ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Թադևոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1500–1800 ԹԹ.)

Previous | Բովանդակություն | Next

[էջ 5]

ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Աշխատության սույն գրքի հրապարակմամբ ամբողջացնում ենք մեր մայրաքաղաքի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև 1917 թվականը՝ մինչև Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը։

Ժամանակագրական առումով հրապարակվող գիրքն ընդգրկում է 1500—1800 թվականները։ Նրանում քննարկված և հնարավորին չափ լուսաբանված են Երևանի պատմության այդ ժամանակաշրջանի բոլոր մեծ ու փոքր հարցերը՝ ելևէջներով լեցուն քաղաքական պատմությունը, տնտեսական ու մշակութային կյանքը, բնակչությունն ու նրա հասարակական հարաբերությունները, սոցիալական ու ազատագրական շարժումները, քաղաքի կոմունալ պայմանները։ Արխիվային և մատենագրական նյութերը, հայագիտական բազմապիսի ուսումնասիրությունների արդյունքները, պարբերական մամուլում հրապարակված Երևանի հետ առընչվող նյութերը, եվրոպական ճանապարհորդների հուշերը և օտար աղբյուրների հիշատակությունները, այդ բոլորը հնարավորություն են տվել աշխատությունը հագեցնել փաստական հարուստ նյութերով։

XVI—XVIII դարերում Երևանը Արևելյան Հայաստանի կարևոր կենտրոնն էր և մշտապես գտնվում էր թուրք-պարսկական պատերազմների կիզակետում։ Այդ պատճառով էլ նրա պատմությունը շարադրել ենք ամբողջ Արևելյան Հայաստանի և հարևան շրջանների ու երկրների պատմության հետ սերտորեն առնչված։

Գիրքը բաղկացած է ութ գլխից։ Դրանում զետեղված են համապատասխան հատակագծեր, աղյուսակներ, հավելվածներ, ինչպես նաև ռուսերեն ու անգլերեն ամփոփումներ, համառոտ ժամանակագրություն և վկայակոչված գրականության ու հատուկ անունների ցանկեր։

[էջ 6]

Հավակնություն չունենք Երևանի պատմության այս և մյուս գրքերն անթերի համարելու։ Թե ինչքանով է հաջողվել լուսաբանել մեր մայրաքաղաքի երկարաձիգ պատմության մեծաքանակ հարցերը՝ կասեն մասնագետները։

10 մայիսի, 1969 թ.

Երևան

Թ.Խ.ՀԱԿՈԲՅԱՆ

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Հակոբյան Թ., Երևանի պատմությունը (1500—1800 թթ.). – Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971։
Scanned: Վահագն Մխոյան
OCR: Դիանա Ազատյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice