ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից

ՈՍԿԵՓՈՐԻԿ

Նախորդ էջԲովանդակություն

[էջ 282]

ԲԱՌԱՑԱՆԿ

ԱԶԱՏ — ազնվական, բարձր դասակարգից սերած
ԱՂԱՆԴԵՐ — մրգեղեն, քաղցրեղեն, դեսերտ
ԱՂԽ — տոհմի մեջ ապրող արյունակից և ոչ արյունակից մարդկանց բազմություն
ԱՂՈԹԱԿՈՉ — աղոթքի կանչող, հրավիրող
ԱՄԻՃ — որսի փափուկ մսից, ծուծից պատրաստված խորտիկ
ԱՄԵՆԱԲՈՒՅՍ — որտեղ ամեն ինչ բուսնում է
ԱՄԵՆԱԲՈՒԽ — ամեն ինչ, ամեն բարիք ունեցող ԱՄԵՆԱԼԻԱՌԱՏ — ամեն ինչով հարուստ
ԱՄԻՐԱ — արաբական խալիֆայության պաշտոնյա, նահանգի կառավարիչ
ԱՅՐՈՒՁԻ — հեծելազոր
ԱՆԱԳՈՐՈՒՅՆ — անողորմ, դաժան
ԱՆԱՊԱՏ — մենաստան
ԱՆԽԱԼԱՄ ԳԵՍ — սաղավարտի կամ վահանի վրա ամրացված մազերը
ԱՆՈՒՐ — շղթա
ԱՆՍԱԼ — լսել, հնազանդել
ԱՊԱՇԽԱՐԵԼ — մեղքերը քավել
ԱՍՊԱՐԱԿԻՐ — վահանակիր
ԱՏՐՈՒՇԱՆ — կրակարան, զոհանոց
ԱՐԻՆԵՐ ԵՎ ԱՆԱՐԻՆԵՐ — իրանցիներ և ոչ իրանցիներ
ԱՔԱՐ — վայրի թռչուն

ԲԱՌՆԱԼ — բացի սովորական իմաստից նաև վերացնել
ԲԵՐԴԱՎԱԳ — բերդապահների, ամրոցի պահապանների հրամանատար, այստեղ՝ բանտապետ
ԲՈՒՐԿԵՆ — անուշահոտություն, անուշաբույր ծխանելիք

ԳԱՎԻԹ — պալատի, տաճարի առջև պարսպապատ բակ կամ նախասրահ
ԳՈՀԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ — գոհության խոսք

ԴԱՀԵԿԱՆ — ոսկե կամ արծաթե դրամ
ԴԱՌՆԻՃ — դառն խոտ, թունավոր հազար, դառն պտուղ
ԴԵՂԹԱՓ — հակաթույն, որ կանխում է թույնի ազդեցությունը
ԴԵԿԱՆ — մետաղադրամ, դահեկան բառի կրճատ, ժողովրդական ձևը
ԴԺՆԻԿ — դեղնորակ, մանր ծաղիկներով փշի թուփ

ԴՐԱՆԻԿ ԳՈՒՆԴ — պալատական զորագունդ
ԴՈՒՌ — արքայի պալատ

ԵՂԲԱՅՐ — (կրոն.) հոգևոր միաբանության միևնույն աստիճանի անդամներ
ԵՐԵՍԱՍՈՂ — գետնասող, այստեղ՝ խոնարհաբար

[էջ 283]

ԶԱՎԹ ԱՆԵԼ — զսպել
ԶԵԽԱՆԱԼ — շվայտանալ, լպիրշանալ

ԸՆԴՈԾԻՆ — տվյալ ընտանիքում ծնված, բայց ոչ տերերի, այլ ստրուկի, աղախնի որդի

ԹԱՆՁՐ — սպիտակ, մեծ թռչուն, հավալուսն
ԹՈՆԻ — տգետ, բռի, գռեհիկ
ԹՈՒՄԱՆ — պարսկական դրամական միավոր

ԼԻՏՐ — լիդր ծանրության չափի միավոր, մոտավորապես 12 ֆունտ
ԼՈԴԻԿ — վերարկու, թիկնոց

ԽՈՀԱԿԵՐԱՆՈՑ — ճաշարան
ԽՈՏԱՃԱՐԱԿ — բուսակեր
ԽՈՐԱՆ — կամարաձև դահլիճ, սրահ,

ԾՈՎԱՐԱՐ — ծովային, նավազ, նավաստի

ԿԱՐԳԱԶՈՒՐԿ ԼԻՆԵԼ — կարգալուծվել, հոգևոր աստիճանից, կոչումից, պաշտոնից զրկվել
ԿԱՐԴԻՆԱԼ — կաթոլիկ եկեղեցու բարձրագույն պաշտոնյա (պապից հետո)
ԿԵՄ — խոտից պատրաստած պարան
ԿՅՈՒՆԻԿ — (հուն.) կրկես, ուր գազանների հետ մենամարտում են

ՀԱՄԱԲԱՐՈ — բարոյապես նման, բարոյակից
ՀԱՄԱՄԱՅՐ — նույն մորից ծնված

ՀԱՑԿԱՏԱԿ — ձրիակեր, պնակալեզ
ՀԵՍԿ — խոտից կամ փոկերից պատրաստած փաթաթան
ՀՐԱՄԵՆՔ — նախընթրիք
ՀՈՂԴՈՂԴ — երերուն, դողդոջ
ՀՈՒՆԱՊԻ — ունաբի, զսպենի, դժնկի, թուփ

ՂԱՆՈՒԹՅՈՒՆ — իշխանություն

ՄԱՆՈՒԿ — երիտասարդ, պատանի, կտրիճ
ՄԱՏՅԱՆ ԳՈՒՆԴ — ընտիր զինվորներից կազմված հեծելագունդ պարսից զորքում
ՄԵԿՆԵԼ — բացատրել, պարզաբանել
ՄԻԱՅՆԱԿՅԱՑ — ճգնավոր

ՆԱՅԻՊ — տեղակալ, փոխարքա
ՆՈՐՔՍԱԿ — հանկարծակի հարստացած, նորահարուստ, բախտագյուտ
ՆՐԱՆ — սրի տեսակ

[էջ 284]

ՈՐԹԱԿՈՏՈՐ — որթը կտրած խաղող, էտած

ՊԻՏԱԿ — սոսկ, միայն անվամբ

ՋՐՄԻ — ժլատ, գծուծ

ՍԱԿՐ — տապար, կացնաձև զենք
ՍԱԼԱՄԲ — դահուճ, անտառահավերի ցեղից
ՍԱՂՄՈՍ — աստվածաշնչական օրհներգ
ՍԵԿԱՀՅՈՒՍ — կաշվեհյուս
ՍԵՐԵԿԵԼ — ամանի բերանը կաշվով (սերեկով) փակել, կապել

ՎԱՐՇԱՄԱԿ — գլխաշոր, քող, ծածկոց

ՏԻՊԱ — դիպակ, մետաքսե գործվածք՝ ոսկեկար նախշերով

ՓԻՃԻ — փիճուկ, թուփ
ՓՈՐ — թռչուն

ՔԱՎԳՅԱ — բաբելական կրոնի քուրմ, աստղերով գուշակություն անող
ՔԵՐԾԵ — որսաշուն
ՔՈՒՇԱՆՆԵՐ — հոնական ցեղեր, որ ապրում էին Պարսկաստանի հյուսիս արևելյան սահմաններում

ՖԼՈՐԻՆ — արծաթե դրամ

ՖՐԱՆԿ — միջնադարյան Հայաստանում այսպես էին անվանում եվրոպացիներին, նաև՝ դրամական միավոր

 

Նախորդ էջԲովանդակություն
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice