Լեւոն Խեչոյան
Կենսագրություն
Լեւոն Խեչոյանը ծնվել է 1955թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի
շրջանի Բարալեթ գյուղում։
1983թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
1987թ.-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել
է դեռեւս դպրոցական տարիներից։
1988թ.-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում։
Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.՝ «Խնկի ծառեր» վերնագրով։
Լեւոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն։
1994թ.-ից սկսած պարբերաբար տպագրվում է Մոսկովյան «Լիտերատուրնայա
գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում։ 1998թ.
տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինայում»։ Տպագրության է պատրաստվում
նաեւ «Խնկի ծառեր»-ը՝ ուկրաիներեն լեզվով։
1995թ. լույս տեսավ «Արշակ արքա», «Դրաստամատ ներքինի» պատմավեպերը։
Այս վեպը նաեւ թարգմանված է ռուսերեն։ Լեւոն Խեչոյանի գործերն այժմ
թարգմանվում են անգլերեն եւ այլ լեզուներով։
«Սեւ գիրք, ծանր բզեզ»
վեպի համար 1999թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ
մրցանակի։
Շուտով լույս կտեսնի նրա կողմից մշակված Հայ ժողղովրդական հեքիաթների
«Տան պահապան ոգին» ժողովածուն։
|