«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
60. ԹԱԹՈՍՆ ՈԻ ՄԱԹՈՍԸ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Թաթոսն ու Մաթոսը հարևաններ են լինում։ Թաթոսը խելոք մարդ ա լինում, լավ աշխատում, արտ ու ցան անում, բաղ ու բաղչա պահում իրա համար լավ ապրում ա։
Ամա Մաթոսը աստծու տված խելքիցը քիչ պակաս ա բլում։ Չի կարում արածը կարգին անի, որ լավ ապրի։
Մի օր էլ բռնացնում ա հարևանին, թե.
— Այ տա, Թաթոս,— ասում ա,— քեզ էլ մի լուծ եզ ունես, ինձ էլ մի լուծ եզ ունեմ։ Քու րնտանիքը իմի չափ ա։ Ես լուսը չբացված, քեզանից առաջ եմ վեր կենում գնում գործի, քեզանից էլ շատ եմ աշխատում։ Բա, էդ ինչի՞ցն ա, որ դու լավ ես ապրում, ես՝ չէ։
— Էդ նրանից ա,— ասում ա Թաթոսր,— որ դու կնկանդ խելքով ես ապրում։ Կնկանը կլսեն,— ասում ա,— ամա հազարիցը մեկ։ Թե ուզում ես լավ ապրես, կնկանդ հետ խորհուրդ արա, լսի ասածը, ամա հակառակն արա դո՛ւք էլ լավ կապրեք։
Մաթոսի կնիկն էլ իր մարդու խելքիցն ա ունենում, ամա դե կնիկ ա էլի, հազարիցը մեկ, նա էլ ա խելոք բան ասում, ամա Մաթոսր կնկանը ականջ չի դնում, ինչ կնիկն ասում ա հակառակն ա անում։
— Հիմի,— ասում ա,— որտեղ որ ա իմ բախտն էլ կբացվի։
Մի ձմռան օր էլ Մաթոսր բարձրանում ա կտուրը, որ ձյունը մաքրի, մաքրելով գալիս ա հասնում մի փտած գերանի գլխի։
— Այ մարդ,— ասում ա կնիկր,— դենը կանգնի, հրես վեր ես ընկնելու։
— Քու բանը չի,— ասում ա Մաթոսը,— ձենդ կտրի։
Կնիկը քանի ասում ա, Մաթոսը, էլ ավելի հակառակն ա անում։
— Ջհանդամը գլուխդ,–— ասում ա կնիկը,— որ մարդի չես լսում, վերընկի, շան սատակ ըլի։
Չանչ ա անում մարդուն՝ մտնում տուն։ Հենց տուն ա մտնում, մի դրմփոց ա լսում, հետն էլ`
— Վա՜յ մեռա՜, օգնեցե՜ք։
Կնիկը դուրս ա գալի տենում փտած գերանի հետ մարդը վեր ա ընկել, ոտը կոտրել։
Նոր էլ ի՜նչ։ Անղչի են կանչում, կոտրած ոտը կապում, Մաթոսին անկողին դնում։
Թաթոսը գալիս ա Մաթոսին տեսության։
— Էդ ի՞նչ ա, Մաթոս,— ասում ա,— էդ ի՜նչ ա է լել։
— Էլ մի խոսա, Թաթոս, ինչ որ էլել ա քու էրեսիցն ա էլել։ Դու ես մեղավոր։
— Ինչի՞, այ մարդ։
— Բա, դու չասեցի՞ր կնկանդ խոսքը չլսես։
— Պա, քու տունը չքանդվի,— ծիծաղում ա Մաթոսը,— չէ՞ ես քեզ ասի կնկանը կլսեն հազարից մի անգամ։
— Ասու՛մ ես էլի,— տնքում ա Մաթոսը,— բա ես հու գիտնական չեմ, ո՞նց իմանամ, թե հազարից էդ ո՞ր մեկն ա, որ պետք ա լսեմ։
Դրուստ, որ շատ դժվար ա Մաթոսի գործը։
Թե, որ ձեզանում գիտնական մարդ կճարվի, թող սովորացնի Մաթոսին։ Մեղք ա էդ մարդը։
— Տատի,— ասեց պիոներ թոռը,— մի հեքիաթ էլ ես գիտեմ, սազական կլինի՞, որ մեծերի կողքին ես էլ ասեմ։
— Ասա բալիկ ջան, քու հեքիաթն էլ քեզ սազական կլինի։
Ու թոռը սկսեց.
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.: |
Տես նաև |