ՄԱՆՎԵԼ ԶՈՒԼԱԼՅԱՆ
Ծնվ. 1929 թ.
Մանվել Կարապետի Զուլալյան՝ պատմական գիտությունների դոկտոր, արևելագետ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Ծնվել է 1929 թ. դեկտեմբերի 30-ին Հալեպում։ 1988 թվականից ի վեր գլխավորում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնը։ Հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ։ Հայաստանի և Օսմանյան կայսրության միջին դարերի պատմության ու աղբյուրագիտության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է, այդ թվում և 1995 թվականին լույս տեսած «Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր)» գրքի։ |