ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support

Մեհրուժան եղբայր Բաբաջանյան

ԽԱՉԱՊԱՏՈՒՄ


Ներածություններ  1.Պատմական վկայություններ  2.Հայոց վերածնունդ
3.Տիեզերալույս հայրերը Սուրբ Խաչի մասին  4.Սուրբ Խաչի տոները
5.Ժամանակակից վկայություններ

[ page 199 ]

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ page 200 ]

ԾԵՐ ՎԱՆԱԿԱՆԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ

Հիվանդ և ծեր մի վանական, որը երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ գտնվում էր գերմանացիների գրաված ռուսական քաղաքում, բոլոր իր հայրենակիցներին հորդորում էր, որ չվախենան և ուրիշ տեղ չգնան, որովհետև ասում էր, որ գերմանացիները իրենց մոտ հյուր են, իսկ հյուրերը, ինչպես հայտնի է, երկար չեն մնում։ Եվ ինչ-ինչ մարդկանց միջոցով այս լուրը հասնում է քաղաքի գերմանացի պարետին, որը երկու զինվոր է ուղարկում, որ տեղում գնդակահարեն հանդունգն վանականին։

Երբ նրանք ավտոմատներով ներս են մտնում, անկողնում պառկած ծեր վանականը բացականչում է. «Մարդասպանները եկա՛ն։ Իսկ ո՞ւմ վրա պիտի կրակեք. տեսնո՞ւմ եք իմ վրա Փրկչի Խաչն է, ի՞նչ է Հիսուսի վրա՞ պիտի կրակեք, դեռ ասում եք թե քրիստոնյա եք ու Աստծուն հավատում եք»։ Եվ առանձին-առանձին դիմելով նրանց՝ ավելացնում է. «Դու երկու երեխա ունես, իսկ դու՝ երեք»։ Ապշած զինվորները, առանց հրամանը կատարելու, գնացին և պարետին պատմեցին տեղի ունեցածի մասին, որը այդ լսելով այդ, իր հրամանը չեղյալ հայտարարեց, ու ծեր վանականը ապրեց մինչև խաղաղ ժամանակները։


ԳՅՈՒՂԱԿԱՆ ՔԱՀԱՆԱՅԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Մի անգամ հոգեհանգստյան պատարագից հետո ինձ մոտեցան ննջեցյալի կինն ու նրա բարեկամուհին և խունկ խնդրեցին։ «Ինչի՞ համար է, հարցրեցի նրանց»։ «Տանը, աղջկաս հետ ինչ որ բան է պատահել։ Գիշերը մեռած ամուսինը, որ

[ page 201 ]

կախվելով սպանել էր իրեն, գալիս և դուրս է կանչում»։ «Իսկ նա ի՞նչ»։ «Դուրս է գալիս»։ «Եվ ի՞նչ են նրանք անում»։ «Խոսում են միմյանց հետ, և չգիտես ինչու հանգուցյալը կնոջը խնդրում է հանել մահճակալի գլխավերևում կախված Խաչը։ Ես էլ ուզում եմ խունկ ծխեցնել բնակարանում»։ «Ահա թե ինչ, ասացի ես նրան վճռականորեն, Խաչը ոչ մի դեպքում թող չհանի, ապա թե ոչ՝ կարող է կործանվել։ Քեզ խունկ կտամ, շիկացած ածուխի վրա դիր ու բնակարանում ծխեցրու։ Վերցրու նաև մկրտության ջուր և տանը ամեն բան ցողիր՝ նույնիսկ զուգարանը։ Ցողիր Խաչը թաթախելով և աղոթքով. «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» անունով։ Իսկ աղջիկդ թող սոված փորին խմի այդ ջրից և, ինչքան հնարավոր է, թող շուտ գա ինձ մոտ։ Եթե ամուսինը նորից գա, թող նրա հետ դուրս չգա, այլ այդ ժամանակ թող աղոթի. «Տեր, ողորմի՜ր»։ Աղջկա մայրը խոսք տվեց ամեն բան իմ ասածով կատարել, և երկուսով հեռացան։

Անցավ երկու շաբաթ, ինձ մոտ եկավ կախվողի գյուղից մի ջահել կին, որ մկրտվի։ Արարողությունից հետո ես հարցրեցի նրան. «Գիտե՞ս արդյոք, որ ձեր գյուղից մեկը վերջերս կախվեց»։ «Գիտեմ, ասաց նա»։ «Ասա նրա կնոջը, թող շտապ գա ինձ մոտ»։

Նա խոստացավ փոխանցել։

Մյուս կիրակի ինձ մոտ եկավ կախվողի կինը։ Ես նախ մանրակրկիտ խոստովանեցրի նրան և արձակեցի իր կատարած մեղքերից, որից հետո նա հանգամանորեն պատմեց կատարվածի մասին, որ իր ամուսինը հաճախակի էր հարբում, երբեմն էլ տուն էր գալիս վատ տրամադրությամբ, որի ժամանակ նրա մոտ այս կյանքից կամավոր հեռանալու ցանկություններ էր առաջանում։ Մի քանի փորձեր արեց որ ինքնասպան լինի, բայց կինը թույլ չէր տվել այդ իրագործել, բայց մի անգամ աչալուրջ չեղավ, և նա կախվեց։ Երբ թաղեցին, կինը իր տեղը չէր գտնում, այնքան ծանր էր տանում կատարվածը։ Միշտ ննջեցյալին, կարծես իր կողքին էր զգում։ Ու անընդհատ մի միտք էր սողոսկում նրա ներսը. «Կախվեմ, ես էլ ամուսնուս հետևից գնամ այն աշխարհ, այս դառը և անհաջող կյանքից»։ Իսկ երբեմն այդ հետապնդող միտքը այնքան ուժեղ էր լինում, որ կարծես թե ինչ-որ մեկը պարտադրում էր նրան այն իրագործել, և հազիվ հազ էր նա հեռացնում իրենից այդ ահավոր

[ page 202 ]

ցանկությունը։

Թաղումից տաս օր հետո նրա դրությունը ավելի վատթարացավ, իսկ բնակարանում սկսվեցին տարօրինակ ու անհասկանալի բաներ կատարվել։ Քիչ չէր որ անընդհատ ամուսնու ներկայությունն էր զգում կողքին, ավելացան նաև ինչ-որ աղմուկներ, շրշյուններ. կարծես թե օդի միջով ուրվական էր շրջում, երբեմն էլ սառնություն փչում վրան։ Մի անգամ հեռուստացույցի անտենան ինքնիրեն սկսեց տեղաշարժվել, նույնիսկ զրնգալ՝ լսելի ձայնով։ Այդ բոլորը խիստ վախեցնում էր նրան, ու միայն նրան օգնում էր մոր ներկայությունը, որ թաղմանն էր եկել հեռու տեղից։ Քնում էր մոր հետ այն սենյակում, որտեղ առաջ ամուսնու հետ էր ապրում։ Իսկ այդ մահճակալի գլխավերևում մի սովորական, գիպսից, դեռ չօրհնված Խաչ էր կախված, որը մի օր պատահաբար գնել էր շուկայում։

Եվ մի անգամ, մոտավորապես գիշերվա ժամը մեկին, նա արթնանում է և լսում է, ինչ որ մեկը բռնակը պտտելով բացում է դուռը։ Ուշադիր նայելով տեսնում է, իր ամուսինն է հայտնվում ու սենյակն է զննում հայացքով, բայց ներս չի մտնում, այլ մատով լուռ կնոջն է կանչում իր հետևից։ Նա էլ հագնվելով՝ դուրս է գնում նրա մոտ։ Եվ չի մտածում, թե այդ ինչպես ամուսինը տուն մտավ, երբ մուտքի դուռը փակ էր, ու չէ՞ որ նրան թաղել են, իսկ մարմինը հողի տակ է գտնվում։ Դուրս եկան նրանք փողոց և նստեցին իրար դիմաց՝ նստարանի վրա, ու սկսեցին զրուցել։ Նա ասում է, որ իր համար հիմա շատ դժվար է, զղջում է կախվելու համար և խնդրում էր ներել իրեն այդ ոչ խելամիտ քայլի համար, և ընդհանրապես բոլոր իր վատ արարքների համար ևս, որ կատարել է նրա հանդեպ։ Եվ խոստացավ տանել նրան այն աշխարհ, բայց չբացատրեց, թե ինչպես պետք է այդ աներ։ Ու հատկապես խնդրում էր, որ կինը հանի, մի ուրիշ սենյակ տանի մահճակալի գլխավերևում կախված Խաչը, որ ինքը կարողանա ազատորեն մուտք գործել իրենց սենյակ։ Նրանք մոտ երկու ժամ խոսեցին իրար հետ, որից հետո կինը հետ եկավ տուն և պառկեց քնելու, իսկ նա մնաց փողոցում։

Դրանից հետո նա մեկ երկու անգամ գալիս ու դուրս է կանչում կնոջը և ամեն անգամ խնդրում, որ անպայման Խաչը հա-

[ page 203 ]

նի պատից։ Կինը արդեն ուզում էր ընդառաջել նրան և հանել Խաչը, բայց վախեցավ, որ եթե այն հանի, միգուցե կախված ամուսինը կգա, իր անկողինը կմտնի, ու չհանեց։ Այդ ժամանակ նա սկսեց խնդրել կնոջը, որ գոնե վզի շղթայի Խաչը հանի։ Ու այնքան թախանձագին էր խնդրում, որ երբ ուզեց հանել, վերջին վայրկյանին չգիտես ինչու մտափոխվեց ու չհանեց։

Դրանից հետո նա որոշեց մորը պատմել այդ դեպքերի մասին։ Նա շատ զարմացավ, որ ինքը, աղջկա հետ միևնույն սենյակում քնելով, ո՛չ տեսել, ո՛չ լսել է նրա ամուսնու գալու մասին։ Այս բոլորը խիստ անհանգստացրին մորը, և նա իր բարեկամուհու հետ եկավ եկեղեցի ու խունկ խնդրեց ինձանից, որ իր աղջկան պահպանի այդ գիշերային տարօրինակ այցելություններից։ «Իսկ ինչո՞ւ դու անմիջապես ինձ մոտ չեկար, զարմացած հարցրեցի ես կախվողի կնոջը, չէ՞ որ ես խնդրել էի շտապ ինձ մոտ գաս»: «Այո, փոխանցեցին այդ լուրը, բայց երբ խունկ ծխեցրին սենյակում և սուրբ ջրով ցողեցին, դրանից հետո գիշերային այցելությունները դադարեցին, ու այլևս ամուսինս չերևաց»։ «Իսկ երբ դու նրա հետ դրսում նստած էիր նստարանին, ամուսինդ քեզ դիպա՞վ ձեռքով»։ «Ո՛չ»։ «Իսկ ինչպիսի՞ տեսք ուներ նա։ Միգուցե ուրվականի՞ էր նման»։ «Ո՛չ, կարծես կենդանի մարդ լիներ, ինչպես որ նախկինում գիտեի նրան»։ Ահա թե ո՞ւր է հասել մարդկանց հոգևոր տգիտությունը, մտածեցի ես ու ասացի նրան. «Իսկ հիմա ուշադիր լսի՛ր ինձ։ Նա քո ամուսինը չէր, այլ քեզ սատանայի կամակատար չար դև է այցելել։ Նա քո ամուսնուն իր մեղքերի ու հարբեցողության պատճառով կործանեց, մինչև կախաղան, մինչև դժոխք հասցրեց և դրանից հետո քո հետևից է եկել, որ քո մեղքերի համար քեզ էլ դժոխք տանի։ Այդ ի՞նչ մեծ անզգուշություն ես արել՝ անմիջապես չգալով ինձ մոտ։ Դրանով դու ոչ միայն այս կյանքն ես վտանգի տակ դրել, այլև հավիտենականը, ու կարող էր պատահել, որ հիմա դժոխքի բաժին դարձած լինեիր։ Փառք Աստծուն, որ այդքան մեծ ազդեցություն է թողել խունկն ու մկրտության սուրբ ջուրը։ Հիմա տեսա՞ր, թե ինչ մեծ զորություն ունի Խաչը, որ դևը չի համարձակվել մոտենալ քեզ։ Ու Խաչն էլ դեռ օրհն-

[ page 204 ]

ված չի եղել չէ՞»։ «Ո՛չ, ես այն շուկայում եմ գնել»։ «Չնայած, որ այն օրհնված չի եղել, բայց և այնպես Խաչ է, որի վրա Խաչյալ Տեր Հիսուս Քրիստոսն է պատկերված։ Եթե հանկարծ դու Խաչը հանեիր այնտեղից, հնարավոր է, որ կործանվեիր։ Ու եթե այն ժամանակ փողոցում, նրա խնդրանքով վզիդ Խաչը հանեիր, դժվար թե կենդանի մնայիր։ Իմացի՛ր Խաչի զորությունը ու այլևս երբեք մի հանիր վզիցդ, թեկուզ բաղնիքում։ Իսկ այն, որ դու փողոց ես դուրս եկել, հնարավոր է, որ դա մոլորեցնող տեսիլք լինի չարի կողմից, երբ դու պառկած էիր անկողնում։ Դրանք իրենց նպատակին հասնելու համար երբեմն մարդկային կերպարանք են առնում, երբեմն ցնորական միջոցներով են խաբում, կարծես թե դա իրականում եղել է քեզ հետ։ Աստծուն գոհություն հայտնիր, որ քեզ փրկել է այդպիսի մեծ չարիքից։ Ահա և դու խոստովանեցիր ու մեղքերի թողություն ստացար։ Այժմ ամեն բան արա հոգուդ փրկության համար, որովհետև մեր հոգիների թշնամին չար է ու չափազանց խորամանկ։ Իսկ պատից կախված Խաչդ անպայման կբերես, որ օրհնեմ, որովհետև չարը չի դադարելու քեզ խաբելու ուրիշ հնարքներ բանեցնել: Բայց դու մի՛ վախեցիր, որովհետև աղոթքով, Խաչով ու Տիրոջ անունը հավատքով կանչելով կարող ես միշտ հաղթող լինել»:

(Քահանա Վ. Եմելիչեվ. «Դիվահարներ։ Չար ոգիների արտաքսումը» գրքից)


ԽԱՉԻ ՆՇԱՆԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբ դեռ ուսանող էի, մի անգամ հետաքրքրությունից դրդված գնացի ոգեկանչության սեանսների։ Չնայած ես հավատում էի Աստծուն և գիտեի, որ ոգեկանչությունը չարի գործ է, բայց երիտասարդ լինելով ու փորձառություն չունենալով՝ որոշեցի սեփական աչքերով տեսնել այնտեղ կատարվողը։ Սեանսին չէի մասնակցում և հեռվում դիտողի դերում էի։ Երբ ուղեցույց պնակը սկսեց արագորեն շարժվելով պատասխանել ներկաների հարցերին, ես մտովի խաչակնքեցի սեղանը, որի վրա կատարվում էր այդ գործողությունը։ Ոգու հետ կապը անմիջապես դադարեց, բոլորը զարմացան կատարվածի վրա, բայց ոչ ոք չհասկացավ դրա պատճառը, որովհետև ես նրանց հետևում էի կանգնած ու Խաչն էլ մտովի հանեցի։

[ page 205 ]

ԱՆՀՆԱԶԱՆԴ ՎԱՆԱԿԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մի ոմն կրոնավոր, սատանայական ատելությամբ վառված, անչափ հակառակվում էր վանահորը, մինչև իսկ աչքերով չէր ուզում տեսնել նրան։ Եվ մի օր նա հիվանդացավ ու մահվան անկողին ընկավ։

Ըստ սովորության, երբ վանական եղբայրները կեսօրին հանգստանում էին, այդ հիվանդը բարձր ձայնով սկսեց աղաղակել և, սոսկալի տեսիլք տեսածի նման, դողալով ու սփրթնելով, ուզում էր փախչել՝ երեսը այս ու այն կողմ տարուբերելով։ Եղբայրները իսկույն հարցրին նրան. «Ի՞նչ եղավ քեզ»։

Եվ նա ասաց. «Ահա երկու մեծ արջեր ոտքերս բռնեցին և խեղդելով՝ ուզում էին ատամներս հանել բերանիցս, իսկ դուք ասում եք, թե ի՞նչ եղավ քեզ»։

Լսելով այս՝ շտապ կանչեցին վանահորը։ Նա, առանձնանալով հիվանդի հետ, սուրբ Խաչի նշանը արեց նրա վրա՝ ասելով. «Հանուն ՀՈՐ և ՈՐԴՈՒ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ»։ Եվ հիվանդը հանդարտվեց և զվարթ երեսով, ամբողջ սրտով գոհանում էր Աստծուն՝ ասելով. «Երբ սուրբ հայրը ներս մտավ և խաչակնքեց, տեսա ինչպես նրա բերանից գեղարդի նմանությամբ կրակ դուրս եկավ, և այդ արջերի վրա հասնելով՝ հալածեց նրանց։

Դրանից հետո վանահոր հորդորներով մեղանչած եղբայրը խոստովանությամբ սիրտը խոնարհեցրեց և մեղքերից ազատվեց։ Եվ բոլոր եղբայրներին ասաց, որ երբ իններորդ ժամին նրանք եկեղեցում լինեն, ինքը այս կյանքից կհեռանա։

Ու եղավ այնպես, ինչպես ինքն ասաց։


ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԻՋՈՑՈՎ

Պատմում է մի հայ քահանա, որը հայտնի էր իր դիվահալած աղոթքներով: «Մի անգամ լացակումած մեր տուն մտավ մի կին, ամբողջովին գզգզված մազերով, աչքերը վախից ու հուսահատությունից անսովոր լայն բացված, 13 տարեկան իր

[ page 206 ]

տղայի ձեռքից բռնած: Իսկույն հասկացա, որ չարի ձեռքն են ընկել, որովհետև հոգեկան նման խռովք միայն դիվական զորությունները կարող են առաջացնել մարդու մեջ:

Ես նրան ու իր երեխային նստացրեցի դիմացս, ու հանդարտությամբ ասացի, որ պատմի թե ի՞նչն է պատճառը իր անհանգստության: Ու նա պատմեց, թե ինչպես է ամիսներ առաջ իրենց ընտանիքում սկսել անսովոր ու սարսափազդու տարօրինակություններ կատարվել: Ինչ որ աներևույթ զորություն, որ իրեն անվանել է «վանքի սուրբ», հայտնվել է իրենց տանը ու անհասկանալի ձայներ հանելով, իրերը տեղից-տեղ շպրտելով, ու նման տարօրինակություններով իշխանություն բանեցնում իրենց վրա: Իսկ մի օր էլ հրամայել է, որ բոլորը ծխեն, նույնիսկ պարտադրելով մանկահասակ երեխայիս: Բոլորը, այդ թվում և կինը, հնազանդվել են ու սկսել են ծխել, բայց խնայելով երեխային, թույլ չեն տվել, որ նա էլ ծխի: Զայրացած «սուրբը» երեխային օդ է բարձրացել և ուզեցել է պատուհանից դուրս շպրտել, ու հազիվ մի կերպ փրկել են նրա ձեռքից: Հետո պարտադրել է իր համար օրը երկու գլանակ դնել իր ասած տեղում ու մի տուփ շոկոլադ, որը հաջորդ օրը անհետացած էր լինում այդ տեղից:

Ահա այսպես այդ խեղճ ընտանիքը ստրկաբար ծառայում էր այդ «սուրբին», ու չգիտեին թե ինչ անեն այդ գերությունից ազատվելու համար: Նման դեպքերում դժբախտաբար ինչպես որ հաճախ է լինում, սնահավատ ծանոթները նրանց ուղարկել են զանազան «չարխափան» գրբացների ու կախարդների մոտ, բայց վիճակը ավելի ու ավելի է ծանրացել այդ այցելություններից հետո: Ու պատահաբար նրանց հավատացյալ ծանոթներից մեկը լսելով այդ մասին, նրան ուղարկել է եկեղեցի, որովհետև դիվական զորություններին միայն Տիրոջ օծյալ քահանաներին է իշխանություն տրված հալածելու: Այնտեղից էլ նրան ուղարկել են մեր տուն: Լսելով նրան, ես սրբի մասունք պարունակող ձեռքիս Խաչով նախ խաչակնքեցի նրանց վրա ու սուրբ Խաչի պահպանիչ աղոթքը ասելով, նույն Խաչով

[ page 207 ]

խաչակնքեցի դեպի իրենց տան ուղղությամբ, ու նորից աղոթեցի և ասացի, որ խաղաղությամբ տուն գնան, և իրենք էլ հաճախակի խաչակնքվեն ու աղոթքներ անեն, Հիսուսի փրկարար անունը կանչելով:

Անցավ մի քանի օր, և այդ հավատացյալ քույրը, որ նրանց խորհուրդ էր տվել եկեղեցուն դիմել, մեզ տեղեկացրեց, որ այդ ընտանիքում դրանից հետո դադարել են նման տարօրինակությունները»:


ԴԵՊՔ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ

Մեր բարաքի դարպասները գիշերը փակելուց առաջ ստուգում էին կատարում, բանտարկյալներին դուրս էին քշում, շարքի կանգնեցնում և անվանականչ անում։ Այդ օրը ցուրտ էր, քառասուն աստիճանի մոտ, բայց ստիպված երկրորդ անգամ կատարեցին, որովհետև մեկը պակասում էր։

Մարդիկ սառում էին, հսկիչները կատաղած, սկսեցին երրորդ անգամ անվանականչ անել և հանկարծ բարաքից դուրս թռավ մոտ 25 տարեկան մի բանտարկյալ, բայց չհասցրեց շարք կանգնել։ Հսկիչները բարկացած նրան գետին գցեցին ու սկսեցին խփել սապոգներով։ Տղան փորձում էր ոտքի կանգնել ու ինչ-որ բան էր գոռում, բայց չլսելով նրան՝ դաժանաբար շարունակում էին ծեծել։ Բանտարկյալների շարքը կանգնած էր լուռ ու մռայլ, որովհետև ոչ ոք ոչինչ անել չէր կարող։

Ես կանգնած էի հայր Արսենի հետ ու հանկարծ տեսա, ինչպես նա մի քայլ արեց շարքից դուրս, խաչակնքեց նախ իր վրա, հետո տղային ծեծող հսկիչների վրա նույն բանը անելով՝ բարձրաձայն ու հստակ ասաց. «Աստծո անունով եմ ասում ձեզ, կա՛նգ առեք, դադարե՛ք», ու նորից Խաչի նշանը նրանց վրա դնելով՝ իր շարքը մտավ։ Եվ իսկույն հսկիչները դադարեցին տղային ծեծելուց և շարունակեցին անվանակոչությունը, կարծես ոչինչ չէր եղել: Իսկ տղան վեր կենալով տեղից, օրորվելով շարքի կանգնեց։

(«Հայր Արսեն» գրքից)

[ page 208 ]

ԴԻՎԱՀԱՐԻ ՍԱՆՁԱՀԱՐՈՒՄԸ

Մեր տանը կատաղությամբ տառապող մի հիվանդ կար, որին ստիպված զգուշության համար կապում էինք, որ չվնասեր մյուսներին։ Նա հաճախ էր գոռում և աղմկում՝ աշխատելով ազատվել կապանքներից, և ոչ ոք չէր կարողանում լեզու գտնել հետը ու վախենում էին նրանից, քանզի դևը, որ մտել էր նրա մեջ, դաժան էր ու կատաղի։ Բայց երբ ես՝ մեղավոր ծառաս էր մոտենում նրան՝ Խաչը առջև պարզած, նա իսկույն խեղճանում էր ու կարծես մեռած ընկնում էր Քրիստոսի Խաչի առաջ։

Մի անգամ տուն վերադարձա խիստ բարկացած մեկի վրա, այդ ժամանակ կինս վիճաբանում էր մեր տանը բնակվող բարեկամուհուս հետ։ Ես, չկարողանալով զսպել բարկությունս, երկուսին էլ վիրավորեցի խոսքերով ու դեռ ձեռքով էլ հարվածեցի։ Կապված հիվանդի դևը հանկարծ սկսեց կատաղորեն այս ու այն կողմ նետել նրան ու շուրջը եղող ամեն բան ջարդուփշուր անել, բոլորին հայհոյել։ Ես սովորականի նման Խաչը պարզած մոտ գնացի, որ սաստեմ նրան, բայց նա ոչ մի կերպ չէր խաղաղվում, և ինձ էլ բռնելով՝ սկսեց ծեծել ու ցավ պատճառել՝ ասելով. «Քեզանից էլ չեմ վախենում»։ Ես մի կերպ ազատվելով նրանից, շատ տխրեցի, որ դևը իմ հանդեպ իշխանություն բանեցրեց ու հասկացա, որ պատճառը իմ մեղքն էր, որ թույլ տվեցի կանանց հանդեպ։ Ես կնոջս մոտ գնացի և, մինչև գետին խոնարհվելով, ասացի նրան. «Մեղք գործեցի քո հանդեպ, խնդրում եմ ներես ինձ՝ մեղավորիս», նույնպես և բարեկամուհուս ասացի՝ զղջալով իմ անվայել արարքի համար։

Դրանից հետո դևը տեսնելով իմ զղջումն ու խոնարհությունը, երբ Խաչով մոտ գնացի, նորից սկսեց վախենալ ինձանից, և հիվանդը խաղաղվեց ու քնեց։


ՔՐԻՍՏՈՆՅԱ ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔԸ

Խիստ կանոնավորությամբ ու անընդմեջ թշնամին գիշեր-ցերեկ մեր վրա կրակ էր տեղում, -պատմում է ենթասպա Ումբերտո Փորթինին: Մենք հինգ կամավորներ էինք: Մոտ

[ page 209 ]

հիսուն քայլ միասին անցնելուց հետո բաժանվեցինք, միմյանց նորից տեսնելու մաղթանքներով: Ես մեկ ժամի չափ առաջ քայլեցի: Արշալույսը բացվելուն մոտ էր, ու արդեն ցերեկվա լույսի տակ առաջանում էի մի ցամաքած առվի հունով: Պառկեցի ավազներին: Յուրաքաչյուր անզգույշ շարժում կարող էր կյանքս վտանգի տակ դնել: Գլուխս կամացուկ հանելով սկսեցի շրջապատս զննել: Շունչ արարած չկար, միայն համատարած լռություն էր:

Դարձյալ կծկվեցի ու որոշեցի թաքստոց սարքել: Իրար բերելով ավազի կույտերը, չորացած ճյուղերը վրան տնկելով մի հարմար դիտարան ստացվեց: Այդտեղից առանց նկատվելու երկար ու լուռ շրջապատս էի զննում: Մի քանի ժամ անցնելուց հետո հուսահատ մտածեցի ձեռնարկածս ծրագիրը թողնել, երբ հանկարծ հեռվում մի շարժուն բան նկատեցի: Հեռադիտակով ուշադիր դիտելով անգլիացի զինվորի սաղավարտը տեսա: Իսկույն հրացանս պարզելով նշան բռնեցի: Մի քանի րոպե նշանակետի առջև պահած ուզեցի գլխին խփեմ, որ մեռնելիս ցավ չզգար: Բայց նա կռացավ ու սկսեց ավազի մեջ ակոս բացել, հավանաբար թաքնվելու համար:

Հետո ուսապարկը խառնելով ինչ-որ բան հանեց: Այդ պահին նորից նրա գլուխը երևաց: Մի վայրկյան անց նա պետք է մեռներ, բայց չգիտեմ ինչու սկսեցի խղճալ նրան, քանի որ ջահել երիտասարդ էր: Այդ պահին նա մի անմեղ որսի էր նման: Բայց զինվորական պարտականությունս ստիպեց նորից հրացանս բարձրացնել: Նույն պահին տեսա, որ նրա ձեռքում խաչով վարդարան կար, որով խաչակնքելով երեսը ու ձեռքերը երկինք հառելով սկսեց աղոթել:

Աշխարհը մոռացած մի հրեշտակի էր նման այդ պահին: Ինչպե՞ս կարող էի ես կրակել մեկի վրա, որը այդ պահին Աստվածածնին էր դիմում: Հուզումի ալիք պատեց ինձ, ու հրացանը ձեռքիցս ընկավ: Եւ գլուխս գետին խոնարհելով, ու ձեռքերս իրար միացնելով, ես նույնպես սկսեցի աղոթել: Որոշ ժամանակ անց երբ նորից այն կողմը նայեցի, զինվորը արդեն չկար:

Խաչն ու Տիրամոր բարեխոսությունը փրկեցին նրան:

(«Տիրամայրն է շրջում» գրքից)

[ page 210 ]

ՄԱՀՎԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԻՆ

Ստամոքսի ծանր վիրահատությամբ պառկած էի Երևանի հիվանդանոցներից մեկում։ Վերակենդանացման պալատում երկու հոգի էինք, բժիշկների ասելով, երկուսս էլ անհույս։ Այդ օրը գլխի սաստիկ ցավ ունեցա ու կորցրեցի գիտակցությունս։ Ուշակորույս վիճակում, աչքերս փակ, ինձ համար անհասկանալի ձևով, հանկարծ պալատի փակ դռներից այն կողմում տեսա երկու սպիտակ խալաթավոր բժիշկների, իսկ նրանց մեջտեղում կանգնած, երկար սևազգեստ հագած մի կնոջ։ Բժիշկներին ճանաչեցի, քանզի ինձ բուժողներն էին, իսկ այդ կնոջը չէի ճանաչում ու ինքս ինձ մտածում էի, թե տեսնես այդ կինը ո՞վ է, որ ինձ այցելության է եկել։ Ու հոգու ներքին անըմբռնելի բանականությամբ հասկացա, որ այդ մահն է՝ իր տիրական ու դաժան սառնությամբ։ Նա փակ դռներով ներս մտավ, կանգնեց պալատի երկու մահճակալների մեջտեղում, ու իր անկենդան ու մահասարսուռ աչքերով մեկ ինձ էր նայում, մեկ կողքիս հիվանդին։ Վերջապես հայացքը ինձ հառելով՝ սահելով մոտ եկավ ու բարձրացավ մահճակալիս ոտքերի կողմը, սևեռուն ինձ նայեց, հասկացնելով, որ ժամս եկել է ու պիտի տանի իր հետ։ Նրա հայացքը այնքան անհողդողդ էր ու որոշումը վերջնական, որ ոչ մի խնդրանք, կամ միջոց չէր կարող փոխել իր վճիռը։ Բայց հանկարծ չգիտեմ ինչպես, հիշեցի մի աշխատակցի վկայությունից, որ Հիսուսը Իր Խաչով հաղթել է մահին: Ու ես, Խաչակնքելով երեսս՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սկսեցի «Հայր Մեր» աղոթքը ասել։ Երբ ես Խաչակնքեցի, այդ պահին սևազգեստ մահը կարծես ցնցվեց անսպասելությունից, իսկ երբ աղոթում էի, նրա հպարտ դեմքը սկսեց այլայլվել ու դողալ, իսկ երբ ավարտեցի աղոթքս, հանկարծ իմ խաչակնքած Խաչը կարծես կենդանացավ ու դարձավ առարկայական՝ մետաղի նման պինդ, ու պոկվելով կրծքիցս, բարձրացավ և ուժգին հարվածեց մահվան դեմքին, ու այդ թափից կարծես այն ճկվեց դիմադրությունից, ու մահը դուրս շպրտվեց պալատից։

Երբ այդ բոլորից հետո անսպասելիորեն աչքերս բացեցի,

[ page 211 ]

ապա բժիշկների զարմացած ու ապշահար հայացքները տեսա, քանի որ երկար ժամանակ բոլոր նշանները իմ մահն են ցույց տվել, ու նորից ինձ կենդանացած տեսնելով, ապշել էին զարմանքից։


ԽԱՉԻ ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Այն խառը տարիներին, երբ մեր ազգը սովի, ցրտի ու խավարի մեջ էր, այդ ժամանակ շատերը օգտվելով դրանից իրենց սրտի չարությունն էին ցուցաբերում: Այդ ֆիդայինական շարժման ժամանակ, որոշ մութ անձնավորություններ օգտվելով խառնակություններից, զենքը ձեռքներին օրը ցերեկով անօրենություններ էին գործում և անպատիժ մնում: Դրանցից մեկն էլ մեր կողքի շենքում էր բնակվում: Բոլոր հարևանները վախենում էին նրանից, որովհետև գիտեին, որ նրա երկու ֆիդային կոչվող տղաները տանը զենք էին պահում, և աջ ու ձախ մարդկանց ահաբեկելով իրենց կամքն էին թելադրում:

Մի օր ամուսինս պատշգամբից դուրս էր նայում, հանկարծ տեսավ, որ այդ ամբարիշտ մարդը բերել ու իրենց տան աղբը թափում է ուղիղ մեր պատշգամբի տակ: Ամուսինս էլ քաղաքավարի խնդրում է նրան տանել աղբանոց թափել, որը քիչ հեռվում էր գտնվում: Հանկարծ նա կարծես այդ խոսքերին սպասելով, մի այնպիսի հայհոյանք ու սպառնալիք է տալիս, որ սիրտս ահ է ընկնում, որովհետև գիտեի որ ամուսինս էլ տաքարյուն լինելով, խոսքի տակ պիտի չմնար: Եվ իսկապես, մի քանի խոսքից հետո նա բարկացած հագնվելով դուրս է գալիս: Ես դրսից լսեցի, թե ինչպես այդ ամբարիշտը հոխորտանքով սպառնաց. «Դուրս արի որ արյունդ խմեմ. էս քսանութ տարի է վրադ մուռ ունեմ»: Ես սկզբում ուզեցի արգելել ամուսնուս, որ դուրս չգնա, բայց աքլորների նման տաքացած տղամարդկանց ո՞վ կարող է խանգարել, ու նրա գնալուց հետո իսկույն երկինք նայեցի, ու երեսիս Խաչ հանելով, չգիտեմ ինչու ասացի. «Խաչյալ Տեր ջան, դու մարդուս հետ լինես, և ինչ որ պիտի անես Դո՛ւ արա»: Եվ անմիջապես պատշգամբ դուրս եկա, որ նորից փորձեմ ամուսնուս հետ պահել կռվից: Այդ

[ page 212 ]

պահին կերած-խմած հաղթանդամ հարևանը, մռնչալով փորձում էր գետնից մի մեծ քար բարձրացնել, որ դրանով իր տարիների կուտակված չար վրեժը լուծել, բայց հանկարծ իմ աչքի առաջ, քարը դեռ չբարձրացրած, անբնականորեն ծռվելով կողքի վրա ընկավ ու անշարժացավ: Այդ պահին ես ավելի վախեցա, որ հիմա ամուսինս դուրս կգա և նրա տղաները պիտի գան ու նրանից վրեժ առնեն այդ եղածի համար: Բայց փա՜ռք Աստծուն, նա մինչև առաջին հարկ իջնելը տեսել է հարևանին կողքի ընկած, նույն բանը մտածելով խորագիտորեն մոտ չի գնացել, մինչև որ մի քանի հարևաններ գնացին ու իմաց տվեցին նրա տղաներին: Ու երբ նրանք եկան տեսան մահացած է, տարան շուքով թաղեցին իրենց հորը:

Երբ այս վկայության մասին ինձ պատմեց այդ հավատացյալ քույրը, մտավախություն հայտնեց, որ նրա տղաները հարց ու փորձ անելով կարող է իրենց տուն գան: Բայց ես զարմանալով Աստծո այդ ահավորությունից, ասացի. «Մի՛ վախեցիր, այն Աստվածը, որ քո ամուսնուն փրկեց ստույգ մահից, այժմ էլ պիտի փրկի նաև մյուս վտանգներից»: Եվ իսկապես, անցան օրեր ու շաբաթներ, նրա տղաները այդպես էլ չհայտնվեցին այդ քրոջ տան կողմերում:


ՎԻՐԱՀԱՏՎՈՂ ՀԻՎԱՆԴԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Գլխի ցավերից սկսեցի շատ բողոքել, ու մի օր էլ ստիպված բժշկի դիմեցի: Երբ տարբեր ժամանակակից գործիքներով նկարեցին, գլխումս ուղեղի ուռուցք հայտնաբերելով անմիջապես վիրահատություն նշանակեցին: Այդ օրը, երբ ինձ պատգարակի վրա դրած վիրահատարան էին տանում, ես մի րոպե ժամանակ խնդրեցի, ու երեք անգամ խաչակնքվելով, ասացի. «Տեր Հիսուս Քրիստոս, ինչպես Դու Քեզ հանձնեցիր Հորդ ձեռքը, այդպես էլ որպես իմ Տեր, ես էլ ինձ հանձնում Քո ձեռքերի մեջ: Դու բժիշկներին խելք ու շնորք տուր, որ կարողանան ինձ փրկել»: Ու վզիցս կախված արծաթյա Խաչս հանելով երեք անգամ համբուրելով բարձիս տակ դրեցի: Նարկոզից հետո շատ չանցած այլևս ոչինչ չեմ հիշում, բայց չգիտեմ թե քանի ժամ էր անցել, հանկարծ վիրահատման մի

[ page 213 ]

պահ, լսեցի բժիշկի տագնապալից ձայնը. «Սիրտը դադարեց գործելուց, շտա՛պ կրկնակի դոզայով սրսկում…»: Ես զարմացած մտածեցի, թե՞ այդ ում մասին են ասում, որովհետև ես ահա կենդանի եմ ու չեմ մահացել, ու քիչ անց կարծես աջ թևիս տակի կողմից հոգիս մարմնիցս դուրս եկավ ու մի քիչ վեր բարձրանալով, ի զարմանս ինձ վիրահատող անձնակազմին տեսա, որոնք թեքված դեպի իմ անշնչացած մարմինը, ինչ-որ գործողություններ էին անում: Ինձ այդ պահին հետաքրքրեց գլխիս վիճակը, ու այդ մտածելիս անկախ ինձանից մղվեցի դեպի գլխավերևիս կողմը, և տեսա բացված գանգատուփս, որի տակ երևում էր արյունաներկ ուղեղս: Ոչ մի ցավ, կամ անհանգստություն չէի զգում, այլ պարզապես ինձ համար նոր ու զարմանալի վիճակ էր: Վերևում, ինչ-որ մութ թունելի նման բան էր նշմարվում, որի վերջում անբնականորեն պայծառ, բայց չկուրացնող մի լույս էր երևում: Ինձ համար այս առանց ցավերի ու թեթև հոգեվիճակը հաճելի էր, բայց երբ բժիշկները հուսահատ ուզում էին դադարեցնել վիրահատությունը, ինձ համարելով վերջնականապես մեռած, հիշեցի, որ ես ինձ Խաչի աղոթքով հանձնել եմ Հիսուսի ձեռքերի մեջ, ու հստակ հասկացա, որ հիմա չեմ մեռնելու, և այդ անհասկանալի մղումից դրդված իսկույն դեպի իմ անշնչացած մարմինը շտապեցի: Հենց այդ մտքից հետո աներևակայելի արագությամբ հայտնվեցի դեպի մարմինս ձգվող մի մութ թունելի մեջ, որից հետո ոչինչ չեմ հիշում, բացի բժիշկի զարմացած բացականչությունից. «Հիվանդը կենդանացավ. շտա՛պ սրսկում»:

Հաջորդ օրը նարկոզից արթնացա: Ինձ վիրահատող բժիշկը երբ տեսավ, որ արթնացել եմ քնից, ուրախ ժպտալով, ասաց, որ հանգիստ լինեմ, որովհետև ապրելու եմ, չնայած մի պահ է եղել, որ հույսը բոլորովին կտրել է ինձանից, որովհետև վիրա-

[ page 214 ]

հատման սեղանին կլինիկական մահ եմ ապրել: Ես առանց զարմանալու նրա խոսքերի վրա, ասացի, որ գիտեմ, ու նույնիսկ հիշեցրի, թե այդ պահին ինքը ինչ է խոսել, և ինչ են արել. մեկ առ մեկ պատմելով ամբողջ վիրահատման ընթացքը: Նա ապշած ինձ էր լսում, բայց չէր կարողանում հավատալ, իսկ երբ ես կրկնեցի նրա խոսքերն, ու սրսկման համար նշանակված դեղերի անունները, նա հասկացավ, որ դա իրականություն է եղել, ոչ թե հիվանդ ուղեղիս երևակայություն:

Վիճակս զննելուց ու բավարար գտնելուց հետո, գնալիս նա ասաց. «Այդ քո աղոթքն ու Խաչը քեզ փրկեցին ստույգ մահվանից. փա՜ռք Աստծուն»:


ԱՍՏԾՈ ՀՐԱՇԱԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ

Պատմում է մեծահասակ հավատացյալ քույր. «60 -ական թվերին էր: Որովայնային մասում ցավեր ունեցա, գնացի բժիշկի, ասացին որ կանացի տարածված հիվանդություն է և անպայման վիրահատություն պետք է կատարվի: Գործողությունից առաջ, մինչ վիրահատման սեղանին պառկելը, երեսիս Խաչ հանեցի, աղոթք արեցի ու զվարթ երեսով ինձ Աստծո կամքին հանձնեցի: Չգիտեմ հիմա ինչպես է, բայց այդ տարիներին նարկոզ տալուց առաջ, կաշվե գոտիներով պինդ կապում էին հիվանդի ոտքերն ու ձեռքերը, որից հետո ռետինե դիմակ էին հագցնում դեմքին, ու նոր բացում նարկոզի բալոնը: Վիրահատող բժիշկը երբ տեսավ իմ Խաչ հանելն ու զվարթ դեմքը, շատ զարմացավ, ասելով. «Տասնյակ տարիներ նման վիրահատություններ եմ արել, բայց ոչ մի կին այսպիսի բան չի արել, այլ ընդհակառակը լացով ու վախով են պառկել սեղանին»: Ու կապելով ոտքերս ու ձեռքերս, ասաց. «Հիմա գնամ նարկոզ տվողին ու բուժքույրերին կանչեմ ու սկսենք»: Ու գնալուց առաջ ռետինե դիմակը հագցրեց երեսիս ու դուրս եկավ: Հանկարծ զգացի, որ նարկոզի բալոնը բաց է եղել ու մի քանի վայրկյանից սկսեցի շնչահեղձ լինել: Վիրահատման սենյակում մարդ չկար, ոտք ու ձեռքս կապված, կարծես մորթվելու համար պատրաստված կենդանու էի նման: Մտքիս

[ page 215 ]

մեջ Տիրոջը աղաղակեցի, որ փրկի ինձ, և արդեն գիտակցությունս կորցնելու պահին, հանկարծ ինչ-որ աներևույթ մեկը արձակեց ձեռքերս, ու ես թափով նստեցի տեղում, հասցնելով վերջին շնչում դիմակը երեսիցս պոկել: Հրաշք էր: Պահապան հրեշտակս միջամտեց այս օրհասական պահին: Մահվան սարսափն ու Աստծո ներկայության ահավորությունը անբացատրելի հոգեվիճակ էր ստեղծել: Հանկարծ բժիշկը վիրահատող անձնակազմի հետ ներս մտնելով ու ինձ նստած տեսնելով, զարմացած ու մի քիչ էլ բարկացած հարցրեց. «Ո՞վ արձակեց ձեռնակապերդ»: Ու ես դեռ կատարվածի ազդեցության տակ կարկամած չէի կարողանում խոսել, բայց երբ նա կրկնեց հարցը, ես ցածր ձայնով արտաբերեցի. «Բա այդպես բա՞ն կանեն բժիշկ ջան, եթե Աստված չհասներ հիմա մեռած կլինեի»: Ու բացատրեցի, որ նարկոզի բալոնը բաց էր մնացել, երբ նա դիմակը հագցրել է ինձ: Նա մի պահ սփրթնեց վախից, որ իր անփութության պատճառով պիտի մեռնեի, բայց և ապշած ու զարմացած մնաց, որ իր չիմացած աներևույթ զորությունը կարող է հայտնապես միջամտել մարդկանց կյանքում:

Դրանից հետո վիրահատությունը անցավ բարեհաջող, ու արդեն 40 տարի է Տերը ժամանակ է տվել ապաշխարությամբ պատրաստվելու և Իր մոտ վերադառնալու»:


ԿԵՂԾ ԽԱՉԵՐԻ ՄԱՍԻՆ

Այս վկայությունը տվեց նույն քույրը, ում մասին որ վերը կարդացիք: «Մի անգամ երազում ծնկի եկած, մի անծանոթ սենյակում աղոթք էի անում, ու լսեցի որ ինչ-որ մեկը կանացի ձայնով ասաց. «Հիմա հայոց հայրապետն է գալու»: Եվ իսկապես, քիչ հետո հեռվում տեսա մի բարձրահասակ, շքեղ ու գեղեցիկ կաթողիկոսական հանդերձանքով մեկին, որը դանդաղ ու վսեմ քայլվածքով եկավ մտավ այդ լուսավոր սենյակը, որտեղ մի երկար սեղան կար դրված, վրան կողք-կողքի շարված տարբեր ձևի ու չափի գեղեցկատես

[ page 216 ]

ոսկեգույն խաչեր: Նա շատ ուրախացավ խաչերը տեսնելով, ու դրանցից մեկը վերցնելով դրեց ատամի տակ, ինչպես հնում ոսկին են փորձել, բայց հանկարծ ոսկեգույն շերտի տակից, հասարակ ու ժանգոտ մետաղ երևաց: Նա սրտմտությամբ կեղծ խաչը մի կողմ նետեց, ու ձեռքի գավազանով այդ խաչը կրող քահանային վռնդեց դուրս: Եվ նման ձևով բոլոր խաչերը ստուգելով հայոց հայրապետը շատերին սենյակից հանեց դուրս, որոնք վշտացած ու լացով դուրս էին գնում, որտեղ անթափանց ու չարագուշակ խավար էր տիրում:


ԲՈՒԺՔՐՈՋ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Մի ժամանակ աշխատում էի Երևանի ակնաբուժական հիվանդանոցում: Իմ հերթափոխի ժամանակ հիվանդանոց բերեցին Դրամատիկական թատրոնի հայտնի դերասան Կարպ Խաչվանքյանին: Նրա մի աչքը խիստ վատացել էր և կուրություն էր սպասվում, եթե շտապ չվիրահատեին: Բայց նա չգիտեմ ինչ պատճառներով չէր համաձայնվում: Ես, որ սպասարկում էի նրան, մի օր խոսակցության ժամանակ ասացի, որ եթե Աստված կամենա կարող է աչքը բժշկվի, միայն թե պետք է հավատալ ու խնդրել, ու պատմեցի ավետարանական մի քանի դեպքեր, երբ նույնիսկ կույրերն են բժշկվել: Նա հարցրեց. «Իսկ ես ինչպե՞ս անեմ, որ հավատամ: Դու աղոթիր ինձ համար, որ ես էլ այդ հավատքը ունենամ»: Ես իհարկե անդադար աղոթում էի նրա համար, որ Աստված նրան յուրովի այցելություն անի: Մի քանի օր անց նա անսպասելիորեն բժիշկներին ասաց, որ համաձայն է վիրահատմանը:

Երբ ամեն բան արդեն պատրաստ էր, ես որպես սպասարկող բուժքույր կանգնած էի վիրահատող բժկուհու ետևի մասում, ու բոլորից թաքուն մի քանի անգամ խաչակնքեցի նրա մեջքին, մտքումս խնդրելով, որ Աստված օգնի նրան, որ ամեն բան բարեհաջող ավարտվի:

Մի քանի ժամ տևած վիրահատությունը շատ լավ անցավ, ու հիվանդի աչքի տեսողությունը փրկվեց: Ես փառք տվեցի Աստծուն, որ լսեց մեղավորիս աղոթքը ու կամաց-կամաց վիրահատման գործիքներն էի հավաքում: Այդ պահին ներս

[ page 217 ]

մտավ վիրահատող բժշկուհին և ինձ համար անսպասելիորեն ձեռքերս բռնելով համբուրեց ու ասաց. «Այս փոքրիկ ձեռքերով միշտ կխաչակնքես ինձ, երբ ես վիրահատման գնամ, որովհետև Աստծո հրաշքով այս մեկը բարեհաջող ավարտվեց»: Ես շփոթվեցի, որ իմ գաղտնիքը բացահայտվել էր, բայց և անհասկանալի էր, թե ինչպես նա իմացել: Այդ հարցին բժշկուհին պատասխանեց, որ վիրահատման գործիքների հետ փոքրիկ հայելավոր մի գործիք կար, որի արտացոլման մեջ պատահաբար նկատել է իմ խաչակնքելու պահը:


ՆՈՐԱԴԱՐՁԻ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՍԻՆ

Երբ արդեն երկու տարի էր, ինչ դարձի էի եկել դեպի Աստված, մեր տանը տարբեր փորձություններ էր կատարվում չարի կողմից, որոնցից մեկը իմ չորս տարեկան փոքրիկ տղայի հանդեպ էր լինում ու հենց նրա վրա էր կատարվում, քանի որ երբ նրան այն տարածված անմիտ հարցն էին տալիս, թե ո՞ւմ ես շատ սիրում, մամային, թե՞ պապային, ապա ինքը բոլորի առջև վկայում էր, որ Հիսուս Հայրիկին է բոլորից ավելի շատ սիրում։ Ահա այդ երեխաս գիշերները վախեցած արթնանում ու լաց էր լինում, ասելով, որ արջի նման մի սև կենդանի է տեսնում սենյակում։ Մենք ինչքան կարողանում էինք հանգստացնում էինք, միասին աղոթք անում, բայց մյուս օրը նորից էր կրկնվում և այդպես շաբաթներով երեխան անհանգիստ էր լինում։ Ու երբ մի օր քարոզի ժամանակ լսեցի, որ չարը վախենում է Խաչից, մեր սենյակում մի փայտե Խաչ կախեցի, որը քրիստոնյա եղբայրներից մեկն էր պատրաստել ու աղոթել, որ նրանով Տիրոջ զորությունը թող գործի այնտեղ, որտեղ այն կկախեն։ Ու այլևս դրանից հետո ոչ մի անգամ երեխան չվախեցավ գիշերային հարձակումներից։


ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ՆՎԻՐԱԾ ԽԱՉԸ

Ես այնքան էլ Աստծուն չեմ հավատում, բայց երբեմն վաճառքի համար խաչյալ Հիսուսի պատկերաքանդակն եմ պատրաստում ու փայտե Խաչի վրա կախում։ Մի օր ծանոթ

[ page 218 ]

տղաներից մեկը իր ծնունդին հրավիրեց, ես էլ ուրիշ հարմար բան չունեի նվեր տանելու, այդ իմ պատրաստած խաչից տարա, չնայած գիտեի, որը ինքը Աստծուն չի հավատում, անառակ կյանքով է ապրում, ու օրերով տուն չէր գնում, բայց, համենայն դեպս ստիպված դատարկ չգնալու համար, տարա։

Կեր ու խումից մի քանի շաբաթ անց, ինչ-որ գործով նրանց տուն զանգեցի, կինը վերցրեց խոսափողը, ճանաչելով ձայնս, իսկույն ուրախության ու զարմանքով լեցուն հետևալ պատմությունը արեց. «Նվիրածդ Խաչը պատին կախելուց հետո նա լրիվ փոխվել է, օրերով տխուր նայում է Հիսուսին ու իսկի չի էլ ուզում տանից դուրս գալ։ Էլ առաջվանը չի. ո՛չ խմում է, ոչ ծխում, ո՛չ հայհոյում։ Դեմքի արտահայտությունն էլ է մի ուրիշ դարձել և, չգիտես որտեղից՝ մի Ավետարան է ճարել ու ամբողջ օրը կարդում է։ Ի՜նչ լավ արեցիր, որ այդ Խաչը նվիրեցիր, թե չէ խմելուց և ինքն էր կործանվելու, և ես ու երեխաներս էինք դժբախտանալու»։


ՀՐԵԱՅԻ ԴԱՐՁԸ

Այս դեպքը Երուսաղեմում ինձ պատմեց մի կաթոլիկ վանական, երբ իմացավ, որ Խաչի մասին վկայություններ եմ հավաքում:

Նա պատմեց, թե ինչպես գաղտնաբար իր մոտ մի ուղղափառ հրեա է եկել, և պատմել է, թե ինչպես արտասահմանյան ինչ որ երկրից Իսրայել թռչելուց առաջ, օդանավակայանում, պատահաբար մի դուռ է բացել, որը քրիստոնյաների մի փոքրիկ աղոթատեղի է եղել, որտեղ բարեպաշտ հավատացյալները սովորաբար թռիչքից առաջ աղոթքներ են անում: Եվ երբ հանկարծ բացել է այդ սենյակի դուռը, դեմ առ դեմ հանդիպել է խաչյալ Քրիստոսի Խաչին, իսկ երբ ուզեցել է դուռը իսկույն փակել, ինչ-որ գերբնական ուժ նրան գամել է տեղում, ու հմայված մի քանի րոպե ակնդետ նայել է խաչված Հիսուսին: Այդ անբացատրելի

[ page 219 ]

պահին մի ներքին, բայց հստակ ձայն նրան ասել է, որ այդ Խաչյալը իրենց սպասած Յեշուան է՝ այսինքն Մեսիան: Ու նա ալեկոծված այդ հայտնությունից, չզսպված արցունքներով դուրս է եկել աղոթատեղից, ինքն էլ զարմանալով իր հոգու անբացատրելի վիճակից:

Իսկ երբ վանականը նրան բացատրել է, որ Հիսուսը իսկապես Նա է, որին մինչև այժմ սպասում են նրանց ազգը, այդ հրեան հավատացել է Աստծո ծառայի խոսքին, և Ավետարան խնդրելով սկսել է անձամբ ծանոթանալ իրենց Յեշուա-Օծյալի՝ Քրիստոսի հետ, ու համոզվել է այդ խոսքերի մեջ:

ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԽԱՉՈՎ

Այս վկայությունը պատմեց մի եղբայր, որի մայրը երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ բուժսանիտար է եղել. «Զինվորական հոսպիտալում ծառայելիս, մի օր թեժ մարտից հետո տասնյակ վիրավորներ բերեցին: Վիրակապելիս սև մազերով, հայկական նախշուն աչքերով մի զինվորի տեսա, ու երբ հայերեն հարցրեցի. «Հա՞յ ես», նա իսկույն պատասխանեց. «Հա՛յ եմ քուր ջան, բա ի՞նչ եմ, ես քու ցավը տանեմ: Էս ի՞նչ զարմանալի օր դու ինձ հանդիպեցիր: Որ պատմեմ էլ չէս հավատա»: Ու քանի որ վերքը այնքան էլ վտանգավոր չէր, այս խորհրդաշատ դեպքի մասին վկայեց. «Մեր գումարտակը թշնամու մինչև ատամները զինված գնդին հանդիպեց: Ու նրանք տեսնելով, որ մենք փախչելու ճանապարհ չունենք, որոշեցին մեզ շրջապատել երեք կողմերից, իսկ չորրորդ կողմում անանցանելի ճահիճ էր: Ու այդ ժամանակ մութը ընկավ: Մենք սեղմված այդ մահաբեր օղակով, հասկացանք, որ մեր երգը երգված է: Բայց հանկարծ կես գիշերին, ինձ տեսիլքի նման բան երևաց, ու տիրական ձայնով մեկը ասաց. «Ես քո մոր պաշտած Աստվածն եմ, որին դու դեմ էիր, բայց նրա աղոթքներով պիտի փրկեմ քեզ, քո հետինների հետ, բայց դու պիտի վիրավորվես»: Ես ապշած այդ հայտնությունից, ամոթից ուզում էի գետինը մտնել, որովհետև կոմունիստական գաղափարներով մոլորված, խեղճ մորս արգելում էի եկեղեցի հաճախել, նույնիսկ Խաչ հանել: Այդ մտորումների

[ page 220 ]

պահին, հեռվում, մութ անտառում, ինչ որ թարթող լույս երևաց, ինչպես ծովային փարոսներն են ազդանշանում, և ես տղաներին քաջալերելով անաղմուկ քայլեցինք դեպի ճահիճը, և կամաց-կամաց մինչև գոտկատեղը խրվելով առաջացանք դեպի այդ լույսը, որը լուսատիտիկի նման տեղափոխվում էր տեղից տեղ, կարծես մեզ ճանապարհ ցույց տալով, մինչև որ անարգել մտանք անտառը: Իսկ երբ մոտեցանք այդ լույսին, ապա բոլորս խիստ զարմացած տեսանք, որ դա մի փոքրիկ փայտյա Խաչ էր, տարօրինակ ու գերբնական լույսով լուսավորող: Իսկ առավոտյան, թշնամիները երբ տեսան, որ բոլորս ծուղակից դուրս ենք պրծել, ընկան մեր հետևից, մարտի բռնվելով, ու թեթևակի վիրավորվելով բոլորս ազատվեցինք»:

ՆՈՐԱԴԱՐՁ ՔՐՈՋ ՓՈՐՑԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Ծնողներիս ճանապարհեցի եղբորս տուն ու մնացի մենակ։ Աղոթեցի ու պառկելով մահճակալին, ուրախությամբ հոգևոր գիրք էի կարդում։ Եվ այդպես էլ աննկատ ու խաղաղ քնեցի։ Գիշերվա մի պահի արթնացա կրծքիս վրա եղած անտանելի ճնշումից։ Ու տեսա թե ինչպես մի սև, ստվերանման էակ փորձում էր խեղդել ինձ։ Մի բան գիտեի, որ չարի հարձակման ժամանակ պետք էր խաչակնքվել, բայց նա ձեռքերս էլ էր բռնել։ Ու իմ մեջ հանկարծ միտք ծագեց, որ մտքիս մեջ խաչակնքեմ, ու այդպես նա թուլացավ, իսկ երբ ձեռքերս ազատեցի ու խաչակնքեցի երեսս, իսկույն չքացավ, ու ես ազատ շունչ քաշելով՝ փառաբանեցի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Իր Խաչի զորության համար։

ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԱԾ ԿՆՈՋ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Երբ դեռ մենք ապրում էինք Թուրքիայի մեր հայկական գյուղերից մեկում, այնտեղ մենք դրացի թուրքեր ունեինք, որոնք խաղաղ բարքեր ունեին և մեզ հետ բարյացակամ էին վերաբերվում, ներքուստ հարգելով մեր կրոնը, որովհետև մեր տղամարդկանց քաջությունն ու աշխատասիրությունը նրանք

[ page 221 ]

լավ գիտեին: Իսկ նրանց կանայք ծանոթ էին հայ կանանց պարկեշտությունն ու մաքրասիրությունը, ինչում որ նրանք չէին փայլում:

Ցերեկը երբ գյուղի տղամարդիկ ամեն մեկը իրենց բանջարանոցն ու այգիներերն էին գնում, կանայք տան գործը անելուց հետո ազատ լինելով երեխաներին էին պահում, իսկ հետո բակում արևի տակ ջուր դնելով լողացնում էին մեծ թեշտերի մեջ: Քրիստոնյա կանայքս սովորաբար շաբաթ օրերին էինք լողանում, որ Աստծո կիրակի օրը մաքուր գնայինք եկեղեցի: Այս բոլորը պատմեցի, որ հասկանալի լինի մի զարմանալի բան: Ասացի, որ ամառները լողանում էինք բակում, ու քանի որ գյուղում ջրի պակասություն կար, սովորաբար այդ ջուրը մեծ տաշտերի մեջ էինք թողնում, որ երբ երեկոյան նախիրը գա, կովերը խմեն: Մենք՝ քրիստոնյաներս դեռ մեծ տատիկներից սովորել էինք, թե՛ երեխաներին, թե՛ մեր լողանալուց առաջ, ջուրը լցնելիս, ասենք. «Հիսուս Քրիստոս», որից հետո ջրում ձեռքով Խաչ էինք հանում, որ ամեն չար ու հիվանդություն խափանվի:

Եվ երբ նախիրը կամաց-կամաց գյուղի միջով անցնում է, գյուղացիները շատ անգամ զարմացած նկատել են, որ կովերը թուրքի կնոջ լողացած տաշտի մոտ կանգնում, հոտոտում-հոտոտում ու փնչացնելով հեռանում էին, իսկ երբ քրիստոնյա կանանց ու երեխաների լողացած ջրին էին մոտենում, հաճույքով խմում էին մինչև վերջ:

ԿՈՐՍՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ

Այս դեպքը պատմեց արցախցի մի ծանոթ, որը վերաբնակվել էր Լաչինի գյուղերից մեկում:

«Ամռանը խոստացանք մի մատաղ անենք: Բայց չգիտենք ինչու բոլորս որոշեցինք որ անպայման բարձր սարի վրայի քանդված մատուռի մոտ անենք: Երբ մի կերպ տեղ հասանք, մատաղը մորթեցինք, նախապես օրհնված աղը ուտեցնելով: Եվ երբ միսը դրեցինք եփելու, սկսեցինք մատուռի շուրջը պտտվել, ուսումնասիրելով քանդված սրբատեղին: Քսանմեկ տարեկան տղաս կողքիս էր, մեծ ու տափակ անտաշ մի քարի վրա կանգնած: Հանկարծ նա մի տեսակ վախեցած ասաց. «Այ հեր,

[ page 222 ]

էս ոտիս տակի քարը կարծես տրըփըմա սրտի նման»: Ես էլ մի պահ զարմացած ականջ դրեցի, բայց ոչինչ չլսեցի, ու պատասխանեցի. «Երևի սար բարձրանալիս ոտքերդ հոգնել են, ու երակներդ են խաղ գալիս»: Նա ոչինչ չասաց, այլ անշարժ ու շարունակեց կանգնած մնալ քարի վրա, կարծես լարված և ուշադիր ուզում էր ինչ-որ բան հասկանալ:

Հետո քարի վրայից իջնելով, կողքի խոտերը պռճոկելով մի փոքր տեղ բացեց, և ուզեց միայնակ շուռ տալ այն, բայց չկարողացավ, քանի որ այն շատ մեծ էր: Կանչեց մեզ հետ եկած մի քանի տղամարդու, և խնդրեց որ իրեն օգնեն քարը կանգնեցնեն: Ու մի կերպ քարի կողքերը մատների տեղ փորելով շուռ տվեցինք:

Աչքերիս տեսածից բոլորս փշաքաղվեցինք անսպասելիությունից. մարմարյա խաչքար էր, այնքան նախշուն, այնքան ճերմակ, կարծես հենց նոր է վարպետը այն ավարտել»:

Ինքս էլ երբ տեսա այդ խաչքարի լուսանկարը, զարմացել էի նրա հազվագյուտ գեղեցկությունից, իսկ նման ոճավորված լուծում դեռևս ոչ մի գրքում չէի հանդիպել:

[ page 223 ]

ՇՈՒՇԻԻ ԲԵՐԴԻ ԳՐԱՎՈՒՄԸ

Այդ դժնդակ տարիներին հայոց զորքերի համար Շուշին մի անառիկ բերդ էր դարձել, որտեղից անդադար գնդակոծում էին Ստեփանակերտը, ու «Գրադի» բեկորներից տասնյակ զոհեր էին լինում: Այդ անառիկ համարվող քաղաքի գրավումը կենսական հարց դարձավ մեզ համար:

1992 թվական 9 -ը մայիսի. հիշենք իսկապես արժանահիշատակ այս օրը, որովհետև այդ պատմական օրը Աստված մեզ հաղթանակ շնորհեց, որից հետո Արցախյան պատերազմի մեջ բեկում մտավ, ինչը և հանդիսացավ գալիք փառավոր հաղթանակների սկիզբը: Իսկ այս տողերը ականատեսի պատմածն է. «Շուշիի հարձակումը վաղուց էր նախապատրաստված, սակայն չգիտես ինչու այն չիրագործվեց մինչև մայիսի 7 -ը: Այդ խորհրդակիր աստվածային թիվը կարծես հուշում էր հոգևոր ուժերի հակամարտության մասին, այդ պատճառով կռվից առաջ բոլոր 2.425 զինվորները, մեկ մարդու նման անխտիր մոտեցան հոգևորականներին, որ Խաչի նշան ստանան, թե՛ իրենց հագուստների, թե՛ ձեռքի զենքերի, և թե՛ տանկերի ու զրահամեքենաների վրա:

Քրիստոնեության պատմության մեջ բազմաթիվ վկայություններ կան Խաչի զորությամբ հաղթանակների, իսկ այս երկօրյա թեժ մարտերից հետո Շուշիի գրավումը դրանցից ամենաթարմն է, քանզի այդ անառիկ համարվող տեղանքը մեր զինվորները հրաշքով գրավեցին: Իսկ երբ հաղթողները քաղաք մտան, առաջին հերթին Ղազանչելոց եկեղեցին վնասազերծեցին, որովհետև այն Աստծո զորությամբ պահպանվել էր ոչնչացումից, քանի որ թշնամիները այն դարձրել էին զինապահեստ, քաջ գիտենալով, որ հայը իր սրբավայրը չի գնդակոծի:

Պարգև սրբազանը՝ Արցախի թեմի հոգևոր առաջնորդը, այդ օրերին անդադար աղոթքի մեջ էր, իսկ երբ պատահաբար բացում է եկեղեցու տոնացույցի էջերից մեկը, ապա այնտեղ կարդում է, որ 357 թ. սուրբ Երուսաղեմում, ճիշտ մայիսի 7-ին երկնքում Տիրոջ լուսապայծառ Խաչի նշանն է երևացել:

Կասեք զուգադիպությո՞ւն է. առաջին հայացքից այո՛, բայց Աստծո Խաչի զորությամբ տարած մեր խաչակիր զինվորների հաղթանակը ապացուցեց հակառակը. «Զի Աստուած ընդ մեզ է»:

[ page 224 ]

ՇՈՒՇԻԻ ՂԱԶԱՆՉԵԼՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՈՒՄԸ

Անցան տարիներ, Շուշվա բերդի և քաղաքի գրավումից հետո հայ ժողովուրդը լիաթոք շունչ քաշեց: Հիմա կարելի է խաղաղ շինարարություն անել, ու իհարկե նախ եկեղեցուց պետք է սկսել, քանզի այնտեղ է հայի հոգին կենդանի պահող խորախորհուրդ զորությունը՝ «Հացն ու գինին, Տեր կենդանին»:

Ահա և ցանկալի օրը եկավ. 1998 թվականի հուլիսի 19 -ը, երբ Քրիստոսի Պայծառակերպման տոնին պիտի վերաօծվեր Շուշիի ս. Ղազանչելոց եկեղեցին: Եվ հանկարծ այդ արարողության պահին երկինքը միանգամից երկու ծիածան կապեց, հայտնելով Աստծո օրհնությունն ու բարեհաճությունը, դրանով իսկ կարծես նշան տալով Տիրոջ ուխտի հաստատման, քանզի Հին Կտակարանից գիտենք, որ Աստված Նոյի հետ ուխտ կապեց ծիածանի նշանով: Թող ուրեմն այդ երկնային ուխտը Աստծո և հայորդիներիս հետ միշտ անխախտ մնա:

Չանցած մի տարի՝ 1999 թ. մարտին, նորից հավատավոր ժողովուրդը հավաքվեց Շուշիում, որովհետև այս անգամ պիտի տեղադրվեր Ամենափրկիչ եկեղեցու Խաչը: Բայց անսպասելիորեն թանձր մառախուղ իջավ քաղաքի վրա, շուրջը մի քանի մետրից այն կողմ արդեն ոչինչ չէր երևում: Հրավիրված բարձրաստիճան հյուրերը արդեն բարձրանում էին դեպի Շուշի, որ մասնակցեին Խաչի բարձրացման արարողությանը, բայց կարծես թե ստիպված պետք է լինեին հետաձգել, որովհետև այդ պայմաններում անհնարին էր այդ բարդ ու պատասխանատու աշխատանքը կատարել: Ուխտավոր ժողովուրդը անդադար աղոթում էր, որ Տիրոջ ողորմությունը լինի, և հանկարծ ի ուրախություն բոլորի, երկինքը բացվեց, այն էլ զարմանալի հրաշքով, որովհետև միայն եկեղեցու շուրջը մոտ 300 մետր շառավիղով մի շրջանաձև տարածություն պարզվեց, և այնքան պայծառ, որ կարելի էր սկսել Խաչի տեղադրումը: Բոլոր ներկաները ականատես եղան Աստծո հրաշքին, ու հայտնապես երևում էր երկնային միջամտությունը: Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին Խաչի զետեղման արարողությունը տևեց մոտ ժամ ու կես, և ամբողջ այդ ժա-

[ page 225 ]

մանակամիջոցում շրջապատի մառախուղը կարծես մի աներևույթ զորությամբ զսպվում էր, որ չխանգարի Խաչի տեղադրմանը: Իսկ երբ ավարտվեց արարողությունը, չանցած տաս րոպե նորից անթափանց մառախուղը տիրեց ամենուր, և նույնիսկ նոր տեղադրված եկեղեցու Խաչը չէր երևում:

Եվ թող Տիրոջ Խաչը ցրի նաև մեր ժողովրդի սրտերում թափանցած անհավատության մեգն ու խավարը, որ նորից ցոլա Արդարության Արեգակը՝ Տեր Հիսուս Քրիստոսը, որին վայել է օրհնություն և փառք հավիտյանս հավիտենից. ամեն:

ԽԱՉԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

Վերջերս ռուսական հեռուստալիքներից մեկով ցույց տվեցին, թե ինչպես մի եկեղեցում փայտե հին Խաչ են գտել, որը ուղղափառների կողմից ընդունված սովորական ձևից տարբեր էր: Ու երբ նրանք ուզեցել են «ուղղել», որ իրենց ուզած տեսքը տան, հանկարծ նկատել են, որ Խաչից անուշահոտ մյուռոն է սկսել հոսել, ի նշան կարծրացած այն թյուր հավատի, որ Քրիստոսի Խաչը անպայման իրենց դավանանքով ընդունված տեսքը պետք է ունենա:

Նույնը վերաբերվում է նաև խաչակնքելու ձևին, որովհետև բազմիցս ռուսական եկեղեցիներում ինձ հանդիմանել են, իբր սխալ եմ խաչակնքվում, և անպայման ձեռքս պետք է աջից ձախ տանեմ, այլապես ընդունելի չէ Աստծուն: Եվ ահա այդ պարզ Խաչի միջոցով կատարված հրաշքով Աստված փշրեց շատերի կարծրացած «ուղղափառ» կարծիքները:

ՄՈՍԿՎԱՅԻ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ
ԲԱՑՄԱՆ ԵՐԿՆԱՅԻՆ ԿՆԻՔԸ

Այս դեպքը համանման է վերը կարդացած վկայությանը: Մոսկվայից մի ծանոթ քույր մեզ ֆոտոնկարներ ուղարկեց, որտեղ պարզորեն երևում էր, թե ինչպես երկնքում ամպերը Խաչի տեսքով են դասավորվել, ու ճիշտ այն պահին երբ օծվում էր Մոսկվայում կառուցված նոր եկեղեցին, որը քանդել էին բոլշևիկները ու տեղը այդքան տարիներ հրաշքով ազատ էր

[ page 226 ]

մնացել, որովհետև ինչ որ սարքում էին այնտեղ, քանդվում էր, այդ պատճառով ստիպված լողավազան էին սարքել: Բայց եկավ այդ ավազի վրա կառուցված պետության վերջը, ռուս ազգը մասնակիորեն քավություն արեց իր կատարած մեղքերի համար, ու հին եկեղեցու տեղում, ճիշտ և ճիշտ նման մի գեղեցիկ ոսկեգմբեթ եկեղեցի սարքեցին: Եվ երբ հասավ եկեղեցու բացման և օծման օրը, հանկարծ բոլոր ներկաների աչքի առաջ, պարզ ու կապուտակ երկնքում ամպերը հավաքվելով մի հսկայական Խաչ կազմեցին, մնալով մինչև արարողության վերջը, որը ըստ իս նշան էր Տիրոջ Խաչի հաղթությանը, բոլոր կատաղի ու չար կոմունիստական զորությունների դեմ: Այս պատմության մեջ խորհրդանշական է նաև այն, որ ճիշտ այդ օրերին Մոսկվա էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոսը, իր հետ որպես ընծա տանելով մի գեղեցիկ հայկական խաչքար, ու Ամենափրկիչ եկեղեցու բացման օրը ռուսական պատրիարքի հետ օծելուց հետո այն տեղադրում են այդ եկեղեցու սուրբ Խորանում. մինչև օրս չլսված բան:

ՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Թշնամու կրակի տարափի տակ առաջ էինք շարժվում։ Հանկարծ ուժգին հարված զգացի կրծքիս մոտ։ Հարվածի թափից ընկնելով՝ մտածեցի, որ գնդակն իր գործը արեց, բայց տեսնելով որ կարողանում եմ դեռ վազել, ու թուրքին գերի չընկնելու համար՝ շարունակում էի տղաների հետ առաջանալ, ինչքան որ կարող էի։ Եվ երբ կռիվը ավարտվեց, ու դադար

[ page 227 ]

առանք, ես բարձրացրի արտահագուստս, որ տեսնեի արյունն ու վերքը, բայց, ի զարմանս ինձ, կրծքիս մոտ ոչ մի քերծվածք էլ չկար՝ չնայած բութ ցավ էի զգում կրծքամասում։ Հետո ուշադրությունս գրավեց վզիս Խաչի շղթան։ Իսկ Խաչը, որն իր վրա էր կրել գնդակի մահաբեր հարվածը, ծռմռվել էր։ Իհարկե անհավատալի է, որ այդ կապարե գնդակը, որ կարողանում է ծակել հաստ երկաթյա զրահն անգամ, չի կարողացել ծակել հեշտությամբ ծռվող իմ թիթեղյա Խաչը, ու վնասել ինձ. հենց դա է Աստծո զորությունը Իր Խաչին ապավինողների համար, քանզի հավատով ու հույսով մարտից առաջ միշտ խաչակնքվում էի:

ՎԿԱՅՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՇԱՐԺՄԱՆ ԳԵՐԻՆ

Երբ անսպասելիորեն մի քանի հայորդիներիս բռնեցին ու տարան Բաքվի բանտ, մտածեցինք որ այստեղից այլևս հետ ճանապարհ չկա, որովհետև ամեն օր դաժանաբար ծեծում, խոշտանգում և անարգում էին բոլորիս։

Այդպիսի հերթական ծեծի ժամանակ, հանկարծ ինձ տանջողներից մեկը տեսավ վզիցս կախված հասարակ մետաղյա Խաչը, ուզեց պոկել որ անարգի, բայց երբ փորձեց, չկարողացավ. չնայած որ մի բարակ շղթայով էր կախված։ Մի քանի անգամ փորձեց, ու չկարողանալով թողեց, որ ինքս հանեմ։ Ես էլ Խաչս հենց շղթայից հանեցի, իսկույն բերանս խոթեցի, որպեսզի կուլ տամ, որ մուսուլմանները չանարգեն մեր Տիրոջ նշանը։ Այդ տեսնելով կատաղեց ու ավելի դաժանաբար սկսեց ինձ հարվածել ու միաժամանակ հայհոյել մեր կրոնն ու Վազգեն կաթողիկոսին: Չդիմանալով այդ հարվածներին ես ուշակորույս եղա։ Երբ ուշքի եկա, արդեն խուց էին տարել ու սառը ջուր լցրել վրաս։ Ընդարմացած լեզվովս մի կերպ ստուգեցի ուռած, արյունլվիկ եղած բերանս, որ տեսնեմ ատամներս տեղում են, թե չէ, և հանկարծ ի ուրախություն ինձ, զգացի որ Խաչը թշիս տակ է մնացել։ Հանեցի ու ջնջխված ու արյունլվիկ շուրթերով մի կերպ համբուրեցի այն, ներքուստ կարծես զգալով, որ այս մուսուլմանական դժոխքում

[ page 228 ]

փրկությանս միակ հույսս Տիրոջ Խաչն է լինելու։

Ու այդպես էլ եղավ. միշտ հերթական անգամ տանջելու տանելիս, նորից այն դնում էի բերանս, որը ինձ զարմանալի քաջություն և ուժ էր տալիս այդ դաժան խոշտանգումների ժամանակ։

Ավարտվեց այս բոլորը նրանով, որ ինձ մի քանի ամիս հետո հրաշքով ազատեցին՝ ինչ-որ մի ռազմագերու հետ փոխանակելով։ Ու երբ Շուշիի կռիվների ժամանակ մենք մտանք գրավված քաղաքը, այնտեղ ընկած վիրավորների մեջ այդ ինձ ծեծող ադրբեջանցուն ճանաչեցի, որը ինձ տեսնելով՝ գթություն էր խնդրում։ Ես, որպես քրիստոնյա ու Խաչ կրող, պետք է տարբերվեի նրանից, ու չթողեցի որ տղաները շանսատակ անեին նրան, այլ մինչև շտաբ տանելով, հանձնեցի զինվորական ղեկավարությանը, որովհետև Քրիստոսի Խաչը ավելի վեհ է ու Աստվածային քան Մուհամմեդի կիսալուսինը, ինչում ես ինքս իմ անձնական փորձությունով համոզվեցի:

ՎԻՐԱՎՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես կամավոր մեկնեցի կռվելու: Այդ ժամանակ ես մկրտված չէի, բայց կրծքիս Խաչ էի կրում, հավատալով, որ ինձ անպայման կօգնի: Երբ մի անգամ հարձակումը սկսվեց, զգացի որ մեզ նեղում են և այլևս փրկության հույս չկար: Ու մի ձեռքում ավտոմատը, մյուսում կրծքիս Խաչը, փորձեցի շրջապատումից դուրս պրծնել: Վազելիս դեմ-դիմաց թշնամու ռումբը պայթեց: Միայն զգացի որ ինձ օդ շպրտեց ու այլևս ոչինչ չեմ հիշում: Չգիտեմ ինչքան անցավ, բայց երբ աչքերս բացեցի, շուրջը լուռ էր, ավտոմատս ձեռքիցս մի կողմ էր շպրտվել, բայց մյուս ձեռքիս ափի մեջ շարունակում էի պինդ պահել փրկարար Խաչս ու սրտիս մեջ դրեցի, որ հենց տեղ հասնեմ պիտի մկրտվեմ: Շոշափեցի ոտ ու ձեռս, հասկացա որ ողջ եմ ու կարող եմ քայլել: Կողմնորոշվելով տեղանքում, դեպի մեր դիրքերը սողացի, ու քարերի և թփերի տակ թաքնվելով այդպես ազատվեցի:

Դրանից հետո իմ առաջին գործը եղավ եկեղեցում մկրտվելը, որ դառնամ իսկական հայ քրիստոնյա, որ արժանի լինեմ սուրբ Խաչը կրելու, որը իմ կյանքը փրկեց ստույգ մահվանից:

[ page 229 ]

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՏԵՐԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Այս օգտաշատ պատմությունը ինձ պատմեց արցախյան վետերան ազատամարտիկը, որը հենց պատերազմի սկզբից կամավոր մեկնելով կռվի, պատերազմել է մինչև հաղթական ավարտը, և ողջ ու առողջ տուն վերադարձել, շնորհիվ Խաչի զորության ու իր մոր աղոթքների:

Մինչ նա կպատմեր արցախյան դիպվածների մասին, հետևյալ վկայությունը տվեց. «Մայրս Թուրքա-Հայաստանից գաղթած մի բարեպաշտ կին էր: Շատ կարդացած չէր, բայց զարմանալի հավատք ուներ: Մի անգամ երբ սեփական մեքենայով պետք է Դիլիջան գնայինք, մեկնելուց առաջ ինձ պարտադրեց, որ անպայման խաչակնքվեմ, նոր մեքենան քշեմ: Այդ ժամանակ ջահելություն անելով, դժկամությամբ ու հապճեպ կատարեցի նրա խնդրանքը, ու մեքենա նստեցինք:

Երբ Դիլիջան չհասած ոլորապտույտներին մոտեցանք, անսպասելի մառախուղ իջավ, ու մի քանի քայլի վրա արդեն ոչինչ չէր երևում: Կամաց-կամաց քշելով գնում էինք, հանկարծ աչքս ընկավ մորս, որը աչքերը փակ աղոթում, և ստեպ-ստեպ խաչակնքում էր երեսը: Քիչ անց, անսպասելիորեն մեքենան ինչ որ մեծ քարի դեմ առած կանգնեց: Ես իջա որ արգելքը մի կողմ տանեմ, բայց ի՜նչ տեսա. ոչ մի քար էլ չկար, իսկ մեքենայի առջևի անվադողերից մեկը կախվել էր անդուդի պռնկին, ուր մի ակնթարթ առաջ և մենք պետք է լինեինք, եթե այդ անհասկանալի ու կտրուկ արգելքը չլիներ: Մայրս ու ես հասկացանք, որ դա Աստծո երկնային միջամտությունն էր, որովհետև Տիրոջ սուրբ Խաչին էինք ապավինել»:

Դրանից հետո փորձառու վետերանը շարունակեց արցախյան ճակատամարտերից դեպքեր վերհիշել, որոնցից մեկը մեջ եմ բերում այստեղ, քանի որ այն նորից վերաբերվում է Տիրոջ ամենահաղթ Խաչին:

«Երբ ուղղաթիռից իջանք Արցախ, մեզ հետ պարենամթերք էին դրել, բայց երբ դատարկում էինք, սխալմամբ մի ուրիշ արկղ տարանք հետներս, ու երբ բացեցինք, տեսանք գրպանի փոքրիկ Ավետարաններ էին, ու բոլորս ուրախացած մեկ-մեկ հատ վերցնելով պահեցինք ծոցագրպաններում: Անցավ մի

[ page 230 ]

քանի տարի, Աստված պահում, պահպանում էր Իր մեծ ողորմությամբ: Իսկ Խաչի հետ կապված մի դեպք եմ հիշում. 1993 թվականն էր, Կրասնոսելսկի մատույցներում էինք՝ Ճամբարակ-Արծվաշեն ճանապարհին: Ազերիների հետ շատ անգամ էինք «բոյ» մտել, բայց այս անգամ, ինչ որ տեսանք, գերազանցեց մնացածներին: Ինչպես կինոներում էի տեսել, այդպես էլ նրանք էին մեզ վրա գալիս. տանկերով ու «պեխոտայի» մեծ բազմությամբ:

Մենք էլ քանակով տասնյակ անգամ զիջում էինք նրանց, փամփուշտներն էլ հաշվված էին: Ինչ երկարացնեմ, մարտը անհավասար էր, ու ինչպես ասում են, արդեն մահվան հոտ էր փչում մեզանից: Մոտ քսան հոգի էինք, երկուսը չդիմանալով մարտի թեժությանը, զենքերը ցած գցելով, վախկոտ նապաստակների նման մոտիկ անտառը փախան, կորան. այդպեսի բաներ էլ են պատահում: Կողքներիս երբեմն-երբեմն պայթող ռումբերի բեկորներն էին թշշոցով խրվում հողի մեջ, ու քանի նրանք մոտեցան, այնքան մեր կորուստները շատացան: Իսկ երբ արդեն մնացինք երեք հոգի, հասկացանք, որ դիմադրելը անօգուտ է, ու մեզ մնաց միայն մարդավայել մեռնելը: Այդ ժամանակ ինչ որ գետի խորխորատում էինք, երբ ուզեցինք դուրս գալ ու մոտակա բլուրի ետևը անցնել, մի քսան քայլի վրա ավտոմատները առջևում պատրաստ պահած ազերիների «զվոդին» դեմ առանք:

Վերջ. որոշեցինք սուտ մեռուկ ձևանալ, իրար կողք-կողքի պառկած մնալ, մինչև մեր սպանված զինվորների դիակները թալանելով կմոտենան մեզ: Կողքիցս կախած «լիմոնչիկի» օղակը քաշելով, ափիս մեջ պատրաստ պահեցի, որ նրանցից մի քանիսին հետներս պայթեցնելով գնայինք այն աշխարհ: Մինչ նրանք կմոտենային, ես ձախ ձեռքով աննկատ ծոցիցս հանեցի կնունքիս Խաչը, ու վերջին անգամ կարոտով համբուրեցի այն ու զղջումով Հիսուս Քրիստոսից, անսպասելի հայտնված արցունքներով մեղքերի թողություն խնդրեցի. մարդ էինք, ու արդեն չորս տարի է կռվում էինք, ինչե՜ր-ինչե՜ր ասես չարեցինք:

Աչքերս կիսախուփ ու լարված ականջ էինք դնում: Քայլերը մոտեցան-մոտեցան ու, մեզանից ընդամենը մի քանի մետր այն

[ page 231 ]

կողմ կանգ առան: Ուրեմն նկատեցին, մտածեցի ես, ու նռնակը պահած ձեռքիս մատները մի քիչ թուլացրեցի, որ թեկուզ և հասցնեն վիրավորել, գոնե մատներս չկծկվեն, ու նռնակը կարողանամ բաց թողնել: Տանջալի վարկյաններ էին անցնում, բայց նրանք չգիտես ինչու չէին մոտենում, մեր ու նրանց միջև կարծես անտեսանելի պատնեշ էր գոյացել: Նռնակը ձեռքումս քրտնել էր. անպատմելի պահ էր, կարծես կյանքի ու մահվան կիզակետում լինեինք: Հանկարծ նրանցից մեկը բարձր-բարձր, ադրբեջաներեն լեզվով ասաց ընկերոջը. «Բուղ օլդա յոխլար»: Ես որ մորիցս սովորել էի թուրքերեն, իսկույն հասկացա, որ ասում է. «Այս կողմում չկան»: Սկզբում կարծեցի, թե ռազմական հնարք են բանեցնում, որ տեսնեն մենք կենդանի ենք, թե՞ մեռած, որ նոր մոտենան, բայց երբ լսեցինք նրանց հեռացող քայլերի ձայնը, զարմանքից ապշել էինք, ու չէինք հավատում, որ մահվանից ազատվեցինք: Զգուշության համար էլի մի քանի րոպե սպասելուց հետո, կամացուկ նորից հեղեղատը սողացինք, ու դեպի մեր ճակատը ուղղվեցինք:

Երբ մի քանի ժամ հետո վերջապես տեղ հասանք, տղաների զարմանքին չափ ու սահման չկար, նախ նրա համար, որ արդեն լուր էին տվել, որ մենք էլ ենք այն տասնյոթի հետ զոհվել, հետո մի այլ հրաշքի համար ևս. դու մի ասա ամբողջ հեղեղատը մերոնց կողմից ականապատված է եղել, բայց մեր Տերը Իր զարմանահրաշ զորությամբ մեզ պահել է նաև այդ ականներից, ու ողջ ու առողջ տեղ հասցրել: Իսկ ձեռքիս նռնակը, որ արդեն 4-5 ժամ է ափիս մեջ էր, ամբողջ ճանապարհին չէի կարող մի կողմ նետել, որ ինքներս մեզ չմատնեինք, բայց երբ տեղ հասանք մտածում էի ինչպես ազատվեմ այդ բեռից, որովհետև մատներս կարկամել էին լարվածությունից, ու վախենում էի չկարողանամ մահաբեր այդ բեռը ինձանից բավարար տարածությամբ հեռու նետել: Ու տղաներից հեռու, մի կողմ քաշվելով, նորից Տիրոջ անունը տալով, նռնակը ինձանից հեռու գցելով կծկվեցի մի թմբի տակ..., ու լսվեց պայթյունը:

Առաջինը, որ դրանից հետո արեցի, այն էր, որ լարվածությունից ջղաձգված մատներս իրար հպելով մի կերպ երեսիս Խաչ հանեցի, ու ասացի. «Փա՜ռք Քեզ Տեր, փա՜ռք Քո ամենահաղթ սուրբ Խաչին»:

[ page 232 ]

ԵՂԵՌՆԱԽՈՐՀՈՒՐԴ ԳԻՇԵՐ

Այս վկայությունը միտումնավոր կերպով գրում եմ այստեղ, որպեսզի ընթերցողի համար հաստատվի նախորդ վկայության իրականությունը:

Պատմում է հայոց մեծ եղեռնի մասնակիցներից մեկը. «Երբ անսպասելիորեն թուրքերը գյուղ մտան, ու մեզ բոլորիս անասունների նման իրար գլխի հավաքելով, առաջները արած դեպի դաշտ քշեցին, սկզբում կարծեցինք թե մեր ունեցվածքը կթալանեն, ու նորից բաց կթողեն որ գյուղ վերադառնանք: Բայց ի՜նչ իմանայինք, որ այդ անօրենները հայասպան ծրագիր են մշակել: Գնում էինք օրերով, նրանք ձիերի վրա, մենք ոտքով, նրանք կուշտ ու կուռ ուտելով մեզանից թալանածները, իսկ մենք ճամփեզրի խոտերը արածելով: Պարզ էր, որ երկար չէինք դիմանալու, որովհետև առաջին զոհերը տեսանք, որոնք ուժասպառ ճամփեզրին մեկնվեցին, ու հոգնած անտարբերությամբ իրենց մահը դիմավորեցին մարդակերպ գազան թուրքերի ձեռքից: Մենք մի քանի հավատացյալ քույրերով էինք, ու ամեն առիթի դեպքում հավաքվում և աղոթում էինք, որ Տերը մեզ ազատի այս ստույգ մահվանից, կամ էլ խայտառակաբար չլլկվենք անօրեն պիղծերից, որոնք մեր աչքի առաջ իրենց դուր եկած աղջիկներին բռնաբարում էին, իսկ դիմադրողներին հենց տեղում մորթազերծ անում, որ մյուսները վախենան ու չդիմադրեն:

Մի գիշեր մեզ բոլորիս ճամփեզրի մարգագետինը հավաքեցին, իսկ իրենք մեր կողքերը խարույկ վառելով, տաքանում ու հսկում էին ճամբարը: Իսկ խեղճ հայերս ցրտից դողալով, մեր ունեցած փալաս-փուլուսով ծածկվելով, մի կերպ լուսացնում էինք դժնդակ օրհասներով լեցուն գիշերները: Տեսնելով, որ արդեն մեր հերթն էլ է գալիս մահկանացուներս կնքելու, քանի որ հյուծվածությունից թուլացել էինք, որոշեցինք այդ նույն գիշերը փախչել. կամ այս, կամ այն կողմ, միևնույնն է մահը մեր հետևից է գալիս: Չգիտենք ինչքան ժամանակ էր անցել, մենք չորս ընկերուհիներով, ճամբարի եզրին, միմյանց կողքի պառկած, շշնջալով աղոթում էինք, ու աստղազարդ երկինք նայելով Արարչից ողորմություն և

[ page 233 ]

օգնություն հայցում:

Երբ գիշերային պահակը մի փոքր հեռացավ մեզանից, դեմքներս խաչակնքելով, ու միմյանց կողը բոթելով, անշշուկ սողացինք դեպի խավարը: Ամեն բան բարեհաջող անցավ, ու որոշ տարածություն փորի վրա սողալուց հետո ոտքի կանգնեցինք, և սրտատրոփ ուրախությունով մոռացած մեր տկարությունները, դեպի անհայտ հեռուն քայլեցինք: Երբ դիմացի սարի հետևը անցանք, կանգ առանք շունչ առնելու, և միմյանց գիրկը ընկնելով, իրար փաթաթված լաց էինք լինում ուրախությունից, և այնպիսի զգացում էինք ապրում, կարծես արդեն երկնային դրախտ ենք ընկել, և մահն ու դժբախտությունները մնացել են հետևում: Հանդարտվելուց հետո, բոլորս ծնկի եկանք, ու արտասվախառն աչքերով գոհություն էինք տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ Իր կարող Խաչով մեզ փրկեց մարդակեր թուրքերի ձեռքից:

Բայց առջևում դեռ բազում վտանգներ էր մեզ սպասում, այդ պատճառով ամբողջ գիշեր քայլեցինք մեզ անծանոթ տեղանքներով, որ ինչքան հնարավոր է հեռանանք այդ մահվան քարավանից: Ահա և ծագեց աղոթարանը, և արևի առաջին շողերը ընկան արյունաներկ հայոց հողի վրա: Անհայտ վտանգների հանդեպ մտորումներով, գլխահակ գնում էինք, ու երբ մի բլուրի վրա ելնելով ուզեցինք շրջապատը զննել, և հանկարծ ի՜նչ տեսանք. ամբողջ գիշեր պտտվել-պտտվել ենք, ու եկել նորից նույն տեղն ենք հասել: Վախից ու հիասթափությունից կարկամած մի քանի վարկյան նայում էինք դեպի նոր արթնացող քարավանը, իսկ երբ ուզում էինք թաքնվել, հանկարծ այդ շան նման սրատես թուրք զինվորներից մեկը, մեզ տեսնելով հարայհրոց բարձրացրեց, ու նրանցից մի քանիսը ձիերը թամբելով իսկույն մեր կողմը շտապեցին: Փախչելը անիմաստ էր, ու միմյանց գրկելով, գլուխ գլխի տված, ծնկի գալով սկսեցինք Ներսես Շնորհալու «Հավատքով խոստովանիմ» աղոթքը ասել, որ երբ մեզ թրատելու լինեն, գոնե աղոթքը շուրթներիս, քրիստոնավայել ձևով մեռնենք: Ու երբ ձիերի սմբակների քառատրոփը մեզ հասավ, արդեն սուրբ Խաչի աղոթքին էինք հասել, և վախից դողդոջուն ձայնով միասին ասում էինք.

[ page 234 ]

Խնամող արարածների, պահի՛ր Քո
Խաչի նշանով իմ հոգին ու մարմինը,
մեղքերի պատրանքներից, դևերի
փորձություններից, անիրավ մարդ-
կանցից և հոգու ու մարմնի բոլոր
վտանգներից. և ողորմի՛ր Քո արա-
րածներին և ինձ՝ բազմամեղիս. ամեն։

Ընդհուպ այնքան մեզ մոտեցան, որ նրանց ձիերի սմբակների տակի ավազը մեր վրա էր լցվում, բայց մի քանի անգամ պտտվելով մեր շուրջը, նրանցից մեկը զարմացած բացականչեց թուրքերեն. «Շուն գյավուրները այս ո՞ւր չքվեցին»: Ու էլի մի քանի անգամ այս ու այն կողմ քշելուց հետո, մեզ չտեսնելով, հայհոյելով թողեցին հեռացան: Մինչդեռ մենք հստակ լսում էինք նրանց ձայները, բայց ահից աչքներս փակած շարունակում էինք աղոթել, որովհետև հասկացանք, որ Տիրոջ սուրբ Խաչն է մեզ իր անտեսանելի թևերի տակ առել, որ անօրենները կուրանան, ու մեզ չտեսնեն: Եվ այդպես բազմաթիվ վտանգներից Տերը մեզ ազատելով մինչև սուրբ Էջմիածին՝ մեր հոգիների փրկության տապանը հասցրեց:

Փա՛ռք Քո սուրբ Խաչին Տեր մեր և Աստված մեր Հիսուս Քրիստոս:

ՌՈՒՍ ՔԱՀԱՆԱՅԻ ՀԵՏ ԿԱՏԱՐՎԱԾ ՀՐԱՇՔԸ

Երբ գրում էի այս վերջին վկայությունների մասին, հիշեցի, որ տարիներ առաջ ինչ որ գրքում կարդացել էի, թե ինչպես բոլշևիկները երբ բանտերն ու աքսորները հոգևորականներով լցրեցին, հետո մյուսների համար տեղ ազատելու համար սկսեցին մեկ-մեկ գնդակահարել նրանց:

Եվ երբ հերթը հասավ մի ծեր եպիսկոպոսի, նրա աչքերը կապեցին, որ պատի տակ կանգնեցնեն գնդակահարելու, նա զինվորներին խնդրեց, որ իրեն թույլ տան վերջին անգամ աղոթելու: Նրանք էլ ասացին, թե ինչ անում ես արա, միայն թե շուտ, որովհետև միևնույնն է հիմա մեռնելու ես:

Բարեպաշտ հոգևորականը տեղում ծնկի գալով,

[ page 235 ]

խաչակնքվելով ու ձեռքերը երկինք բարձրացնելով սկսեց աղոթել: Եվ հրացանները պատրաստ պահած զինվորները հանկարծ ապշած տեսան, թե ինչպես նա իրենց աչքերի առաջ անհայտացավ: Դես ու դեն ընկան, շրջապատը զննեցին, բայց ոչ մի հետք անգամ չհայտնաբերեցին: Մինչ նրանք այս ու այն կողմ էին վազվզում, հանկարծ տեսան, որ նա նորից հայտնվեց նույն տեղում, ծնկի վրա եկած խաչակնքվելով աղոթելիս:

Այս հրաշքից հետո էլ անօրենները չսթափվեցին, որպեսզի Տիրոջ զորությունը տեսնեին, այլ որոշեցին իսկույն մահապատժի ենթարկել, որ նորից չանհետանա: Այդպես էլ արեցին, և ծեր եպիսկոպոսին պատին հենելով գնդակահարեցին, չհասկանալով, որ դրանով իսկ նրան ուղարկեցին այն Աստծո մոտ որին նա պաշտում էր, և Որը կատարեց այդ հրաշքը, որ գոնե դրանից սթափվեն մոլորության որդիները:

ՄԱՀԱՄԵՐՁ ՀԻՎԱՆԴԻ ՄԱՍԻՆ

Մոտիկ բարեկամս մահվան շեմին էր։ Գնացի այցելության և խոսում էի Հիսուսի փրկության ու Խաչի զորության մասին, որով Նա մահվանը հաղթել է։ Նա լսեց լուռ անտարբերությամբ, նույնիսկ՝ տհաճությամբ։ Ես տխուր թողեցի մահամերձին ու գնացի՝ հուսալով միայն Աստծո ողորմության վրա։

Եվ մի քանի օր հետո, երբ սկսվել է հոգեվարքը, հանկարծ ի զարմանս տանեցիների, նա բարձրաձայն ասել է. «Մի լուսավոր Խաչ եմ տեսնում, տարե՛ք, տարե՛ք մի կողմ, ինձ խանգարում է»։ Երբ այդ լսեցի, հասկացա, որ նա կամովին իր Տեր Աստծո վերջին այցելությունն է մերժել։ Երբ թաղումից հետո խոսում էի բարեկամներից մեկի հետ, որը ներկա էր եղել հանգուցյալի տառապանքներին, պատմեց, որ նա մահվանից առաջ գոռում էր, որ իրեն տանում են ինչ-որ սարսափատեսիլ արարածներ և օգնություն էր խնդրում մեզանից, բայց մենք ի՞նչ կարող էինք անել։ Ու այդպես էլ տանջվելով՝ խեղճը հոգին տվեց։

[ page 236 ]

ՆԱԽԿԻՆ ՊԻՈՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Աշխույժ ու կատակասեր երեխա լինելով՝ պիոներական ճամբարում զանազան չարաճճիություններ էի անում, որոնցից մեկը լավ եմ հիշում, որովհետև դրա հետևանքով շատ տառապանքներ քաշեցի։

Չգիտեմ, որտեղից էի հիշել, թե ինչպես էին քահանաները երգելով սաղմոսում ու Ավետարանը կարդում, ես էլ, մի աշխարհիկ բնույթի գիրք վերցնելով, բառերը երկարացնելով, իբրև թե աղոթում եմ, զվարճացնում էի երեխաներին։ Երբ տունդարձի ժամանակը եկավ, զգացի, որ դեմքիս մի կողմը սկսեց անհասկանալի ձևով ցավել, հետո ձգվեց, ձգվեց մի կողմի վրա ու ամբողջ երեսս այլանդակելով, անզգայացավ։

Տուն հասնելով՝ իսկույն բժշկի դիմեցինք, որն ասաց, թե դեմքի եռաներվի սովորական բորբոքում է ու սրսկումներ նշանակեց։ Անցավ որոշ ժամանակ, բայց ոչ մի արդյունք չերևաց դրանից. այդպես էլ մի կողմ ծռված դիմագծերով մնացի։ Մի օր էլ երազ տեսա, թե ինչպես մի բարձր սար եմ բարձրանում, որի վրա եկեղեցի կար, գմբեթին էլ՝ Խաչ։ Երբ ներս մտա, հանկարծ ներսում մի սաստիկ լույս ծագեց, ու այդ լույսը, Խաչի տեսք ստանալով իմ վրա եկավ, ու ես վախից արթնացա։ Երբ պատմեցի երազս, ծնողներս հասկացան, որ այս հիվանդությունը Աստծո հետ է կապված։ Չգիտեմ՝ նրանք ինչպես դա մեկնաբանեցին, բայց այլևս բժիշկ չկանչեցին, այլ մյուս օրը եկեղեցի տարան ու աղոթել տվեցին ինձ վրա, որի ընթացքում քահանան Խաչը դրել էր գլխիս։ Չանցած մի քանի օր՝ ես արդեն լրիվ ապաքինվել ու իմ սովորական տեսքն էի ստացել։

Ի լրումն այն բանի, որ բժշկությունը Աստծուց էր, ասեմ, որ այդ նույն հիվանդության համար մեր հարևանի երեխային սրսկում էր նշանակել նույն բժիշկը, բայց նա ահավոր ջղաձգումներ ունենալուց հետո իսպառ անդամալույծ մնաց։

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Այս վկայությունը Հայաստան տեղափոխված մի հայ երիտասարդ պատմեց, որը մի ժամանակ Իրանում ապրելով

[ page 237 ]

ստիպված մասնակից է եղել Իրանա-Իրաքյան պատերազմին. «Ինձ որպես զինվոր տարան պատերազմի: Շուրջ բոլորս մահմեդականներ էին, ու ինձ որպես քրիստոնյա դժվար էր նրանց հետ ծառայել, բայց ամեն օր առանձնանալով թաքուն խաչակնքվելով աղոթք էի անում ու մեր Տեր Հիսուսին խնդրում, որ ինձ անփորձանք տուն վերադարձնի: Մի անգամ երբ գիշերային պահակազոր ծառայության ուղարկեցին: Պոստում կանգնած ժամանակ, անկախ ինձանից սկսեցին չար և անհանգստացնող մտքեր այցելել: Սկզբում բանի տեղ չդրեցի ու շարունակում էի տարածքը հսկել, բայց հետզհետե այդ մտքերը սկսեցին իշխել վրաս, ինքնասպանության մղելով: Այդ անհասկանալի և աներևույթ զորությունը այնքան ահավոր էր, որ ես ծնկի եկա տեղում, ու խաչակնքելով երեսս Հայր մեր աղոթքը արեցի, ու Աստծուն աղաչում էի որ ինձ օգնի չկորչեմ, որովհետև դեռ շատ երիտասարդ եմ, և այդ պահին անկախ ինձանից սկսեցի լաց լինել: Չանցած մի քանի րոպե այդ պարտադրող զորությունը թուլացավ, ու մի քիչ խաղաղվեցի ինձ տանջող մտքերից, բայց սրտումս շարունակում էի աղոթել ու հաճախակի խաչակնքվել: Իսկ երբ լրացավ իմ հերթափոխի ժամանակը, եկան ու փոխարինեցին ինձ: Երբ պահակատուն հասանք, պատրաստվեցի հանգստանալու, բայց այդ պահին շտաբի հեռախոսը զնգաց միջանցքում: Ու քանի որ մոտը հերթապահ չկար, ստիպված որոշեցի ես վերցնեմ հեռախոսափողը: Բայց հենց ուզում էի խոսել, այդ նույն ժամանակ հերթապահ սպան մյուս սենյակում բարձրացրեց երկրորդ հեռախոսի ընկալուչը: Զանգահարողը բարձրաստիճան գեներալ էր, որը հրամայեց այսօրվա պոստի կանգնածների մասին զեկուցել: Տեղեկանալով, որ ես վերադարձել եմ, նախ զարմանք արտահայտեց, հետո հրամայեց, որ այլևս ինձ չուղարկեն հերթապահության. հետո մի պահ դադար տալով ասաց. «Այս գիշեր բոլոր երեսունից ավել պոստերում կանգնած մեր զինվորները անհասկանալի պատճառներով ինքնասպանություն են գործել, բացի այդ մի հայից…, երևում է թշնամու բանակի հմայողները նորից անեծք են ուղարկել, իսկ այդ մեկին էլ իրենց Քրիստոսն է փրկել»: Ես իսկույն կամացուկ դրեցի հեռախոսափողը, որովհետև անկախ իմ կամքից ռազմական գաղտնիք լսեցի: Շտապ գնացի հանգստասենյակ ու հագուստներով անկողնուս վրա պառ-

[ page 238 ]

կելով, իբրև թե հանգստանում եմ, ու աչքերս փակելով, մտովի փառաբանության ու գոհության աղոթքներ արեցի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Իր ամենակարող Խաչին, որ ինձ փրկեց չար ու մահաբեր դիվական անեծքի հետևանքից:

ՆԱԽԿԻՆ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Պատմում է մի եղբայր, որի պապը եղել է համակենտրոնացման ճամբարներից մեկում։

Նա ասաց, որ պապս մի հեզաբարո և աստվածավախ մարդ էր, որին բոլորը սիրում էին իր բարության ու հանդարտ բնավորության համար։ Երբեմն էլ նա մեզ պատմում էր իր գերության տարիների մասին։ Այս դեպքը ես հիշում եմ, որովհետև դրանից հետո նա փաստորեն փրկվել է ստույգ մահից։

Նախկին այդ գերին պատմել է հետևյալը. «Երբ ֆաշիստները մեզ գերի բռնեցին, հարցաքննելուց հետո տարան մի քարհանքում աշխատելու։ Ծանր ու մաշող աշխատանք էր, մահը ամեն ժամ աչքներիս առաջ էր։ Այդ բոլորը քիչ էր, դեռ մեր ճամբարի վրա այնպիսի մի կատաղի գերմանացու նշանակեցին, որ նույնիսկ իր զինակիցիներն էին սարսափում։ Նա հաղթահասակ, կարմիր երեսով, կերած-խմած գազանի էր նման։ Հաճույքի համար երբեմն-երբեմն մոտենում էր որևէ ռազմագերու և ծանր ձեռքի ամբողջ ուժով բռնցքահարում զոհի դեմքին, որից հետո այդ խեղճը կամ տեղում մահանում էր, կամ էլ ուղեղի կաթված ստանալով՝ անդամալույծ դառնում, ու հենց տեղում սպանում էին որպես անպետք աշխատողի։ Ու մի օր էլ ինձ մոտենալով՝ նայեց երեսիս ու անսպասելի ուժգին խփեց դեմքիս։ Լավ էր, որ գլխարկս քաշել էի մինչև աչքերս, ու հարվածը մի փոքր մեղմացավ դրանից։ Բայց հյուծված մարդու համար դա նույնն էր, որ մեկը ծանր մուրճով հարվածի գլխին։ Մի կերպ ընկածս տեղից վեր կացա, որ մյուսների նման չգնդակահարեն որպես անդամալույծի, ու ոտքերս քարշ տալով՝ անխոս առաջ գնացի։ Երբ այդ գազանը իրենից գոհ հեռացավ այդտեղից, ես կանգ առա ու արցունքներս զսպելով՝ հանեցի գլխարկս ու երկինք նայելով խաչակնքելով երեսս ասացի. «Տեր Հիսուս Քրիստոս, Դո՛ւ արա Քո արդար դատը»։ Ու նորից գլխարկս

[ page 239 ]

դնելով՝ մի կերպ առաջ քայլեցի։

Քարհանքի կողքը ոչ շատ խորը մի գետ կար, ուր ամեն առավոտ այդ ճամբարի պետը լողանում էր սառը ջրում, իր ենթականերով շրջապատված։ Այդ դեպքի հաջորդ օրը, երբ սովորականի նման հաճույքից փնչացնելով լողանում էր գետում, անսպասելիորեն, բոլորի աչքի առաջ խեղդվում է, և ոչ ոք չի կարողանում փրկել նրան։ Երբ մի քանի օր հետո այդ իրարանցումը վերջացավ, և նոր պետ նշանակեցին, հանկարծ ինձ մոտեցան մի քանի շարքային զինվորներ ու տարան շտաբ։ Հարց ու փորձ արեցին՝ ով եմ, ինչ ազգից եմ, քրիստոնյա եմ, թե մուսուլման, էլի մի քանի հարց տալուց հետո սկսեցին գերմաներեն ինչ-որ բան խոսել իրար հետ։ Ես էլ կանգնած մտածում եմ, որ սա վերջս է՝ կգնդակահարեն, որովհետև երևի տեսել են, թե ինչպես խաչակնքեցի երեսս ու աղոթեցի իրենց սպայի հարվածից հետո։ Բայց ի զարմանս ինձ, նոր պետը թարգմանչի միջոցով հրամայեց, որ ես այդ օրվանից պետք է աշխատեմ հագուստների պահեստում ու միայն թեթև կարկատաններ անեմ, իսկ օրապահիկս վաղվանից կրկնապատկեն։

Ես զարմացած լսում էի ու մտքումս փառք տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսին ու Իր Խաչի զորությանը, որը կատարեց այս հրաշքը ու, նայելով նրանց աչքերին, տեսա, որ Աստծո վախը կա նրանց մեջ իմ հանդեպ, որովհետև իրենց աչքերով տեսան կատարված դեպքը։

ԶԱՏԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ՓՇԱԼԱՐԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Այս վկայությունը համանման է վերը կարդացածին, որը պատմեց Ապարանի գյուղերից մեկում ապրող մի ծեր քրիստոնյա:

«Երկրորդ համաշխարհայինի ժամանակ մեզ նեմեցը գերի բռնեց ու Բելոռուսիայի գյուղերից մեկում գտնվող համակենտրոնացման ճամբարներից մեկը տարավ: Մտածում էի որ այստեղ էլ երևի իմ վերջը կգտնեմ, որովհետև դաժան պայմաններից շատերն էին մեռնում, որովհետև հացի փոխարեն դաշտերի այրված ցորենն էին աղում ու տալիս: Մի օր հայ

[ page 240 ]

տղաներից մեկը հենց այնպես ասաց. «Էսօր Քրիստոսի ջոջ Զատիկն է, յարաբ կարժանանք հայրենիքում, մի օր պատարագ լսենք ու օրենքվենք»*: Երբ լսեցի, որ Զատիկ է, սիրտս կարծես տակն ու վրա եղավ և ուզեցի ինչ