ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ 319]

ՎԵՐՋԵՐԳ

Կ’ասեն` տարին էրկու անգամ
Էդ քար իրարուց կը բացվի.
Մեկ անգամ Վարդևորին,
Մեկ անգամ՝ Համբարձման։
Որ քար կը բացվի, Մհեր՝
Քառսուն ավուր ճամփա մեկ ժամվա կ’էրթա.
Քառսուն օր վեր քարերին կ’էրթա,
Ինչ հողի վերան ընկնի՝ ձին կը խանդկի,
Չը կարնա քելի, ետ կը դառնա։
Կ’ասեն՝ մեկ Համբարձման գիշեր
Հովիվ կ’էրթա էդ քարի առաջ,
Մհերի քար իրարուց կը բացվի,
Հովիվ ներս կը մտնի, կը տեսնի՝
Հսկա մարդ մի էդտեղ նստած.
Հովիվ կը հարցու.
— Մհե՛ր, դու ե՞րբ տ’էլնիս էդտեղեն։
Մհեր կը դառնա՝ կ’ասի.
— Ես որ էլնեմ էստեղեն,
Հողն ինձ չի պահի։
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխրքին ես չեմ մնա։
— Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

[էջ 320]

Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն։
Հովիվ որ դուրս կ’էլնի,
Քար կը գա, կը հասնի իրարու։

Ուրբաթե ուրբաթ,— կ’ասեն,—
Ջուր կը գա, կաթի էդ քարեն։
Կ’ասեն՝ Մհերի ձիու ջուրն է։
Ու ամեն ճամփորդ՝ ուրբաթ օրեր
Կը լսի Քուռկիկ Ջալալու խրխնջոցն էդ քարեն։

[էջ 321]

Հիշենք զօղորմին Ծովինարին,
Քառսուն օղորմի Սանասարին։
Հիշենք զօղորմին Բաղդասարին,
Քառսուն օղորմի Դեղձուն Ծամին։
Հիշենք զօղորմին Քեռի Թորոսին,
Քառսուն օղորմի Ձենով Հովանին։
Հիշենք զօղորմին Ջոջ Մհերին,
Քառսուն օղորմի Արմաղանին։
Հազար օղորմի էն Թառլան Դավթին,
Քառսուն օղորմի Խանդութ խանումին։
Հիշենք զօղորմին Պստիկ Մհերին,
Քառսուն օղորմի Գոհար խանումին։
Հիշենք զօղորմին, քառսուն օղորմի,
Մեր փիր վարպետին, որ մեզի պատմեց։
Հիշենք զօղորմին, հազար օղորմի
Ականջ արողի հոր ու մոր հոգուն։

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice