ԿԱՄՍԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
1905 – 1976
Կամսար Ավետիսյանը ծնվել է 1905 թ. մայիսի 2-ին, Բագրևանդի
գավառի Հին Բայազետ քաղաքում: 1915-ի աշնանը ընդունվում
է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց։ 1932 – 1937 թթ. սովորում է Երևանի
պետհամալսարանի աշխարհագրության ֆակուլտետում: Ավարտելուց հետո նա
աշխարհագրություն է դասավանդում Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում:
Կամսար Ավետիսյանը շուրջ 30 տարի զբաղվել է մանկավարժությամբ: 1947
թ. պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա «Արևմտյան Հայաստանի բնաշխարհը»
թեմայով: Նա գրել է բազմաթիվ գրքեր՝ «Ինչ է պատմում քարտեզը», «Ասիայի
երկրներով», «Արևելքի մարգարիտը», «Իմաստուն խոսքերի աշխարհում», «Աշխարհագրական
անունների բացատրական բառարան», «Երևանի պատմությունը անունների մեջ»
և այլն: Մահացել է 1976 թ. հոկտեմբերի 24-ին:
|