և մի շարք այլ արտադրություններ։ Արագ տեմպով զարգանում է կենցաղային քիմիան։ Քիմիական նյութերի տեսականին ընդլայնելու լայն հեռանկարներ են բացում Երևանի ընդերքում եղած կերակրի աղի հարուստ պաշարները, Իջևանի շրջանում հայտնաբերված բենթոնիտային կավերը, հանրապետությունում լայնորեն տարածված պեռլիտները և այլն։
Հայաստանի արդյունաբերության հնագույն ճյուղը՝ գունավոր մետալուրգիան, որի ձեռնարկություններն ստեղծվել են դեռևս սովետական իշխանության հաստատումից շատ առաջ, ունի շատ հուսալի հումքայիւն բազա։ Հայաստանի ընդերքից արդյունահանվում և հարստացվում են պղնձի, մոլիբդենի, բազմամետաղային հանքանյութեր։
Հանրապետության հանքավայրային մարգարիտը Քաջարանի Գանձասարն է, իր հարուստ պաշարներով։ Ողջիի հով–
[էջ 63]
տում, Կապուտջուղ լեռան փեշերի տակ, ստեղծվել է պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հայաստանի երկրաբանները հետախուզել և հաստատել են, որ Գանձասարը մոլիբդենի, պղնձի և այլ մետաղների վիթխարի շտեմարան է։ Այստեղ հանքանյութի արդյունահանումը կատարվում է բաց եղանակով: Սարի կատարին հզոր մեքենաներով հորատանցքեր են փորվում, ապա պայթեցվում ելուստ առ ելուստ։ Այստեղ լինում են այնպիսի պայթեցումներ, որոնց ժամանակ մանրատվում են հազարավոր տոննաներով հանքաքար ու ապար։ Սարի վրա գործում են հայրենական առաջնակարգ էքսկավատորներ, հարյուրավոր ավտոմեքենաներ։ Մանրատված հանքանյութը օդային ճոպանուղիներով փոխադրվում է Գանձասարի դիմացի լեռնալանջին կառուցված հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ մշակվում է, վերածվում թանկարժեք մետաղափոշու։ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Սովետական Միության հանքային արդյունաբերության ամենահզոր ձեռնարկություններից է։ Տիեզերական տարածություններն ակոսող սովետական տիեզերանավերի զրահների մեջ բաժին ունի նաև մոլիբդենը։
Հայաստանի հանքարդյունաբերության հսկաներից են Ղափանի պղնձահանքային, Ալավերդու լեռնամետալուրգիական, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները։ Վերջին տարիներին շարք մտավ Զոդի ոսկու կոմբինատը և Արարատի ոսկու կորզման գործարանը։
Գունավոր մետաղների արտադրությամբ մեր հանրապետությունը զգալի տեսակարար կշիռ ունի Սովետական Միության մասշտաբով։ Պղնձի արտադրությամբ Հայաստանը Սովետական Միության մեջ գրավում է երրորղ տեղը՝ ՌՍՖՍՀ-ից և Ղազախստանից հետո։ Հանքային արդյունաբերության ընդլայնումը հնարավորություն է տալիս Հայաստանում զարգացնել մեքենաշինության և արդյունաբերության այլ ճյուղեր։
Պղնձի ձուլումը ներկայումս կենտրոնացված է Ալավերդիում, որը պղնձի կոնցենտրատի հիմնական մասը ստանում է Զանգեզուրից՝ Ղափանից, Քաջարանից ու Ագարակից։ Կոնցենտրատի մի մասն էլ ստացվում է Ախթալայի հարս–
[էջ 64]
տացուցիչ ֆաբրիկայից, որը վերամշակում է ինչպես տեղի, այնպես էլ Շամլուղի հանքերից արդյունահանվող հանքանյութը։ Եթե նախկինում Հայաստանում հիմնականում սև պղինձ էր ստացվում, ապա ներկայումս պղնձաձուլության վերակառուցման շնորհիվ արդեն գերակշռում է վերջնական արտադրանքի՝ մաքուր էլեկտրոլիզային և վայերբարսային պղնձի թողարկումը։ Զանգեզուրի հանքերի օգտագործման հետևանքով հարց է ծագում Ղափանում կառուցել մեծ հզորության երկրորդ պղնձաձուլական գործարանը։
Հայաստանը այժմ դարձել է Սովետական Միության մոիբդեն արդյունահանող կարևոր շրջաններից մեկը։ Մոլիբդենի կոնցենտրատը հետագա վերամշակման համար ուղարկվում է Սովետական Միության այլ շրջաններում գտնվող գործարանները։
Ետպատերազմյան տարիներին հիմնադրվեց նաև մետաղական ալյումինի արտադրությունը, որով նշանակալիորեն ընդարձակվեց Հայաստանի գունավոր մետալուրգիայի կառուցվածքը։ Ալյումինի առկայությունը հնարավորություն տվեց ստեղծել շինարարական դետալների, ալյումինի լարերի, ամանեղենի, փայլաթիթեղի և այլ կիսաֆաբրիկատների արտադրություն։ Մետաղական ալյումինի արտադրության համար անհրաժեշտ արզնահողը ներմուծվում է Ուրալից։
Հայաստանի գունավոր մետալուրգի կարևոր արտադրանքներից են նաև ցինկի ու կապարի կոնցենտրատները, կորզվող ազնիվ (ոսկի, արծաթ) և հազվագյուտ ու ցրված (սելեն, թելուր, ռենիում և այլն) մետաղները։
Հանրապետաթյան արդյունաբերության առաջատար ճյուղերից է մեքենաշինությունը, որի գլխավոր ենթաճյուղերն են՝ էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը, հաստոցաշինությունը և ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը։ Հայաստանն այժմ էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալով Սովետական Միության մեջ գրավում է երրորդ տեղը, սարքաշինությամբ՝ չորրորդ, և հաստոցաշինությամբ՝ հինգերորդ տեղը։
[էջ 65]
Հայաստանի էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքի գլխավոր տեսակներից են շարժական էլեկտրակայանները, ուժային տրանսֆորմատորները, գեներատորները, էլեկտրաշարժիչները, էլեկտրազոդման սարքավորումը, պղնձի ու ալյումինի կաբելային իրերը, լուսատեխնիկական իրերը, տարբեր տեսակի էլեկտրալամպերը։
Հաստոցաշինությունը արտադրում է ինչպես մետաղահատ հաստոցներ (խառատային, շաղափող, ֆրեզերային, ներտաշ և հղկող), այնպես էլ քարհատ և քարհղկող հաստոցներ։ Հաստոցաշինության առավել արագ զարգացող ենթաճյուղերից է փոքր ծավալի բարձր ճշգրտության հաստոցների արտադրությունը, որոնց պահանջարկը հատկապես մեծ է սարքաշինության մեջ։
Ինչ վերաբերում է սարքաշինությանն ու ռադիոէլեկտրոնային արդյունաբերությանը, ապա այդ ճյուղերը արտադրում են էլեկտրաչափիչ բազմապիսի սարքեր, տեխնոլոգիական պրոցեսները վերահսկելու և կարգավորելու տարբեր բնույթի մեքենաներ ու հարդարանքներ, արտադրական օգտագործման ռադիոիրեր, արտադրական և կենցաղային ժամացույցներ, մաթեմատիկական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ և արտադրանքի բազմաթիվ այլ տեսակներ։
Վերոհիշյալ չորս ճյուղերից բացի, Հայաստանում ներկայացված են նաև մեքենաշինության մի շարք այլ ենթաճյուղեր, որոնք արտադրում են կոմպրեսորներ, հիդրոպոմպեր, դարբնոցամամլիչ մեքենաներ, ավտոբեռնիչներ ու ավտոֆուրգոններ, հեծանիվներ, ավտոպահեստամասեր, քիմիական ու սննդի արդյունաբերության համար սարքավորում, կոնդիցիոներներ ու արդյունաբերական օդափոխիչներ և այլն։ Հայաստանի մեքենաշինության արտադրանքի 95 տոկոսից ավելին ուղարկվում է Սովետական Միության մյուս հանրապետությունները և ավելի քան քառասուն արտսահմանյան երկրներ:
Հայաստանը հարուստ է բազմազան բնական շինանյութերով։ Քարաշատ Հայաստանը տալիս է զարմանահրաշ շինաքարեր։ Պատկերավոր ասած, այդ քարերից անգամ մետաքս են հյուսում։ Ոչ միայն Սովետական Միությունում,
[էջ 66]
այլև ամբողջ աշխարհում հռչակ են վայելում հայկական տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը և այլ շինաքարեր, որոնց պաշարներն անսպառ են։ Հայկական շինաքարերով կարելի է Նյու-Յորքի, Լոնդոնի, Փարիզի կամ Տոկիոյի մեծության տասնյակ հազարավոր քաղաքներ կառուցել։ Հայաստանը հարուստ է նաև թեթև լցանյութերի՝ պեմզայի, հրաբխային խարամի, պեռլիտի հսկայական պաշարներով։
Բազմազան հանքերի առկայությունը նպաստել է շինանյութերի խոշոր արդյունաբերության զարգացմանը։ Հայաստանում ստեղծվել է նաև ցեմենտե, երկաթբետոնյա կոնստրուկցիաների ու դետալների, ապակու արտադրություն։ Տուֆի արդյունահանման ժամանակ գոյացող թափոններն օգտագործվում են արհեստական որմնաբլոկների արտադրության համար։
Նշանակալից զարգացում են ստացել նաև թեթև և սննդի արդյունաբերությունները։ Տեքստիլ արդյունաբերությունը ներկայացված է իր երեք ճյուղերով՝ բամբակեղենի, բրդեղենի և մետաքսեղենի։
Բամբակեղենի արդյունաբերության սկիզբը դրվեց Իվանո–Վոզնեսենսկի տեքստիլագործների նախաձեռնությամբ, որոնք Սովետական կարգեր հաստատվելուց անմիջապես հետո Հայաստանին նվիրեցին տասը հազար հյուսվածքային իլիկ։ Դրա բազայի վրա էլ Լենինականամ կառուցվեց ոչ մեծ ուսումնա–արտադրական արհեստանոց, որն այնուհետև աստիճանաբար աճեց խոշոր տեքստիլ կոմբինատի, որն արտադրում է բամբակյա գործվածքներ։
Երևանի մահուդի ֆաբրիկան մշակում է բարձրորակ բրդյա գործվածքներ՝ շևիոտ, բոստոն, տրիկո, նուրբ մահուդ և այլն։
Զգալի զարգացում ստացավ նաև մետաքսեղենի արդյունաբերությունը։ Բոժոժի և որակով շերամի սերմի բերքատվությամբ Հայաստանը հաշվվում է Սովետական Միության առաջավոր մետաքսագործական շրջաններից մեկը։ Խոշորագույն ձեռնարկություն է Երևանի Վ. Ի. Լենինի անվան մետաքսի կոմբինատը:
Վերջին շրջանում ստեղծվել են տրիկոտաժի մի շարք խոշոր ձեռնարկություններ Երևանում, Կիրովաևանում,
[էջ 67]
Գորիսում, Սովետաշենում և այլուր։ Հայաստանի բոլոր շրջաններում զարգանում է ավանդական գորգագործությունը։ Գորգագործության խոշոր ֆաբրիկա է կառուցվել Իջևանում։
Հանրապետության թեթև արդյունաբերությունը թողարկում է նաև գուլպաներ, պատրաստի հագուստեղեն, արդուզարդի առարկաներ, կոշիկներ և այլն։
Հայաստանում լայն զարգացում է ստացել սննդի արդյունաբերությունը, նրա տեսակները անցնում են հարյուրից։ Հայաստանի պահածոները՝ մուրաբաները, ջեմերը, կոմպոտները, հյութերը և այլն, գինիներն ու կոնյակները հայտնի են հանրապետության սահմաններից շատ հեռու։ Հայաստանում արտադրվող մրգերի ու բանջարեղենը պահածոների իննսուն տոկոսը և գինիների ու կոնյակների յոթանասուն տոկոսը արտահանվում է հանրապետության սահմաններից դուրս։
Բացի պահածոների և գինու-կոնյակի արտադրությունից, որոնք հանդիսանում են սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղերը, Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ նոր արտադրություններ՝ ծխախոտի ֆերմենտացիոն, ալրաղացային, մակարոնի, հրուշակեղենի, ձիթագործական, օճառագործական, յուղի, պանրի, մսեղենի, շաքարի և այլն։ Համամիութենական համբավ են վայելում Հայաստանում արտադրվող շվեյցարական և ռոկֆոր պանիրները, ինչպես նաև հանքային ջրերը։
Ինչպես ասացինք, Հայաստանի արդյունաբերության թողարկած արտադրանքի շատ տեսակներ լայն սպառում են գտնում Սովետական Միության այլ շրջաններում, իսկ ավելի քան հարյուր հիսուն անուն ապրանք արտահանվում է արտասահմանյան աշխարհի ավելի քան յոթանասուն երկրներ։ Բացի հայկական այսպես ասած ավանդական ապրանքներից, ինչպիսիք են կոնյակը, գինին և գորգերը, արտասահմանյան երկրներ են ուղարկվում նաև էլեկտրաշարժիչներ, կոմպրեսորներ, տրանսֆորմատորներ, գեներատորներ, մետաղահատ հաստոցներ, հիդրոպոմպեր, էլեկտրաչափիչ սարքեր, ժամացույցներ և արդյունաբերական այլ ապրանքներ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979 |
Տես նաև |
Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян |