ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
1869-1923
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ,
հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ
գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու
(այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը
Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով
1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական
դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ
1893թ)։
Կենսագրություն |