ՋԻՎԱՆՈՒ ՔՆԱՐԸ
[ էջ 31 ]
ՉԸ ՊԻՏԻ ԼՌԵՄ
Ինչպես ձուկը առանց ջրի,
Ժողովուրդն էլ առանց երգի չի ապրում
Ժողովրդական
Մինչև սիրականս չզարթնի քնից,
Անդադար, շարունակ ես պիտի երգեմ, չպիտի լռեմ:
Զգացված աշխույժով, հոգով, խոր սրտից,
Ձեռքս առած ջութակ, ես պիտի երգեմ,
չպիտի լռեմ:
Զգացմունքս վառ է, սիրտս մաքուր է,
Ժանտաբարո մարդկանց տրտունջը զուր է,
Լեզվին արգելք չկա, աստվածատուր է,
Թե մտնեմ էլ վանդակ, ես պիտի երգեմ, չպիտի լռեմ:
Ինչ մարդ չունի իրան երգը սեփական,
Կը սեպվի անլեզու անասուն, անբան,
Գուցե նախանձները ազատ թող չտան,
Բայց նրանց հակառակ ես պիտի երգեմ, չպիտի լռեմ:
Ջիվան, երգը կյանքս է և հոգիս է իմ,
Առանց երգ չեմ ապրի, շուտով կը մեռնիմ,
Քանի կենդանի եմ, քանի ձայն ունիմ,
Միշտ, ամեն ժամանակ ես պիտի երգեմ, չպիտի լռեմ:
| Լրացուցիչ տեղեկություններ |
| Աղբյուր. Ջիվանու քնարը: [Ստեղծագործությունների ընտրանի] / Կազմ., առաջաբ., տեքստ. համեմատ., ծանոթագր. ՝ Ա. Սահակյան; Խմբ.՝ Միք. Հարությույան; Նկ.՝ Ան. Գասպարյան։ «Հայպետհրատ»։ Երևան 1959 |
| Տես նաև |
|