ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Մանվել Զուլալյան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 309]

XIV

Ամենաքրիստոնյա Նորին Մեծության դեսպան պարոն Ժոնշերի միջոցով 1671 թ.

Պարսկաստանի թագավորին հանձնված նվերների ցուցակ

Զարդեղեններ

Երկու ոսկե խնկաման՝ զարդարված թանկարժեք քարերով։

Երկու փետրափունջ՝ զարդարված թանկարժեք քարերով։

Մեկ դաշույն՝ զարդարված թանկարժեք քարերով։

Մեկ մատանի՝ զարդարված թանկարժեք քարերով։

Չորս հատ ժամացույց։

Ոսկյա շղթաներ, զարդարված քարերով, 45 մեդիկալ քաշող։

Ճենապակի

Հարյուր հատ ամենամեծ ճաշամաններից։

Յոթանասուն հատ միջին մեծության ճաշամաններ, եզրերը ծալված։

Ութսունինը հատ թաս օշարակի համար։

Երկու հարյուր թաս սուրճի համար։

Վաթսուն հատ ճենապակուց պնակ։

Եվրոպական նկարչություն

Ֆրանսիայի կայսեր դիմանկարը։

Մի այլ դիմանկար։

Ութսուներկու բրիչ գորգագործության համար։

Ութ ոտք բարձրությամբ երկու մեծ հայելի։

Մեկ այլ մեծ հայելի։

Մեկ ջահ ժայռի բյուրեղապակուց։

Եվրոպական երկու մեծ երկարափող հրացան։

Ֆրանսիայում պատրաստված չորս թնդանոթ։

Նոր ստեղծված մեկ թնդանոթ։

Տնտեսական և մթերային ապրանքներ

Պղպեղ՝ երկու հարյուր տաս լիվր։

Դարչին՝ տաս լիվր։

Մեխակ՝ ինն լիվր։

Կարդամոն՝ իննսուն լիվր։

Մշկընկույզ՝ երկու հարյուր լիվր։

Թեյ՝ երկու մեծ տոպրակ։

[էջ 310]

Պարսկաստանի էտեմադ-էդ-դոուլեթին տրված նվերները

Երկու մեծ ժամացույց։

Ութը ոսկեգործ չալմա։

Վեց հնդկական calamkar։

Հինգ հատ ալեձև կամլոտ։

Անգլիական կտոր՝ քսան կանգուն։

Պղպեղ՝ քառասուն լիվր։

Կարդամոն՝ տաս լիվր։

Ութսուն հատ մշկընկույզ։

Երկու լիվր դարչին։

Երկու լիվր մեխակ։

Նվերներ Նազերներին

Երկու մեծ ժամացույց։

Վեց հատ չալմա ոսկեթել կտավից։

Վեց հատ հնդկական calamkar։

Երեք հատ ալեձև կամլոտ։

Անգլիական կտոր, քսան կանգուն։

Մեկ լիվր թեյ։

Պղպեղ՝ քառասուն լիվր։

Կարդամոն՝ տաս լիվր։

Մշկընկույզ, քառասուն (հա՞տ)։

Երկու լիվր դարչին։

Մեկ ու կես լիվր մեխակ։

Նվերներ մեհմանդարին

Երկու հատ չալմա՝ ոսկեթել կտավից։

Ալեձև կամլոտ՝ երկու հատ։

Երեք հնդկական calamkar։

Պղպեղ՝ ութսուն լիվր։

Մեխակ՝ կես լիվր։

Կարդամոն՝ երկու լիվր։

Թեյ՝ կես լիվր։

[էջ 311]

Նվերներ Միրզա Թահիրին, գլխավոր ստուգողի հատուկ ծառայող Նազիրին

Երկու հատ չալմա՝ ոսկեթել կտավից։

Երկու չալմա՝ ոսկեթել կամ արծաթաթել կտավից։

Երկու հատ ալեձև կամլոտ։

Հնդկական calamkar։

Հինգ լիվր պղպեղ։

Մեկ լիվր դարչին։

Կարդամոն՝ երկու լիվր։

Թեյ՝ կես լիվր։

Վերջ՝ պարոն Ժոնշերի տված նվերներին։

P. Raphael du Mans. Op. cit. pp., 335-337.

XV

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ

18 ապրիլի 1674 թ.

Նախիջևանի տեր եպիսկոպոս, մենք ընդունեցինք մեր շատ սիրելի եղբայր Պարսկաստանի թագավորի կողմից ուղարկված հայրեր Ազարիսին և Անտուանին միաժամանակ ստացանք այն նամակը, որ նրանց միջոցով մեզ էիք ուղարկել։ Անհուն գոհունակությամբ իմացանք, որ վերոհիշյալ թագավորը Ձեզ, ինչպես նաև իր երկրներում գտնվող բոլոր քրիստոնյաներին բաշխում է ամեն տեսակի արտոնություններ և ազատություն։ Մենք երախտապարտ ենք նրան և չենք կասկածում, որ հետագայում նույնպես կշարունակվի նույն ձևով, քանի որ մենք նրան հավաստիացնում ենք, որ միշտ կգնահատենք ու զգայուն կլինենք նրա նկատմամբ։ Հավատացեք, որ Ձեզ հատկապես առիթը ներկայանալու դեպքում, հաճույքով կցուցաբերենք մեր պաշտպանության ու բարեհոգության նորանոր նշանները։

Այդուհանդերձ, աղոթում ենք աստծուն, և այլն։

Լուդովիկոս:

P. Raphael du Mans. Op. cit., pp. 338.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների.- Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990.
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Անի Քամալյան, Վահագն Մխոյան
OCR՝ Արշակ Ծառուկյան, Սոնա Ավագյան, Նելլի Հարությունյան, Գրիգոր Երիցյան, Անի Քամալյան, Հասմիկ Սողոմոնյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice