ԵՐԿԵՐ
ԳԱԶԵԼՆԵՐ1
[ էջ 31 ]
* * *
Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի...
Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի...
Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ2
Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի...
* * *
Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր,— աչքերդ փակի՛ր։
Թարթիչներդ թող չթարթեն միգում,
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։
Կոպերիդ տակ թող երազս թաղեմ,
Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր...
------------------------------------
1գազել — արևելյան քնարերգության մեջ մշակված երկտող տներով ոտանավոր, որոնք միահյուսվում են ամեն զույգ տողի վերջում կրկնվող հանգավորումով:
2 բիլ — երկնագույն, կապույտ:
[ էջ 32 ]
* * *
Թող ապրի հոգին — կապույտ վանդակում.
Կան գանձեր անգին — կապույտ վանդակում։
Դու — ծարավ աղջիկ, կապույտը — գինի.
Դու — արբած մի կին — կապույտ վանդակում։
Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես,
Երբ թափվի գինին կապույտ վանդակում...
* * *
Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,
Սո՜ւրբ է կարոտդ՝ մոխրագես1 հոգուս համար։
Դու մի՛ֆ2 դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՛ղն ես հոգուս համար։
Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն —
Հի՜ն կարոտի վերջին դողն ես հոգուս համար...
------------------------------------
1 մոխրագես — ալեխառն մազերով:
2 միֆ — առասպել` ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատյերացումներն ու ըմբռնումները. փխբ. չիրականացված` իբրև առասպել հիշվող բան:
| Լրացուցիչ տեղեկություններ |
| Աղբյուր՝ «Լույս» հրատարակչություն, Երևան 1985 |
| Տես նաև |