ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Թադևոս Հակոբյան

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ


Կազմ, տիտղոսաթերթ... | Երկու խոսք | Քաղաքների ծագումն ու զարգացումը...

Ադամակերտ | Ալաշկերտ | Ակն | Ամասիա | Անի| Արաբկիր | Արդահան
Արդվին | Արծկե | Արծն | Արղանա–Մադեն | Արճեշ | Արշակավան
Արշամաշատ | Արտամետ | Արտանուջ | Բաբերդ | Բագարան | Բալու
Բայազետ | Բերկրի | Բիթլիս | Գյումուշխանա | Դիադին | Դիարբեքիր
Դիլման | Երազգավորս | Երզնկա | Զարեհավան | Զարիշատ | Զարիշատ
Իգդիր | Խարբերդ | Խլաթ | Խնուս | Խոզաթ | Խոյ | Կաղզվան | Կամախ
Կապան–Մադեն | Կարաքիլիսե | Կարկաթիոկերտ | Կարին | Կարս | Հազրու
Հասանկալա | Ճապաղջուր | Մալաթիա | Մակու | Մամախաթուն
Մանազկերտ | Մեծկերտ | Մոկս | Մուշ | Շապին-Գարահիսար | Շատախ
Ոստան | Չմշկածագ | Ջերմուկ | Սալմաստ | Սարիղամիշ | Սեբաստիա
Սպեր | Սղերդ | Վաղարշավան | Վան | Տևրիկ | Տիգրանակերտ
Փերի | Ուրմիա | Քղի | Օլթի

Ներդիր 1 | Ներդիր 2 | Ներդիր 3


[էջ 3]

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Քաղաքների (և ընդհանրապես բոլոր կարգի բնակավայրերի) պատմության և աշխարհագրության ուսումնասիրությունը մեր ժամանակների հույժ կարևոր հարցերից է։ Այդ բնագավառում միութենական հանրապետություններում (հատկապես ՌՍՖՍՀ–ում և Ուկրաինական ՍՍՀ–ում) կատարվել են խոշոր աշխատանքներ և շարունակվում են նորանոր ուսումնասիրություններ։ Զգալի են նաև մեր հանրապետության պատմաբանների ու աշխարհագետների աշխատանքները, որոնք հիմնականում վերաբերում են մայրաքաղաք Երևանին, Լենինականին, հանրապետության մյուս քաղաքներին, Պատմական Հայաստանի մայրաքաղաքներ Տիգրանակերտին, Դվինին, Անիին և այլն։

Ներկա աշխատությունն ամփոփիչ բնույթի է, բաղկացած երկու մասից: Առաջին մասում ուրվագծված է Հայաստանի քաղաքների ծագումն ու զարգացումը պատմության բոլոր ժամանակաշրջաններում` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը ներառյալ, և Արևմտյան Հայաստանի ու Պարսկահայաստանի հին ու նոր քաղաքների պատմաաշխարհագրական բնութագրումներն առանձին–առանձին: Երկրորդ մասում նույն կերպ ներկայացվելու են Արևելյան Հայաստանի հին ու նոր ժամանակների քաղաքները՝ Արմավիր, Արտաշատ, Երվանդաշատ, Դվին, Երևան, Լոռի, Եղեգիս, Ալեքսանդրապոլ և այլն։

Աշխատության հենքի ու բովանդակած նյութի համար օգտագործվել են պատմագիրների ու ժամանակագիրների երկերը, գիտական գրականությունը, հին ու նոր բազում քարտեզներ, ճանապարհորդական հուշագրություններ, ժողովրդական ավանդություններ, հնագիտական պեղումների արդյունքներ, վիճա–

[էջ 4]

կագրական տեղեկատուներ ու արխիվային փաստաթղթերի ժողովածուներ։

Գրքի մեծագույն հատվածն ընդգրկող պատմաաշխարհագրական ակնարկներում տեղեկություններ են հաղորդվում տվյալ քաղաքի կրած անունների, աշխարհագրական դիրքի ու պայմանների, պատմական անցած ուղու կարևոր պահերի, բնակչության, տնտեսության, կառուցվածքի ու կոմունալ պայմանների, հին ու նոր հուշարձանների, մշակույթի վերաբերյալ։

Արևմտյան Հայաստանի քաղաքները բնութագրված են մինչև առաջին համաշխարհային պատերազմը ունեցած դրությամբ։ Գիրքը նկարազարդ է և ունի համապատասխան քարտեզ։ Այն կարող է օգտակար լինել պատմաբանների, աշխարհագետների, տնտեսագետների, բանասերների, ուսուցիչների, ուսանողների, ինչպես և ընթերցող լայն շրջանների համար։ Գրքից օգտվելն ավելի դյուրացնելու միտումով քաղաքները ներկայացված են այբբենական կարգով։

 

Նախորդ էջԲովանդակություն  | Հաջորդ էջ
Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1987:
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice