ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈԻԺԱՆ
1884 - 1915
Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) - արևմտահայ բանաստեղծ
- ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ
գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին
թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության
մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների
մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին
խառնվել են կյանքի վշտերը։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից
ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում,
ապա Քաղկեդոնի վարժարանում...
Կենսագրություն |