ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64


62. ԷՇԻ ԵՐԳՆ ՈԻ ՈԻՂՏԻ ՊԱՐԸ

Մի մարդ ունենում ա մի ուղտ ու մի էշ։ Սա սրանց էնքան ա բանեցնում, որ հալից գցում ա։ Մի օր էշն ասում ա,— Ուղտ ախպեր, պետք ա էստեղից փախչենք, թե չէ մեր տերը մեզ բանեցնելով կսպանի։

— Շատ խելոք ես ասում, էշ ախպեր, գնանք, մեր գլուխներն ազատենք, թքած էսպես անխիղճ տիրոջ վրա։

Ուղտը մի կում ա անում, թքում ա տիրոջ դռան վրա, էշն էլ պոչը վեր ա քաշում... տիրոջ շեմին, սրանք վեր են կենում, լիսը դեռ չբացված, քանի տերը քնած ա, փախչում են էնտեղից։

Հիմի էս էրկու աղբերացուն իրանց քեֆին կապները կտրած, ազատ, ուր ուզում են՝ գնում են։ Ուզում են՝ նստում են, ուզում են՝ պառկում են, ուզում են՝ թավալ են տալի, ուզում են՝ քնում են։ Տեր չունեն, անելիք չունեն, ուտելիքն էլ բոլ-բոլ, արածի ինչքան փորումդ տեղ կանի։ Էրկուսն էլ չաղանում են, ջանի են գալի, քեֆներին քեֆ չի հասնում։

Մի օր էլ էշի քեֆը տեղն ա լինում, ասում ա,

— Ուղտ ախպեր, երգ ասիլս էկել ա։

— Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— առանց գինու հարբե՞լ ես։ Ի՞նչ երգելու վախտ ա,— ասում ա,— տղիդ ես պսակո՞ւմ, թե աղջկադ ես մարդու տալիս։ Հարսանիքի հո չե՞նք էկել։ Դու լավ գիտես, որ քու ձենը ես շատ եմ սիրում, ամա ամեն բան իր վախտին ա սազական։ Հիմի քու անուշ ձենը որ լսեն, գալու են մեզ բռնեն տանեն, էնքան բանացնեն, որ հալից գցեն։

— Ուղտ ախպեր,— ասում ա էշը,— երգ ասիլս, որ էկել ա, անկարելի բան ա, պետք ա երգեմ։

Ասում ա ու սկսում զռալը։

Սրանց տերը էշի ձենը որ՝ լսում ա, տեղնուտեղը գալիս ա, էրկուսին էլ տանում, էնքան ա բանացնում, որ հալից գցում ա։

Էշն ու ուղտը մի հետ էլ են փախչում տիրոջիցը։ Ճանապարհին մի գետ ա պատահում, ամա էշն էնքան բեզարած ա լինում, որ չի կարենում ջուրն անց կենա։

— էշ ախպեր,— ասում ա ուղտը,— արի քեզ շալակեմ, ջուրն անց կացնեմ։

— Չես կարա, ուղտ ախպեր,— ասում ա էշը,— ծանդր եմ, տերս միշտ ասում էր՝ էս էշը որ սատկի, սրա կաշին մի ուղտի բեռ կլինի։

— Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— դու ինքդ խելոք մարդ, ո՞նց ես Հավատում տիրոջդ խոսքին։ Արի շալակս քեզ տանեմ։

Էշը նստում ա ուղտի շալակը։ Որ հասնում են գետի մեջտեղը, ուղտն ասում ա.

— Էշ ախպեր, պար գալս էկել ա։

— Էդ ի՞նչ ես ասում, ուղտ ախպեր,— ասում ա էշը,— իմ քուռակը, որ քուռակ ա, էն էլ առանց զուռնա դհոլի պար չի գալի։ Ամեն բան իր վախտին ա սազական։ Անց կենանք ջրի էն ղրաղը՝ ինչքան կուզես պար արի։

— Էշ ախպեր,— ասում ա ոլղտր,— անկարելի բան ա, պար գալս որ եկել ա, պետք ա պար գամ։

Ասում ա ու սկսում պար գալ, էրկուսն էլ ջուրն են ընկնում, քիչ ա մնում խեղդվեն։ Էշը իրա ահիցը էն տեսակ զռռոց ա վեր քաշում, որ տերը գալիս ա, հասնում սրանց հավարին, մի կերպով սրանց դուրս բերում գետիցը, հետո ձեռն ա առնում դագանակը, տուր թե կտաս էրկուսին էլ մի լավ դնգստում, որ էլ նորից չփախչեն։

Ուղտը համ ծեծ ա ուտում, համ էլ մտածում ա.

— Իմ հախն ա,— ասում ա,— ես ինչի՞ լսեցի իշին, ինչի՞ իմ ծանդր տեղս թեթևացրի, ինչի՞ փախա տիրոջիցս, ո՞վ ա տեսել, որ խելոք մարդը իշի խելքով իր անելիքն անի։

 


Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.:
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Հովհաննես Թումանյան. Հեքիաթներ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice