ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
1859-1905
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, դաշնակցության հիմնադիրներից։
Ավարտել է Թիֆլիսի Ուսուցչական ինստիտուտը (1880)։ 1880–84-ին ուսուցչություն
է արել իր ծննդավայր Վերին Ագուլիսում, ապա՝ Թիֆլիսում։ 1880-ական
թթ. հարել է նարոդնիկությանը։ 1882–83-ին մասնակցել է ազգային– դեմոկրատական,
նարոդնիկական ուղղություն ունեցող Թիֆլիսի գաղտնի խմբակի ստեղծմանը։
Վերշինիս քայքայումից (1886) հետո բռնել է զուտ ազգայնական շարժման
ուղին։ 1890-ին Թիֆլիսում Ս. Զավարյանի և Մ. Զորյանի (Ռոստոմ) հետ
հիմնադրել է դաշնակցություն կուսակցությունը, 1891-ին՝ նրա օրգան «Դրոշակ»
թերթը։ Գրել է «Ամբոխային տրամաբանություն» (հրտ. 1909) աշխատությունը,
որտեղ պաշտպանել է ցույցերի, արշավանքների, տեռորիստական գործողությունների
միջոցով Արևմտյան Հայաստանն ազատագրելու դաշնակցության ծրագիրը։
Զոհվել է 4.3.1905թ., Սոֆիայում ինքնաշեն ռումբի փորձարկման ժամանակ։
Ե. Սահակյան
Հայկական Սովետական Հանրագիտարան
Հատոր 7, Երևան 1981
|