ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Արման Կիրակոսյան

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ


Բովանդակություն   Տիտղոսաթերթ   Առաջաբան
Գլուխ առաջին
   Գլուխ երկրորդ   Գլուխ երրորդ   Գլուխ չորրորդ   Գլուխ հինգերորդ
Ամփոփում   Գրականության ցանկ   Բովանդակություն (ըստ աղբյուրի)


[ էջ 2]

ԱՌԱՋԱԲԱՆ

Հայ ժողովրդի նոր և նորագույն պատմության մեջ առանցքային և կարևորագույն տեղ է զբաղեցնում Արևմտյան Հայաստանի խնդիրը, որը դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո`«Հայկական հարց» անվան տակ: Հանդիսանալով Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը, Հայկական հարցը կարևոր տեղ գրավեց միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում:

19-րդ դ. առաջին կեսին Օսմանյան կայսրությունը դարձավ Եվրոպայի մեծ տերությունների միջև քաղաքական և տնտեսական մրցակցության առարկա: Առաջնորդվելով սեփական շահերով և բացառելով մրցակիցների քաղաքական և տնտեսական առավելության հաստատումն Օսմանյան կայսրությունում, տերություններից յուրաքանչյուրը քողարկում էր իր ձգտումները կայսրության տարածքային ամբողջականության պահպանման իմաստազուրկ սկզբունքով, որն իրականության մեջ վերածվեց բազմազգ և բազմակրոն երկրի մասնատման և փլուզման երկարատև գործընթացի:

Մերձավորարևելյան քաղաքականության ամենից ակտիվ դերակատարներից էր Մեծ Բրիտանիան: Մինչև առաջին համաշխարհային պատերազմն ընկած ժամանակաշրջանը բրիտանական դիվանագիտությունը հաջողությամբ իրագործում էր դեռևս 1830-ական թթ. իր առջև դրված գերխնդիրները, այն է` հաստատել Մեծ Բրիտանիայի քաղաքական և տնտեսական ազդեցությունն Օսմանյան կայսրության նկատմամբ և ապահովել նրա տարածքային ամբողջականության պաշտպանությունն այլ տերությունների, հիմնականում Ռուսաստանի նկրտումներից: Նպատակադրվելով զրկել Ռուսաստանն Օսմանյան կայսրության քրիստոնյա հպատակների ավանդական հովանավորողի իրավունքից, Մեծ Բրիտանիայի կառավարությունը ձգտում էր բարենորոգումների իրագործման միջոցով ապահովել Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական ու տնտեսական հզորացումը,

[ էջ 3 ]

մահմեդականների ու քրիստոնյաների իրավունքների հավասարությունն ու բարեկեցությունը և կանխել նրա ոչ թուրք ժողովուրդների ազատագրական շարժումները:

Բարենորոգումների պարտադրման Մեծ Բրիտանիայի և մյուս տերությունների քաղաքականությունը ոչ միայն չէր նպաստում ոչ թուրք ժողովուրդների, այդ թվում` արևմտահայության վիճակի բարելավմանը կամ ազատագրական շարժումների հաղթանակին, այլև էլ ավելի էր վատթարացնում նրանց վիճակը: Նպատակ ունենալով կանխել Մեծ Բրիտանիայի շահերին հակասող հայկական ինքնավար նահանգի կամ արտոնյալ շրջանի ստեղծումը, որը հետագայում կարող էր հայտնվել Ռուսաստանի ազդեցության ոլորտում և անջատվել Օսմանյան կայսրությունից, բրիտանական դիվանագիտությունն անօգուտ փորձեր կատարեց բարելավել արևմտահայության վիճակը բարենորոգումների իրագործման միջոցով: Գիտակցելով, թե ինչ դեր կարող է խաղալ Հայկական հարցը տերությունների քաղաքականության մեջ, 1894-1896 թթ. սուլթան Աբդուլ Համիդի, իսկ 1915 թթ. երիտթուրքական կառավարությունները կազմակերպեցին արևմտահայության համընդհանուր կոտորածներ և տեղահանություն:

Այսպիսով, 1878-1914 թթ. ընթացքում Մեծ Բրիտանիայի կառավարությունների քաղաքականությունը որոշակի դեր խաղաց արևմտահայության ճակատագրում, որի ուսումնասիրությունն ու գիտական ընդհանրացումն ունի արդիական քաղաքական և կարևոր պատմագիտական նշանակություն: Թեև հայ պատմագրությունը զգալի աշխատանք է կատարել այդ շրջանի Օսմանյան կայսրության, Արևմտյան Հայաստանի, ազատագրական շարժման պատմության, Հայկական հարցում եվրոպական տերությունների քաղաքականության ուսումնասիրման բնագավառում, առ այսօր բացակայում էր հատուկ աշխատություն, ուր սկզբնաղբյուրների հիման վրա լուսաբանված լիներ բրիտանական քաղաքականությունն արևմտահայության խնդրում: Ներկա աշխատության մեջ փորձ է կատարված լուսաբանել և վերլուծել Մեծ Բրիտանիայի քաղաքականության ձևավորումն ու զարգացման հիմնական ուղղությունները Օսմանյան կայսրության, նրա ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, արևմտահայության հանդեպ, բրիտանական դիվանագիտության գործունեությունը, դերն ու նշանակությունը Հայկական հարցի արծարծման տարբեր փուլերում 19-րդ դարի 30-ական թթ. մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Գլխավորաբար Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության (Ֆորին Օֆիսի) արխիվային և հրապարակված փաստաթղթերի,

[ էջ 4 ]

անգլիական այլ աղբյուրների ու գրականության հիման վրա գրված ներկա աշխատությունը գալիս է ամբողջացնելու և ամփոփելու բրիտանական կառավարությունների քաղաքականությունը և դիվանագիտության գործունեությունը Հայկական հարցում մինչև առաջին համաշխահային պատերազմն ընկած ժամանակաշրջանում:

Հեղինակն աշխատել է Երևանի, Մոսկվայի, Լոնդոնի, Աթենքի գրադարաններում և արխիվներում, հավաքել, հետազոտել ու վերլուծել է աշխատության ժամանակագրական շրջանին վերաբերող մեծ ծավալի վավերագրական նյութեր, մասնավորապես, բրիտանական դիվանագիտության գրեթե ողջ գրագրությունը, որն արժեքավոր աղբյուր է հանդիսանում ոչ միայն Մեծ Բրիտանիայի, մյուս տերությունների, Օսմանյան կայսրության քաղաքականության, հայկական բարենորոգումների ծրագրերի մշակման և իրագործման գործընթացի, այլև արևմտահայության վիճակի և ազատագրական շարժումների ուսումնասիրության համար: Օգտագործված նյութերը պայմանականորեն կարելի է բաժանել հինգ խմբի:

Առաջին խմբին են պատկանում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող Մեծ Բրիտանիայի Պետական արխիվում (Public Record Office) պահվող արտաքին գործերի նախարարության հ. 424. Գաղտնի լրագրություն, Թուրքիա (Confidential Print, Turkey), հ. 371. Արտաքին գործերի նախարարության քաղաքական գրագրություն (Foreign Office Political Correspondence), հ. 881. Արտաքին գործերին վերաբերող գաղտնի փաստաթղթեր (Confidential Papers Relating to Foreign Affairs) և կառավարության հ. 37. Կառավարական փաստաթղթեր, 1880-1914 (Cabinet Papers, 1880-1914) ֆոնդերի փաստաթղթերը: Ատենախոսն օգտագործել է նաև բրիտանական քաղաքականությանը վերաբերող ՀՀ Կենտրոնական Պատմական Արխիվի «Փաստաթղթերի պատճենների և քաղվածքների հավաքածո» և հ. 57, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության արխիվի (АВПР) Քաղաքական արխիվ (Политический архив) և Գրասենյակ (Канцелярия) ֆոնդերի նյութերը:

Աղբյուրների երկրորդ խումբը կազմում են 1854-1897, 1909, 1928, 1936, 1960 թթ. Լոնդոնում հրատարակված «Արևելյան փաստաթղթեր» (Eastern Papers) և «Թուրքիա» (Turkey) դիվանագիտական, խորհրդարանական և այլ փաստաթղթերի ժողովածուները, որոնցում զետեղված վավերագրերի հիմնական մասը նույնպես գիտական շրջանառության մեջ է դրվում առաջին անգամ: Աշխատությունը գրելիս հեղինակը լայնորեն օգտագործել է

[ էջ 5 ]

միջազգային համաժողովներին և պայմանագրերին1, եվրոպական տերությունների հետ բանակցություններին2, բարենորոգումների իրագործմանը3, Օսմանյան կայսրության քրիստոնյա, մասնավորապես, հայ բնակչության վիճակին, Հայկական հարցին4

__________________________________
1 Eastern Papers. Part VIII, IX. Protocol Signed at Vienna on the 8rd of April, 23rd of May, 1854, by the Representatives of Austria, France, Great Britain and Prussia. London, 1854; Eastern Papers. Part XVI. Instructions to Lord John Russell on Proceeding to Vienna. London, 1855; Protocol of Conferences Held at Paris Relative to the General Treaty of Peace. London, 1856; Turkey, No. 1 (1876-1877). Correspondence Respecting the Conference in Constantinople and the Affairs in Turkey. London, 1877; Turkey, No. 27 (1878). Further Correspondence Respecting the Preliminary Treaty of Peace between Russia and Turkey Signed at San-Stefano. London, 1878; Turkey, No. 36 (1878). Correspondence Respecting the Convention between Great Britain and Turkey of June 4, 1878. London, 1878; Turkey, No. 39 (1878). Correspondence Relating to the Congress of Berlin with thge Protocol of the Congress. London, 1878.
2 Eastern Papers. Part V. Communications Respecting Turkey made to Her Majesty`s Government by the Emperor of Russia, with the Answers returned to them. January to April 1853. London, 1854; Eastern Papers. Part XIII. Papers Relating to the Negotiations at Vienna on the Eastern Question. London, 1855; Eastern Papers. Part XV. Communications with the Austrian Government. London, 1855; Russia, No. 2 (1877). Correspondence Respecting the War between Russia and Turkey. London, 1877; German Diplomatic Documents. 1871-1914. Vol. 1, London, 1928; Lord Salisbury`s Conversations with the Tzar at Balmoral, 27 and 29 September, 1896. -–The Slavonic and Eastern European Review, 1960, vol. 34, No. 92.
3 Eastern Papers. Part XVII. Firman and Hatti-Sherif by the Sultan, Relative to Privilegies and Reforms in Turkey. London, 1856; Papers Relating to Administrative and Financial Reforms in Turkey. 1858-1861. London, 1861; Turkey, No. 17 (1877). Instructions Addressed to Her Majesty`s Embassy at Constantinople Respecting Financial and Administrative Reforms and the Protection of Christians in Turkey. 1856-1875, London, 1877; Turkey, No. 51 (1878). Correspondence Respecting Reforms in Asiatic Turkey, London, 1878.
4 Correspondence Respecting the Condition of Protestants in Turkey. 1853-1854. London, 1854; Eastern Papers. Part LXVII (1875-1876), London, 1883; Part LXVIII (1876-1877), London, 1884;

[ էջ 6 ]

սահմանադրական շարժմանը5 վերաբերող բրիտանական դիվանագիտական փաստաթղթերը: Հարուստ փաստական նյութ են պարունակում նաև Երևանում, Մոսկվայում և Պետերբուրգում տպագրված փաստաթղթերի ժողովածուները6:

Արժեքավոր աղբյուր են հանդիսացել Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներ և դիվանագետներ Կաննինգի, Դիզրայելիի, Գլադստոնի, Չերչիլի, սուլթան Աբդուլ Համիդի կենսագրությունները7, Վիկտորիա թագուհու նամակները, Ջեմալ փաշայի, Իսմաիլ Քեմալի,

__________________________________
Reports received from Her Majesty`s Consuls Relating to the Condition of Christians in Turkey, London, 1861, 1867; Turkey: No. 15, 16 (1877), London, 1877; No. 1, 53, 54 (1878), London, 1878; No. 10 (1879), London, 1879; No. 4, 7, 23 (1880), London, 1880; No. 6 (1881), London, 1881; No. 1 (1889), London, 1889; No. 1 (1890), London, 1890; No. 1 (1890-1891), London, 1891; No. 1 (1892), London, 1892; No. 1 (1895), London, 1896; No. 1, 2, 3, 8 (1896), London, 1896; No. 1 (1897), London, 1897; British Documents on the Origin of War. 1898-1914. Vol. X, London, 1936.
5 Turkey, No. 1 (1909). Correspondence Respecting the Constitutional Movement in Turkey. 1908. London, 1909.
6 Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923) /Պրոֆ. Ջ.Ս. Կիրակոսյանի խմբագրությամբ: Երևան, 1972; Геноцид армян в Османской империи. Сборник документов и материалов / Под ред. проф. М.Г.Нерсисяна. Ереван, 1982; Сборник договоров России с другими государствами. 1856-1917. М., 1952; Сборник дипломатических документов. Реформы в Армении. 26 ноября 1912 – 10 мая 1914 гг. Петроград, 1915; Секретная записка русского посла в Лондоне Е.Е.Стааля о беседе с лордом Солсбери. – В кн.: Проблемы британской истории, М., 1973.
7 Malcolm-Smith E.F. The Life of Stratford Canning. London, 1933; Monypenny W.F. and Buckle G. The Life of Disraeli. Vol. VI; Jenkins R. Gladstone. London, 1996; Knaplund P. Gladstone`s Foreign Policy. New York, London, 1935; Magnus P. Gladstone. London, 1954; Cecil G. Life of Robert Marquis of Salisbury. London, 1921; Kennedy A. Salisbury. 1830-1903. Portrait of a

[ էջ 7 ]

Սազոնովի, Փիրսի, Վիտտեի, Լամզդորֆի օրագրերն ու հուշագրությունները8:

Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը և բրիտանական դիվանագիտության գործունեությունը Հայկական հարցում, Օսմանյան կայսրության կառավարության հակահայկական քաղաքականությունը, արևմտահայության ծանր վիճակը լայնորեն լուսաբանվել են 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին Անգլիայում և ԱՄՆ-ում հրատարակված գրականության մեջ: Փաստագրական մեծ նյութ պարունակող բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակներ էին հասարարական, քաղաքական և կրոնական գործիչներ, միսիոներներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ և հրապարակախոսներ, որոնց աշխատությունների վերլուծությունը կարևոր նշանակություն է ունեցել բրիտանական դիվանագիտության դերը Հայկական հարցում ընդհանրացնելու գործում: Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Ջ.Էբբոտի, Լ.Էբբոտի, Է.Բլիսի, Ջ.Բրայսի, Ռ.Դեյվիի, Է.Դիլլոնի, Ու.Գլադստոնի, Է.Գոդկինի, Մ.Գյուլեսյանի, Հ.Հեփվորթի, Դ.Կալոպոտակեսի, Մ.Մակքոլի, Մ.Մանգասարյանի, Ջ.Մակդերմոտի, Է.Փիրսի, Թ.Պետերսոնի, Չ.Ռոբերտսի, Պ.Ռորբախի, Ջ.Ռասսելի, Ու.Սթեդի, Ու.Սթրայդի, Ա.Թերրելի, Չ.Ուիլյամսի, Ա.Ուիլյամսի, Չ.Վուդզի և այլոց հրապարակումները9:

__________________________________
Statesman. London, 1953; Taylor R. Salisbury. London, 1975; Pears E. Life of Abdul Hamid. New York, 1917; Gilbert M. Winston S. Churchill. Vol. 3: 1914-1916. London, 1971.
8 Victoria Queen. Letters. Vol. II. London, 1926; Djemal Pasha. Memories of a Turkish Statesman, 1913-1919. London, 1922; The Memories of Ismail Kemal. London, 1920; Pears E. Forthy Years in Constantinople. London, 1915; Sazonov S. Fateful Years. New York, 1928; Витте С. Воспоминания. Т. 2, М., 1960; Из дневника В.Ламздорфа. – Вопросы истории, 1977, No. 6.
9 Abbott G. Turkey in Transition. London, 1909; Abbott L. Armenian Question. – The Outlook, 1896, vol. 54; Bliss E. Turkey and Armenian Atrocities. Philadelphia, 1896; Bryce J. Transcaucasia and Ararat. London, 1896; Davey R. Turkey and Armenia. – The Fortnightly Review, 1895, vol. 63; Dillon E. Armenia: An Appeal. – The Contemporary Review, 1896, vol. 69; Dillon E. The Fiasco in Armenia. – The Fortnightly Review, 1896, vol. 65; Gladstone W. Bulgarian Horrors and the Question of the East. London, 1876; Godkin E.L. The Armenian Resolutions. – The Nation, 1896,

[ էջ 8 ]

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության ուսումնասիրման համար կարևոր նշանակություն են ունեցել բրիտանացի, ամերիկացի և հույն պատմաբաններ Դ.Բիլզի, Դ.Բլեյսդելի, Կ.Քլեյթոնի, Ա.Կաննինգհեմի, Ռ.Դեյվիսոնի, Ու.Դաուսոնի, Ռ.Դուգլասի, Ջ.Գլիսոնի, Ջ.Գրենվիլի, Ջ.Հելլերի, Մ.Ջեֆերսոնի, Է.Քեդուրիի, Ու.Լանգերի, Ի.Լի Դուայթի, Պ.Մարշի, Ջ.Փարկի, Լ.Փենսոնի, Ռ.Սեթոն-Ուոթսոնի, Հ.Թեմփերլիի, Ք.Ուոքերի, Կ.Ուեբսթերի, Ռ.Զայդների, Գ.Պապադոպուլոսի արժեքավոր աշխատությունները:10

__________________________________
vol. 62; Gulesian M. England`s Hand in Turkish Massacres. – The Arena, 1897, vol. 17; Hepworth H. Through Armenia on Horseback. London, 1898; Kalopothakes D. The Constantinople Massacre. – The Nation, 1896, October 8; Maccoll M. The Constantinople Massacre and its Lesson – The Contemporary Review, 1895, vol. 68; Mangasarian M. Armenia`s Impending Doom. – The Forum, 1896, vol. 21; McDermot G. The Great Assassin and the Christians of Armenia. – The Catholic World, 1896, vol. 64; Pears E. Turkey and its People. London, 1911; Peterson T. Turkey and Armenian Crisis. – The Catholic World, 1895, vol. 61; Roberts Ch. A Mother of Martyrs. – The Atlantic Monthly, 1899, vol. 83; Rohrbach P. The Contribution of the Armenian Question. – The Forum, 1900, vol. 29; Russell G. Armenia and the Forward Movement. – The Contemporary Review, 1897, vol. 71; Stead W. The Eastern Ogre; or St. George to Rescue. – The Review of Reviews, 1896, vol. 14; Stride W. The Immediate Future of Armenia; The Suggestion. – The Forum, 1896, vol. 22; Terrell A. The Interview with Sultan Abdul Hamid. – The Century Magazine, 1897, vol. 55; Williams A., Gabrielian M. Bleeding Armenia. Its History and Horrors. New York, 1896; Williams Ch. The Armenian Campaign. London, 1878; Woods Ch. The Danger Zone of Europe. London, 1911.
10 Beales D. From Castlereagh to Gladstone. 1815-1885. London, 1971; Blaisdell D. European Financial Control in the Ottoman Empire. New York, 1929; Bourne K. The Foreign Policy of Victorian England. 1830-1902. Oxford, 1970; Clayton C. Britain and the Eastern Question. London, 1971; Cunningham A. Stratford Canning and the Tanzimat. Chicago, 1968; Davison R. The Armenian Crisis, 1912-1914. New York, 1948; Dawson W. Richard Cobden and Foreign Policy. London, 1926; Douglas R. Britain and the Armenian Question. 1894-97. – The Historical Journal, 1976, No. 19; Gleason J. The Genesis of Russophobia in Great Britain. London, 1950; Grenville J. Lord Salisbury and Foreign Policy. London, 1964; Heller J. British Policy Towards the Ottoman

[ էջ 9 ]

Սկզբնաղբյուրի արժեք են ներկայացնում քննարկվող շրջանում Մոսկվայում, Պետերբուրգում, Թիֆլիսում լույս տեսած, Հայկական հարցին և եվրոպական տերությունների արևելյան քաղաքականությանը վերաբերող ժողովածուները11, Ա.Ամֆիտեատրովի, Ա.Վանդալի, Մ.Գուտորի, Լ.Կամարովսկու, Յ.Լազարևի, Ա.Տիրկովայի, Պ.Չիխաչյովի հոդվածներն ու գրքերը12:

__________________________________
Empire. 1908-1914. London, 1983; Jefferson M. Lord Salisbury and the Eastern Question, 1890-1898. – The Slavonic and East European Review, 1960, vol. 39; Kedourie E. England and the Middle East. The Destruction of the Ottoman Empire. 1914-1921. London, 1956; Langer W. Diplomacy of Imperialism. 1890-1902. Vol. 1, New York, 1935; Lee Dwight E. Great Britain and the Cyprus Convention Policy of 1878. Cambridge, 1934; Marsh P. Lord Salisbury and the Ottoman Massacres. – The Journal of British Studies, 1972, Maj, vol. XI, No. 2; Park J. British Prime Ministers of the Nineteenth Century. London, 1950; Penson L. The Principles and Methods of Lord Salisbury`s Foreign Policy. – Cambridge Historical Journal, 1935, vol. 87-106; Seton-Watson R. Disraeli, Gladstone and the Eastern Question. New York, 1962; Temperley H. and Penson L. Foundations of British Foreign Policy from Pitt (1792) to Salisbury (1902). Cambridge, 1938; Walker Ch. The Survival of a Nation. New York, 1980; Webster C. The Foreign Policy of Palmerston: Britain, the Liberal Movement and the Eastern Question. London, 1951; Zeidner R. Britain and the Launching of the Armenian Question. – International Journal of Middle East Studies, 1976, No. 7; Papadopoulos G. England and the Near East. 1896-1898. Thessalonika, 1969.
11 Братская помощь пострадавшим в Турции армянам. М., 1898; Положение армян до вмешательства держав в 1895 году. М., 1896.
12 Амфитетров А. Армянский вопрос. СПб, 1906; Вандаль А. Армяне и турецкие реформы. СПб, 1908; Гутор М. Новейшая история Турции и Персии. Тифлис, 1913; Камаровский Л. Восточный вопрос и его жертвы. – Новое слово, 1896, декабрь; Лазарев Я. Причины бедствий армян в Турции и ответственность за разорение Сасуна. Тифлис, 1895; Тыркова А. Старая Турция и младотурки. Петроград, 1916; Чихачев П.А. Великие державы и Восточный вопрос. М., 1970.

[ էջ 10 ]

Օսմանյան կայսրության նկատմամբ Մեծ Բրիտանիայի և մյուս տերությունների քաղաքականության ուսումնասիրման գործում իրենց որոշակի ներդրումն են կատարել խորհրդային շրջանի պատմաբաններ Ն.Բոլխովիտինովը, Գ.Բոնդարևսկին, Բ.Բորյանը, Է.Գալեվին, Լ.Իստյագինը, Ե.Կուրղինյանը, Յ.Պետրոսյանը, Ֆ.Ռոտշտեյնը, Ա.Սիլինը, Ս.Սկազկինը, Ե.Տարլեն, Ի.Ֆադեևան, Վ.Խվոստովը, Վ.Շերեմետը, Օ.Շպարոն, Վ.Շպիլկովան13:

__________________________________
13 Болховитинов Н. О позиции Солсбери в Восточном вопросе осенью 1896 г. – В кн: Проблемы британской истории, М., 1973; Бондаревский Г. Английская политика и международные отношения в бассейне Персидского залива (конец Х1Х – начало ХХ вв.). М., 1968; Борьян Б. Армения, международная дипломатия и СССР. Ч. 1, М.-Л., 1928; Галеви Э. История Англии в эпоху империализма. М., 1957; Истягин Л. Экспансия германского империализма в Турции и русско-германские противоречия по Армянскому вопросу, 1912-1914 гг. – В кн.: Из истории агрессивной внешней политики германского империализма, М., 1959; Кургинян Е. Европейская дипломатия и Армянский вопрос в 90-х годах Х1Х в. – Ученые записки Московского областного пединститута, 1968. Т. 191, вып. 9; Петросян Ю. Турция. – В кн.: Зарождение идеологии национально-освободительного движения. М., 1973; Ротштейн Ф. Международные отношения в конце Х1Х века. М.-Л., 1960; Силин А. Экспансия Германии на Ближнем Востоке в конце Х1Х в. М., 1971; Сказкин С. Конец австро-русско-германского союза. Т. 1, М., 1928; Тарле Е. Англия и Турция. Исторические корни и развитие конфликта. – Анналы, 1923, No. 3; Фадеева И. Османская империя и англо-турецкие отношения в середине Х1Х в. М., 1982; Хвостов В. Ближневосточный кризис 1895-1897 гг. – Историк-марксист, 1929, Т. 13; Шеремет В. Османская империя и Западная Европа. Вторая треть Х1Х в. М., 1986; Шпаро О. Захват Кипра Англией. М., 1974; Шпилькова В. Из истории проникновения

[ էջ 11 ]

Աշխատության թեմային վերաբերող մի շարք խնդիրներ լուսաբանվել են հայ պատմաբաններ Ջ.Կիրակոսյանի, Գ.Հարությունյանի, Լ.Բայրամյանի, Ա.Կիրակոսյանի, Լեոյի, Հ.Ինճիկյանի, Ա.Համբարյանի, Գ.Գանգրունու, Ս.Մարկոսյանի, Լ.Մկրտչյանի, Հ.Վարդանյանի, Գ.Գալոյանի, Ռ.Կոջոյանի, Մ.Քոչարի, Ա.Նասիբյանի, Ե.Սարգսյանի, Ռ.Սաֆրաստյանի, Ս.Ստեփանյանի, Կ.Թարոյանի, Հ.Սիմոնյանի, Ս.Պողոսյանի, Մ.Սոմակյանի, Ռ.Հովհաննիսյանի, Վ.Քյուրքչյանի14 և ուրիշների կողմից:

__________________________________
американского капитала в Турцию в Х1Х и начале ХХ века. – Ученые записки МГПИ, 1957, Т. С1Х, No. 6.
14 Կիրակոսյան Ջ. Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը: Երևան, 1978, 1980; Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ (19-րդ դ. 90-ական թթ. – 1914 թ.): Ե., 1982; Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը: Ե., 1967; Բայրամյան Լ. Արևմտյան Հայաստանը անգլիական իմպերիալիզմի պլաններում: Ե., 1982; Ինճիկյան Հ. Օսմանյան կայսրության անկումը: Ե., 1984; Գալոյան Գ. Պատմության քառուղիներում: Ե., 1982; Գանգրունի Հ. Հայ հեղափոխությունը Օսմանյան բռնատիրության դեմ (1890-1910): Բեյրութ, 1983; Լեո. Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը: Հ. Ա: Փարիզ, 1934; Համբարյան Ա. Երիտթուրքերի ազգային ու հողային քաղաքականությունը և ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում (1908-1914): ե., 1979; Պողոսյան Ս. Գոյատևման պայքարի քառուղիներում: Ե., 1988; Մարկոսյան Ս. Արևմտահայության վիճակը 19-րդ դ. վերջերին: Ե., 1968; Մկրտչյան Լ. Զեյթունի ապստամբությունը 1895-1896 թթ.: Ե., 1995; Սիմոնյան Հ. Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը: Ե., 1986; Վարդանյան Հ. Արևմտահայերի ազատագրության հարցը և հայ հասարակական-քաղաքական հոսանքները 19-րդ դ. վերջին քառորդում: Ե., 1967; Նասիբյան Ա. Բրիտանիան և Հայկական հարցը: 1915-1923: Բեյրութ, 1994; Арутюнян Г. Политика Англии в Армянском вопросе в 90-х годах Х1Х в. и позиция великих держав. – Вестник Ереванского университета, 1988, No. 2-3; Киракосян А. Великобритания и Армянский вопрос (90-е годы Х1Х века). Е., 1990; Коджоян Р. Русская дипломатия и проблема реформ в Западной Армении накануне первой мировой войны. Дис., канд., ист., наук. – Е., 1989; Кочар М. Армяно-турецкие общественно-

[ էջ 12 ]

Աշխատության մեջ օգտագործված աղբյուրների հինգերորդ խմբին են պատկանում Անգլիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի հասարակական-քաղաքական և գիտական հանդեսների նյութերը, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականության բացահայտման, ինչպես նաև Հայկական հարցում մեծ տերությունների, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի դիվանագիտության գործունեության ուսումնասիրման գործում: Մասնավորապես, հեղինակը լայնորեն օգտագործել է «Spectator», «Contemporary Review», «Fortnightly Review» «Liberal Magazine», «Historical Journal», «Journal of British Studies», «Journal of Contemporary History», «Middle Eastern Studies», «ՙSlavonic and East European Review» (Լոնդոն), «Outlook», «Review of Reviews», «Century Magazine», «Catholic World», «Nation», «Forum» (Նյու Յորք), «Arena», «Atlantic Monthly» (Բոստոն), «Вестник Европы» , «Новое слово», «Русский вестник», «Морской сборник» (Պետերբուրգ), «Анналы», «Историк-марксист», «Новая и новейшая история» (Մոսկվա) պարբերականների էջերում հրապարակված նյութերը:

Աշխատությունը բաղկացած է առաջաբանից, հինգ գլուխներից (21 ենթագլուխներով), եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից: Աշխատության ընդհանուր ծավալը կազմում է 517 էջ: Յուրաքանչյուր գլուխ օժտված է համապատասխան ծանոթագրություններով, ուր ընթերցողը անհրաժեշտ տեղեկություններ կարող է քաղել օգտագործված աղբյուրների, ինչպես նաև Հայկական հարցին առնչված Մեծ Բրիտանիայի

__________________________________
политические отношения и Армянский вопрос в конце Х1Х – начале ХХ в. Е., 1988; Саркисян Е. Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти Х1Х и начале ХХ вв. Е., 1972; Сафрастян Р. Доктрина османизма в политической жизни Османской империи (50-70 гг. Х1Х в.). Е., 1985; Степанян С. Армения в политике империалистической Германии. Е., 1975; Тароян К. Народные движения в Сасуне и других районах Западной Армении в 90-х гг. Х1Х в.: Автореф. дис...канд. ист. наук.- Е., 1966; Sarkissian A. History of the Armenian Question to 1885. Urbana, 1938; Somakian M. Empires in Conflict: Armenia and the Great Powers, 1895-1920. London, 1995; Hovannisian R. Armenia on the Road of Independence 1918. Berkeley-LA., 1967; Kurkjan V. A History of Armenia. New York, 1958.

[ էջ 13 ]

և այլ տերությունների քաղաքական գործիչների ու դիվանագետների կյանքի և գործունեության մասին:

Լրացուցիչ տեղեկություններ

Տրամադրել է` Արման Կիրակոսյան։
HTML կոդավորում՝ Լինա Քամալյան։

Հեղինակային իրավունքները՝ Արման Կիրակոսյան։
Հրապարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության արտատպումը կամ հրապարակումը արգելվում է։

Տես նաև

Арман Киракосян — Великобритания и Армянский вопрос
Джон Киракосян — Младотурки перед судом истории

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice