ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Արգամ Այվազյան

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՍՍՀ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ


Բովանդակություն | Քարտեզ | Կազմ, տիտղոսաթերթ | Նախագիտելիք
Բնակավայրեր | Գողթն գավառ | Երնջակ գավառ | Նախճավան գավառ
 Շարուր գավառ | Ճահուկ գավառ | Հավելված | Օգտագործված գրականություն

Լուսանկարներ` 1-20 | 21-40 | 41-63

Բովանդակություն (ինչպես գրքում) | Վերջնատիտղոս


[Էջ 13]

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԻՍՍՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ

Նախիջևանի գավառների հին ու նոր բնակավայրերը սփռված են լեռնալանջերին ու լեռնափեշերին, բարեբեր հարթավայրերում ու ձորահովիտներում, լեռներից գահավիժող գետերի ու գետակների շուրջը։ Եվ դարեր ու պատմություն տեսած այս մեծ ու փոքր բնակատեղիներից շատ շատերն իրենց հիմնադրումից մինչև օրս հարատևում են։ Իսկ շատերն էլ դառն ճակատագրի բերումով ավերվել, լքվել են, ամայացել։ Այնուամենայնիվ, հայ մարդու մաքառումների ու հարատևության պատմության վկա այս բնակավայրերը՝ բնակելի թե անմարդաբնակ, մեր օրերն են հասցրել իրենց անուններն ու նյութական մշակույթի ժառանգությունը որպես հեռու և մոտ անցյալի սրբազան հուշարձաններ։

Դարերի ընթացքում և հատկապես թուրքական ու պարսկական տիրապետությունների ժամանակ (XVI—XVIII դդ.) Նախիջևանի բնակավայրերից շատերը դարձան ավերակ ու անմարդաբնակ, նրանց մայր անուններն աղավաղվեցին և փոխարինվեցին օտարամուտ ու օտարազգի անուններով։ Այս աշխատությունից օգտվելու արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու և դյուրին դարձնելու համար կազմել ենք նաև Նախիջևանի բնակավայրերի ցուցակը։ Վերջինս կազմված է այբբենական կարգով, ուր Գողթն, Երնջակ և Ճահուկ-Շահապոնք գավառների բնակավայրերը ներկայացրել ենք պատմական տեղանուններով ու տեղադրությամբ, իսկ Նախճավան ու Շարուր գավառների բնակավայրերր՝ մասնակի տեղադրությամբ և պատմական անվանումներով։ Ցուցակում փակագծերի մեջ վերցված անունները տեղանունների զուգահեռներն են, իսկ գծիկից հետո գրվածները՝ պատմական անվանումների ժամանակակից փոխարինողները։ Աստղանիշով տեղավայրերը մատնանշում են ավերակ և անմարդաբնակ բնակավայրերը։

[Էջ 14]

ԳՈՂԹՆ ԳԱՎԱՌ

Այս գավառի տարածքն (աննշան տարբերություններով) ընդգրկում է այժմյան Օրդուբադի Շրջանը։ Ունի 972 կմ2 տարածք)։

Ազայի երկաթգծի կայարանի ավան, Ազատ քաղաք*, Աղբի, Անապատ, Բազմառի, Բերդակ*, Բեհրադ, Բիստ, Բզե-Բիլավ, Բոհրուտ (Բեխրուտ), Գանձակ, Գեղերեցիկ (Նիգիդեհ)*, Գիրան քաղաք*, Գիլանևայ, Գիլնեակ (Թիլլակ)*, Դաստակ, Դէր, Դիզա, Դիսար, Դուգլին, Դուգլինդիզա, Ըզնմեր (Ազնամիր)*, Խողվանի (Խողուանք)— Խանաղա, Խուրս, Կոշադիզա, Կորուխլար, Մազրա, Մեսրոպավան (Մասրևան)— Նասիրվազ, Մցգուն (Մզկուն)*, Յայջի, Նավուշ (Նավիշ)*, Ներքին Ազա-Աշաղի Ազա, Ներքին Հանդամեջ, Նորակերտ— Նիրգուտ, Նուսնուս, Նունիս, Շրջու (Սրջու)*, Ոբևան (Ոբևանիս)*, Ովդու*, Ողոհի (Աղահեցիկ)— Ալահին, Որդուար (Օրդվատ)— Օրդուբատ, Ռամիս, Սաբիրքյանդ, Ստորին կամ Դաշտ Ագուլիս-Աշաղի Այլիս, Ստուպի (Ըստոպի), Սալ, Վանանդ, Վաղավեր, Վերին Ագուլիս— Յուխարի Այլիս, Վերին Ազա-Յուխարի Աղա, Վերին Գետ (Վարակերտ)*, Վերին Հանդամեջ —Յուխարի Հանդամեջ, Տանակերտ, Տևի, Տրունիս (Տրունիք) — Դրնիս, Ցղնա—Չանանաբ, Փառակա, Փառակաչայ, Քաղաքիկ, Քալանթարդիզա, Քիլիթ, Քոթամ, Քոթամի երկաթգծի կայարանի ավան, Օրդուբադի երկաթգծի կայարանի ավան։

ԵՐՆՋԱԿ ԳԱՎԱՌ

(Պատմական այս գավառի տարածքը ընդգրկում է այժմյան Ջուլֆայի շրջանը, մինչև 1948 թ.՝ Աբրակունիսի շրջան։

Ունի 995 կմ2 տարածք)։

Աբրակունիս (Ապրակունիք), Ամառաշեն-Ջամալդին, Ապարաններ-Բանանիար, Արազին, Արևէք-Արավսա, Բերդիկ*, Գաղ, Գուգավանք-Լաքաթաղ, Դարգամարգ (Թագավորամարգ)*, Երնջակ քաղաք*, Զավաշրի վանք*, Թեղեակ, Թեյվազ, Խանաղա, Խաչափարախ*, Խոշակունիք (Խաչկաշեն, Խոշկաշեն)*, Կոյնուկ, Մազրա*, Մայրեակ*, Միջին Անկուզիք*, Յայջի, Նահաջիր, Նորաշեն, Ներքին Անկուզիք*, Շահկերտ-Ղազանչի, Շոռոթ, Ջուլֆա, Ջուղա, Ջուղա քաղաք*, Ջուղայի Դաշտ*, Ռապատ-Ղզլջա, Սալիթաղ, Սուրբ Գևորգ, Վաղավեր*. Վան-Միլախ, Վերին Անկուզիք*, Փորադաշտ*, Քռնա։

ՆԱԽՃԱՎԱՆ ԳԱՎԱՌ

(Պատմական այս գավառի տարածքն ընդգրկում է այժմյան Նախիջևանի շրջանը։ Ունի 1265 կմ2 տարածք)։

Ազնաբերդ, Ալագոզ Մազրա, Ալիապատ-Մյասնիկովաբատ, Աստապատ*, Աշաղի Լենինապատ, Աշաղի Ուզունոբա, Բադաշխան, Բաշբաշիի երկաթգծի

[Էջ 15]

կայարանի ավան, Բոյուկ Դուզ, Բուլղան, Գայլակալ-Խալխալ, Գյուլշանապատ, Դարաշամբի երկաթգծի կայարանի ավան, Եմխանա, Ենիիլ, Զեյնադին, Թազագյուղ, Թազաքյանդ, Խալիլլու, Խախ-Վայխր, Խինջավ, Խրամ քաղաք*, Կահաբ, Կարակալա, Կարախանբեկլու, Կարկալուկի երկաթգծի կայարանի ավան, Կզնուտ, Կոշադիզա, Հաջիվար, Ղարաջուղ, Ճահուկ-Ջահրի, Յայջի, Յուխարի Լենինապատ, Յուխարի Ուզոլնոբա, Նախիջևան քաղաք, Ներամի երկաթգծի կայարանի ավան, Շաքարապատ, Շմրթա-Շխմահմուդ, Որդոք*, Չեշմաբասար, Պահեստ-Փայիզ, Սիրաբ, Սուպրոմի ավան, Սովետապատ, Սուստ, Սուրմալիկ, Վասակակերտ-Նազարապատ, Տամբատ-Թմբուլ, Տիգեն-Դիդիվար, Քյուլ Թափա, Օրուջ—Դիզա։

ՃԱՀՈՒԿ ԳԱՎԱՌ

(Պատմական այս գավառի տարածքն ընդգրկում է այժմյան Շահբուզի շրջանը։ Ունի 815 կմ2 տարածք):

Ագարակ*, Աղտավ-Աշաղի Ղշլաղ, Աղու-Մահմուդավա, Անուշավան-Յուխարի Ռամեշին, Արինջ, Արմավաշեն-Աշաղի Ռամեշին, Արքոյքայ-Յուխարի Ղշլաղ, Բաբոնք-Կարաբաբա, Բզղոն-Յուխարի Բզգով, Բլուր*, Գոմեր (Գեհենիք)— Գյոմուր, Դալարինք-Ազիզբեկով, Եզատունք-Զառնաթուն, Զարինե-Զռնել*, Զուր (Մազրա)*, Թամաշաղ-Գարմաչաթաղ, Թաթերք-Թրքեշ, Խնձրա*, Խոզրամիր*, Խոռունք*, Ծավալք-Մարալիկ, Կժաձոր, Կուքի, Հեծանա-Ղարաբոյա, Ձաղա-Ենիքյանդ, Նորբերդ-Լիզբիրդ, Նորս (Նորագյուղ), Շահապոնք-Քյանդ Շահբուզ, Շահբուզ, Շամեն-Շադա, Ոլենի-Քոլան, Ոփիք (Բջնակ)— Բիչանակ, Սաղուասոնք-Սալասուղ, Ցեցիկ*, Քյոլք-Քյուլուս, Քրտն-Քեչիլ, Օծոփ (Ածոփ)— Բադամլու։

ՇԱՐՈԻՐ ԳԱՎԱՌ

(Այրարատ նահանգի պատմական այս գավառի տարածքն ընդգրկում է այժմյան Իլյիչի շրջանը, մինչև 1930 թ. Շարուրի, 1930—1966թ.՝ Նորաշենի շրջաններ։ Ունի 1316 կմ2 տարածք):

Ալակլի, Ալիշար, Արբատան, Արաբի Ենգիջա, Ախուրա, Անի*, Աշաղի Արալիկ, Աշաղի Դաշարխ, Աշաղի Յայջի, Ավուշ, Բաշ Նորաշեն-Իլյիչևսկ, Բիլլավա, Գյուննուտ, Գորչլու, Դանզիկ, Դաշարխի երկաթգծի կայարանի ավան, Դարաքյանդ, Դարվիշլար, Դեմիրչի, Դիզա, Դիադին, Դյուդենդ, Ենգիջա, Զեյվա, Թազաքյանդ, Թազաքյանդի երկաթգծի կայարանի ավան, Թանանամ, Թումասլու, Իբադուլլա, Խալաջի, Խանլուխլար, Խոկ, Կարաբաղլար, Կաբաբուրջ, Կարաբուրջի երկաթգծի կայարանի ավան, Կաբուլլի, Կարագասանլի,

[Էջ 16]

Կեշտազ, Կըշլաղ, Կոսաշան, Կվրաղ, Համզալի, Մախտա, Մահմուդքյանդ, Մամեդսաբիր, Մուղանլու, Մուղանջիկ, Մուղանշիկ Մեհրաբ, Յուխարի Արալիկ, Յոլխարի Դաշարխ, Յուխարի Յայջի, Յուրդչի, Շահթախտ, Շահթախտի երկաթգծի կայարանի ավան, Շահրիար, Չարչիբողան, Պարչի, Պուսյան, Ջաղազուր, Ջոմախտու, Սադարակ (Սանդրուք), Սարխանի, Սիյագուտ, Սովետապատ, Վայխր, Վարմազիար, Վելիդաղի երկաթգծի կայարանի ավան, Ուլյա Նորաշեն, Քարխու, Քեշխա, Քուրդքյանդ։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Արգամ Այվազյան — Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ)
Երևան, «Հայաստան» 1986թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice