ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
1875-1957
Հայ գրականության դժվար պատմության մեջ քչերին է վիճակվել այնպիսի
մեծ կյանք, ինչպիսին վիճակվեց Ավետիք Իսահակյանին: 1875 թվականի հոկտեմբերի
30 և 1957 թվականի հոկտեմբերի 17,— Իսահակյանի ծննդյան և մահվան այս
տարեթվերի մեջ ընկած է գրեթե 82 տարի, որ ամփոփում է հիրավի մեծահարուստ
կյանք, պատկառելի ոչ միայն ժամանակային ընդգրկմամաբ, այլև ներքին վիթխարի
և խորապես դրամատիկ։
Կենսագրություն |