ԽԱՉԱՊԱՏՈՒՄ
3.Տիեզերալույս հայրերը Սուրբ Խաչի մասին 4.Սուրբ Խաչի տոները
5.Ժամանակակից վկայություններ
[ page 17 ]
ՊԱՏՄԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[ page 18 ]
ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՐ
Խաչի դեմ թշնամությունը սկսվեց Հիսուսի համբարձումից հետո, երբ Տիրոջ Խաչափայտի միջոցով սկսվեց զանազան հրաշքներ ու բժշկություններ կատարվել:
Եպիփան Կիպրացին՝ առաջին դարի պատմիչը, նշում է որ Խաչի նշանը արդեն կար Հակոբոս Տյառնեղբոր պատարագամատույցի թագին, որի ժամանակ ներկա էին նաև Աստվածամայրն ու Հովհաննես առաքյալը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՄԱՍԻՆ
Հովհաննես ավետարանիչին շատ անգամ ցանկացել են սպանել՝ նրա ըմպելիքի մեջ թույն խառնելով, իսկ նա միշտ իր սովորության համաձայն, ամեն ինչ ճաշակելուց, կամ խմելուց առաջ, խաչակնքել, օրհնել, ու նոր է օգտագործել դրանք, և թույնն ու վնասակար բոլոր զորությունները կորցրել են իրենց ուժը։
Ահա մի պատմություն կապված Հովհաննես առաքյալի հետ. «Կար մի հեթանոս մարդ, որ դրամի մեծ պարտք ուներ։ Նա պարտատերերից նեղվելով և անհուսության մեջ ընկնելով՝ գնաց մի հրեա դեղագործի մոտ հնար խնդրելու։ Դեղագործը նրան դեղ տվեց, որ այդ հուսահատը դեղամահ լինի։ Մարդը գնաց տուն և երբ ուզեց թույնը խմել, հիշեց քրիստոնյաների սովորությունը ուտելիքն ու ըմպելիքը օրհնելու մասին, փորձելու համար խաչակնքեց հետո բաժակը խմեց, և սուրբ Նշանի զորությամբ նրան ոչինչ չպատահեց։ Նույն բանը երկրորդ անգամ փորձելուց հետո, գնաց պատմեց դեղագործ հրեային։ Վերջինս լսելով եղածի մասին՝ գնաց սուրբ Հովհաննես ավետարանչի մոտ, լսելով ու հավատալով Խաչված Քրիստոսին, մկրտվեց։ Այնժամ Հովհաննեսը կանչեց նաև հեթանոսին, նրան ևս դարձի բերեց ի Քրիստոս, ապա կարգադրեց նրան բռով խոտ վերցնել, ու հանկարծ խոտը
[ page 19 ]
նրա ձեռքում դարձավ ընտիր ոսկի, ու նրանով հատուցեց իր պարտքերը։
(Հեվսեբիոս Պամփիլոս. «Եկեղեցու պատմություն»)
ԽԱՉԸ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ
ՆՇԱՆ ԿՐԵԼՈՒ ՀՆԱԳՈՒՅՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Խաչ կրելու սովորությունը գալիս է դեռ հնուց. պատմվում է, որ սուրբ նահատակ Օրեստրը (+284-305), որը զինվորական էր, զինավարժությունների ժամանակ նրա հարյուրապետ Լյուցիոսը հրամայեց նրան նիզակ նետելու վարպետությունը ցույց տալ, և երբ նա փորձում էր այդ անել, հանկարծ նրա հագուստի տակից Խաչը երևաց ու մատնեց իր քրիստոնյա լինելը, որի համար տանջամահ անելով սպանեցին նրան։
(Հեվսեբիոս Պամփիլոս. «Եկեղեցու պատմություն»)
ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Տիրոջ Խաչափայտի մասնատումը ըստ Հայսմավուրքի, սկսվեց, երբ Հռոմի կայսր Կղոդիոսի կինը՝ Պատրոնիկեն, ընդունելով քրիստոնեությունը որպես հավատքի դավանանք, ուխտի է գալիս Երուսաղեմ և փափագում է տեսնել Տիրոջ գերեզմանն ու Խաչափայտը։ Բայց Տյառնեղբայր Հակոբոսը տեղեկացնում է, որ հրեաները գողացել ու թաքցրել են այն։ Թագուհու եռանդու ն միջամտությամբ գտնվում է Խաչափայտը և վերադարձվում Հակոբոս առաքյալին, որը և ըստ ավանդության երգել է. «Խաչի քո Քրիստոս երկրպագանեմք» սքանչելի տաղը։ Ուխտը կատարելուց հետո Պատրոնիկե թագուհին խնդրում է առաքյալից սուրբ Խաչափայտից մի մասնիկ շնորհել իրեն։ Սիրահոժար կերպով Հակոբոսը կտրում ու նրան է տալիս Խաչափայտի այն մասից, որի վրա մեր Տիրոջ սուրբ Արյան հետքերը կար։
[ page 20 ]
Հաջորդը, երբ Կոնստանդիանոս կայսրի մայրը՝ Հեղինէ թագուհին 326թ. գալիս է Երուսաղեմ ու գտնում է Քրիստոսի Խաչը, որպես հիշատակ նրան են նվիրում սուրբ Խաչի մասունքից մի հատված, որի վրա Տիրոջ սուրբ արյան հետքերը կար: Այս առիթով պետք է հիշել, որ դրանից հետո հաջորդող դարերում սկսվեց սուրբ Խաչի թանկագին մասունքների բաշխումը եկեղեցիների միջև, այնպես որ Երուսաղեմի Կյուրեղ հայրապետը (+349-386), հաստատում է, որ աշխարհը լցվեց սուրբ Խաչի մասունքներով: Իսկ Հովհաննես Ոսկեբերանը նշում է, որ մարդիկ Խաչի մասունքները ոսկեղեն պահպանակների մեջ դրած, երկյուղածությամբ ու պարծանքով կրում էին իրենց պարանոցներին: Կա նաև հիշատակություն, որ Երուսաղեմի Հոբնաղ եպիսկոպոսը 455թ. Հռոմի Լևոն պապին է ուղարկել Խաչափայտի մի փոքրիկ մասունք:
Իսկ 569թ. Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը Ֆրանկների թագուհուն է նվիրում սուրբ Խաչից մի մասնիկ:
Դարեր հետո, երբ Տիրոջ Խաչը վերադարձվում է պարսկական գերությունից (628թ.), ըստ ավանդության հայերին, որպես մասնակից, Խաչափայտից մի մաս են նվիրում: Այդ վերադարձը կարծես սուրբ Խաչի անկրկնելի գեղեցիկ մայրամուտը դարձավ, քանի որ դրանից հետո այլևս սուրբ Խաչը որպես ամբողջություն այլևս չի հիշատակվում:
Եվ այսպես Տիրոջ Խաչափայտը սուրբ հաղորդության թանկագին նշխարների նման մաս առ մաս բաժանվեց քրիստոնյաների միջև:
Եվ այդ փառավոր ու հաղթական վերջալույսից հետո, Քրիստոսի Խաչափայտը իր գոյությունը շարունակում է աստղերի նման սփռված մնալ քրիստոնեական աշխարհի երկնակամարի վրա:
(Շնորհք Գալուստյան. պատրիարք Կոնստանդնուպոլսի)
ՄԵԾ ՆԱՀԱՏԱԿ ՊՐՈԿՈՊՈՍԻ ՄԱՀԸ
Այդ քաջ նահատակը մինչ մկրտությունը կրել է Նեանոս անունը։ Ծնունդով Երուսաղեմից էր, հռոմեական սենատոր Քրիստոփորի որդին։ Հայրը քրիստոնյա էր, մայրը հեթանոս։
[ page 21 ]
Մանուկ հասակից զրկվելով հորից՝ դաստիարակվել էր մոր կողմից։ Ստանալով բարձր կրթություն՝ նրան ներկայացրին Դիոկղետիանոս կայսրին, որտեղ նա կարճ ժամանակում ծառայության մեջ առաջադիմեց։ Քրիստոնյաներին հալածելու համար՝ Նեանոսը ուղարկվեց Ալեքսանդրիա։ Եգիպտոսի ճանապարհին՝ Ապամիա քաղաքի մոտ, նրան Հիսուս Քրիստոսն է երևում, ինչպես մի ժամանակ Սավուղին՝ Դամասկոս գնալիս։ Եվ աստվածային ձայնը ասաց. «Նեանո՛ս, դու Իմ վրա՞ ես գալիս»։ Նա հարցրեց. «Ո՞վ ես, Տե՛ր»։ Ձայնը պատասխանեց. «Ես Խաչյալ Հիսուսն եմ՝ Աստծո Որդին». ու երկնքում մի փայլատակող Խաչ է երևում։
Դրանից Նեանոսի սրտում մի անբացատրելի ուրախություն է լցվում, որից հետո նա դառնում է Քրիստոսին Տեր ու փրկիչ դավանող նախանձախնդիր հետևորդներից։ Նրան օգնում էր Սկիֆոպոլիս քաղաքի ոսկերիչների մոտ պատվիրած Խաչը, որ միշտ իր հետ էր կրում։ Բայց քանի որ Տիրոջ խոսքը ասում է, որ թշնամիները ձեր ընտանիքներից կլինեն, ապա հեթանոս մայրը, չնայած գիտեր, որ այդ ժամանակ խիստ հալածանքներ է գնում քրիստոնյաների դեմ, սատանայից դրդված՝ գնաց Դիոկղետիանոս կայսրի մոտ և բողոքեց որդուց, որ նա ուրիշ Աստված է պաշտում ու Նրա նշանն է կրում կրծքին։
Նեանոսը կանչվեց Հրեաստանի կառավարիչ Հուստոսի մոտ, ու նրան ներկայացրին կայսրի հրովարտակը։ Կարդալով Աստված հայհոյող այդ գրվածքը՝ նա պատռեց այն, որն ընդունվեց որպես անարգանք կայսրին։ Նրան շղթայելով ուղարկեցին Պաղեստինյան Կեսարիա, որտեղ մի ժամանակ Պողոս առաքյալն էր բանտարկվել։ Դաժան հարցաքննություններից ու տանջանքներից հետո զնդան գցեցին, որտեղ նրան երևաց Տերը՝ հրեշտակների հետ ու մկրտեց նրան՝ տալով Պրոկոպիոս անունը։ Որից հետո նրան բազում կտտանքների ենթարկեցին, բայց նրա անհողդողդ հավատը պատճառ եղավ շատերի դարձին առ Աստված։ Նրա հետ միասին մարտիրոսության պսակ ընդունեցին նաև տասներկու կին քրիստոնյաներ, որոնք դավանեցին Հիսուսին՝ Պրոկոպոսի վկայությամբ։ Իսկ նրա մայրը՝ Ֆեոդոսիան, ապշած իր որդու և նրա հետ տանջվող քրիստոնյաների քաջությամբ, զղջաց ու ինքն էլ Քրիստոսին դավանողների շար-
[ page 22 ]
քը մտավ, և շուտով նույնպես դատապարտվեց մահապատժի։
Այն ի կատար ածվեց 303թ. հուլիսի 8 -ին։
(Հեվսեբիոս Պամփիլոս. «Եկեղեցու պատմություն»)
ՀՐԱՇԱԳՈՐԾ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ
Լիցինիոս կայսրի հալածանքների ժամանակ՝ 316թ. շատ քրիստոնյաներ նահատակվեցին, բայց Սեբաստիայի Վլաս եպիսկոպոսը բարձրացավ Արգեոս լեռը, ուր ճգնում էր միայնության մեջ։ Նրա մոտ էին գալիս վայրի գազաններն ու հեզությամբ սպասում էին նրա օրհնությանը, իսկ նրանց միջի հիվանդներին ու վիրավորներին բժշկում էր՝ նրանց վրա ձեռք դնելով։ Իսկ երբ հայտնաբերվեց նրա տեղը, բռնեցին ու դատավորի մոտ տարան։
Երբ հարցաքննելուց ու խոշտանգելուց հետո արդյունքի չհասան, որոշեցին նրան իր քրիստոնեական հավատի դավանության համար մահապատժի ենթարկել՝ լիճը գցել ու խեղդել։ Այդ պահին սուրբը տյառնագրում է ջրի վրա (այսինքն խաչակնքում է), և քայլում վրայով, ինչպես ցամաքի, ու առաջարկում է իրեն տանջողներին, որ իրենք էլ իրենց կուռքերին օգնության կանչեն և իր նման քայլեն ջրի վրայով։ Հեթանոսներից ոմանք փորձում են այդպես անել ու խեղդվում են լճում։ Իսկ երբ սուրբ Վլասը ափ է վերադառնում, նրան բռնում ու իսկույն գլխատում են, որ իրենց ձեռքից մի նոր հրաշքով չկարողանա ազատվել։ Նահատակությունից առաջ նա աղոթում է աշխարհի բոլոր մարդկանց համար, մանավանդ նրանց, որոնք կհարգեն իր հիշատակը։
(Եվսեբիոս Պամփիլոս. «Եկեղեցու պատմություն»)
ՀՌՈՄԻ ԿԱՅՍՐԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
Հատված Դիոկղետիանոս կայսրի նամակից հայոց Տրդատ թագավորին, Հռիփսիմյանց կույսերի վերաբերյալ. «...Մեր սիրելի եղբայր և աթոռակից Տրդատին, ողջո՛ւյն։
Թող ի գիտություն լինի քո եղբայրությանը, մեր նիզակակցին, այն չարիքների մասին, որ ամեն օր հասնում է մեզ քրիստոնյա խաբեբա աղանդից, քանզի ամեն բանում անարգվում է մեր տերությունը նրանց ուխտի կողմից, մեր թագավորու-
[ page 23 ]
թյունը արհամարհվում է նրանցից, և ոչ մի համեստություն չկա նրանց մեջ։ Ու մի ոմն Խաչյալ Մեռյալի են պաշտում, Փայտին երկրպագում, սպանվածների ոսկորները հարգում, և հանուն իրենց Աստծո սիրուն, մահը փառք ու պատիվ են համարում։
(Ագաթանգեղոս. «Հայոց պատմություն»)
ԿՈՆՍՏԱՆԴԻԱՆՈՍ ԿԱՅՍՐԻ ՄԱՍԻՆ
313 թվականին Կոնստանդիանոս կայսրը խղճալով Հռոմի բնակիչներին, որոնք գտնվում էին դաժան Մաքսիմիանոս կայսրի իշխանության տակ, կենդանի Աստծուն աղոթքներով օգնության կանչեց, և դուրս եկավ պատերազմելու հակառակորդի դեմ, որն իր հույսը դրել էր կախարդների ու գուշակների արվեստի վրա։ Կոնստանդիանոս կայսրը, հաղթությամբ անցնելով ողջ Իտալիան, հասավ մինչև Հռոմ, իսկ նախկին կայսրը ցանկանալով փախչել նրանից՝ գետի վրա զինվորական լավագույն արվեստով մի կամուրջ է սարքում, որ մնացած զորքի հետ իր կյանքը ազատի, բայց բոլորի աչքի առջև հրաշք է տեղի ունենում. կամուրջը գետի ամենախոր տեղում ճեղքվում է և սուզվում ջրերի մեջ։ Եվ կայսրը իր զինակիցների հետ նույնպես թափվում են գետը ու խեղդվում, ինչպես փարավոնի զորքը Կարմիր ծովի մեջ։
Կոնստանդիանոս կայսրը Ամենակարող Տիրոջը հաղթության երգեր երգելով՝ մտնում է Հռոմ և առաջին հերթին հրամայում, այդ հաղթանակի պատվին իր արձանը կառուցել, ձեռքում Տիրոջ չարչարանքների նշանը՝ Խաչը դնել, որի միջոցով տարավ այդ մեծ հաղթանակը, իսկ տակը լատիներեն լեզվով գրել է տալիս հետևալ արձանագրությունը. «Այս Խաչի փրկարար Նշանով, որը հաղթության ճշմարիտ վկան է, ես ազատագրեցի ձեր քաղաքը դաժան բռնակալի լծից և հռոմեական ժողովրդին ու նրա սենատին վերադարձրի իրենց նախկին փառքն ու փայլը»։
(Եվսեբիոս Պամփիլոս. «Եկեղեցու պատմություն»)
[ page 24 ]
ՆԱԽՆԻ ԾԻՍԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Հինավուրց գրքերում հունարեն լեզվով գրված է հետևյալը՝. «Լվանալ նորոգ Խաչը նախ ջրով և ապա գինով, իբրև օրինակ երկու վտակների, որ հոսեցին Քրիստոսի կողահերձ վերքից. սաղմոս ասել ըստ այդ օրինակի, ընթերցել մարգարեական և առաքելական խոսքեր, ու սրբազան Ավետարաններ: Դրանից հետո քահանայական աղոթքներ անել՝ խնդրելով Աստծուց, որ տա այդ Խաչին առաջին Խաչի շնորհներն ու զորությունը, որի վրա Ինքը գամվեց, որպեսզի դևերին հալածի, մարդկանց հիվանդությունները բժշկի, ինչպես և ցասումը կասեցնի, որ մեր մեղքերի համար իջնում են ի վերուստ, ասելով. «Միշտ բնակվիր սրա մեջ, ինչպես Քո առաջին Խաչի մեջ, և այնպես արա, որ սա լինի քեզ համար տաճար ու աթոռ և զորության զենք, որպեսզի մեր երկրպագությունը սրա առջև լինի ոչ թե իբրև նյութեղենի, այլ Քեզ՝ միակ աներևույթ Աստծուդ մատուցվի»։
Եվ առնելով օրհնված Խաչը՝ կանգնեցնում են դեպի արևելք ու երկրպագում։
(Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն»)
ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ
Սուրբ Գևորգ զորավարի մասին պատմում են, որ երկար տանջանքներից հետո, Դիոկղետիանոս կայսրը նրան առաջարկում է. «Եթե ուզենաս ինձ ենթարկվել, այն բոլոր տանջանքները որ դու կրեցիր, ես կհարթեմ բազմաթիվ պատիվներով»: Սուրբը ասաց. «Եթե թույլ կտաս գնանք տաճար, տեսնեք ձեր պաշտած աստվածներին»: Թագավորը իր բոլոր ուղեկիցների հետ ուրախությամբ գնում է Ապոլլոնի տաճարը, իր հետ տանելով սուրբ Գևորգին:
Երբ տաճար մտան, պատրաստվեցին զոհաբերության. տիրեց խոր լռություն, բոլորը սուրբին էին նայում, որը ըստ իրենց, աստվածներին զոհ պիտի մատուցեր: Իսկ ճշմարիտ Աստծո ծառան մոտեցավ Ապոլլոնի կուռքին և ձեռքը վեր բարձրացնելով, այդ անշունչ կուռքին որպես կենդանի, հարցրեց. «Այդ դո՞ւ ես, որ
[ page 25 ]
ինձանից ուզում ես զոհ ընդունել, ինչպես Աստված»: Այս ասելով, սուրբը կուռքի վրա տյառնագրեց Խաչի նշանով: Դևը, որ բնակվում էր այդ կուռքի մեջ, սարսափած պատասխանեց. «Ո՜չ, ես աստված չեմ: Միայն մե՛կ Աստված կա, որի մասին դու ես վկայում, իսկ մենք ընկած հրեշտակներ ենք, որ նախանձով բռնված մոլորեցնում ենք մարդկանց»: Սուրբը նորից ասաց նրան. «Այդ դեպքում ինչպե՞ս ես համարձակվում դու այստեղ մնալ, երբ ես՝ ճշմարտության ծառան, եկա»: Այս բառերից հետո կուռքի միջից ինչ-որ լացակումած ձայներ լսվեցին, ու հանկարծ հեթանոսների պաշտած այդ Ապոլլոնի կուռքը ընկավ և փշուր-փշուր եղավ»:
(Իգումեն Մարկոս. «Չար ոգիները ու
նրանց ազդեցությունները մարդկանց վրա»)
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ՈՍԿԵԲԵՐԱՆԻ ՎԱՐՔԻՑ
Եղավ այնպես, որ ոչ հեռու այն վանքից, որտեղ ճգնում էր Հովհաննես Ոսկեբերանը, մի կատաղի առյուծ հայտնվեց, որը, թափառելով ճանապարհներով, հոշոտում էր անասուններին, երբեմն մարդկանց։ Մոտակա գյուղի բնակիչները զենքը ձեռքներին շատ անգամ դարանամուտ եղան, որ սպանեն գազանին, բայց ապարդյուն։ Առյուծը, դուրս գալով անտառից, կատաղորեն հարձակվելով մարդկանց վրա, շատերին պատառոտում էր տեղում, իսկ շատերին վիրավորում, նույնիսկ մի քանի խեղճ արարածների կենդանի-կենդանի քարշ էր տալիս իր որջը ու հոշոտում այնտեղ։
Սարսափահար ու անզոր՝ գյուղի բնակիչները գնացին Հովհաննեսի մոտ, պատմեցին իրողությունը և խնդրեցին որևէ խորհուրդ տալ, ու եթե կարող է, օգնի իրենց՝ ազատվելու այդ ահավոր չար գազանից։
Նա աղոթքից հետո խնդրատուներին մի փայտե Խաչ է տալիս ու ասում, որ կանգնեցնեն այնտեղ, որտեղից սովորաբար դուրս է գալիս առյուծը։ Այդպես էլ անում են։ Մի քանի օր հետո, երբ գյուղացիները գնում են Խաչի կանգնած տեղը, զարմացած ու ապշահար տեսնում են ամեհի առյուծի դիակը
[ page 26 ]
առանց որևէ վերքի, անշնչացած ընկած է Խաչի տակ։
Այդպես Աստծո ծառայի աղոթքներով և Խաչի զորությամբ եղած հրաշքը տեսնելով՝ բոլորը ուրախացած փառք տվեցին Տիրոջը ու ավելի հաստատվեցին քրիստոնեական հավատքի մեջ։
ԿԻՊՐԻԱՆՈՍ ՄՈԳԻ ԴԱՐՁԸ
Ես Կիպրիանոսս, Աստծո ծառան Անտիոք քաղաքից, ազգությամբ հույն, հեթանոսի որդի, հորս անունը Եդեսիա, մորս՝ Կղոդիա, երբ ծնվեցի մորս որովայնից, իմ ծնողները նվիրեցին ինձ դիվական ուսուցման, որ դառնամ կուռքերի պաշտոնյա։ Եվ տվեցին ինձ գիտություն և կախարդական գրերի ուսուցում, առավել քան Սիմոն մոգն ու Նաքովրը, և հասա ամենայն հնարագիտության. բազում անգամ օդ էի բարձրանում, կախարդությամբ գնում էի ծովի վրայով և իմ հրամանով դևերի գնդերը, ամեն ժամանակ ինչ մտածում էի, կատարում էին իսկույն։
Բարձրանում էի ապարանքներն ու պալատները, արեգակի շավիղներով էի քայլում, լուսինն էի դիտում երես առ երես, ու իմ երեսը փայլում էր, ինչպես մի լույս և մեծ ուրախությամբ կատարում էի չար դևերի կամքը. ու մոլորված չար գործերում չէի ճանաչում Աստծուն։ Գայթակղեցնում էի բոլորին իմ չար արվեստի միջոցով՝ վերցնելով ոմանց աչքի ցավը, ոմանց գլխացավը, ոմանց ջերմը, ոմանց էլ՝ զանազան հիվանդությունները, ոմանց էլ երեսի գույնն էի փոխում, ոմանց էլ միտքն էի մոլորեցնում, ոմանց ատելի էի անում իրենց ազգի մեջ, ամուսնուն ու կնոջն էի կռվացնում, և դառնում էին ատելի միմյանց, ու այլ բազում դիվական չար գործեր էի անում երկրի վրա. ու այնքան հմուտ էի դիվական հնարքների մեջ, որ այլևս չկար ինձ հնար, գործ ու խորհուրդ, որ չիմանայի։ Գիտեի նաև դևերի բազմության մասին, որոնք ինչպես աղբյուրից ջուրն է բխում, այդպես էլ նրանք են դուրս գալիս իրենց որջերից և պատրանքներով խաբում մարդկանց որդիներին, որոնք Աստծուն չէին ճանաչում։
Ես կախարդությամբ կապում էի երկինքը և այն անձրև չէր տալիս, և ոչ էլ սերմն էր բուսնում, ոչ էլ ծառերն էին պտղակալում, ոչ էլ ծովն ու գետերն էին ձուկ տալիս, ոչ էլ աղբյուրներն էին բխում։ Թռչունները օդ չէին բարձրանում իմ հրամա-
[ page 27 ]
նով, անասունները չէին հղանում ու ծնում, կանայք նույնպես ամլանում էին, զեռունները չէին վխտում, վաստակավորները չէին վաստակում, վաճառականները չէին վաճառում։ Հազար հարյուր յոթանասուն աղանդավոր այր ու կանանց մոլորեցնողն էի։
Եղավ այնպես, որ մի երիտասարդ, անունը Ագղավիդոս, ցանկացավ մի գեղեցիկ կույսի կնության առնել, որի անունը Հուստիան էր, բայց չէր կարողանում, չնայած կույսին ուղարկել էր բազում թանկարժեք նվերներ, գեղեցիկ հանդերձներ, ոսկի և արծաթ, բայց կույսը անարգելով ամեն հարստություն՝ ետ էր դարձրել այդ բոլորը։ Երիտասարդը այդ բոլորը վերցնելով՝ գնաց այդ կախարդի՝ Կիպրիանոսի մոտ, որը խոստացավ կույսի սիրտը նրան դարձնել։ Եվ կախարդը մի դևի ուղարկում է Հուստիանի մոտ, բայց նա Սուրբ աղոթքով հալածում է նրան, որը վերադառնալով՝ սարսափած խոստովանում է, որ չի կարողանում հաղթել, որովհետև կույսը իր վրա մի նշան է անում, որը քշում է դևերին։ Այդ ժամանակ Կիպրիանոսը կույր ու խուլ մնաց Տիրոջ Խաչի նշանի զորության հանդեպ, և նորից ուղարկեց կատաղի պոռնկության մի դևի՝ Հուստիանին գայթակղելու նպատակով, որը նրա երևակայության մեջ պատկերում է երիտասարդ Ագղավիդոսի պատկերը, և ցանկասիրական մտքերով փորձում գայթակղել նրան, բայց սուրբ կույսը քուրձ հագնելով, ջերմեռանդ աղոթքներով ու մարմինը պահքով ու ծոմով տկարացնելով՝ հաղթում է իր մեջ առաջացած ցանկությանը, և ամոթահար ու պարտված դևը վերադառնում է Կիպրիանոսի մոտ։ Այդ ժամանակ կախարդը կանչում է դևերի իշխաններից մեկին ու տեղեկացնում է ուղարկված դևերի անզորության մասին ու խնդրում է նրա օգնությունը։ Նա խստությամբ հանդիմանելով առաջին երկուսին, որ չեն կարողացել նրա սրտի մեջ քաղցրացնել շնությունը, Կիպրիանոսին խոստացավ անձամբ որևէ կերպ գայթակղեցնել կույսին։
Ազատվելով իր մեջ եղած ցանկասիրությունից՝ Հուստիանը գտնվում էր իր սենյակում։ Նա հենց նոր էր ավարտել իր աղոթքն ու ընթերցանությունը և հանգստանում էր, ու սիրտը լեցուն էր երկնային կատարելության ձգտումով։
Հանկարծ ներս է մտնում աղախինը և ասում է. «Տիրուհի, ինչ որ մի կին ուզում է քեզ տեսնել, քանզի քո խորհուրդն է
[ page 28 ]
ուզում իմանալ իր վշտի համար»։ «Մի՞թե ես պետք է ինչ որ մեկին կարողանամ սովորեցնել, -հեզությամբ պատասխանում է Հուստիանը»։ «Բայց Նա պնդում է ու աղաչում, որ տեսակցի, քանզի այնքա՜ն վշտացած է երևում, -շարունակում է համոզել աղախինը»։ «Դե լավ, թող գա, համաձայնվում է կույսը»։
Դուռը բացվում է, և ներս է մտնում երիտասարդ մի կին։ Հուստիանը նրան է նայում իր սովորական բարեհամբույր հայացքով, սիրով ընդունելով նրա բարևը։
Կինը նստեց ու իր վշտացած ու խամրած հայացք ուղղեց աղջկա վրա, բայց երբ Հուստիանը վեր կացավ ինչ որ բան վերցնելու, օձի հայացքն ու չարությամբ լեցուն ծաղրանքը փայլեցին հյուրի աչքերում, իսկ երբ նորից աղջիկը հայացքը դեպի նա դարձրեց, այն իսկույն փոխեց վշտի և անհուսության։
«Ի՞նչ ես ուզում ինձանից, մեղմությամբ ու սրտացավությամբ հարցրեց Հուստիանը»։ «Ես այրի եմ, ու հայրս ուզում է ինձ բռնի ամուսնացնել երկրորդ անգամ, բայց ես չեմ ուզում, -արցունքոտ աչքերով ասում է հյուրը, ես լսել եմ քո սրբակենցաղ կյանքի մասին ու այժմ եկել եմ քեզանից հոգևոր իմաստություն ստանալու»։ «Իզուր ես դու իմ մասին այդքան բարձր մտածում, ասաց աղջիկը, ես մեղավոր մարդ եմ, ինչպես բոլորը, և նույնիսկ ավելի, քան նրանք... Եվ ավելացրեց. «Ես որ բոլորից էլ մեղավոր եմ, ինչպե՞ս կարող եմ քեզ խորհուրդ տալ»։ «Այդ դո՞ւ ես մեղավորը, -քծնանքով բացականչեց հյուրը, ու այդ ժամանակ նրա աչքերը հիացմունքից փայլեցին, օ,՜ ինքդ քեզ մի վատաբանիր, որովհետև սուրբ ու անարատ աղջիկ ես»։ «Մի գովաբանիր ինձ, տխրությամբ արտասանեց Հուստիանը, ես ապրում եմ միայն Աստծո ողորմությամբ և Նրա կարիքը ունեմ»։ «Ասա՛ ինձ, խնդրում եմ, ի՞նչ պարգև է սպասվում մաքուր և նեղությամբ ապրած կյանքի համար, հարցրեց այրին: «Անհնար է ասել, թե ինչ մեծ է սրբությամբ ապրողների պարգևը, ասաց Հուստիանը, ու զարմանալի է, որ հրեշտականման այդ մաքրության համար մարդիկ բոլորովին հոգ չեն անում»։
Կինը մի խոսքից մյուսին անցնելով՝ խորամանկությամբ ու անամոթությամբ սկսեց հրապուրել նրան՝ ասելով. «Ինչպես կարող էր աշխարհը գոյություն ունենալ, և ինչպես պետք է
[ page 29 ]
մարդիկ ծնվեին, եթե Եվան պահպաներ իր կուսությունը։ Եվ ամուսնությունը հիանալի է, որովհետև Աստված է հաստատել այն, ինչը որ գովում է Սուրբ Գիրքը։ Ու շատ սրբեր ապրել են ամուսնացյալ վիճակում, և Աստված է նրանց տվել այդ մխիթարությունը. իրենց երեխաներին նայելով՝ ուրախացել և օրհնել են Աստծուն։
Կինը կարծես թե խոսում էր պարզ ու ազնիվ, բայց ամեն բառի արանքում ինչ-որ ցանկալից մի բան էր անցնում անտեսանելի հովի նման, կարծես թե այդ բառերի արձագանքով ուզում էր գայթակղեցնել ու խաբել լսողին։ «Այս ձևով, մտածեց Հուստիանը, կարող է խոսել միայն ճարտար խորամանկությամբ լեցուն գայթակղիչ սատանան»։ Ու այլևս չշարունակելով սկսված խոսակցությունը, Հուստիանը իսկույն Քրիստոսի Խաչին ապավինելով՝ խաչակնքեց երեսը, իսկ սրտով իր Երկնային Փեսային դիմելով, և նույն պահին աներևույթ դառնալով՝ դևը չքացավ։
Ու դևերի նախկին հպարտ իշխանը ահով, դողով վերադարձավ Կիպրիանոսի մոտ:
«Ի՞նչ եղավ քեզ, որ այդպես սարսափած փախել ես այնտեղից, -հարցրեց նրան կախարդը, -այդ ի՞նչ անհայտ զորությամբ են ձեր ունեցած զորությունը ոչնչացնում»։
Պատասխանում է դևը Կիպրիանոսին. «Երդվի՛ր, որ մեզ չես ուրանա և ես կասեմ քեզ Խաչի նշանի խորհուրդը»։
Կիպրիանոսը ստությամբ երդվում է, որ չի ուրանալու նրանց պաշտամունքը, որից հետո դևը պատմում է նրան Աստծո արարչագործության մասին, և հասնում է մինչև Հիսուսի խաչելությունը, հարությունը և համբարձումը, և ասում է, որ Նա վերադառնալու է երկրորդ անգամ և դատելու է կենդանիներին ու մեռյալներին, իսկ իրենց կրակի լիճն է նետելու, այդ պատճառով սարսափում ու դողում են Խաչի նշանից, որով Նա հաղթել է իրենց իշխանին։
Կիպրիանոսը լսելով այդ անունը, մի անբացատրելի ատելությամբ լցվեց Նրա հանդեպ, ու տենդագին քրքրելով իր կախարդության գրքերը՝ սկսում է իր ամենազորավոր գաղտնահմայությունը կատարել։ Նրա առջևում դրված կրակարանից ծխի քուլաներ էին բարձրանում, իսկ դիմացի հայելու մեջ արտացոլվում էր շարունակ աղոթող Հուստիանը։ Կիպրիանոսի դեմքը բար-
[ page 30]
կության ու խստության հետ մեկտեղ վճռականություն էր արտահայտում, նա անհասկանալի լեզուներով ինչ-որ հմայություններ էր արտասանում, և ինչեր ասես չէր դնում հրով բորբոքված կրակարանում. է՛լ Նեղոսի կոկորդիլոսի սիրտ, է՛լ Արաբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի զանազան ու հազվագյուտ խոտեր, և այդ պահին կարծես նա հրամայում էր կատաղի ու անտեսանելի տարրերին։
Վերջապես ավարտվեց սարսափելի կախարդությունը, սառը քրտինքը հոսում էր նրա հրացայտ դեմքից. բայց ամեն ինչ իզուր էր. հայելու մեջ նորից արտացոլվում էր հայացքը ակնդետ դեպի երկինք նայող ու անդադար աղոթող Հուստիանը։ Եվ ահարկու զայրույթով բռնկված կախարդը գոռաց սարսափազդու ձայնով. «Միևնո՜ւյնն է, հաղթանակը ի՛մն է լինելու, ե՞ս պետք է հուսահատվեմ, որ հրամայել եմ մարդկանց մտքերին ու ձգտումներին, որ նրանց սրտերի հետ խաղացել եմ, ինչպես խաղաքարերի հետ։
Բայց հանկարծ այդ գերագույն լարումից ուժասպառ Կիպրիանոսի հայացքը խամրեց, և դեմքը դարձավ անկենդան ու դալուկ. չտանելով մի քանի ամսվա պայքարի լարվածությունը՝ նա անզգա գետին տապալվեց: Բայց միևնույնն է, նրա հպարտ ու դիվական համառությունը դեռ չդադարեց հրաբուխի նման ժայթքել, ու սատանայի դրդմամբ նորանոր հնարքներ էր մտածում Հուստիանին գայթակղելու համար, բայց Խաչը Աստծո զորությամբ միշտ հաղթող էր դուրս գալիս այդ բոլորի դեմ, որովհետև Քրիստոսի աղախինը անդադար աղոթքների մեջ էր։
Եվ մի օր, երբ Կիպրիանոսը իր դյութության արվեստի հինավուրց ու բազմաթիվ գրքերին, կախարդանքի առարկաներին ու զանազան հմայիլները ուշադիր զննելով, որոնց միջոցով նա ժամանակին իր կամքի յուրաքանչյուր ցանկություն կարողացել էր ի գործ դնել, և նրա ոտքերի տակ իշխանազուններ ու հարուստներ են ծնկի եկել իրենց խնդրանքներով, ազնվազարմ ու գեղանի կանայք են թավալվել իր առջև, որ արժանանան մեծ մոգի հաճությանը, պարտվածի հիասթափությամբ այս ու այն կողմ շպրտեց այդ անզոր անպետքությունները, գիտակցելով, թե ում դեմ է գործում և ինչ զորությամբ։
Եվ փխրուն աղջնակ Հուստիանը իր մտքից այլևս դուրս չէր
[ page 31 ]
գալիս, քանզի նրա միջոցով Աստված կարողանում է գործի դնել մի զորություն, որ վեր է, քան իր իմացած տիեզերական ահռելի ուժերը: Նրա միտքն ու սիրտը ձգտում էին այդ անտեսանելի, անծանոթ, ահավոր ուժին, որը մի նշանով ցրում էր իր իմացած բոլոր հնարամտություններն ու մինչ այդ զորավոր կարծված կախարդական հմայությունները: Եւ հենց այդ պահին մի երկնային պայծառ ասուպի նման հստակ մի միտք ճառագեց նրա մթագնած ուղեղում. եթե Խաչի նշանը այդքան զորություն ունի, ապա որչա՜փ առավել Խաչյալը կունենա։
Եվ մոլորյալ մարդը ճանաչեց իր Արարիչ ու Տեր Աստծուն...
Եվ այդ մտքից պայծառացած՝ ծնկի գալով նա արտասվախառը զղջումով խոստովանում է իր մեղքերի հետ նաև պարտությունը՝ ասելով. «Ես հավատում եմ Քրիստոս Աստծուն և Նրա Խաչի զորությանը. Ամենակալ Հայր Աստծուն, իսկ կուռքերը դևեր ու չար սատանաներ են...»: Դրանից հետո որպես ճշմարիտ դարձի ապացույց, այրում է բոլոր իր մոտ եղած կախարդության արվեստի մեծարժեք գրքերը, ու գնում իրենց քաղաքի եպիսկոպոսի մոտ, խոստովանում իր մեղքերն ու մոլորությունները ու մկրտվում Սուրբ Երրորդության անունով։
Եպիսկոպոսը հետագայում տեսնելով նրա անբասիր քրիստոնեական վարքը՝ շուտով նրան քահանա է ձեռնադրում, իսկ շատ չանցած որպես եպիսկոպոս, որ ծառայի միայն իր Տեր Աստծուն՝ ամենուր վկայելով իր դարձի պատմությունը, Խաչի զորության ու Խաչյալի մարդասիրության մասին։
Զարմանալի է նաև այս սքանչելի պատմության վախճանը. երբ այդ ժամանակներում սկսվում է Դիոկղետիանոս կայսրի հալածանքները ընդդեմ եկեղեցու ու նրա բոլոր քրիստոնյա հավատացյալ զավակների, Կիպրիանոսին բռնում են Անտիոք քաղաքում ու նրա հետ մեկտեղ Հուստիան կույսին։ Երկար համոզելուց ու հարցաքննելուց հետո դատավորը, համոզվելով նրանց հավատքի անդրդվելիության մեջ, հրամայում է երկուսին էլ ողջ-ողջ գցել եռացող կաթսայի մեջ, որտեղից Տերը մեծ հրաշքով երկուսին էլ ազատում է՝ որպես վկայություն բոլորովին անվնաս պահելով իր զավակներին։ Դատավորը տեսնելով այդ հրաշքը,
[ page 32 ]
որոշում է նրանց անձամբ Դիոկղետիանոս կայսրի մոտ ուղարկել, որը պիտի Նիկոդիմիա քաղաքը գնար՝ նոր կրկեսի բացման առթիվ։ Հենց այնտեղ էլ նա նրանց մահվան դատապարտության վճիռն է կայացնում՝ հրամայելով կտրել գլուխները, որովհետև շատ դեպքերի էր ականատես եղել, թե ինչպես կրկեսում վայրի գազանների առջև նետված քրիստոնյաներին արյունարբու գազանները երկնչել են մոտենալ, քանզի Տիրոջ հրեշտակները իրենց անտեսանելի ներկայությամբ պահել են նրանց վտանգից: Ու կայսրը, վախենալով, որ նման դեպք կարող է լինել, որոշում է երկուսի գլուխները կտրել տալ։
Նույն գիշեր մի քանի աստվածավախ նավաստիներ նրանց մարմինները գաղտնի տեղափոխում են Իտալիա։
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երբ 363 թվին Հուլիանոս ուրացողը երկրորդ անգամ արևելք եկավ որ պատերազմի պարսիկների դեմ, կարճ ժամանակ մնաց Պաղեստինում, և օգտվելով առիթից հրեաների երևելիները եկան մոտը, որ կայսրին խնդրեն՝ իրենց քրիստոնյաների ձեռքից ազատի և հրաման տա, որ ժողովարան ու աղոթատեղի շինեն։ Սակայն այս խորամանկության նպատակը այն էր, որ կարողանային տաճարը հիմնովին վերաշինել, քանի որ 70 թվականի տաճարի կործանումից հետո այդ տեղը ամայի էր մնացել, մինչև որ 134թ. Ադրիանոս կայսրը դրա տեղում կառուցել տվեց Արամազդի մեհյանը, որովհետև Երուսաղեմի անունն էլ էին ուզում իսպառ վերացնել, նրա տեղը մի ուրիշ քաղաք կառուցելով: Բայց նորադարձ Կոստանդիանոս կայսրը, իր բարեպաշտ մոր` Հեղինեի հորդորներով քանդել տվեց այդ մեհյանը: Իսկ երբ Հուլիանոս ուրացող կայսրը գահ բարձրացավ, նա ի հեճուկս քրիստոնյաների, այդ անօրենը ամեն բան անում էր քրիստոնեությունը վերացնելու համար։ Նա գովեց հրեաների գիրքն ու օրենքը, որոնց իբրև թե անձամբ տեղյակ է, նույնիսկ հրամայեց զոհ մատուցել՝ ըստ Մովսեսի օրենքի։ Դրան հրեաները պատասխանեցին. «Մենք չենք կարող որևէ տեղ զոհ մատուցել, մինչև որ տաճարը չշինվի, որովհետև զոհ միայն այնտեղ ենք անում»: Կայսրը անմիջապես զիջեց և շնորհեց նրանց
[ page 33 ]
խնդրածից ավելին՝ ասելով. «Այն տաճարը, որ Տիտոսը կործանեց, նրա տեղում պիտի վերականգնեմ ձեր տաճարը։ Ուրեմն դուք սկսեք շինել հիմքից, ես ծախսերը կհոգամ արքունական գանձարանից»։ Բայց նրա հոգսը ոչ թե տաճարն էր, այլ ուզում էր քրիստոնյաների դեմ այս ձևով մարտնչել, և որպեսզի դրանով իսկ նսեմացներ Քրիստոսի Գերեզմանի վրա կառուցված տաճարի փառքը։ Հրեաների ուրախությունը, այս խոսքերից հետո, անպատմելի էր։ Երբ հազիվ էր այս լուրը տարածվել, իսկույն, մեղուների նման նրանք սկսեցին խուժել Երուսաղեմ, թե՛ այր, թե՛ կին ուրախությամբ սկսեցին այդ գործը ձեռնարկել։
Հրաման ստացած հրեաները փութով գործի լծվեցին, նույնիսկ կանայք էին իրենց զարդերը նվիրաբերում տաճարի կառույցին, և փեշերով հող ու քար կրում:
Իսկ այդ ժամանակ ո՞վ կարող էր դիմակայել հրեաների մեծամտությանը, որոնք պարծենում էին քրիստոնյաների դեմ՝ հայհոյելով ու նախատելով Քրիստոսին, իբրև թե արդեն հասել է իրենց սպասված թագավորության վերականգնումը։ Եվ այնքան մեծ էր հրեաների ակնկալությունն ու հույսը նոր՝ հոյակապ տաճարի շինության վերաբերյալ, որ սկսեցին քանդել հին տաճարի մնացած քարերն էլ։ Եվ կատարվեց այդ ժամանակ սուրբ Կյուրեղի մարգարեությունը, որ երբեմն ասում էր քարոզության ժամանակ, թե՝ ժամանակ պիտի գա, որ այդ մնացած քարերն էլ պիտի քանդվեն՝ ըստ Տիրոջ խոսքի։ Եվ այդպես էլ եղավ։ Քանի որ հրեաները իրենց ձեռքով քանդեցին հին քարերը՝ նոր հիմք դնելու համար, իսկ տեղի հողը հանելով՝ դիզեցին բլուր առ բլուր, մի ուրիշ տեղում կուտակելով հարկավոր շինանյութը։
Արդ, երբ ամեն ինչ ավարտված էր՝ և հաջորդ օրվանից պետք է սկսեին հիմքերը դնել, հավատացյալները եկան Կյուրեղ հայրապետի մոտ՝ իրենց մտահոգությունը հայտնելու այդ չարագուշակ կացության մասին։
Իսկ քաջ հովիվը նրանց հորդորում էր, որ աղոթքով դիմեն Աստծուն և բնավ չթերահավատանան՝ ասելով. «Դուք անձամբ կտեսնեք, որ կկատարվի Տիրոջ խոսքը, թե քարը քարի վրա պիտի չմնա, որ չքանդվի»։ Այս բաները ասում էր վստահելով Տիրոջ խոսքին և հավատում էր, որ օգնությունը պիտի չուշանար։
Եվ իսկապես, երբ արդեն փորված էր հիմքը, և շինանյութ էին
[ page 34 ]
կուտակել գործը սկսելուց առաջ, հանկարծ գիշերը այնպիսի փոթորիկ եղավ, որ ամբողջ հավաքած շինանյութերը ցրեց տարավ, իսկ երբ երկրորդ օրը սկսեցին գործը` երկրաշարժ սկսվեց ու բազմաթիվ ներկաների մահվան պատճառ դարձավ: Եվ ինչպես գրում են եկեղեցու սուրբ հայրերը՝ Գրիգոր Նազիանզացին, Հովհաննես Ոսկեբերանը, Ամբրոսիոսը, հին տաճարի հիմքերից հրե գնդեր ելան և այրեցին ներկաներին, որոնք հանդգնաբար ուզում էին Աստծո կամքին հակառակ, վերաշինել Տաճարը: Բայց երբ հրեաները դրանից էլ չզգաստացան, և ուզեցին վերսկսել կիսատ գործը, այդ հուրը կրկնակոխ հետևում էր ոմանց այրելով, ոմանց էլ բոցակիզելով, և նրանք ահաբեկված ու խուճապահար ստիպված քրիստոնյաների եկեղեցիներում էին պատսպարվում: Իսկ հաջորդ գիշեր երկնքում մի մեծ լույս երևաց, աստղազարդ ու ճաճանչագեղ, որը ահավոր և լուսեղեն խաչի տեսքով ձգվեց Գողգոթայից մինչև Ձիթենեաց լեռ: Երբ հրեաները տեսան այդ երկնատեսիլ խաչի երևույթը, զարհուրեցին ու ապշահար մնացին, իսկ երբ սկսվեց խաչեր դրոշմվել նրանց զգեստներին, ինչպես որ լինում է մի բանը խանձելով, փութապես ջանացին դրանք թոթափել իրենց շորերի վրայից, շփելով կամ լվալով, բայց ապարդյուն, Աստվածադրոշմ կնիքը լուռ և կենդանի հանդիմանություն էր անհավատությամբ Տիրոջ կամքին հակառակվողներին: Եվ դրանից հետո շատերը հավատալով, շտապեցին մկրտվելու Կյուրեղ հայրապետի ձեռքով:
Եվ շուտով տաճարի նվիրական վայրը ամայացավ, և աղբանոցի վերածվեց, մինչև 636 թվականը, մինչև որ Օմար Խալիֆան այնտեղ մզկիթ կանգնեցրեց:
[ page 35 ]
ԱՊԱՄԻԱ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ՄԱՍՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Մարերի արքա Խոսրովը ամբողջ զորքով շարժվեց Ապամիայի վրա, ուր պահվում էր մի կանգունաչափ բեկորն այն Խաչափայտի, որի վրա, ինչպես ասում են, Քրիստոսը Երուսաղեմում կամավոր մահապատժի ենթարկվեց։ Դեռ հնուց մի ասորի այդ բեկորը գաղտնի բերել էր այնտեղ։ Հին մարդիկ գտնելով, որ այն կլինի իրենց քաղաքի մեծ հմայակը, փայտե տուփ էին սարքել և նրա մեջ դրել այն, և հանում էին միայն տարին մեկ անգամ, որ ամբողջ ժողովուրդը երկրպագի։ Ապամիացիները, երբ իմացան, որ մարերի զորքերը իրենց վրա են գալիս, մեծ սարսափի մեջ ընկան։ Լսելով, որ Խոսրովը դրժել է իր խոստումը, նրանք դիմեցին քաղաքի եպիսկոպոս Թովմային՝ խնդրելով, որ իրենց ցույց տա Խաչափայտը, որպեսզի վերջին անգամ երկրպագելուց հետո վախճանվեն։ Նա ընդառաջեց, և ահա այն ժամանակ տեղի ունեցավ անսպասելի և անհավատալի մի երևույթ։ Եպիսկոպոսը բերեց և ցույց տվեց փայտը, որի վրայից բարձրանում էր հրեղեն լույս և արտակարգ պայծառ լուսավորում եկեղեցու առաստաղը։ Քահանայի՝ ամբողջ տաճարով մեկ շարժվելու հետ մեկտեղ՝ շարժվում էր և լույսը՝ անդադար լուսավորելով եկեղեցին։ Ապամիացիների ժողովուրդը, այդ երևույթի վրա հիացած, ապշահար եղավ, հրճվեց, լաց եղավ, և բոլորի մոտ փրկության հույս առաջացավ։ Թովման, ամբողջ տաճարի մեջ շրջելուց հետո, Խաչափայտը տեղավորեց իր տուփի մեջ, ծածկեց այն, և լույսն անմիջապես անհետացավ։ Եպիսկոպոսը իմանալով, որ թշնամու զորքը հասել է քաղաքի մոտակայքին, շտապեց Խոսրովի մոտ։ Վերջինիս հարցին, թե արդյոք ապամիացիները մտադիր են դիմադրել պարսից զորքին, Թովման պատասխանեց, որ մարդկանց մտքից անգամ այդպիսի բան չի անցել։ Խոսրովն ասաց. «Դուք մի քանի հոգու հետ չե՞ք ընդունի ձեր քաղաքը՝ բացելով բոլոր դարպասները»: Իսկ քահանան պատասխանեց. «Հենց քեզ հրավիրելու համար եմ ես այստեղ ժամանել»։
Խոսրովը պարսից լավագույններից երկու հարյուր հոգու հետ մտավ քաղաք։ Հենց որ նա դարպասներից ներս մտավ, մոռացավ իր և դեսպանների միջև եղած համաձայնությունը, և
[ page 36 ]
եպիսկոպոսին հրամայեց ոչ միայն իրեն տալ հազար լիտր արծաթ և դրա տասնապատիկը, այլ եկեղեցու բոլոր թանկագին սպասքներն ու իրերը, որ անչափ շատ էին։ Ինձ թվում է, որ նա առանց վարանելու ամբողջ բնակչությունը կստրկացներ և քաղաքը կթալաներ, եթե աստվածային մի բացահայտ հրաշք նրան չխանգարեր։ Նրան այնքան էր հիմարացրել ու խելագարացրել փառասիրությունը, որ կարծում էր, թե քաղաքը ստրկացնելը մեծ փառքի գործ է՝ բոլորովին անտեսելով, որ դրանով խախտում է հռոմեացիների հետ կնքած հաշտության պայմանագիրը։
Բայց Աստված փրկեց Ապամիան։ Երբ Խոսրովը որպես ավար վերցրեց ամբողջ թանկագին իրերը, և Թովման տեսավ, որ նա դրամի առատությունից հարբել է, բերեց նաև Խաչափայտը իր տուփի հետ։ Բացելով տուփը՝ նա ցույց տվեց փայտն ու ասաց. «Ո՜վ ամենահզոր արքա, ամբողջ ունեցվածքից ինձ մնացել է ահա այս, որի տուփը զարդարված է թանկագին քարերով, մենք ուրախությամբ կտանք մնացած բոլորի հետ, բայց այս Փայտը մեզ համար փրկարար է ու սուրբ, դրա համար աղաչում եմ քեզ և պաղատում՝ ինձ շնորհիր այն»։ Եպիսկոպոսը միայն այսքանը ասաց։ Խոսրովը լսեց, մտածեց և զիջելով՝ նրա խնդրանքը կատարեց։
Ու միայն քաղաքի ձիարշավարանի մրցույթը դիտելուց հետո հեռացավ իր ամբողջ զորքով՝ մինչ այդ հրամայելով, որ ցցահան անեն իր զինվորներից մեկին, որը անարգել էր ապամիացիների մի կույս աղջկա։
(Պրոկոպոս Կեսարացի. «Բյուզանդական աղբյուրներ»)
ԽԱՉԻ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երբ աստվածակամ հրամանով սուրբ Կոնստանդիանոս կայսրը պատերազմի ելավ Գոթերի անթիվ բազմությունների դեմ, Ղեկովբ գետի եզերքին խփեց իր զորքի բանակատեղը: Աստվածային նախախնամությանը հաճելի եղավ ու այդ ժամանակ երկնքում հայտնվեց կենսատու Խաչի աստղային լուսատեսիլ նշանը՝ իր շուրջը ունենալով ճառագայթեղեն
[ page 37 ]
այս նշագիրը՝ «Սրանով պիտի հաղթե՛ս»։ Եվ նա իրեն երևացած Սուրբ Նշանի օգնությանը հուսալով նա հաղթեց, քշեց թշնամիների բանակը։ Ապա հայտնված Խաչը փութապես գտնելու համար իր մայր՝ երանելի Հեղինեին ճեպով Երուսաղեմ ուղարկեց:
Բայց հետո Կոնստանդիանոսը խաբվելով Մաքսիմինա կնոջից՝ Դիոկղետիանոսի դուստրից, եկեղեցու դեմ հալածանք սկսեց ու շատերին նահատակեց, և այս հանդգնության պատճառով ինքը ամբողջ մարմնով ապականվեց ելեփանդական բորոտությամբ։ Արիոսական կախարդները և մարսիկյան բժիշկները չկարողացան բժշկել կայսրին, ուստի հայոց Տրդատ թագավորին խնդրեց Պարսկաստանից և Հնդկաստանից հմայողներ ուղարկել, բայց նրանք էլ օգուտ չտվեցին։ Այդ ժամանակ մի քանի քրմեր, խրատվելով դևերից, հրամայեցին, որ նա բազմաթիվ փոքր երեխաներ մորթել տա ավազանի մեջ և նրանց դեռ տաք արյունի մեջ լողանա որ առողջանա։ Բայց երբ Կոնստանդիանոսը լսելով երեխաների լացն ու մայրերի ողբը, գթաց մարդասիրությամբ և նրանց փրկությունը ավելի լավ համարեց, քան իրենը։ Սրա փոխարեն Աստծուց ողորմություն է գտնում ու երազի մեջ առաքյալներից հրաման ստանում, որ իր բորոտությունից կմաքրվի՝ եթե կենսատու ավազանում լվացվի սուրբ մկրտությամբ, և Հռոմի Սեբեստրոս եպիսկոպոսի ձեռքով, որը իր իսկ հալածանքներից փախել ու ապրում էր Սերապտիոն լեռան վրա, Կոնստանդիանոսը մկրտվեց, սովորեց ու հավատաց, և Աստված հետագայում նրա բոլոր հակառակորդներին ոչնչացրեց իր առաջ։
(Ղազար Փարպեցի. «Հայոց պատմություն»)
ԱՆՏԻՈՔ ՔԱՂԱՔԻ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Երբ ֆրանկները պաշարել էին Անտիոքը, արևելքից մի մեծ զորահրամանատար եկավ, որը կոչվում էր Կիրբուղա, ու հասավ մինչև Ուռհա քաղաքի դուռը։ Ողջ երկիրը լցված էր ձիերով, կովերով, ոչխարներով, անթիվ բնակիչներով ու եկվորներով։ Կիրբուղան, որ թուրք էր, մեծամեծ ոճիրներ գործեց երկրում՝ ավերեց, կոտորեց, կողոպտեց ու բազում մարդկանց գերության քշեց։ Ապա դիմեց դեպի Հալեպ՝ Անտիոք գնալու
[ page 38 ]
նպատակով։ Երբ հասավ Հալեպ, լսեց, որ Անտիոքը գրավված է և ֆրանկները մտել են այնտեղ։ Նա փութապես եկավ Անտիոք, և Բաղդադից, Ասորեստանից ու Միջագետքից իր հետ բերած բազմաթիվ զորքերով շրջապատեց քաղաքը, որտեղ հաստատվել էին ֆրանկները։
Ներսում գտնվողները նեղվում էին հացահատիկի ու անասնակերի պակասությունից, քանի որ երկիրը ավերված էր, և այդ տարվա բերքը քաղաք չէր հասել։ Ֆրանկները, որ բազմահազար ու մեծաթիվ էին, այնքան նեղվեցին սովից, որ մի գրաստի գինը հասավ քսան և ավելի դինարի, իսկ ցորեն ու գարի բոլորովին չէր ճարվում։ Մինչդեռ նրանք այդպիսի նեղության մեջ էին, նրանց հետ եղած եպիսկոպոսներից մեկին երազում հայտնվեց հետևալը. «Ահա, Կասիանեի մեծ եկեղեցու այսինչ տեղում այն տեգն է, որով խոցվել է Քրիստոսի պատկերը, պատրաստված Տիբերիա քաղաքում, հրեաների կողմից։ Եթե վերցնեք այն, տանեք ձեր առջևից և հարձակվեք թշնամու վրա, կհաղթեք նրանց»։ Երբ ֆրանկները փնտրեցին և գտան այդ տեգը, ու պատրաստվեցին կռվի ելնել թուրքերի դեմ, մանավանդ, որ սովից հուսահատված էին, մտածեցին, որ ավելի լավ է մեռնել, քան կորչել կամ գերի բռնվել կանանց նման։ Այդ տեգն ու հաղթող Խաչի նշաններն ամրացնելով իրենց նիզակների վրա՝ նրանք դուրս եկան և Աստված նրանց հաղթություն պարգևեց։ Թուրքերն ընկրկեցին նրանց առջև և թիկունք դարձնելով՝ փախուստի դիմեցին։ Երբ շատերին կոտորելով մտան նրանց բանակատեղին, և անհամար հարստություն՝ հացահատիկ, ձիեր ու անասուններ ձեռք գցեցին։ Հրաշագործ տեգի, Քրիստոսի Խաչի զորության լուրը տարածվեց և բոլոր թուրք թագավորների սիրտը ահ ու դող ընկավ։
(Անանուն Եդեսացի. «Ժամանակագրություն»)
ԽԱԼԻՖԱՅԻ ՆԱՄԱԿԸ ՀՈՒՆԱՑ ԼԵՎՈՆ ԿԱՅՍՐԻՆ
ԵՎ ինչի՞ է նման քո համառությունը, որին ապաստանած՝ չեկար մեզ հնազանդ հարկատու դառնալու։ Մինչդեռ բոլոր ազգերը սարսափած դողացին մեզանից, իսկ դու ո՞ւմ ես ապաստանած, այդպես ընդդիմանում մեզ։ Արդյոք չե՞ս լսել այն չարիքնե-
[ page 39 ]
րի մասին, որ պատճառեցինք բոլոր թագավորություններին, որոնք դիմադրեցին մեր իշխանությանը. նրանց խորտակելով՝ փշրեցինք խեցեղեն անոթի նման, և մեր ձեռքն ընկան երկրի բոլոր հարստությունները։ Քանզի կատարվեց Տիրոջ հրամանն ու խոստումը մեր հոր՝ Իսմայելին, և բոլոր թագավորություններին հաղթելով՝ հպատակեցրինք։ Կամ թե ա՞յն էլ չտեսար, թե որչափ պատուհաս եկավ երկրիդ քո թագավորության օրոք։ Ես իմ ձեռքով եմ ավերել քո բազմաթիվ քաղաքները և իմ սրով եմ կոտորել զորքերի բազմությունը։ Արդ, գիտցիր, որ եթե իմ հարկատվության տակ չմտնես, երդումով ուխտ եմ արել, որ չեմ տեսնելու իմ ծնած երկիրը, մինչև չվերացնեմ քո թագավորությունը և չկործանեմ ամրությունը պարսպավոր քաղաքիդ, որին հուսացել ես։ Քո անվանի Սոֆիայի տաճարը, որ քո երկրպագության տունն է, իմ զորքերի համար լվացարանի պիտի վերածեմ, և Խաչափայտը, որին երկրպագում ես, խորտակելով պիտի ջախջախեմ քո գլխին, քանզի մեր հավատի փառքը մեծ է Տիրոջ առջև, որ կօգնի մեզ»։
Այսպիսի և վատթարագույն նախատինքներ էր գրել Լևոն կայսրին։ Իսկ նա, կարդալով վիրավորական գրությունը, շուտափույթ հրաման տվեց հայրապետին, սինկղիտոսի* հետ մեկտեղ՝ քաղաքի ամբողջ բազմությամբ, երեք օր չդադարեցնել փառատրության հնչյունները Սուրբ Սոֆյայում։
Դղրդաց ամբողջ քաղաքը, հավաքվելով պաշտամունքի վայրում՝ ըստ կայսեր հրամանի։ Եվ ապա նաև ինքը՝ թագավորը, եկավ, ժամանեց սուրբ քավարանը, և ձեռքում պահելով նախատինքի գրությունը, երեսնիվայր ընկավ Տիրոջ առաջ։ Եզեկիայի նման խնդրելով բազմախնամ ներողությունը մեր Փրկչի, որն ի սկզբանե ողորմել է Իր սիրելիներին։ Արտասուքով աղերսում էր տիեզերքի Աստծուն՝ օգնել և վրեժխնդիր լինել չարասեր ու ամբարտավան թշնամուց։ Հիշեց և անօրենի անարգանքը՝ արտասանելով Դավթի խոսքերը. «Որչափ ապականեց թշնամին Քո սրբարանը, պարծեցան Քո թշնամիները իրենց բարեկենդանության մեջ, իրենք իրենց հաղթություն տվեցին և ի վերուստ եկած այցելությունը չճանաչեցին» (Սղմ. 73։5)։
Այս և նման բազում խոսքեր Տիրոջ առջև արտասանեց որպես
____________________
* Սենատ, ծերակույտ
____________________
[ page 40 ]
խոստովանություն։ Երեք օր մնաց առանց ուտելու՝ կատարելով աղոթքի ուխտը։ Դրանից հետո Իսմայելի Մսլիմ զորավարին այսօրինակ հրովարտակը գրեց. «Ինչո՞ւ պարծեցար քո չարագործությամբ, ով հզորդ անօրինության մեջ, ածելու նման սրեցիր նենգությունդ և Ամենակալի դեմ ընդվզելով՝ հոխորտացիր, մեծամտաբար ապիրատություն ծրագրեցիր մեր Փրկիչ Քրիստոսի դեմ։ Սրա համար մենք հուսացել ենք Նրա ողորմածությանը, որ դու նախատեցիր, դրա համար Նա քեզ կհատուցի քո չարության փոխարեն և կփակի քո պիղծ բերանը, որ բացեցիր թագավորների Թագավորի, Նրա քաղաքի, Նրա անվան փառքի տաճարի և իմ դեմ, որ պահապանն եմ Քրիստոսի աթոռի, ապա Տերը կպապանձեցնի ըստ Դավիթ մարգարեի նզովքի, որն ասում է, թե անօրենություն խոսողների բերանը թող փակվի, իսկ մենք, ոչ աղեղով ենք պարծենում և ոչ էլ մեր սրով ենք ապրում, այլ Տիրոջ Աջը, Նրա բազուկը, և Նրա երեսի լույսը պահպանող զորությունը», կարող են խորտակել այնպիսիներին, որոնք քեզ նման պարծենում են իրենց ամբարտավանությամբ, և երբեք մտքովդ չի անցել, թե քեզանից արյան վրեժ կպահանջվի նրանց համար, որոնց խողխողեց քո սուրը և կամ գերի տարվեցին իմ երկրից։ Քանզի ոչ թե քո արդար գործերի համար, այլ մեր անօրենության համար թույլ տվեց, որ մեղավորների գավազանը հասնի մինչև արդարների շրջանը, որ ճանաչենք մեր տկարությունը և համոզվենք գնալ Արարչի կամեցած ճանապարհով։ Իսկ դու մի փորձիր մեր Տեր Աստծուն, քանզի Նա կարող է քեզ քո ամբողջ բազմությամբ ծովի խորքերը նետել, ծովի ջրերը ալեկոծելով, ինչպես խստասիրտ փարավոնին ընկղմեց Կարմիր ծովի խորքերը։ Մովսեսի գավազանով էր, որ ջուրը ուղղեց եգիպտական զորքերի դեմ և խորասույզ անելով՝ կորցրեց նրանց, իսկ այն գավազանը նույնօրինակ էր, ինչպես Քրիստոսի Խաչի ամենազոր նշանը, որն այսօր քո կողմից նախատվեց։
Արդ, եթե վերադառնալով՝ հեռանաս ինձանից, բարին կընտրես քո անձի և զորքիդ համար, ապա թե ոչ, շուտափույթ կատարիր այն, ինչ մտադրվել ես։ Իսկ Տերը կկատարի այն, ինչ բարի է, և Նրա համար հաճելի, կանի Իր դատաստանը,
[ page 41 ]
կփրկի Իր ժողովրդին, իսկ մեր նեղիչներին կորագլուխ, ամոթապարտ ետ կդարձնի մեզանից»։
Երբ այս հրովարտակը կարդաց Իսմայելի զորավարը, առավել ևս բորբոքվեց նրա բարկությունը և զայրացած ու գազանաբար ելավ մարտնչելու [եկեղեցու] հաստատուն վեմի դեմ։ Տերը խստացրել էր նրա սիրտը, որպեսզի ընկնի որոգայթի մեջ, որին արժանի էր։ Եվ հրաման տվեց իր զորքերին՝ նավեր պատրաստել, ու շուտափույթ կատարվեց հրամանը, և իսկույն իրենց ամբողջ կազմով մտնելով նավերը՝ գնաց մերձեցավ քաղաքին։ Երբ Լևոն կայսրը տեսավ ծովի վրա նրանց զորքի անտառի նման բազմությունը, հրաման տվեց պարսպի վրա երկաթե վանդակապատ ցանց պատրաստել և կողպել ամրոցի շղթայակապ դուռը՝ ոչ ոքի թույլ չտալով պատերազմել թշնամու դեմ, քանզի ի վերուստ էր սպասում օգնությանը և նրանց կատարած գործերի համար վրեժխնդրություն ակնկալում։ Ապա իսկույն հրամայեց հայրապետին սինկղիտոսով հանդերձ և քաղաքի ամենայն բազմության հետ մեկտեղ, կատարյալ ու ջերմ հավատքով իրենց մարտակից վերցնեն Քրիստոսի անհաղթելի և պայծառացյալ Խաչի նշանը։ Ինքը՝ թագավորը, ողջ բազմության հետ գնալով՝ կրում էր իր ուսերի վրա անպարտելի հաղթության նշանը, և ժողովուրդը փառաբանության հնչյուններ բարձրացնելով երկինք, տարածելով խունկերի անուշահոտ բուրմունքն ու մոմակալների, ջահերի պայծառությունը, տանում էին առջևից ու ետևից՝ ի պատիվ հաղթող ու պատվական Խաչի։ Բացելով քաղաքի դուռը՝ դուրս ելան ամբողջ բազմությամբ, ջրերի վրա բարձրացրին Խաչի նշանը՝ ասելով. «Օգնի՛ր մեզ, Քրիստոս, Որդի Աստծո, աշխարհի Փրկիչ»։ Այս խոսքերը երեք անգամ դեպի վեր՝ երկինք ուղղելուց հետո Խաչի նշանը սուզեցին ծովի ջրերի մեջ՝ այնտեղ դրոշմելով Տերունական Խաչի ուրվագիծը։
Եվ անմիջապես ծովի խորքը դղրդաց սուրբ Խաչի զորությունից, ալիքները ուժգին շարժմամբ եռացին, սաստիկ նավաբեկություն եղավ, և Իսմայելի զորքի մեծ խորտակում, մինչև որ զորքի մեծ մասը ընկղմվեց ծովի ջրերի մեջ և փարավոնյան զորքի նման ծովապատիժ բարկությունը ճաշակեց։ Զորքի մնացյալ մասը տախտակների վրա ալիքները քշեցին տարան ծովի այն կողմը՝ թրակացիների աշխարհը, և ոմանք հեռավոր կղզիներ ընկան։
[ page 42 ]
Զորքերի բազմությունը ավելի էր, քան հիսուն բյուր մարդ։ Իսկ նրանք, որ վտանգավոր փորձությունից ազատվելով, մնացին ցամաքի վրա, կայսրը ձեռնամուխ չեղավ անողորմ սրի մատնել, այլ հրաման տվեց պաշարման մեջ պահել, որ ոչ ոք հնարավորություն չունենա կերակուր ճարելու համար դուրս ելնել։ Մեծ սով եղավ նրանց բանակում, մինչև սպառվեցին ձիերն ու ջորիները։ Դրանից հետո ձեռնամուխ եղան հարճերն ու ծառաները փողոտելու և ուտելու, որ իրենց սովածությունը հագեցնեն։ Ապա բազում աղերսանքով Մսլիմը խնդրում էր Լևոն կայսրին՝ ողորմել նրան և բաց թողնել պաշարումից, քանզի շատերից քչերն էին ողջ մնացել։
Իսկ Լևոն թագավորը մտածելով, որ Տերը արդեն լուծել է իր վրեժը թշնամիներից, ողորմություն ցույց տվեց նրանց։ Իր մոտ կանչեց Մսլիմին և խոսեց նրա հետ՝ բազում դատափետումներով։ Հիշեցնում նաև նրա անամոթ լրբությունը, ասելով. «Ինչո՞ւ կամեցար հարձակվել մեր երկրի վրա, և քո սուրը անխնա կոտորեց իմ ժողովրդին։ Արդ, կենդանի է Տերը. դու մահու որդի ես և արժանի չես կյանքի, այլ որովհետև իմ դատաստանը Տերը կատարեց, քո անօրենությունը բերեց քո գլխին և անմեղ մարդկանց արյունը քեզնից պահանջեց, ապա ես իմ ձեռքը չեմ բարձրացնի քեզ վրա ու չեմ դատի։ Ահա քո անձը իմ ձեռքում է ու կարող եմ սպանել քեզ, կամ ապրեցնել, բայց չե՛ս մեռնելու, այլ գնա և պատմիր Աստծո մեծամեծ հրաշքները, որ տեսար»։
Նրան դիմավորում էին տարբեր քաղաքներում վայով ու ճիչով ճակատին խփելով, և վրան մոխիր ցանելով։ Իսկ նա մեծ ամոթով, կորագլուխ հանդիպում էր նրանց, բազում կշտամբանք լսելով և ոչ մի պատասխան չէր տալիս, բացի նրանից, որ ասում էր. «Չէի կարող Աստծո հետ կռվել»։ Դրանից հետո իր տունը գնաց և սուրն իր մեջքը չկապեց, մինչև օրն իր մահվան:
(Ղևոնդ. «Պատմություն»)
ԽԱՉԻ ՓԱՌԱՎՈՐ ՀՐԱՇՔԻ ՄԱՍԻՆ
Լսեք այս հրաշքի և փառավոր Նշանի մասին, որի նմանը չի եղել, ու որը վերաբերում է մեզ և ձեզ, որովհետև երկրավորներիս համար դժվար է հասկանալ և հավատալ այդ զարմանալի երևույթը։ Բայց մենք տեսանք մեր աչքերով, շոշափեցինք
[ page 43 ]
մեր ձեռքերով ու կարդացինք մեր շուրթերով, ուստի դուք առանց կասկածի պարտավոր եք հավատալ դրան։
Ադար ամսվա (մարտի) 19-ին՝ ուրբաթ օրը, մեր Փրկչի խաչելության օրը, Զեվդմա գավառի Ղագար գյուղում մի սագ ձու ածեց, որի վրա կային պարզ ու հստակ ընթեռնելի հունարեն տառեր։ Դրանք կազմում էին ձվի արտաքին մասը, որ երևում ու շոշափվում էին, ճիշտ այն տառերի նման, որ վանականները փորագրում են սկիհների վրա, այնպես որ ուռուցիկությունը նույնիսկ կույրերը կարող էին զգալ։ Ձվի մի կողմում Խաչ էր քանդակված, որը պտտվելով շուրջբոլորը, մինչև հունարեն տառերը, որի մյուս կողմում երկրորդ Խաչն էր պատկերված նույնանման ձևով, ու գրված էր. «Կհաղթե՛ն»։ Խաչերն ու գրվածքը իրար տակ էին։ Չկար ոչ մի քրիստոնյա կամ հրեա, որ տեսնելով այս հրաշքը՝ անդադար չփառավորեր Աստծուն։
(«Օտար աղբյուրները Հայաստանի մասին» գրքից».
Ասորական աղբյուրներ)
ԿՈՒՌՔԻ ՄՈԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Աֆրոդիտե կուռքի գուշակները, կախարդները և վհուկները մոլի կախարդությամբ սկսեցին դյութություն անել ստապաճույճ գետնակոչության միջոցով՝ հորինելով ինչ-որ կախարդախոսություններ ու բարբաջանքներ, բայց իրենց սուտ ու մոլար հնարքներով ոչինչ չկարողացան անել։ Իսկ սրանից առաջ մարդկանց կապում էին անհայտ կապանքներով և ծանր ցավեր էին գցում նրանց վրա՝ սատանաներ ուղարկելով նրանց մեջ, որից հետո ստապատիր խոսքերով քարոզում էին նրանց, թե՝ «Դուք պետք է զոհեր ու նվերներ մատուցեիք մեհյաններին ու ծառերին, բայց չեք մատուցել. այդ պատճառով մեր մեծ աստվածներից պատիժ հասավ ձեզ։ Ուրեմն՝ այժմ վերցրեք զոհեր ու նվերներ և մատուցեք ծառերի ու մեհյանների առաջ, կազատվեք այդ ցավերից ու հարվածներից»։ Եվ նախապես նրանց սարսափեցնելու համար, ինչպես որ նրանք ասում էին, այդպես էլ անում ու կատարում էր սատանան։ Այլև երբեմն երևակայական ու ցնորական բաներով, սաստիկ անձրևներ էր ցույց տալիս, երբեմն էլ երաշտներով ցամաքեցնում էին հողը դիվահնար ու սատանայական մոլորություններով։ Այնուամենայնիվ, գայթակղում ու կործանում էին նրանց երկիրը, որովհետև
[ page 44 ]
իրենք մոլորված էին ու մոլորեցնում էին տատանվողներին։ Բայց այս բաներից ոչ մեկը չկարողացան գործադրել ու կիրառել ու զարհուրեցնել Աստծո մարդուն և հաղթել նրան, որովհետև սուրբ Խաչի նշանով կապվեցին և կալվեցին նրանց ամբողջ զորությունները։
Ապա խոսել սկսեց ու ասել սուրբ օրենուսույց եպիսկոպոսը հոների իշխաններին ու մեծամեծներին, թե՝ «Ես չեմ վախենում ու սարսափում, կամ մտածում դրանց զրախոսությունների մասին, որովհետև դրանք Աստծո ճշմարիտ կյանքից հուսակտուր են և կամենում են դիվապաշտական կախարդությամբ ինձ, ինչպես և մարդկանց հիմարների պես վախեցնել, այլ ձեր՝ ամենքիդ առաջ բացարձակ ու աներկյուղ գործում եմ՝ հուսալով Քրիստոսի սուրբ Խաչի շնորհներին»։
Որից հետո եպիսկոպոսը հրամայում է քահանաներին ծունր դնել ու աղոթել Աստծուն՝ այս սաղմոսով. «Թող ելնի Աստված և ցրվեն բոլոր Նրա թշնամիները, թող փախչեն Նրա ատելիները Իր երեսից» (Սղմ. 68։1)։ Ապա խաչակնքեց բարձր ծառերի վրա։ Եվ քահանաները կտրեցին ծառերը, ու հյուսներին հրամայվեց դրանից բոլորաձև Խաչ պատրաստել: Այդ ձևով կանգնեցրեց իբրև ուխտի նշան ու աղոթքի վայր և ասաց. «Այս ամենակեցուց Խաչի առջև երկրպագեցե՛ք ձեր ստեղծող Տիրոջը. որովհետև դուք սովոր էիք երկրպագել այդ ծառին՝ ցնորական դատողությամբ, այժմ պարզ ու ընտանի կերպով երկրպագեցե՛ք Խաչին և անտեսանելի Աստծո պատկերին։ Դրա համար, փոխանակ զոհանվեր ծառերի՝ Իր Խաչը կանգնեցրեց տիեզերքի մեջ և փոխանակ զոհերի արյունների, Իր արյունը տվեց մեր ամենքիս քավության համար։ Եվ ես գիտեմ, ինչ որ անում եք, անգիտությամբ եք անում։ Բայց արդ՝ սրանից հետո հավատքով մոտեցեք Աստծո շնորհների գահին, թոթափեցեք հեռու ձեր անօրենության չարիքների ախտերը ու արժանի կլինեք ձեր անձերի վրա հագնելու երկնային փառքի լույսի պատմուճանը»։
(Մովսես Կաղանտկատվացի.
«Պատմություն Աղվանաց Աշխարհի»)
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԳԱՆՁԱԿ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ
Գանձակ քաղաքը լցված էր բազմամբոխ պարսիկներով ու սակավաթիվ քրիստոնյաներով։ Այն՝ Քրիստոսի ու Նրա
[ page 45 ]
պաշտողների սարսափելի թշնամին էր, Խաչն ու եկեղեցին անարգող ու հայհոյիչ, քահանաներին ու հոգևոր սպասավորներին ծաղրող ու նախատող։ Երբ լցվեց նրանց մեղքերի չափը, ու չարության աղաղակը հասավ Տիրոջը, երևացին քաղաքի ավերման նախնական նշանները, ինչպես որ Երուսաղեմի վրա՝ նրա կործանումից առաջ։ Որովհետև հանկարծ գետինը պատռվեց, ու սև ջուր դուրս եկավ։ Իսկ քաղաքին մոտ մի չափազանց մեծ սոսու ծառ կար, որին Ճանդարին էին կոչում, հանկարծ մի օր տեսան ինքն իրեն շրջված։ Այդ տեսարանի վրա ամբողջ քաղաքը հուզվեց։ Եվ դարձյալ մի օր տեսան՝ ինքն իրեն նորից կանգնած՝ ինչպես առաջ էր։ Այդ տեղի ունեցավ երկու անգամ, ապա ընկավ ու այլևս չկանգնեց։ Անհավատ իմաստունները սկսեցին քննություն կատարել այս հրաշքի վերաբերյալ։ Եվ իմանալով, որ քաղաքի ավերման նախանշանն է, սկսեցին բոլոր խաչերը հանել, որ մեխել էին քաղաքի դռների ցածի սեմերին, որովհետև անարգելու համար էին ամրացրել, որ բոլոր անցորդները տրորեն՝ դրանք անարգելով։
Հանկարծակի հասան թաթարական զորքերը և շրջապատեցին քաղաքը։ Տեսնելով, որ թշնամին գրավում է քաղաքը, բնակիչները մտան իրենց տներն ու այրեցին իրենք իրենց, որ չընկնեն թշնամու ձեռքը։ Ու չորս տարի քաղաքը մնաց ամայի, ու քիչ-քիչ նորից հավաքվեցին ու սկսեցին կառուցել, բացի պարսպից ու դռնից, որտեղ անարգում էին սուրբ Խաչը։
(Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն»)
ՀՐԵԱ ՃԱՄՓՈՐԴԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Միայնակ մի հրեա, ճանապարհին հանգստանում էր անմարդաբնակ տեղում ու զարհուրելով, երկնչում էր խավարաշրջիկ դևերից։ Ու մտածելով, որ քրիստոնյաները իրենց Խաչով կնքում և պահպանվում են, ինքն էլ իրեն խաչով տյառնագրելով՝ ննջում է։ Դևերը գալով տեսնում, ճիչ բարձրացրացնելով ասում են. «Զարմանքի մեջ ընկանք, քանզի արքայական մատանիով կնքված դատարկ անոթ տեսանք», ու չքվում են այնտեղից։ Իսկ հրեան, լսելով ու տեսնելով սուրբ Խաչի զորությունը, առավոտյան ելնելով՝ պատմում է քաղաքի եպիսկոպոսին և մկրտվում նրանից:
[ page 46 ]
ԽԱՉԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՆՇԱՆԸ
Fուստինիանոս Թրակիացի թագավորի ժամանակ, առաջին ամսին, երկնքի հյուսիսային կողմում բորբոքված հուր երևաց ու բազում մարդիկ տեսնելով այն, մեռան: Իսկ իներրորդ ժամին մի ամպ` միգախառն ու լուսավոր Խաչի նմանություն կազմեց, որը Կոնստանդնուպոլսում շատերը տեսան, և աղաղակեցին. «Տե՛ր ողորմյա, Տե՛ր ողորմյա Քո մեծ ողորմությամբդ»:
Իսկ այդ ժամանակի պատրիարքը հոգով հասկանալով եղածը, ասաց թագավորին. «Մի՛ վախեցիր, Տերը պատվեց քեզ Իր Խաչի նշանի երևումով, ինչպես Կոնստանդիանոս Մեծին, այժմ ինչո՞ւ ես հապաղում, և չես ուղարկում Ասորիների Եփրեմիես քաղաքը Տերունական Խաչը բերելու, որովհետև այնտեղ ընդդիմանում են, քանզի իրենց աշխարհի պահապանն են համարում»:
Թագավորը մարդ ուղարկեց, Խաչը սղոցել տվեց մեջտեղից և կեսը այնտեղ թողեցին, իսկ մյուս կեսը Կոնստանդնուպոլիս բերեցին: Լսելով այդ ժողովուրդը թագավորի հետ մեկտեղ, մեծ բազմությամբ դիմավորելու ելան և այն եկեղեցի տարան, մեծամեծ պատվով պատվեցին Քրիստոս Տիրոջ հաղթող Խաչը:
(Պատրիարք Միխայել Ասորի. «Ժամանակագրություն»)
ԲԱՐԵՊԱՇՏ ԿՆՈՋ ՀԱՎԱՏՔԸ
Սամոսատում մի մարդ կար՝ Աթանաս անունով, որի մոր անունը Մանիա էր, որ Տիրոջ Սուրբ երկյուղ կրող մեկն էր։ Նա թե՛ իր ստացվածքով էր սպասավորում աղքատներին, թե՛ աղոթքներով և Աստծո օրհնությունները հավատքով տանում, բաժանում էր նրանց։ Երբ նա մի ճգնավոր, քահանա, կամ եպիսկոպոս էր տեսնում, ընկնում էր նրանց առջև, աղոթք էր խնդրում և ասում էր. «Կնքի՛ր ինձ Խաչով, և ինքը, ձեռքերը պարզելով, ստանում էր սուրբ օրհնությունը, ու հետո, որպես թե գոյավոր մի բան ծրարում էր ափերի մեջ և տանում լցնում էր աղքատների ու իր տղաների գլխին։ Նրանք հարցնում էին, թե ի՞նչ է այդ, նա էլ պատասխանում էր. «Օրհնություն է, որ ստացա Աստծո սրբերից, առե՛ք ու պա-
[ page 47 ]
հե՛ք Տիրոջ երկյուղով»։
Եվ նրա Աթանաս որդին մեծանալով, Աստծո երկյուղը պահելով ու մոր աղոթքներով արժանացավ վանահայր դառնալու, իսկ հետո այդ քաղաքին եպիսկոպոս կարգեցին նրան։
(Պատրիարք Միխայել Ասորի. «Ժամանակագրություն»)
ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ՍՈՒԼԹԱՆԻ ՄԱՍԻՆ
Սուլթան Օսմանը 1622թ. հրովարտակ գրելով իր իշխանության տակ եղողներին, որ փութով գան հասնեն իր մոտ, միաժամանակ մի գիր ուղարկեց Լեհացիների արքային, որ հետևյալ բովանդակությունը ուներ. «Սուլթան Օսման, հզոր ու մեծ, ամենքին հաղթող և ոչ մեկից չհաղթված, արքայից արքա, և բոլորին իշխող թագավորից, որ հարկատու եմ դարձրել բոլոր ազգերին ու ցեղերին: Լինելով Մահմեդի անդրանիկ որդին և համանման նրան:
Իմացի՛ր Զիգմունդ արքա լեհաց, որ քեզ վրա եմ գալիս բազմաթիվ զորքով ու անհամար հեծյալներով, իբրև արծիվ շառաչելով ահարկու, որ ճանաչես ինձ և իմանաս զորությունը իմ, որ նման եմ երկնայիններին: Իսկ դու` տկար ու նկուն, որ չես ուզում հնազանդվել հզորիս և լինել ինձ հարկատու, կտեսնես, թե ինչեր կանցնեն քո և յուրայիններիդ գլխով: Ո՞վ ես դու, և ում վրա ես դնում հույսդ. եթե քո եկեղեցիների, որտեղ աղոթում եք, ապա դրանք իմ գրաստներին ու ձիերին ախոռ կդարձնեմ, իսկ եթե հուսացել ես ձեր Փայտին, որ Խաչ եք անվանում, ես նրանով կփշրեմ քո գլուխը: Երդվում եմ Մահմեդի հավատով և մուսուլմանության կրոնով, որ ինչ որ խորհեցի` կանեմ»:
Երբ դեսպանները հանձնեցին արքայի գիրը, կարդալով այն բոլորի առջև, ահով ու դողով լցվեցին լսողները, այնքան, որ սրտները բեկվեցին անօրենի ահից, և շվարեցին, հիմարացան նրանց մեծամեծ զորքերի քանակից, որոնք թիվ ու համրանք չունեին:
Այդ ժամանակ աստվածասեր ու բարեպաշտ արքան ասում է բոլորին. «Մի՛ երկնչեք, մի՛ զարհուրեք, և մի՛ հուսահատվեք բռնավորի սպառնալիքներից, այլ մենք Աստծուն և Նրա սուրբ
[ page 48 ]
Խաչի զորությանը ապավինենք, որ նրանով հաղթենք թշնամուն: Թեպետև նրանք բազում են և անթիվ, սակայն անհավատ են, իսկ մենք քիչ ենք, բայց Աստծո և սուրբ Խաչի հավատացյալներ, որ նա անարգեց: Այս գիրը նման է ասորիների Ռաբսակ զորավարի գրին, որ գրեց Իսրայելացոց Եզեկիա արքային, որը ասաց, այս մարտը մարդկանց, կամ մարմնի դեմ չէ, այլ Աստծո անհաղթ զորության դեմ: Ու քանի որ սա դատարկ տիկի նման փքված սկսեց հայհոյել կենդանի Աստծուն և սուրբ Նշանի դեմ, և իրեն համարձակվեց երկնավորների նման կոչել, դրա համար Աստված նրան պիտի կործանի իսպառ»:
Եվ այդպես, ապավինելով Աստծուն և Նրա սուրբ Խաչին` իրար քաջալերում էին, ասելով. «Ահա՛ փրկության օրը, այսօր մեզ մահու տանք և կռվենք սուրբ հավատի համար»:
Եվ պատերազմի օրը մեծ էր ու երևելի, ու այնպես ահագին, որ հնարավոր չէ գրի առնել, քանի որ թնդանոթների բազմությունից և հրացանների ծխից մթնեց աշխարհը: Եվ այնպիսի ահ ու դող բռնեց բոլորին, որ լեհ զորքերը հուսալիք ու նկուն մնացին: Բայց ապավինելով Աստծուն, բոլոր քաղաքներին ու գյուղերին լուր ուղարկեցին, որ եկեղեցիներում աղոթք ու պաղատանք անեն քրիստոնյաների փրկության համար, որովհետև ասում էին կործանումը մոտ է: Եվ բոլոր հոգևորականներն ու աշխարհականները երեք օր, երեք գիշեր ծոմապահությամբ աղոթում, պաղատում էին Աստծուն, ասելով. «Ոչ թէ մեր, ոչ թէ մեր, այլ հանուն Քո մեծ փառքի համար ողորմյա քրիստոնյա հավատացյալներին, որոնք դավանում են Քո սուրբ անվանը և ապավինում սուրբ Խաչիդ զորությանը»:
Իսկ երրորդ օրը, երբ սկսեցին նորից բախվել միմյանց զորքերի բազմությունները, և տաճիկները հաղթող լինելով կամենում էին իսպառ ջնջել հավատացյալներին, հանկարծ ողորմած ու մարդասեր Աստծո հրամանով քրիստոնյաների զորքի կողմից հողմ բարձրացավ, ու երկու կողմերի թնդանոթների ծուխը մտնում` կուրացնում էր անօրենների աչքերը: Ու ելնելով իրենց տեղերից քրիստոնյաները կոտորեցին անօրեններից 50.000 հոգուց ավելի, իսկ մնացածներին գերի բռնեցին:
[ page 49 ]
Այս ամենը սքանչելիքների համար փառք ամենակարող Աստծուն: Եվ սա եղավ սուրբ Խաչի վերացման տոնի օրը:
(Սիմոն Լեհացի. «Ուղեգրություն»)
ՀԱՅՐ ՊԱՖՆՈՒՏԻՈՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Այսպես, մի օր պատերազմելով, ինձ վրա հարձակվեց երկմտության դևը և ինձ չէր թողնում աղոթել ու ծանրություն բերեց վրաս։ Երբ այդ դառն ու ծանր նեղության մեջ էի, ինձ պարտադրելով վեր կացա, կանգնեցի սուրբ Խաչի առջև, երկրպագում էի ու Խաչի նշանով տյառնագրում երեսս։ Երբ այդպես մի քիչ համբերեցի, այդ պատերազմում պնդացա, ու Խաչի զորությամբ դևերը ցրվեցին, ու լեզվիս կապերը արձակվեցին։ Արդ, սիրելի եղբայր, երբ քո վրա հասնի նման պատերազմ, ոտքի կանգնելով՝ թեկուզ չաղոթես, բայց միայն խաչակնքվես, Աստված կտեսնի համբերությունդ ու կառաքի քեզ Իր օգնությունը։
(Վարք Հարանց)
ՍՈՒՐԲ ՆԵԿՏԱՐԻՈՍԻ ԽԱՉԸ
Սուրբ Նեկտարիոսը փոքր տարիքից՝ երբ դեռ հազիվ հինգ տարեկան էր, աղոթում էր իր մոր հետ, իսկ մայրը նրան սաղմոսներ էր սովորեցնում: Մի գեղեցիկ օր փոքրիկի թաթիկները փակեցին մոր բերանը, և ինքը սկսեց շարունակել մոր սկսած երգը, որ երբեք չէր լսել: Իսկ երբ նա արդեն տաս տարեկան էր, մի խումբ հավատացյալների հետ իրենց գյուղից ուխտագնացության են ճանապարհվում Երուսաղեմ:
Ճանապարհին իրենց նավը սոսկալի փոթորիկի է հանդիպում: Ու վտանգը այնքան մեծ է լինում, որը բոլորը կորցնում են իրենց փրկության հույսը: Փոքրիկ Նեկտարիոսը անդադար աղոթում էր իրենց բոլորի փրկության համար, իսկ երբ բոլորը վախից ընկճվել էին հուսահատությամբ, նա գնում է ու նավի ղեկի մոտ, ու ձեռքով բռնելով այն ու երկինք նայելով աղոթում է, ասելով. «Տեր Աստված, ինչո՞ւ ես թույլ տալիս այս բոլորը: Ես չե՛մ ուզում մեռնել, այլ ուզում եմ ապրել և Քո խոսքը քարոզել»:
[ page 50 ]
Ու մի քանի րոպե մտորելուց հետո, վզից հանում է իր բարեպաշտ տատի նվիրած Խաչը, որի մեջ կար Հիսուսի Խաչափայտից ընդելուզված մի մասունք, և այն իր գոտու վրա ամրացնելով իջեցնում է փոթորկվող ալիքների հորձանուտը, միաժամանակ աղոթելով ու Տիրոջ զորությունը կանչելով: Չանցած մի քանի րոպե, աստվածային միջամտությամբ ալիքները հետզհետե դադարում են ու ծովը հանդարտվում է: Բոլորը տեսնելով այդ հրաշքը երկնքի ու երկրի Արարչին փառք են տալիս, և շատ չանցած սուրբ Երկրի ափերն են հասնում:
Բայց Խաչի զորության խորհուրդը այդքանով չի ավարտվում, որովհետև կատաղի ալիքների հորձանուտում կորսվում է փոքրիկ Նեկտարիոսի նվիրական Խաչը: Նա մեծ վշտով ու խոր ափսոսանքով է տանում այդ անդառնալի կորուստը, միայն մխիթարվելով, որ այդ սուրբ Խաչի շնորհիվ մարդկային կյանքերը փրկվեցին:
Վերջապես երբ Հոպպեի նավահանգիստը հասան, ու հոգնած ճանապարհորդները դեռ չէին հասցրել ափ իջել, հանկարծ նավի հատակամասից սկսեցին տարօրինակ ու բարձր ձայներ լսվել: Նավաստիները զարմացած եղելությունը պարզելու համար մի փոքրիկ նավակ են ծովը իջեցնում, ու թիավարում ձայնի ուղղությամբ: Բայց ի՜նչ հրաշք, նավակի միջի մարդիկ զարմանքից ու վախից ապշում են, տեսնելով թե ինչպես է Նեկտարիոսի Խաչը կպած մնացել նավի կողից, առանց որևէ բանով պահվելու:
Ու նորից փոքրիկ ուխտավորը Աստծո հրաշքով հետ ստանալով այդ սուրբ Խաչի մասունքը, այն կրում է իր պարանոցին մինչև կյանքի վերջը, նաև այն ժամանակ, երբ հոգևորական դառնալով վանքի վանահայր է կարգվում:
(«Հրաշագործ սուրբ Նեկտարիոսի կյանքն ու վկայությունները»)
ԱՍՈՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԹԱՂՄԱՆ ԾԵՍԸ
Ասորիները իրենց ննջեցյալին նախ դեմքով դարձնում են դեպի արևելք և ոտքերի մոտ խունկ ծխում։ Հետո քահանա են հրավիրում, վերջինս աղոթք կարդալով, փայտե մի Խաչ է շինում և գցում նոր բերված ջրով լի կաթսայի մեջ և կարգադրում տաքացնել։ Ապա ժամկոչը լողացնում է ննջեցյալին՝ նախապես աջ մատը
[ page 51 ]
թաթախելով կաթսայի օրհնված ջրի մեջ և ննջեցյալի ճակատին Խաչ քաշում, ապա նոր լողացնում։
Երրորդ օրը քահանան ջրով Խաչը տանում է գերեզման և խաչաձև այդ ջուրը լցնում գերեզմանաթմբին, իսկ փայտե Խաչը կանգնեցնում ննջեցյալի գլխի կողմը։
(«Հայ եկեղեցու հարաբերությունները Ասորական եկեղեցու հետ»)
ՀԵՐԵՏԻԿՈՍԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Այդ ժամանակ (11-րդ դար), Կոնստանդնուպոլսում հայտնվեց մի չար ու պիղծ հերետիկոս, մի հոռոմ աբեղա, որ սատանային որպես աստված էր պաշտում: Նա իր հետ մի շուն էր ման ածում և նրան աղոթք մատուցում: Նման աղանդով նա վարակեց բազմաթիվ մարդկանց ու կանանց, Կոնստանդնուպոլսի հավատացյալ ժողովրդի փոքր մասը, ապա նաև Ալեքս կայսեր մորը. սա այնքան լկտիացավ, որ իր չար մոլորությամբ Քրիստոսի սուրբ Խաչի մի բեկոր ծածուկ դրեց կայսեր կոշիկների կրունկի տակ, որ տրորվի նրա կողմից: Աստված այդ հերետիկոսի հավատակիցների միջոցով բացահայտեց պիղծ աղանդավորին և կայսերը տեղեկացրեց: Աստվածասեր կայսր Ալեքսը, իմանալով այդ մասին, աղանդապետին ողջակիզեց, նրան հետևող շատ ուրիշներին՝ շուրջ 10.000 հոգու ծովում ջրահեղձ արեց, իսկ իր մորը գցեց պատվից ու շնորհներից: Եվ տիրեց խաղաղություն:
(Մատթեոս Ուռհայեցի. «Ժամանակագրություն»)
ՏՅԱՌՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅՆԻ ՍՐՎԱԿԻ ՎՐԱ
Սուրբ Բենեդիկտոսը, ունենալով խստակենցաղ վարք, իրեն վանահայր ընտրելուց հետո, նույնպես վանականներից խստությամբ պահանջում էր այդ։ Նրանք էլ, որ մինչ այդ սովորել էին փափուկ կյանքի, սկսեցին դժգոհել ու ափսոսալ, որ ընտրեցին նման վանահոր։ Մի օր, վանքի սովորության համաձայն, նրանք ապակե անոթով լիքը գինի բերեցին, որ վանահայրը օրհնի, որից հետո պիտի ինքն էլ ըմպեր, բայց նենգությամբ ու սատանայի դրդմամբ, նախապես թույն խառնեցին այդ գինուն։ Աստծո սուրբը ձեռքը երկարացնելով Խաչի նշանը
[ page 52 ]
պատկերեց անոթի վրա, որից այն այնպես փշուր-փշուր եղավ, որ կարծես նա Խաչի փոխարեն, վրան մեծ քար էր գցել։ Մահ կրող անոթը չկարողացավ տանել Կյանքի խորհուրդը կրող նշանը։ Ու նա, հասկանալով վանականների չար միտումը, ասաց խոնարհաբար. «Թող ամենակարող Աստվածը ողորմի ձեզ, եղբայրներ, ինչ որ ուզում էիք ինձ անել։ Այժմ գնացեք և ձեզ համար ուրիշ վանահայր ընտրեք, որ ուզենա ձեզ հաճոյանալ, որովհետև ես հեռանում եմ ձեզանից»։
ԳԱՅԹԱԿՂՎԱԾ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ
Բարեպաշտ Անդրեասի կյանքը լեցուն էր բազում առաքինություններով։ Երբ նրան ընտրեցին եպիսկոպոսի պաշտոնում, նա չկասկածելով իր ողջախոհության վրա, իր մոտ ծառայության է թողնում վանքի միանձնուհիներից մեկին։ Դրանից օգտվելով հոգիների դարավոր թշնամին՝ սատանան, սկսում է նրա մտքում անընդհատ այդ միանձնուհու պատկերը բերել և սաստկացնելով այդ հարձակումները, մինչև անգամ քնելիս էլ հանգիստ չէր տալիս նրան։
Եվ եղավ այնպես, որ մի հրեա մարդ գործով ճանապարհորդում էր դեպի Հռոմ, ճանապարհին, երեկոն իջնելուն պես, որոշեց գիշերել Ապոլլոնի մեհյանում։ Երբ կեսգիշեր եղավ, նա վախից դեռ չէր քնել, հանկարծ տեսավ, ինչպես մեհյանը լցվեց անթիվ չար ոգիներով։ Հրեան, չիմանալով ինչ անել, հիշեց, որ այդպիսի դեպքերում քրիստոնյաները խաչակնքելով են պաշտպանվում, իրեն էլ Խաչի նշանով կնքեց՝ չնայած բոլորովին չէր հավատում նրա զորությանը։ Իսկ չար ոգիների գլխավորը, մեհյանի մեջտեղում բազմելով, սկսեց հարց ու փորձ անել նրանց գործերի մասին։ Նրանք էլ ուրախությամբ ու պարծենալով պատմում էին, թե ինչպես են մարդկանց գայթակղել, մոլորեցրել, իսկ ոմանց էլ մինչև հուսահատության մեջ գցել։ Հետո ելույթ է ունենում այն ոգին, որը բարեպաշտ Անդրեաս եպիսկոպոսի մտքում ցանկասիրական գայթակղություններ է առաջացնում, նրան սպասավորող միանձնուհու
[ page 53 ]
միջոցով։ Ոգիների պետը ագահությամբ ու մեծ հետաքրքությամբ էր լսում այդ մասին։ Ու երբ իմացավ, որ այդ ոգին կարողացել է հասնել այն բանին, որ եպիսկոպոսը ցանկությամբ հպվել է սպասուհու թևին, սկսեց հաճոյախոսությամբ հորդորել, որ նա սկսած գործը անպայման ավարտին հասցնի և Աստծո ծառային շնության մեղքի մեջ գցի՝ հավատացնելով, որ դրանից հետո այդ ոգուն սպասում է առաջնության դափնին։
Այդ բոլորը տեսնելով ու լսելով՝ հրեա ճանապարհորդը, հանկարծ վախի ու զարմանքի ճիչ է բարձրացնում։ Ոգիների պետը իսկույն հրամայում է խուզարկել մեհյանը, ու երբ նրանք գտնում են սարսափից դողացող մարդուն, ուշադիր նայելով տեսնում են, որ նա պաշտպանված է Խաչի նշանով, ու զարմացած բացականչում են. «Օ՜, սա դատարկ, բայց Խաչով կնքված անոթ է»։ Այդ լսելով բոլոր չար ոգիները չքանում են այդտեղից։ Ուշքի գալով հրեան իսկույն ելնում ու գնում է Անդրեաս եպիսկոպոսի մոտ ու նրան մի կողմ տանելով՝ հարցնում է, թե ի՞նչ գայթակղություն է նրան տանջում։ Բայց նա ամաչում է իր սրտի խորհուրդները հայտնել։ Չհամբերելով հրեան ասում է նրան. «Ինչո՞ւ չես խոստովանում այն մասին, որ դու երեկ ցանկագրգռությամբ հպվեցիր միանձնուհի սպասուհուդ թևին»։ Տեսնելով, որ այդ էլ է նրան հայտնի, եպիսկոպոսը խոստովանում է իր մեղքը։ Հրեան, ցանկանալով նրան հետ պահել հետագա գայթակղություններից, պատմում է, ինչ որ տեսել ու լսել է գիշերը մեհյանում։ Այդ ժամանակ եպիսկոպոսը, զղջալով ու ապաշխարելով, գետին է ընկնում, որից հետո հրամայում է ոչ միայն սպասուհուն հեռացնել իր բնակավայրից, այլև մնացած բոլոր կանանց։ Իսկ մեհյանի տեղում Անդրեաս առաքյալի անունով մի եկեղեցի կառուցելով՝ նա իսպառ ազատվում է իր մարմնավոր գայթակղությունից։ Իսկ հրեային, որի միջոցով նա ազատվում է մեղքի մեջ ընկնելուց, հորդորելով ու քարոզելով՝ Հիսուս Քրիստոսի ու Նրա Խաչի փրկարար խորհուրդն է բացում, որից հետո նա մկրտվում է Սուրբ Երրորդության անունով և դառնում է այդ եկեղեցու անդամը։
[ page 54 ]
ԽՈՆԱՐՀ ԵՐԵՑԻ ՄԱՍԻՆ
Ամանցիոս անունով մի խոնարհ Աստծո ծառա կար, որը աչքի էր ընկնում իր զարմանալի պարզամտությամբ ու խոնարհությամբ։ Նա առաքյալների նման ձեռքը դնում էր հիվանդների վրա և բժշկում էր նրանց, և ինչքան ծանր հիվանդ լինեին, միևնույնն է, անմիջապես բժշկվում էին նրա ձեռքի հպումից և աղոթքից։ Նրա մասին պատմում էին նաև, թե ինչպես նա, որտեղ թունավոր օձ էր տեսնում, Խաչի մի նշան անելով վրաները, սպանում էր նրանց։ Իսկ երբ օձը թաքնվում էր որևէ քարանձավում, նա խաչակնքում էր այդ տեղը, որից հետո հանում էին արդեն սատկած օձին։
ՄԱՐՄՆԻՑ ՉԲԱԺԱՆՎԱԾ ՀՈԳՈՒ ՄԱՍԻՆ
Մի շատ անհանգիստ վանական կար, Ֆեոդոր անունով։ Նա ոչ մեկին չէր հնազանդվում, իսկ հոգու փրկության մասին անգամ լսել չէր ուզում։ Երբ այդ քաղաքում սկսվեց ժանտախտ տարածվել, նա նույնպես վարակվեց ու վերջին ժամերն էր ապրում։ Նրա մոտ եկան վանական եղբայրները ու աղոթքներով ուղեկցում էին հիվանդին իր վերջին ուղին։
Հանկարծ Ֆեոդորը բարձր ձայնով ճչաց. «Հեռո՜ւ, հեռո՜ւ գնացեք ինձանից, ես հանձնված եմ վիշապին կերակուր լինելու, բայց նա չի կարողանում ինձ կուլ տալ, չնայած գլուխս արդեն իր բերանում է, որովհետև դուք այստեղ եք։ Եթե ես հանձնված եմ նրան կերակուր լինելու, ինչո՞ւ եմ ձեր պատճառով կրում այս տանջանքները»։ Այդ ժամանակ եղբայրները ասում են նրան. «Այդ ի՞նչ ես ասում եղբայր, իսկույն խաչակնքի՛ր քեզ սուրբ Խաչի կնիքով, ու նա կհեռանա քեզանից»։ Բայց խեղճ մահապարտը նորից գոռում էր՝ ասելով. «Ուզո՛ւմ եմ խաչակնքվել, բայց նա իր թեփուկներով խանգարում է ինձ»։ Լսելով այդ՝ բոլոր եղբայրները գետին են ընկնում և սկսում են լացով ու աղաչանքով աղոթել Տիրոջը։ Հանկարծ
[ page 55 ]
հիվանդը թեթևանում է ու բարձր ձայնով ասում. «Փառք Աստծուն, վիշապը, որ ուզում էր ինձ խժռել, փախավ ձեր խաչակնքումներով ու աղոթքներով»։
Այս դեպքից հետո նա ապաքինվելով՝ իսպառ թողնում է իր մեղավոր ընթացքը և դառնում է օրինակելի ու բարեպաշտ մի վանական, որից հետո ննջում է խաղաղությամբ։
(Գրիգոր Երկխոս. «Զրույցներ»)
ԽԱՉԻ ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Իտալիայի մի նահանգում, ապրում էր մի ոմն՝ Մարտիր անունով, որը Աստծո ընտիր ծառան էր։ Ահա թե ինչ արեց իր մեծ հավատքով։ Մի անգամ, եղբայրները, որ ապրում էին իր հետ, հաց թխելիս մոռացան դրանց վրա Խաչի նշանը դնել, ինչպես սովորաբար անում էին։ Սուրբը նկատեց այդ, ու երբ վառարանի մեջ դրեցին ու ծածկեցին, նա հարցրեց. «Ինչո՞ւ խմորի վրա Խաչի նշանը չդրեցիք», և իսկույն մատներով Խաչի նշանը պատկերեց օդում՝ ուղղված դեպի վառարանի հացերը։ Այնտեղից ուժեղ ձայն եկավ, ինչպես կավե կուժերն են ջարդվում։ Ու երբ հանեցին պատրաստի հացերը, բոլորը զարմացած տեսան Խաչի նշանը՝ պատկերված թխված հացերի վրա:
ԴԻՎԱՀԱՐԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ
Աստծո կամքով՝ այնպես եղավ, որ սուրբ Եպիփանոսի մոտ մի դիվահար բերեցին, որին վաթսուն մարդ հազիվ էին կարողանում սանձել՝ երկաթե կապանքներով։ Այնժամ սուրբը ասում է մի իմաստասերի, որը իր ճարտարությամբ ուզում էր հաղթել իրեն. «Կամ դու բժշկիր նրան քո հեթանոս աստվածների միջոցով, կամ համաձայնիր՝ հավատալ Խաչյալին, եթե Նրա անունը բժշկի սրան»։ Երբ իմաստասերը հրաժարվեց բժշկել, սուրբը սկսեց քանդել դիվահարի շղթաները։ Տեսնելով այդ՝ իմաստասերը զարհուրած փախավ, իսկ սուրբը երեք անգամ այսահարի վրա փրկչական Խաչի նշանով կնքեց և ասաց պիղծ դևին. «Տիրոջ մեղավոր ծառա Եպիփանոսը հրամայում է քեզ Աստծո խաչված Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով դու՛րս արի այդ մարդու մի-
[ page 56 ]
ջից և այլևս մի՛ մտիր նրա մեջ»։ Դևը արագորեն դուրս եկավ, ու մարդը հանդարտվեց ու զգաստացավ։ Երբ իմաստասերը տեսավ այս, վազեց, երկրպագեց Աստծո մարդուն և ասաց. «Ով Եպիփան՝ պսակվածդ հաղթության փառքով, հավատում եմ, որովհետև խոսքով ասվում, գործով կատարում են, քանզի մեր անցավոր ցնդելի խոսքերը օդում անպտուղ են մնում, իսկ քո գործերը արդյունքով են պտուղը ճշմարտում։ Արդ կամենում եմ ես էլ լինել Խաչյալի ծառաներից մեկը»։ Եվ այդ օրից ստիպում էր իրեն էլ տալ Քրիստոսի կնիքը, այսինքն մկրտվում է Տիրոջ անունով։
Իսկ ովքեր լսեցին այդ, զարմացան, քանզի նա անվանի մարդ էր ամբողջ եդեսացիների, ասորիների ու փյունիկեցիների մեջ։
ԾԵՐ ՎԱՆԱԿԱՆԻ ՀԱՎԱՏԸ
Մի անգամ հայր Իսիդորի աշակերտը գնաց ջրհորից ջուր հանելու ու տեսավ, որ ջրհորի հատակին թունավոր օձեր են վխտում։ Վախեցած՝ ծերին ասաց. «Ավա՜ղ, կործանված ենք, քանի որ ջրհորի հատակին օձեր տեսա»։ Ծերը խոնարհաբար ժպտաց ու գլուխը տարուբերելով ասաց. «Եթե սատանան կամենար բոլոր ջրհորներում և աղբյուրներում օձեր գցել, դու այլևս ջուր պիտի չխմեի՞ր»։ Եվ դուրս գալով խցից՝ գնաց ջրհորը, իր ձեռքով ջուր քաշեց ու առաջինը ինքը խմեց, նախապես Խաչի նշան հանելով վրան՝ ասաց. «Որտեղ Խաչն է, այնտեղ սատանայի չարությունը ոչինչ չի կարող անել»։
ՀԱՅՐ ՊԻՄԵՆԻ ՄԱՍԻՆ
Գնում էին մի անգամ Հայր Պիմենի մոտ մի քանի ծերեր։ Այնտեղ մի մարդ կար, որի տղայի գլուխը դիվական հնարքներով ետ էր շրջված։ Երբ հայրը տեսավ ծերերի բազմությունը, տղային վանքից հանելով՝ դրեց նրանց առջև ու սկսեց լալ։ Ծերերից մեկը հարցրեց նրան. «Ով մարդ, ինչո՞ւ ես լալիս»։ Նա
[ page 57 ]
պատասխանեց. «Ես հայր Պիմենի բարեկամն եմ, այս երեխային դժբախտություն է պատահել, ուզում եմ նրան ցույց տալ հայր Պիմենին, բայց վախենում եմ, քանի որ նա չի ուզում մեզ տեսնել, և եթե հիմա իմանա այստեղ եմ, մարդ կուղարկի և մեզ կվռնդի։ Ձեզ տեսնելով՝ համարձակվեցի մոտենալ։ Եթե հիմա կարող եք, ողորմեք ինձ և տղայիս տարեք ներս, աղոթեցեք նրա համար»։ Ծերը երեխային հետը ներս տարավ և իմաստությամբ վարվելով՝ իսկույն հայր Պիմենի մոտ չտարավ, այլ մոտեցնելով իր հետ եղող եղբայրներին՝ առանձին-առանձին, ասում էր. «Խաչակնքիր այս տղային»։ Եվ այդպես, բոլորը խաչակնքեցին, իսկ վերջում մոտեցավ հայր Պիմենին, բայց նա չէր թողնում, որ իրեն մոտեցնեն։ Ծերերը խնդրեցին նրան. «Մեր հայր, ինչպես բոլոր եղբայրները արեցին, դու էլ նույնը արա»։ Նա հառաչեց, ոտքի ելավ, և աղոթեց՝ ասելով. «Աստված իմ, բժշկիր Քո արարածին, որ թշնամին մեր վրա չտիրի», ու խաչակնքելով՝ բժշկված երեխային վերադարձրին հորը։
ՀԱՅՐ ԼՈՆԳԻՆԻ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ
Մի կին, որի կրծքում հիվանդություն կար, որը կոչվում էր քաղցկեղ, լսելով հայր Լոնգինի մասին, ուզում էր հանդիպել նրան, որ ապրում էր Էնատոն քաղաքի մերձակայքում, առանձնության մեջ։ Կինը գնաց փնտրելու նրան։ Պատահեց այնպես, որ նա գտավ նրան ծովի ափին, չոր ճյուղեր հավաքելիս։ Եվ ասաց կինը. «Աբբա, որտե՞ղ է հայր Լոնգինը»։ Ու չգիտեր, որ նա է։ Իսկ նա պատասխանեց. «Ի՞նչ ես ուզում այդ ստախոսից։ Մի՛ գնա նրա մոտ, որովհետև նա ստախոս է։ Ի՞նչ է քեզ հետ պատահել»։ Կինը պատմեց իր հիվանդության մասին։ Հայր Լոնգինը խաչակնքեց նրա հիվանդ տեղը և ասաց. «Գնա՛, և թող Աստված բժշկի քեզ, որովհետև Լոնգինը քեզ չի կարող օգուտ բերել»։ Կինը հեռացավ, և հավատալով այդ խոսքերին իսկույն առողջացավ։ Դրանից հետո նա մարդկանց պատմում էր այդ մասին տալով ծերի արտաքին նշանները։ Ու նրան ասացին, որ դա հենց հայր Լոնգինն է եղել։
Ներածություններ 1.Պատմական
վկայություններ 2.Հայոց վերածնունդ
3.Տիեզերալույս հայրերը Սուրբ Խաչի մասին 4.Սուրբ
Խաչի տոները
5.Ժամանակակից վկայություններ
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝
Մեհրուժան Վազգենի Բաբաջանյան «ԽԱՉԱՊԱՏՈՒՄ» Տրամադրել է՝ Մեհրուժան եղբայր Բաբաջանյան։ |
Տես նաև |
Մեհրուժան Բաբաջանյանի այլ գործերը |