ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support

ԹԱԴԵՎՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Թադևոս Խաչատուրի Հակոբյանը ծնվել է 1917թ. հունիսի 15-ին, ՀԽՍՀ Ղափանի շրջանի Լեռնաձոր գյուղում: 1940թ. ավարտել է Երևանի համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը: 1963թ. ստացել է պատմական գիտությունների պրոֆեսորի, իսկ 1968-ին` ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչում: 1942–43թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1962 թվականից եղել է Երևանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ: 1955–57թթ և 1963–65թթ. եղել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան: Հիմնական ուսումնասիրություններն ու աշխատությունները վերաբերում են Հայաստանի պատմական աշխարհագրությանը, քաղաքների պատմությանը: Գրել է դասագրքեր ԲՈՒՀ-երի և դպրոցների համար, կազմել Հայաստանի քարտեզը (մ.թ.ա. II դ. – մ.թ. V դ. սահմաններով):

Աշխատություններ

Երևանի պատմությունը (1500—1800 թթ.)
Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1971թ.:

Պատմական Հայաստանի քաղաքները
«Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1987թ.:

Տես նաև

Կամսար Ավետիսյան
Գրիգորյան Գրիգոր
Հարությունյան Վարազդատ

ArmenianHouse.org in ArmenianArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice