ՍԻՊԻԼ
1863 – 1934
Սիպիլ (Զաբել Հովհաննեսի Խանջյան), Զապել Ասատուր, Տոնելյան
– հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ – ծնվել է 1863թ. հոկտեմբերի
21-ին Կ. Պոլսում: 1879-ին ավարտել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը,
նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է
նախ գավառներում, ապա՝ Կ. Պոլսի վարժարաններում։
Գրական-հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի
տարիներին. 1898-ին Գ. Զոհրապի և Հ. Ասատուրի (ամուսնու) հետ վերահրատարակել
է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն»
դիմանկարների շարքը` նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Ե. Տեմիրճիպաշյանին,
Ռ. Պերպերյանին և այլոց։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ. Ասատուրի
և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»–ում (1921)։
Կենսագրություն |