| ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 1712(?) – 1795 Սայաթ-Նովա (Արութին, Հարություն) — ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ 
              — ծնվել է Թիֆլիսում։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, 
              եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան 
              կամ Հալեպը։ Սայաթ-Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային 
              արհեստավորներից) էր։ Սայաթ-Նովաի մանկությունն ու պատանեկությունն անցել Է Թիֆլիսում։ 
              Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբ. այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի («ինձ հանձնեցին ուստաքարի»), 
              սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ 
              կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։ Կենսագրություն |