ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1500–1800 ԹԹ.)
[էջ 452]
ՀԱՄԱՌՈՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՑՈՒՑԱԿ
1. Երևանի պատմության հիմնական տարեթվերը (1500-1800 թթ.)
1502 թ. — Պարսկաստանի Շահ-Իսմայիլը գրավում է Երևանը։
1514 թ.— Սուլթան Սելիմը գրավում է Երևանը։
1534 թ.— Սողթան Սուլեյմանը գրավում է Երևանը։
1555 թ.— Սուլթան Սուլեյմանը գրավում է Երևանը։ Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, ըստ որի երկու պետությունների միջև սահմանային գիծն անցնում էր Հայկական Պար, Կոտուրի և Զագրոշի լեռնաշղթաներով։
1579 —1580 թթ. — Թուրքական զորավոր Մուստաֆա Լալա փաշան գրավում է Երևանը։
1580 — 1581 թթ.— Երևանում բռնկվում է սով։
1581 թ. — Դեկտեմբերի 9 — 12-ը Երևանում եղել է անգլիացի վաճառական ճանապարհորդ Ջոն Նյուբերին՝ Թավրիզից Թոքատ գնալիս։
1581 —1582 թթ. — Թուրքական զորավար Ֆահրադ փաշան գրավում է Երևանը։
1582 —1583 թթ. — Թուրքական Ֆահրադ փաշան կառուցել է տալիս Երևանի՝ մինչև XIX դ. վերջերը պահպանված բերդը։
1590 թ.—Ժամանակավոր հաշտություն է կնքվում Շահ-Աբաս I-ի և թուրքական Ֆահրադ փաշայի միջև։
1604 թ.—Օգոստոս, Շահ-Աբաս I-ը գրավում է Երևանը։ Աշուն, թուրքական Ջղալօղլի Սինան փաշայի արշավանքը դեպի Երևան։
Աշուն, Շահ-Աբաս I-ի հրամանով Արարատյան երկրից և շրջակայքի գավառներից տասնյակ հազարավոր
[էջ 453]
հայ բնակիչներ են բռնագաղթեցվում դեպի Պարսկաստանի խորքերը։
1605 թ.—Ժամանակավոր հաշտություն է կնքվում պարսիկների և թուրքերի միջև։
1605 —1607 թթ.—Ջալալիներն ասպատակություններ են կատարում Հայաստանում և հարևան երկրներում։
1606 —1609 թթ.—Հայաստանում և հարևան շրջաններում բռնկվել է ահռելի սով, որը խլել է մարդկային բազմաթիվ զոհեր։
1616—1617 թթ.—Օքուզ Ահմադի ու Խալիլ փաշայի արշավանքը և Երևանի պաշարումը երկուս ու կես ամիս տևողությամբ։
1620-ական թթ. սկիզբ — Մովսես Սյունեցի վարդապետը (հետագայում՝ հայոց կաթողիկոս ) Երևանում կառուցում է ս. Անանիա վանքը և դրան կից Սյունիքի Մեծ Անապատի բարձրագույն դպրոցի օրինակով հիմնում ուսումնարան։
1630-ական թթ. առաջին կես. — Երևանում եղել է Եվրոպական ճանապարհորդ Ադամ Օլեարին։
1635 թ. — Թուրքական սուլթան Մուրադ Դ-ն գրավում է Երևանը։
1636 թ. — Պարսկաստանի Շահ-Սեֆին գրավում է Երևանը
1639 թ. — Մայիսի 17, Իրաքի սահմանագլխին գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղի մոտ Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որով ավարտվում են թուրք-պարսկական երկարատև պատերազմները. դրանք նորից բռնկվեցին 1639 թ. հաշտության դաշինքից 80 տարի անց՝ XVIII դարի 20-ական թվականների սկզբներին։
1642 թ. — Երևանում երևացել է մորեխ։
1652 —1653 թթ. — Մոծակ մականունով Խոջա Գրիգորը Գետառից խմելու ջուր է բերում Կաթողիկե եկեղեցու բակը և դրա շրջակայքի թաղամասերը։
1655 թ. —1604 թվականին Պարսկաստան քշված երևանցիներին Շահ-Աբաս II-ի հրամանով Սպահանից հանում են և բնակեցնում քաղաքից դուրս՝ Նոր Ջուղա թաղամասի մոտակայքում։ Երևանում եղել է ֆրանսիացի ճանապարհորդ Տավերնիեն։
1659 — 1663 թթ. — Պարսկաստան բռնագաղթեցված երևանցիները Սպահանի մոտ, իրենց Նոր Երևան թաղում կառուցում են ս. Ամենափրկիչ հոյակապ եկեղեցին։
1664 թ. — Կառուցում են Գետառի՝ մինչև այժմ կանգուն կամուրջը՝ քաղաքի հյուսիսային կողմում։
[էջ 454]
1673 թ.— Երևանում եղել է ֆրանսիացի վաճառական-ճանապարհորդ Ժ. Շարդենը։
1679 թ.—Հունիսի 4, Երևանում և շրջակայքում տեղի է ունենում աղետաբեր երկրաշարժ, որի հետևանքով քաղաքը մեծապես ավերվում է ու վերածվում փլատակների։
1681 թ.— Երևանում բռնկվում է սով։
1692 թ.— Երևանում երևացել է մորեխ։
1713 թ.—Երևանում երևացել է մորեխ, որը մեծ վնաս է պատճառել քաղաքի այգիներին ու ցանքսերին։
Երևանում բռնկվել է սով։
1722 թ. — Թուրքիան պատերազմ է սկսում Պարսկաստանի դեմ։ Սկսվում է Պետրոս I-ի պարսկական արշավանքը։
1724 թ.— Երևանի հերոսական պաշտպանությունը թուրքական զավթիչներից։
Եղվարդի դաշտում տեղի է ունենում ճակատամարտ Յալղուզ Հասանի ու Ղոչ Ալիի գլխավորած թուրքական ջոկատի և Երևանի Միհրալի-խանի զորքերի միջև։
Հունիսի 7, ամբողջ օրը տևած այրունահեղ ճակատամարտից հետո թուրքական ստվարաթիվ բանակին հաջողվում է կոտրել քաղաքի հայ հերոս պաշտպանների դիմադրությունը և գրավել Երևանը։
1729 թ.—Փետրվարի 13, Ռեշտ քաղաքում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է առևտրական պայմանագիր, որը մեծ նշանակություն է ունեցել նաև Երևանի համար։
1735 թ. — Տեղի է ունենում Եղվարդի ճակատամարտը, որտեղ Թահմազ-֊Ղուլի խանը թուրքերի նկատմամբ տանում է փայլուն հաղթանակ։
Սեպտեմբերի 22, Թահմազ-Ղուլի խանը (հետագայում՝ Պարսից շահ Նադիր-շահ անունով) գրավում է Երևանը։
1760 թ.—Հուսեին-Ալի խանը կառուցում է Գյոյ-ջամին։
1765 թ.— Վրաց Հերակլ II թագավորի արշավանքը դեպի Երևան։
1769 թ. — Վրաց Հերակլ II թագավորի արշավանքը դեպի Երևան։
1779 թ. — Վրաց Հերակլ II թագավորի արշավանքը դեպի Երևան և Երևանի խանության ավերումը։
1793 թ.— Տեր-Գրիգորյան եղբայրները Գետառից ագուգաներով խմելու ջուր են բերում Կոնդի ս. Հովհաննես եկեղեցու բակը և այդտեղից բաշխում շրջակայքի թաղերին։
[էջ 455]
1795 թ. — Աղա-Մամեդ խանը արշավում է դեպի Անդրկովկաս և ավերում երկիրը։
1796 թ. — Ռուսական զորքի արշավանքը դեպի Անդրկովկաս։
Եկատերինա II-ին փոխարինած Պավել I-ի հրամանով նոյեմբերին դադարեցվում է Պարսկաստանի հետ սկսված այդ պատերազմը։
1798 թ.— Կառուցվել է Երևանի խաների՝ մինչև XIX դ. վերջերը պահպանված պալատը։
2. Երևանի բեյլերբեյները (պարսկական խաներն ու թուրքական փաշաները)
Մինչ կիսանկախության շրջան
Ռևան խան, նշանակված Շահ-իսմայիլի կողմից ..... XVI դարի սկիզբ
Յաղուբ-բեկ .... հիշատակված 1557 թվականին
Շահ-ղուլի խան . . — » — 558 թվականին
Թոխմախ Մահմուդ խան . . . 1575 — 1583 թթ.
Ջղալօղլի Յուսուֆ փաշա . . . 1580-ական թվականներ
Խդըր կամ Խզըր բեյլերբեյ .... 1590-ական թվականների վերջեր
Շերիֆ Մահմադ փաշա . . . XVII դ. սկիզբ
Ամիրգունա-խան .... 1604 — 1625 թթ.
Աբաս-Ղուլի խան, Ամիրգունա-խանի որդին .... 1620-ական թվականների երկրորդ կես
Թահմազ-Ղուլի խան, Ամիրգունա-խանի որդին .... 1620-ական թթ. վերջեր և 30-ական թթ. առաջին կես
Մուրթուզա փաշա ..... 1630-ական թթ. կես
Քյալբ-Ալի խան .... 1636 — 1639 թթ.
Ջաղաթա-Քյոթուկ, Մահմուդ խան . . . 1630-ական թվականների վերջ և 40-ական թվականներ։
Խոսրով խան, հավատափոխ վրացի ..... 1648 — 1653 թթ. Մահմադ-Ղուլի խան .... 1654 — 1655 թթ.
Նաջաֆ-Ղուլի Մահմեդ խան (Փլավթյոքան) .... 1656—1657 թթ.
Ղազախ-խան, Նաջաֆ-Ղուլի որդին . . . հիշատակվում է 1657 թվականին
Աբսա-խան, Ամիրգունա խանի ծերունի որդին .... հիշատակվում է 1663 թվականին
Աբաս-Ղուլի . . . հիշատակվում է 1669 թվականին
[էջ 456]
Սաֆի խան, ազգով լեզգի ..... հիշատակված 1669 թվականին
Սարուխան, խանի տեղապահ հիշատակված 1669 թվականին
Սեֆի-Ղուլի խան, Ատրպատականի կուսակալ Ռոստոմ խանի որդին .... 1670 — 1678 թթ.
Չալ-խան, հավատափոխ վրացի .... 1679 —1688
Մուրթուզա-Ղուլի խան, Նախիջևանի խանի որդին .... 1688 — 1690 թթ.
Մահմադ-Ղուլի խան . . . 1690—1693 թթ.
Ֆարզալի խան, Ամիրգունա խանի թոռը ..... հիշատակվում է 1700 թ.
Զոհրա-խան .... XVIII դ. սկիզբ
Ալլահ–Ղուլի խան .... հիշատակվում է 1709 թվականին
Մեհրալի խան ..... 1719 — 1724 թթ.
Ռաջափ փաշա. . . . . 1725 — 1727 թթ. ?
Իբրա&իմ փաշա ..... 1727 թ. ?
Մուստաֆա փաշա ..... հիշատակվում է 1728 թվականին
Դեֆդերդար-Ալի փաշա .... հիշատակվում է 1734 թվականին
Հաջի-Հուսեին փաշա Տերենտացի .... հիշատակված 1735 թվականին
Կիսանկախության շրջան
Հասան-Ալի խան (Ղաջար) ..... հիշատակվում է 1735 թվականին
Մահմադ–Ղուլի Մուսաբեկյան (Սյունեցի) .... ժամանակը անորոշ
Փիր-Մահմադ խան ..... ժամանակը անորոշ
Խլիլ-խան Յոզբեկ . . . . . 1750-ական թթ. սկիզբ
Հուսեին-Ալի-խան .... 1762—1783
Ղուլամ-Ալի խան ..... 1780-ական թվականների երկրորդ կես
Մահմադ խան .... 1780-ական թթ. վերջեր
Ալի-Ղուլի խան .... հիշատակվում է 1794 թվականին
Մահմադ խան (երկրորդ անգամ) .... 1796 —1801 թթ.
| Լրացուցիչ տեղեկություններ |
| Աղբյուր՝
Հակոբյան Թ., Երևանի պատմությունը (1500—1800 թթ.). – Եր., Երևանի
համալսարանի հրատարակչություն, 1971։ |
| Տես նաև |
|