ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1864 - 1929
Հայ բանաստեղծ։ Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում, ապա՝
Երևանի պրոգիմնազիայում։ 1877-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի
III դասարանը, 1884-ին՝ համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը,
որն ավարտել է 1888-ին։ 1889-ին ճանապարհորդել է Եվրոպայում (Կ. Պոլիս,
Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում
դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն,
հունարեն։
Կենսագրություն |