|
ՍԻԱՄԱՆԹՈ
1878 - 1915
Սիամանթո (Յարճանյան Ատոմ Հովհաննեսի) — հայ բանաստեղծ — ծնվել
է Ակնում (Արեւմտյան Հայաստան) վաճառականի ընտանիքում։ 1891-ին հոր
հետ տեղափոխվել է Կ. Պոլիս, կրթություն ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան
դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։
1894–96-ի հայկական ջարդերի հետևանքով պատանի Ատոմը նետվել է օտար
հորիզոններ։ Որոշ ժամանակ մնալով Կահիրեում, 1897-ին մեկնել է Ժնև,
ապա՝ Փարիզ, որտեղ եղել է Սորբոնի համալսարանի գրական բաժնի ազատ ունկնդիր։
Եվրոպայում Սիամանթոն սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների
միության» և հայ ազգային կուսակցությունների հետ։ Այս մթնոլորտում
էլ կազմավորվել են նրա աշխարհայացքային և գրական-գեղարվեստական հակումները...
Կենսագրություն |