ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐ
1886-1978
Վեգներ ( Wegner ) Արմին Թեոֆիլ ( Armin Theophil, 16.10.1886, Էլդերֆելդ-Վուպերտալ
— 17.5.1978, Հռոմ ), գերմանացի գրող, հրապարակախոս: Սովորել է Բրեսլաուի,
Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում (1908—1913), ստացել իրավագիտության
դոկտորի աստիճան (1914): Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին:
1915—16-ին գերմանական սանիտարական ծառայության կազմում եղել է Թուրքիայում,
տեսել Տեր-Զոր (Դեյր էլ-Զոր) քշված բազմահազար հայերի ողբերգությունը,
նրանց խոշտանգումները, լուսանկարել սպանդի շատ տեսարաններ:
Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը և լուսանկարների հետ մեկտեղ
ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին: Սակայն դրանք չեն
հրապարակվել: Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ
նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում...
1921-ին Վեգները որպես վկա ներկա է եղել Ս. Թեհլերյանի դատավարությանը
Բեռլինում, հավաքել է սղագրական նյութերը, գրել առաջաբան («Արդար վճիռ»)
և հրատարակել առանձին գրքով («Թալեաթ Փաշայի դատավարությունը...»,
1921):
Կենսագրություն
This page is also available in Russian
and English |